12:11 21.12.2021
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված հետևողական հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցի առանձնակի խոշոր քանակի մաքսանենգության դեպք: Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում մաքսային հսկողության է ենթարկվել Սան Պաուլո-Դուբայ-Երևան ավիաչվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Բրազիլիայի Դաշնային Հանրապետության […]
12:09 21.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ընդունեք խնդրեմ իմ անկեղծ և ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարի պատասխանատու առաքելության մեջ իմ և հայ ժողովրդի անունից մաղթում եմ Ձեզ աննկուն կամք, ուժ և անսասան հավատ՝ ֆրանսիացի […]
12:07 21.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին հանդես է եկել ելույթով: Կառավարության ղեկավարն անդրադարձել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներին: Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Մեծարգո՛ պարոն վարչապետ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ ընձեռնված հնարավորության համար՝ քննարկելու մեր երկրների համագործակցության օրակարգային […]
12:05 21.12.2021
«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտնում է․ «21․12․2021թ․ Նոյեմբերյան խոշորացված համայնքում համայնքի ղեկավար ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արսեն Աղաբաբյանը»։
11:49 21.12.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3282 նոր դեպք: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3263 մարդ, ևս 53-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 49 347 թեստ։ Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 6.65 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 6,71 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 6,24 տոկոս: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 913 […]
11:40 21.12.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և ընտանեկան բռնության՝ 5-ական, անձի առևանգման՝ 3, սպանության փորձի ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավազակային հարձակման, յուրացնելու […]
11:23 21.12.2021
Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստում համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Հովհաննես Հովեյանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ավագանու նիստի օրակարգում քննարկվել է համայնքի ղեկավար ընտրվելու, համայնքի ղեկավարի երդման արարողակարգը հաստատելու, ավագանու առաջին նստաշրջանի գումարման օրը սահմանելու մասին հարցերը։ Համաձայն ավագանու նիստի որոշման՝ համայնքի ղեկավարի երդման արարողակարգը […]
11:13 21.12.2021
Դեկտեմբերի 20-ին կատարվել է 261 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 84 վարակակիր: Բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 41-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 2 մահ՝ 62-ամյա տղամարդը մահացել […]
11:04 21.12.2021
Դեկտեմբերի 21-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 137 նոր դեպք: Կատարվել է 5932 թեստավորում: Ունենք 329 ռողջացած, մահվան 11 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343845 դեպք, որոնցից 329128-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7914 դեպք է արձանագրվել:
10:52 21.12.2021
Դեկտեմբերի 18-ին, ժամը 10.00-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի առանձնատներից մեկից գողություն են արել: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ դեկտեմբերի 17-ի ժամը 19.00-ից դեկտեմբերի 18-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, մուտք են գործել Բյուրական համայնքի 3-րդ փողոցի առանձնատներից մեկն ու գողացել ոգելից խմիչքներ և հուշանվերներ: Ոստիկանության […]
10:40 21.12.2021
Դեկտեմբերի 21-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունն Արենի համայնքի Արփի բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:
10:30 21.12.2021
«Չի՛ կարելի անթույլատրելին դարձնել թույլատրելի: Ատելության խոսքը, արժանապատվությունը վիրավորող խոսքը լարված է պահում կյանքը, մեծացնում է բռնության հավանականությունը, հանգեցնում է հանցագործությունների: Մենք պետք է մեր օրինակով կանգնեցնենք ատելության ու վիրավորանքի շղթան: Ատելությունն ու վիրավորանքը կապ չունեն խոսքի ազատության հետ: Ատելությունը ծնում է ատելություն»,-գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը […]
10:25 21.12.2021
Դեկտեմբերի 21-ի ցերեկը և 21-ի լույս 22-ի գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ողջ օրվա ընթացքում, իսկ հովտային գոտիներում երեկոյան ժամերին՝ ձյան տեսքով։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ, լեռնային գոտիներում` բուք, ցածր հորիզոնական […]
10:22 21.12.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ Ապարանի, Աշոցքի, Սևանի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Քաջարանի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում։ Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում բուք է։ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր։ Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով […]
09:28 21.12.2021
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է․ «Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում տեղումներ են ձյան տեսքով, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչներով բեռնատարների երթևեկության համար, թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար` դժվարանցանելի: Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»:
09:19 21.12.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:12 21.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքը, Գորիս-Սիսիան և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ […]
08:59 21.12.2021
Դեկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ Մատենադարանի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են BMW և MG մակնիշի ավտոմեքենաները։ Shamshynan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա […]
08:40 21.12.2021
ԱՄՆ-ում գրանցվել է մահվան ելքով առաջին դեպքը կորոնավիրուսի Օմիկրոն շտամից։ Այս մասին հայտնում է ABC-ն՝ հղում անելով Տեխաս նահանգի Հարիս շրջանի առողջապահական մարմինների ներկայացուցիչներին։ Մահացած տղամարդը Հարիս շրջանից է՝ մոտ 50 տարեկան։ Նա պատվաստված չի եղել և ունեցել է առողջական լուրջ խնդիրներ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացրել է, […]
08:22 21.12.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության թիմը կարծում է, որ 2022 թվականը կդառնա պանդեմիայի ավարտի տարի, որն արդեն ողջ աշխարհում խլել է ավելի քան 5․6 մլն մարդու կյանք։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Մասնագետները հույս են դնում երկրորդ և երրորդ սերնդի պատվաստանյութերի մշակման, ինչպես նաև հակամանրէային դեղամիջոցների և բժշկության ոլորտում այլ նորարարությունների զարգացման վրա։ «Հուսով ենք, որ […]
08:09 21.12.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սայաթ-Նովա պող. 39 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավիթ Բեկի փ. 45-104 սեփական տներ, Դավիթ Բեկի 4-րդ նրբ. 1-43 սեփական տներ, 11:00-15:00 Խաղաղ Դոնի փ. 27 շենք, Տիգրան Մեծի պող. 39, […]
12:57 20.12.2021
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 32-ամյա Վլադիմիր Կաշանյանը իր վարած Honda CR-V մակնիշի ավտոմեքենայով Քեթի գյուղի վարչական տարածքում՝ Քեթիի ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
12:51 20.12.2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ազգային անվտանգության ծառայողի օրվա առթիվ ուղերձ է հղել․ Հարգարժա՛ն Աշոտ Մելսիկի Ազգային անվտանգության ծառայության հարգելի՛ աշխատակիցներ Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական օրը լավագույն առիթ է արժևորելու և գնահատելու երկրի անվտանգության մարմինների աշխատանքն ու գործունեությունը։ Ծառայությունը մեր պետականության անվտանգության ապահովման կարևորագույն կառույցներից է։ Անգնահատելի է նրա դերն ու նշանակությունը, ունեցած […]
12:36 20.12.2021
5473 դրական թեստավորվածների 90,3%-ը պատվաստված չէ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 1317 հոսպիտալացվածների 94,9%-ը պատվաստված չէ։ Պատվաստված չէ նաև ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող 143 անձանց 95,8%-ը։
12:31 20.12.2021
Դեկտեմբերի 17-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանը, Արշակ Ասլանյանը, Անի Իսպիրյանը, նախարարության և ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներ։ Վահան Քերոբյանը, կարևորելով ՄԱԶԾ-ի հետ համագործակցությունը, համառոտ ծանոթացրել է կառավարության ծրագրի տնտեսական հատվածի հիմնական դրույթներին, դրանց իրագործման նպատակով նախանշված միջոցառումներին, խոսել իրականացվող բարեփոխումների […]
12:29 20.12.2021
Դեկտեմբերի 19-ին կատարվել է 92 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 78 վարակակիր: Բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 43-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
12:25 20.12.2021
Ֆրանսիայի Պոմպիդու կենտրոնի ժամանակակից արվեստի ազգային թանգարանի հավաքածուում ներառելու նպատակով դեկտեմբերի 15-ին կայացել է Ս. Փարաջանովի «Տրիպտիխի»` «Կիևյան որմնանկարներ» (1966 թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967 թ.) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985 թ.) վերականգնված ֆիլմերի նոր` 35 մմ ժապավենների հանձնման արարողությունը: Նշենք, որ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյանը» (1967 թ.) առաջին հայկական ֆիլմն է, որն ընդգրկվել է թանգարանի հավաքածուում: Նույն օրը Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի ազգային […]
12:22 20.12.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 17-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 53, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, խարդախության՝ 8, պետական-հասարակական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, ընտանեկան բռնության՝ 6, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու՝ 4, ծեծի՝ 3, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման, անհետաձգելի միջամտության որոշման […]