10:00 18.12.2021
Պակիստանի Փենջաբ նահանգում ավտոբուսը մխրճվել է հարսանիքի մասնակիցների բազմության մեջ։ Զոհվել է առնվազն 8 մարդ։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ Ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից ու հայտնվել նորապսակների տան բակում, որտեղ զվարճանում էին հյուրերը։ Հաղորդվում է 9 վիրավորի մասին։ Վարորդը փախուստի է դիմել։ Ենթադրաբար, նա կորցրել է տրանսպորտային միջոցի […]
09:23 18.12.2021
Վիեննայում Թեհրանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 17-ին ավարտվել է իրանական միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների 7-րդ ռաունդը։ Այս մասին հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը, փոխանցում է TASS-ը։ «Իրանը որոշել է, որ պետք է ընդմիջում անի․ նոր համակարգողը կորոշի, թե երբ բոլորին հետ կանչի Վիեննա։ Մենք պատրաստ ենք վերադառնալ, սակայն ավստրիական մայրաքաղաքից հեռանալը մեր ընտրությունը չէր»,-նշել են Վաշինգտոնում։ Դիվանագետի խոսքով՝ […]
09:10 18.12.2021
Կահիրեի օդանավակայանում արտերկրից ժամանած 3 անձանց մոտ հաստատվել է Օմիկրոն շտամով վարակում։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարարության խոսնակ Հուսամ Աբդել Գաֆարը, փոխանցում է Shorouk News-ը։ Նա նշել է, որ երկու վարակակիրների մոտ որևէ ախտանշան չի դրսևորվում։ Երրորդ ճանապարհորդի մոտ առկա են թույլ արտահայտված ախտանշաններ։ Հիվանդությունն ընթանում է թեթև։ Նրանք մեկուսացված են, ձեռնարկվում են […]
08:21 18.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։ […]
12:58 17.12.2021
Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) վեճի են բռնվել կին պատգամավորները, տղամարդիկ դժվարությամբ են կարողացել հանդարտեցրել նրանց։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Մեջլիսում քաղաքական կրքերը թեժացել են իշխող ուժի պատգամավոր Բահար Այվազօղլուի ելույթից հետո, որը քննադատել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, ԺՀԿ պատգամավորներին և նրանց խորհրդարանական ելույթները՝ նշելով, որ ԺՀԿ-ի անցյալը խավար է […]
12:55 17.12.2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Եվս 3 հիմնանորոգված մանկապարտեզ ենք հանձնում շահագործման։ Սրանք շինություններ են, որոնք իրենց կառուցման օրվանից ի վեր երբեք չեն վերանորոգվել։ 2022-ին կնորոգենք ևս 9 մանկապարտեզ՝ երեք տարվա հանրագումարում հիմնանորոգված մանկապարտեզների ընդհանուր թիվը հասցնելով 43-ի»։
12:46 17.12.2021
Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների հաստատմանը: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «Միացյալ Նահանգները ողջունում է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած վերջին հանդիպումները: Մենք մեծապես աջակցում ենք հետագա անմիջական շփումները՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- գրել […]
12:30 17.12.2021
Դեկտեմբերի 16-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ազդրի ծակած-կտրած վերքերով բուժօգնության դիմած 21-ամյա երիտասարդը հայտնել է, որ վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակահարել է իրեն: Գավառի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզեցին, որ Գավառի Կենտրոնական հրապարակում ծագած վիճաբանության ժամանակ 18-ամյա մի երիտասարդ դանակով երկու անգամ խփել է տուժածի ոտքին՝ պատճառելով վնասվածք: Բացատրական […]
12:20 17.12.2021
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են․ «Հարգելի’ հայրենակիցներ, Բջջային կապի խափանումները պայմանավորված են թշնամու կողմից հաճախականությունների խլացմամբ։ Քայլեր ենք ձեռնարկում բանակցային եղանակով հարցին լուծում տալու կապակցությամբ։ Հորդորում ենք զերծ մնալ անհարկի շահարկումներից»։
12:09 17.12.2021
ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի է ունեցել «Գետահովիտ-2» քարայր-բնակատեղիի պեղումներից հայտնաբերված գտածոների ցուցադրության բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թանգարանների տնօրեններ, հնագետներ և ոլորտի այլ մասնագետներ։ Հնագիտական պեղումներն իրականացվում են 2018 թ․-ից (արշավախմբի ղեկավար՝ Իռեն Քալանթարյան)՝ «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ։ Նախարարի տեղակալ Ա․ Խզմալյանը ողջունել է […]
11:57 17.12.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 24, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 8-ական, խարդախության՝ 7, ընտանեկան բռնության՝ 6, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու ու խուլիգանության՝ 2-ական, մաքսանենգության, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, ծանր […]
11:49 17.12.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 979 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 470 մարդ, ևս 53-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 47 937 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 6,21 տոկոս, վերջին 14 օրվանը՝ […]
11:42 17.12.2021
Դեկտեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը ժամը 11:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 07:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: […]
11:40 17.12.2021
Դեկտեմբերի 16-ին կատարվել է 547 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 23 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 94 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 51-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
11:31 17.12.2021
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10–ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Ռուբեն Ա.-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկներին օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկված երեխային, ով մոտ 10 տարեկան է, տեղափոխեն […]
11:20 17.12.2021
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դերիք Հոգանի հետ։ Հոգանը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողով»-ին՝ կարևորելով Հայաստանում ժողովրդավարական ձեռքբերումները։ Քարտուղարն իր հերթին շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովին մասնակցելու հրավեր ստանալու համար և հաստատել Հայաստանի վճռականությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների գործում։ Հանդիպմանը նաև քննարկվել են […]
11:12 17.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում վարույթ է ընդունվել Երևան քաղաքում սպանության փորձ կատարելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով հարուցված քրեական գործը: Ըստ նախնական տեղեկությունների՝ 2021թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12։17-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, […]
11:05 17.12.2021
Դեկտեմբերի 17-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 193 նոր դեպք: Կատարվել է 7069 թեստավորում: Ունենք 510 առողջացած, մահվան 11 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343350 դեպք, որոնցից 327539-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7885 դեպք է արձանագրվել:
09:56 17.12.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի և Մեղրիի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Մասիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: […]
09:34 17.12.2021
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում «Ատլանտյան խորհուրդ» ամերիկյան վերլուծական կենտրոնը (Atlantic Council) հանդիպում էր կազմակերպել փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։ Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ։ Հարց ու պատասխանի ձևաչափով նաև քննարկվել է խնդիրների լայն շրջանակ, ներառյալ ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացները, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և կլիմայի փոփոխության […]
09:18 17.12.2021
Հյուսիսատլանտյան դաշինքն Ուկրաինայի սահմանին լարվածության անհապաղ նվազեցման և ուկրաինական սահմանից զորքերը հեռացնելու կոչով դիմել է Ռուսաստանին։ Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի տարածած հայտարարության մեջ։ Դաշինքում հայտարարել են, որ լրջորեն անհանգստացած են Ուկրաինայի սահմաններին ռուս զինվորականների թվի զգալի, չհիմնավորված ավելացմամբ։ «Մենք հերքում ենք Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի կողմից սադրանքների մասին ռուսական կեղծ պնդումները։ Մենք Ռուսաստանին անհապաղ դեէսկալացիայի, […]
08:56 17.12.2021
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին լրագրողների խնդրանքով անվանել է 2021 թվականին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքական երեք գլխավոր հաջողությունները։ Պսակիի թվիթերյան գրառման մեջ նշված է, որ գլխավոր հաջողությունն ԱՄՆ-ի՝ առաջատարի դերի վերականգնում է միջազգային կազմակերպություններում և համաշխարհային առաջնորդների միավորումը՝ ներկայիս ամենալուրջ խնդիրների լուծման հարցում առաջընթացի համար։ Խոսքը վերաբերում է քովիդի դեմ պատվատումներին, համաշխարհային […]
08:43 17.12.2021
Դեղորայքի հարցերով ԵՄ կարգավորիչ մարմինը թույլատրել է քովիդի դեմ Pfizer ընկերության Պակսլովիդ հաբերի օգտագործումը մինչև արտադրանքին պաշտոնապես հավանություն տալը։ Այն թույլատրվել է որպես ծայրահեղ միջոց՝ Օմիկրոն շտամի ալիքը զսպելու համար։ Այս մասին ասվում է կարգավորիչ մարմնի կայքում։ Հաբերը նախատեսված են մեծահասակների բուժման համար, որոնց համար հավելյալ թթվածին չի պահանջվում, և առկա է հիվանդության ծանր ընթացքի […]
08:35 17.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]
08:20 17.12.2021
Ճապոնիայի Օսակա քաղաքի շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով տուժել է 28 մարդ, նրանցից 27-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը։ Նշվում է, որ այրվել է քաղաքի առևտրի թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկը։ Հրդեհն արդեն մարվել է։
08:10 17.12.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Դավիթ Բեկի փ. 45-104 սեփական տներ, Դավիթ Բեկի 4-րդ նրբ. 1-43 սեփական տներ, Տիգրան Մեծի պող. 40Բ շենք, Լենինգրադյան փողոց, Նոյ թաղամաս, Խ․Խաչատրյան, Հասմիկի, Վշտունու, Հակոբյան, Շինարարների փողոցներ մասնակի, Ծերենցի փ. […]