12:04 20.12.2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԱԾ աշխատողի օրվա առթիվ. «Ազգային անվտանգության ծառայության սիրելի՛ աշխատակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ: Հանրապետության առջև ծառացող ներքին ու արտաքին անվտանգային մարտահրավերների պայմաններում ավելի է ընդգծվում Ազգային անվտանգության ծառայության դերը՝ ինչպես սահմանադրական կարգի, այնպես էլ իրեն վստահված սահմանների անառիկության պահպանման, […]
11:56 20.12.2021
ԱՄՆ-ը ողջունում է 10 հայ զինվորականների ազատ արձակումը՝ Բրյուսելում այս շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած բանակցություններից հետո։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ «Մենք ողջունում ենք ԵՄ աջակցությամբ Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 19-ին 10 հայ բանտարկյալների ազատ արձակումը»,-գրել է նա՝ մնացած բոլորին […]
11:41 20.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն: Թբիլիսիում երկու երկրների վարչապետների մասնակցությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը: Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի և Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:
11:33 20.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով քննված քրեական գործով իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Անտառուտ համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների դեպքի հանգամանքները: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարը, 2010թ. հոկտեմբերից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական […]
11:23 20.12.2021
Առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում` Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնում, մասնակցել է ռուս-հայկական առողջապահական ամենամյա` 6-րդ համաժողովին։ Օրակարգում երկկողմ գործակցության առաջընթացի ապահովմանն ուղղված, այդ թվում` COVID-19 համավարակի, բժշկական կրթության և մանկական օնկոլոգիայի ոլորտներին վերաբերող հարցեր էին։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հանդիպում են ունեցել`առկա համագործակցության քայլերի ընթացքը քննարկելու և […]
11:08 20.12.2021
Դեկտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք: Կատարվել է 4897 թեստավորում: Ունենք 364 առողջացած, մահվան 4 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343708 դեպք, որոնցից 328799-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7903 դեպք է արձանագրվել:
11:05 20.12.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Աշոցքի տարածաշրջանի Թորոսգյուղ-Վարդաղբյուր ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և […]
11:04 20.12.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 20-ին ժամը 13.00-ից մինչև դեկտեմբերի 21-ը 10.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. ?Ագարակ, ?Ոսկեհատ, ?Ուջան, ?Կոշ, ?Արագածոտն, ?Շամիրամ, ?Նոր Եդեսիա, ?Դպրեվանք գյուղերի: ?Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
10:57 20.12.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոբերտ Բազիկյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Ռոբերտ Բազիկյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»: Ավելի վաղ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Ժիրայր Խառատյանն ազատվել էր ՊՎԾ ղեկավարի տեղակալի ժամանաավոր պաշտոնակատարի պաշտոնից։
10:52 20.12.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Գրիգորյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Գրիգորյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
10:32 20.12.2021
Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Դեկտեմբերի 19-ի դրությամբ կատարվել է 1546632 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 903661, երկրորդ դեղաչափ` 642971:
10:30 20.12.2021
Ատելության խոսքը մշտապես վերադառնում է ատելություն տարածողին: Այս մասին է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած իրազեկող տեսանյութը: Ատելության խոսքի դեմ պայքարին վերաբերող իրազեկման այս տեսանյութը պատրաստվել է «Արդարադատության մատչելիության խթանում Արեւելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հանցագործությունների եւ ատելության խոսքի զոհերի համար` արտադատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի […]
10:21 20.12.2021
Դեկտեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Արցախի պողոտա 37 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 37-ամյա Թամարա Ա.-ի վարած Porsche Cayenne և 45-ամյա Պողոս Ղ.-ի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 անչափահաս աղջիկներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Պարեկային […]
10:10 20.12.2021
ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել՝ ԱԱԾ աշխատակցի մասնագիտական օրվա կապակցությամբ. «Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ, վետերաններ. Ներքին գործերի նախարարության անձնակազմի և անձամբ իմ անունից՝ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ԱԱԾ աշխատակցի մասնագիտական օրվա կապակցությամբ: Ազգային անվտանգության ծառայությունը մեր երկրի անվտանգության ապահովման կարևորագույն ինստիտուտն է և մեծ է աշխատակիցների գործունեության շրջանակն ու աշխարհագրությունը: […]
09:45 20.12.2021
Դեկտեմբերի 19-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 21-ամյա Անուշավան Գևորգյանը իր վարած ВАЗ 3102 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 135-րդ կմ հատվածում՝ Իջևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել Աղստև գետում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ա. Գևորգյանը տեղում […]
08:46 20.12.2021
Ֆիլիպիններում աճում է խաղաղօվկիանոսյան Ռայ թայֆունի զոհերի թիվը։ Թայֆունը կղզի պետությանն էր հարվածել շաբաթվա կեսերին։ Իշխանությունները հայտնել են 169 զոհի մասին՝ նշելով, որ ցուցանիշը կարող է ավելանալ։ Աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Դրանց մասնակցում են նաև հազարավոր ոստիկաններ, զինվորականներ, հրշեջներ։ Այս սեզոնի 22-րդ թայֆունը եղել է տարեսկզբից ամենամահաբերը, հայտնում է AFP-ն։ Երկրի արևմուտքում ավելի […]
08:34 20.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, կցորդիչով բեռնատարների համար խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Շիրակի մարզի Թորոս-Վարդաղբյուր ավտոճանապարհը […]
08:10 20.12.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սարյան փ. 27, 29, 31, 33, 35 շենքեր, Մայիսյան փ. 22, 26, 33ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 39 շենք, Եղբայրության փ․ 3, 3ա, 5 շենքեր, Մանանդյան […]
12:30 18.12.2021
Միացյալ Նահանգները հետաքրքրված է տարածաշրջանում կայուն համագործակցության և ընդհանուր ապաշրջափակման հնարավորությամբ: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հանդիպմանը: Արմեն Գրիգորյանը նշել է, որ հանդիպումը Ջեյք Սալիվանի հետ եղել է արդյունավետ: Քննարկվել է Հայաստանի ու Միացյալ […]
12:19 18.12.2021
Դեկտեմբերի 17-ին կատարվել է 437 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 82 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 46-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 1 մահ 86-ամյա կինը մահացել […]
12:04 18.12.2021
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լաչինի դիտորդական անցակետերով մեկ օրում ապահովել են ավելի քան 400 ավտոմեքենայի անվտանգ երթևեկությունը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իվան Պադալկան հայտնել է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի դիտակետերում հետեւում են հրադադարի ռեժիմի պահպանմանը: «Յուրաքանչյուր մեքենա ենթակա է զննման, իսկ […]
11:38 18.12.2021
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 53 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 13 024: Վերջին 24 ժամում Վրաստանում «Քովիդ 19» է հաստատվել 2 784 անձի մոտ, ապաքինվել է 2 070 հիվանդ։
11:23 18.12.2021
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու տապալել լուսակիրը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն ավտոմեքենայում գտնվողները հրաժարվել են բժշական օգնությունից։ Փաստի առթիվ […]
11:07 18.12.2021
Դեկտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 156 նոր դեպք: Կատարվել է 6549 թեստավորում: Ունենք 511 առողջացած, մահվան 8 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343506 դեպք, որոնցից 328050-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7893 դեպք է արձանագրվել:
10:50 18.12.2021
Բաց երկնքի մասին պայմանագրից Մոսկվայի դուրս գալու մասին որոշումն ուժի մեջ է մտել։ Հունիսին Ռուսաստանը պատրաստվող քայլի մասին ծանուցում էր ուղարկել համաձայնագրի դեպոզիտարներին՝ Հունգարիային և Կանադային։ Ռուսական կողմը համաձայնագրի մնացած մասնակիցներին նախազգուշացրել էր այդ երկրների մայրաքաղաքներում դեսպանատների միջոցով։ Պայամանգիրը կնքվել էր 1992 թվականի մարտի 24-ին, Հելսինկիում, միավորման 27 մասնակից պետությունների կողմից, որը 1994 թվականից ստացել […]
10:39 18.12.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Թալինի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ապարանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ Վարդենիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: […]
10:24 18.12.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թույլատրել է քովիդի դեմ CovavaxTM հնդկական պատվաստանյութի արտակարգ կիրառմանը։ Այն պատրաստվել է ամերիկյան Novavax ըկերության լիցենզիայով և դարձել ԱՀԿ-ի հավանությանն արժանացած 9-րդ պատվաստանյութը։ Պատվաստանյութի առավելություններից մեկը պահպանման պարզ պայմաններն են։ Լիարժեք պատվաստման համար անհրաժեշտ է երկու դեղաչափով ներարկում։ Սպասվում է, որ այս պատվաստանյութը կօգնի մեծացնել պատվաստման մակարդակը ցածր եկամուտ ունեցող երկրներում․ այն […]
10:11 18.12.2021
Դեկտեմբերի 18-ին, ժամը 00։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի վերջնամասում՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz GLS 500» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […]