TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Սլովակիայում թոշակառուներին քովիդ պատվաստման համար 200-300 եվրո կվճարեն

10:35 24.12.2021

Սլովակիայում Ամանորի ու Սուրբ Ծննդի կապակցությամբ իշխանությունները որոշել են 60-ից բարձր տարիքի պատվաստված անձանց 200-300 եվրոյի չափով ֆինանսական պարգևատրում տրամադրել։ Այս մասին հայտնում է RTVS ռադիոն։ Համաձայն նոր օրենքի՝ տարեց մարդիկ կստանան 200 եվրո, եթե պատվաստվել են երկու դեղաչափով, 300 եվրո կստանան խթանիչ՝ բուստերային դեղաչափ ստացած անձինք։ Այդ նախաձեռնության համար պետությունը հատկացրել է 279 մլն […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:24 24.12.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին․ կան տուժածներ

10:16 24.12.2021

Դեկտեմբերի 24-ին, ժամը 07:09-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1974 թ․) բախվել է ճանապարհին կայանած […]

̰
Կրակոցներ Կալիֆորնիայի հանրախանութում․ զոհվել է 2 մարդ

10:07 24.12.2021

Հյուսիսային Հոլիվուդի խանութներից մեկում հրաձգություն է տեղի է ունեցել։ Զոհվել է 2 մարդ, ևս մեկը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Տուժածն ու զոհերից մեկը կանայք են։ Դեպքը տեղի է ունեցել Burlington հանրախանութում։ Այնտեղ է մտել լինգով զինված մի տղամարդ ու սկսել կոտրել ցուցափեղկերը։ Այնուհետև կրակոցներ են լսվել։ Հրաձգություն իրականացրած տղամարդը ձերբակալվել է։ Տեղի […]

̰
SHANTNEWS

09:59 24.12.2021

̰
Վայքի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

09:24 24.12.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վայքի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Հրազդանի, Սևանի, Բերդի, Գավառի, Սիսիանի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան և Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքն անցանելի է թեթև տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Վարդենյաց […]

̰
Հարավային Կորեայի՝ կոռուպցիայի համար բանտարկված նախկին նախագահին ներում է շնորհվել

09:10 24.12.2021

Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Հեն, ով 22 տարվա բանտարկության է դատապարտվել իշխանության չարաշահման և կաշառակերության համար, համաներմամբ ազատ կարձակվի։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ 69-ամյա Պակ Կին Հեն ներառված է ամանորյա տոների կապակցությամբ համաներման ենթակա անձանց ցուցակում։ Նա ճաղերի հետևում անցկացրել է 4 տարի և 9 ամիս։ Սա կլինի 5-րդ համաներումը գործող […]

̰
Չիկագոյի արվարձանի առևտրի կենտրոնում փոխհրաձգության հետևանքով 5 մարդ է տուժել

08:59 24.12.2021

Չիկագոյի Օուկ-Բրուկ արվարձանի առևտրի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է 5 մարդ։ Այս մասին Twitter-ում հայտնել է տեղի ոստիկանությունը։ Իրավապահների տվյալներով՝ փոխհրաձգությունն իրականացրել է 3 մարդ, նրանցից 2-ն արդեն ձերբակալված են։ Ոստիկանները փնտրում են երրորդ չարագործին։ Տեղի ունեցածի պատճառներն ու հանգամանքները հայտնի չեն։

̰
Ճապոնիան հրաժարվել է նախարարներ ուղարկել Պեկինի Օլիմպիադային

08:50 24.12.2021

Ճապոնիան իր նախարարներին չի ուղարկի Պեկին՝ մասնակցելու Ձմեռային օլիմպիական խաղերի միջոցառումներին։ Այս մասին հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ «Մենք կառավարական պատվիրակություն Պեկին ուղարկելու պլաններ չունենք»,-ասել է Մացունոն Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Մացունոն նշել է, որ Պեկինի խաղերին կառավարության պաշտոնյաներին չուղարկելու որոշումը դիվանագիտական բոյկոտ չէ։ Ճապոնական կողմն այդ ձևակերպումը չի օգտագործում։ Ավելի վաղ […]

̰
Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ձյուն է տեղում

08:44 24.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Կոտայքի մարզի Չարենցավան-Հրազդան և […]

̰
Արարատի մարզում վիճաբանությունն ավարտվել է ավտովթարով, ապա՝ կրակոցով․ կան վիրավորներ

08:34 24.12.2021

Դեկտեմբերի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ և «գանգուղային տրավմա, գլխի գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչներ, 47-ամյա […]

̰

08:10 24.12.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 թիվ 3 կլինիկական հիվանդանոց միակողմանի, Ձորափի փ. 19, 19/6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Եղբայրության փ․ 19 շենք, 11:00-15:00 Խաղաղ Դոնի փ. 31 շենք 8-13 մուտքեր և Խաղաղ Դոնի փ. 35 […]

̰
SHANTNEWS

12:59 23.12.2021

̰
Դեկտեմբերի 22-23-ը բացահայտվել է հանցագործության 40 դեպք

12:08 23.12.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 7, խարդախության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու` 4, ծանր վիրավորանքի՝ 3, յուրացնելու կամ վատնելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ծեծի և սպանության սպառնալիքի՝ 2-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների […]

̰
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսը 68 մարդու կյանք է խլել

11:52 23.12.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 164 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 767 մարդ, ևս 68-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 43 437 թեստ․ կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը 4,98 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 6,43 տոկոս, իսկ վերջին 7 […]

̰
ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են կատարել Երևանում, Արարատի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում

11:25 23.12.2021

Դեկտեմբերի 22-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությանն ուղղված ստուգայցեր են կատարել հանրապետության 30 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում (Երևանում` 18, Արարատ՝ 3, Վայոց Ձոր՝ 6, Գեղարունիք՝ 3): Արարատի մարզում գործող սննդի շղթայի միայն մեկ կազմակերպությունում են հայտնաբերվել խախտումներ, կազմվել է արձանագրություն: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում […]

̰
ԿԳՄՍ փոխնախարարն ամփոփել է ժամանակակից արվեստի ոլորտում իրականացված ծրագրերը

11:18 23.12.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը տարեվերջյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաև երաժշտարվեստի ոլորտին, կրթամշակութային, հոբելյանական, ներառական ծրագրերին, որոնք իրականացվել են նախարարության աջակցությամբ: «Երաժշտարվեստի ոլորտում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնցից ուզում եմ առանձնացնել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ «Բեթհովենի սիմֆոնիաների» ձայնագրությունը, որն արվել է ամենադժվար օրերին, և, կարծեք, դա մեզ համար կամքի ու ոգու ամրապնդման […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 129 դեպք, 15 մահ

11:06 23.12.2021

Դեկտեմբերի 23-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 129 նոր դեպք: Կատարվել է 6885 թեստավորում: Ունենք 295 ռողջացած, մահվան 15 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344126 դեպք, որոնցից 329576-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7936 դեպք է արձանագրվել:

̰
̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք է գրանցվել

10:55 23.12.2021

Դեկտեմբերի 22-ին կատարվել է 331 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 84 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 40-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 1 մահ՝ 70-ամյա կինը մահացել […]

̰
Ռուսական կողմի հետ ստորագրվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ծրագիր

10:44 23.12.2021

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և Ռուսաստանի Դաշնության բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարարի տեղակալ Սերգեյ Անոպրիենկոն շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ծրագիր են ստորագրել Նախօրեին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը։ Նիստի շրջանակներում քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, […]

̰
Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին

10:40 23.12.2021

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Թագուհի Ղազարյանը, Տիգրան Աբրահամյանը եւ Նարեկ Բաբայանը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ հայ-հնդկական հարաբերությունների պատմական հարուստ անցյալը միջպետական կապերի ընդլայնման լավագույն […]

̰
Լրտեսական գրոհների ընդգրկուն շարքը վնասել է աշխարհով մեկ գործող արդյունաբերական կազմակերպությունների

10:30 23.12.2021

Kaspersky ICS CERT-ի փորձագետները հայտնաբերել են վնասաբեր ծրագրային ապահովում, որը 2021-ի հունվարի 20-ից մինչև նոյեմբերի 10-ը 195 երկրներում գրոհել է ավելի քան 35 հազար համակարգիչ: Ծրագիրը ստացել է PseudoManuscrypt անվանումը, քանի որ դրա բեռնիչը նման է «Lazarus» խմբավորման զինանոցում գտնվող Manuscrypt վնասաբեր ծրագրի բեռնիչին։ Գրոհի ենթարկվածների թվում են մեծ թվով արդյունաբերական և պետական կազմակերպություններ, ներառյալ […]

̰

10:07 23.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի 39-ամյա բնակչի կողմից հացատան սեփականատիրոջը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2016թ. մայիսի 9-ին Կոտայքի մարզի 39-ամյա բնակիչն իր մտերիմների հետ, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվա կապակցությամբ, խնջույք […]

̰
Բորելն ու Բլինկենը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

09:48 23.12.2021

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննարկել են ուկրաինական սահմանին ստեղծված էսկալացիան։ Այս մասին ասվում է Եվրոպայի արտաքին կապերի ծառայության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է RIA Novosti-ն։ Մասնավորապես, ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է նվազեցնի սահմանային լարվածությունը և լիովին իրագործի Մինսկի պայմանավորվածությունները։ «Մենք պայմանավորվել […]

̰
Արագածի, Սպիտակի, Սևանի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

09:39 23.12.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գորայք-Սիսիան ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արագածի, Սպիտակի, Սևանի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքն անցանելի է թեթև տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային […]

̰
TikTok-ը եղել է 2021-ին ամենաայցելվող համացանցային ռեսուրսը

09:13 23.12.2021

TikTok-ն առաջին տեղն է զբաղեցրել համացանցի ամենահանրահայտ կայքերի վարկանիշում՝ առաջ անցնելով 2020 թվականի առաջատար Google-ից։ Այս մասին են վկայում Cloudflare ընկերության անցկացրած հետազոտության տվյալները։ Կարճ տեսանյութերի ստեղծման և դիտման հարթակն առաջատարի դիրք է զբաղեցրել արդեն այս տարվա փետրվարին, իսկ այն պահպանել կարողացել է օգոստոսից։ Անցած տարի սոցցանցը եղել է 7-րդ հորիզոնականում։ Երկրորդ տեղում Google-ն է, […]

̰
Ուլան-Ուդեում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել՝ ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով

09:05 23.12.2021

Ուլան-Ուդե քաղաքի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել՝ Բուրյաթիայի ամենահին ջերմաէլեկտրակայանում՝ ՋԵԿ-1-ում տեղի ունեցած բռնկման պատճառով։ Այս մասին հայտնել է քաղաքային վարչակազմը սոցցանցերի էջերում։ Նշվում է, որ տեղի ժամանակով 3։27-ին տեղի է ունեցել կարճ միացում՝ 6А մալուխային խցիկում հրդեհի բռնկմամբ, ինչը հանգեցրել է 4 կաթասաների և 2 տուրբոգեներատորների անջատման։ Կրակը մարվել է, իրականացվում են վերականգնման […]

̰
Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում

09:02 23.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը (մերկասառույց), Շիրակի […]

̰
Դելիի իշխանություններն արգելել են տոնել Սուրբ Ծնունդն ու Ամանորը

08:32 23.12.2021

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի իշխանություններն արգելել են Սուրբ Ծննդի և Ամանորի զանգվածային միջոցառումները։ Պատճառը կորոնավիրուսի Օմիկրոն շտամի տարածման մտավախությունն է։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Դելիի տարերային աղետների վերացման հարցերով վարչությանը։ Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում Օմիկրոն շտամով վարակվածների շրջանում դեռևս մահվան դեպք չի գրանցվել։ Մեծ մասի մոտ հիվանդությունն ընթանում է առանց […]

̰
BACK_TO_TOP