12:40 16.12.2021
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են, որ էլեկտրոնային փոստով Apple ID-ին թարմացնելու կեղծ նամակներ են տարածվում։ «Հղումով անցնելու ու տվյալներ լրացնելու դեպքում կվտանգեք ձեր տվյալները»,-նշված է հաղորդագրության մեջ։
12:25 16.12.2021
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ, 31-ամյա Գոռ Խ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գյուլբենկյան–Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 86-ամյա Ժաննա Մ.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը բուժօգնություն […]
12:11 16.12.2021
Դեկտեմբերի 15-ին, ժամը 01.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Նորագավիթի 2-րդ փողոցից բուժօգնության է տեղափոխել 37-ամյա տղամարդու, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները համատեղ ձեռնարկված միջոցառումներով պարզել են, որ 37-ամյա տղամարդը Օդանավակայանի փողոցում […]
12:08 16.12.2021
Դեկտեմբերի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 123 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 901 202-ն են: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 4 215 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 849 090 մարդ։ Վարակից մահացել է ևս 39 մարդ, ընդհանուր՝ 12 918: Դրականության օրական ցուցանիշը […]
12:05 16.12.2021
Դեկտեմբերի 15-ին կատարվել է 332 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 93 վարակակիր: Բժիշկները 16 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
11:55 16.12.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետը ներկայացրել է Բրյուսելում դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ստորև ներկայացվում է Կառավարության ղեկավարի խոսքի սղագրությունն ամբողջությամբ. «Բարև ձեզ, […]
11:51 16.12.2021
2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա. ✅ նվազագույն կենսաթոշակի չափը` 28600 դրամ (26500 դրամի փոխարեն), ✅ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը` ա․առաջին խմբի հաշմանդամի համար՝ 43000 դրամ (40000 դրամի փոխարեն) բ․ երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 33000 դրամ (30000 դրամի փոխարեն) գ․ երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30000 […]
11:46 16.12.2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրել է ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը։ «Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 %-ով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս»,-նշված է քաղաքապետի ֆեյսբուքյան գրառման մեջ։
11:40 16.12.2021
Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ավիաչվերթների իրականացման հետ կապված թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը։ Որոշումը կարող է ընդունվել առաջիկա օրերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ԱՄԷ այցի ընթացքում, փոխանցում է РИА Новости-ն։ Չավուշօղլուի խոսքով՝ թուրքական կողմի վերաբերմունքը հարցին սկզբունքորեն դրական է։ Հայտերն ուսումնասիրվում են Տրասպորտի նախարարությունում և Քաղավիացիայի գլխավոր վարչությունում։
10:34 16.12.2021
Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 106-րդ կմ հատածում Սերոբ Հակոբյանն իր վարած Ուրալ մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել՝ մասամբ փակելով ճանապարհը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում, ինչի համար էլ դեպքի վայր են […]
10:31 16.12.2021
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետի հետ հանդիպումը անվանել է բարեկամական՝ անվերապահ զորակցություն հայտնելով Հայաստանին: «Բարեկամական հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ փոխանցելով Կիպրոսի անվերապահ զորակցությունը Հայաստանին ու հայ ժողովրդին: Մեր երկրները սերտ հարաբերություններ ունեն, որում անուրանալի է Կիպրոսի հայ համայնքի դերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Նիկոս Անաստասիադիսը: […]
10:20 16.12.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո գրառում է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ Ֆրանսիան երբեք չի լքի հայերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման ավարտից հետո «Թվիթեր»-ում արված գրառման մեջ Մակրոնը մասնավորապես նշել է. «Մենք երբեք չենք լքի հայերին: Մենք մշտապես կփնտրենք լուծումներ տևական խաղաղության համար: Հորդորում եմ, որ տոնական […]
10:12 16.12.2021
Հայիթիի հյուսիսային Կապ-Աիթիեն քաղաքում վառելիքով ավտոցիստեռնի պայթյունի հետևանքով զոհվել է 75 մարդ։ Հիվանդանոցներում է գտնվում 48 մարդ։ Նրանցից 21-ի վիճակը ծանր է, առկա են մարմնի ավելի քան 60 տոկոսի այրվածքներ։ Այս մասին հայտնում է Haiti Libre-ը։ Պայթյունից վնասվել է ավելի քան 20 շինություն։ Փրկարարները փլատակների տակ ողջ մարդկանց են որոնում։ Դեկտեմբերի 14-ի գիշերը Հայիթիում ավտոցիստեռն […]
09:50 16.12.2021
Դեկտեմբերի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Հանդիպման սկզբում կողմերը միմյանց են փոխանցել իրենց երկրների առաջնորդների՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Բայդենի ողջույնի խոսքերը։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության շուրջ և տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Այս համատեքստում քննարկվել են նաև տարածաշրջանային […]
09:39 16.12.2021
ԵՄ-ն ընդունել է 2,3 մլրդ եվրոյի ներդրումների տարածաշրջանային պլան։ «Տարածաշրջանի երկրների առջև ԵՄ քաղաքական պարտավորություններն ամրապնդվել են տնտեսական զարգացման ոլորտում ուժեղ պարտավորություններով։ 2,3 մլրդ եվրո ծավալով ԵՄ տարածաշրջանային տնտեսական և ներդրումային պլանը՝ մինչև 17 մլրդ եվրո պետական և մասնավոր ներդրումների պոտենցիալ մոբիլիզացմամբ, կուղղվի համագործակցության օրակարգի աջակցմանը, որը կառուցված է պետական կառավարման բարելավման վրա»,-ՏԱՍՍ-ին հայտնել է […]
09:21 16.12.2021
Դեկտեմբերի 16-ին, ժամը 00։19-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թումանյան քաղաքի քաղաքապետարանի մոտակա տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային քաղաքի փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան քաղաքի 6-րդ փողոցում գտնվող երկու փայտաշեն տներում։ Հրդեհը […]
09:11 16.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]
08:59 16.12.2021
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում զինված անձինք զավթել են նախագահի պալատն ու շրջափակել կառավարության ու Պաշտպանության նախարարության շենքերը։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։ Պարբերականի հաղորդմամբ՝ երկրի նախագահական խորհրդի ղեկավարին ու անդամներին տարհանել են անվտանգ վայր՝ նրանց տների վրա նախապատրաստվող հարձակումների մասին տեղեկություն ստանալուց հետո։ Նշվում է, որ պետական հաստատությունների զավթմանը մասնակցող զինվորականները Աս-Սամուդ բրիգադի գումարտակից […]
08:43 16.12.2021
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի նախկին տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան իր թվիթերյան էջում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին․ «Հայաստան-Թուրքիա հաշտեցումն առաջ է ընթանում։ Ի տարբերություն 2009-ին՝ Ադրբեջանը դեմ չէ, և կողմերն են առաջնորդում գործընթացը, և ոչ թե ԱՄՆ-ը։ Սա կարող է նպաստել տարածաշրջանային տնտեսությունում Հայաստանի վերաինտեգրմանը և ամրապնդել խաղաղությունը»: #Armenia–#Turkey […]
08:34 16.12.2021
ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը կնշանակվի Թուրքիայի Հանրապետության հատուկ ներկայացուցչի պաշտոնում՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար։ TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում։ Օրերս ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել էր, որ Երևանը դրական է գնահատում հատուկ ներկայացուցիչ նշանակելու Թուրքիայի հայտարարությունը, և հայկական […]
08:21 16.12.2021
Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այն կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։
08:10 16.12.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-16:00 Խաղաղ Դոնի փ. 19 շենք 11-13 մուտքեր, Նորք Մարաշ՝ Նորքի Այգիներ փ. 250, 269 սեփական տներ, “Նաիրի” հյուրանոց, “Եվրոստան Ույուտ”, “Նաիրի Բիզնես Տուր” ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Սարկավագի փ. […]
12:50 15.12.2021
Ազգային ժողովի դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում քվորում չի ապահովվել: Ժամը 12:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների գրանցումը կշարունակվի մինչեւ 16:00-ը:
12:44 15.12.2021
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ․ Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 73 դեպք, որից 38-ով հաշվարկվել է 17.754.575 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 դեպքով նշանակվել է 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 32 դեպքով հաշվարկվել է […]
12:40 15.12.2021
Դեկտեմբերի 15-ին, ժամը 02.00-ից 08.20-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Սևան ճանապարհի 41-րդ կմ-ին անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա Յուրիկ Ղայրամանյանին, որը մահացել է: Վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի: Կատարվում է քննություն:
12:34 15.12.2021
Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 14-ին, ժամը 03.20-ին, Իսակովի պողոտայի և Բագրատունյաց փողոցի խաչմերուկից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Հովհաննես Ս.-ն, որը նոյեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: *** Ոստիկանության պարեկային […]
12:22 15.12.2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Շարմ Էլ Շեյխ քաղաքում ընթացող Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում դեկտեմբերի 14-ին հանդես է եկել ելույթով: ՀՀ գլխավոր դատախազնը նշել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կրում է ստրատեգիական բնույթ, որի հիմանական խնդիրներից է հակակոռուպցիոն նոր կառուցակարգերով ինստիտուցիոնալ մոդելի ներդրում: […]