TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+33.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է Էրդողանի տկարությունը

12:21 02.11.2021

Սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում ակտիվ քննարկման առարկա է դարձել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժվարանում կանգնած մնալ կամ քայլել, փոխանցում է Ermenihaber-ը։ Տեսանյութը 10 վայրկյան տևողություն ունի, սակայն դրանում ակնհայտ է Էրդողանի տկար կեցվածքը։ Նախկինում ևս համացանցում հրապարակվել են նմանատիպ կադրեր։ Օրինակ Վաշինգտոնում հայտնի հետազոտող Սթիվեն Քուքը […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5553 նոր դեպք

12:18 02.11.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 553 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում վերջին 24 ժամում մահացել է 47 մարդ: Վերջին մեկ օրում ապաքինվել է 4 223 պացիենտ: Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 11,36 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը՝ 9,02 տոկոս:

̰
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ

12:08 02.11.2021

Նոյեմբերի 2-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 7.25%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 8.75% է, իսկ ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.75%:

̰
Նոյեմբերի 1-ից 2-ը բացահայտվել է հանցագործության 78 դեպք

12:05 02.11.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 21, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 3, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 2-ական, սպանության, կողոպուտի, բնակարանային գողության, մաքսանենգության, դրամանենգության, […]

̰
Ստուգայցեր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում

12:03 02.11.2021

Շաբաթամուտի ստուգայցերը՝ ուղղված Covid19-ի հաղթահարմանը, ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտներում: 26 տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացված վերահսկողության ընթացքում խախտումներ հայտնաբերվել են 4-ի մոտ։ Կազմվել են արձանագրություններ՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։ Եղել են նաև աշխատակիցների կողմից դիմակ […]

̰
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ԵՄ կողմից իրականացվող ծրագրի ներկայացուցիչներին

11:56 02.11.2021

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ընդունել է «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» ծրագրի աջակցող խմբի ներկայացուցիչներին։ Ողջունելով հյուրերին՝ Գ․ Բաղդասարյանն ընդգծել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող՝ ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխմանն ուղղված ծրագրերի կարևորությունը և փաստել, որ դրանց արդյունավետությունը գործնականում ակնհայտ վկայություններ ունի։ Ծրագրի ներկայացուցիչները ներկայացրել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում նախատեսվող աջակցության ծրագրի ուղղությունները […]

̰
Մրցույթ՝ ՌԴ բուհերում սովորելու համար

11:48 02.11.2021

Երևանում Ռուսական տունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2022-2023 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառելու համար: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ազգությամբ ռուսները, ովքեր մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (ՀՀ-ում ժամանակավոր […]

̰
Փոփոխություններ՝ ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգում

11:44 02.11.2021

ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում որոշում է կայացվել փոփոխություններ կատարել բարձրագույն ուսումնական հաստա­տություն­ներում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգում: Անհրաժեշտությունը բխում է ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-317-Ն, ««Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-319-Ն օրենքներից, որոնք ուժի մեջ են մտել 2021 թվականի օգոստոսի 16-ից: Օրենքներում ամրագրվել են պետության կողմից ֆինանսական աջակցություն ստացող սովորողների նոր խմբեր՝ մարտական գործողությունների մասնակից […]

̰
ՄԻՊ-ին դիմած քաղաքացու որդու նկատմամբ սահմանվել է հաշմանդամության խումբ

11:22 02.11.2021

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին որդու նկատմամբ հաշմանդամության խումբ սահմանելուն աջակցելու հարցով։ Նա նշել է, որ տևական ժամանակ դիմել է բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով իր որդու նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնելու նպատակով, սակայն չի իրականացվում։ Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ իրեն հստակ տեղեկություններ ստանալ չի հաջողվում։ Բողոքի ուսումնասիրության ընթացքում կապ է հաստատվել ՀՀ մարզերից մեկի բժշկասոցիալական […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1232 նոր դեպք, 62 մահ

11:05 02.11.2021

COVID-19. Նոյեմբերի 2-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✅ 1232 նոր դեպք ✅ 10 281 թեստավորում ✅ 1591 առողջացած ✅ 62 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 310629 դեպք, որոնցից 272332-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30551 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6441 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1305 է: […]

̰
ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հրապարակել է դատական բարեփոխման ճանապարհային քարտեզներ

10:55 02.11.2021

2021 թվականի նոյմբերի 1-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և Իրավաբանների հայկական ասոցիացիան հրապարակել են համատեղ կատարված երկու փորձագիտական ուսումնասիրություններ՝ նվիրված հետևյալ կարևորագույն հարցերին. 1. Դատավորի բարեվարքության ստուգումն ու պատասխանատվությունը` արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում. միջազգային փորձն ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմները։ Ուսումնասիրությունը հասանելի է այստեղ։ 2. Դատարանի անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքները. միջազգային փորձն ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմները: […]

̰
ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը կգործուղվի Ստամբուլ

10:50 02.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նոյեմբերի 21-26-ը կգործուղվի Ստամբուլ: Կառավարության կայքում տեղադրված որոշման համաձայն, Արա Ֆիդանյանը կմասնակցի Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 89-րդ նստաշրջանին։ Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 89-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության […]

̰
Երևանում սանիտարական էտը շարունակվում է

10:48 02.11.2021

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում շարունակվում է սանիտարական էտը։ ՀՈԱԿ-ի մասնագետները բոլոր վարչական շրջաններում են։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մինչև դեկտեմբերի 31-ը գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով վարկերը հասանելի կլինեն 0%-ով

10:40 02.11.2021

Մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով տրամադրվող վարկերը շահառուներին հասանելի կլինեն՝ ▪️ 0 % տոկոսադրույքով, ▪️ վարկի չափը՝ 3-15 մլն ՀՀ դրամ, ▪️ մարման ժամկետը՝ մինչև 5 տարի, (կախված ներդրումների ուղղվածությունից) ▪️ մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս։ ✅ Ծրագրի հիմնական նպատակն է վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել […]

̰
Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները հիմնականում պատրաստ են ճանապարհների ձմեռային պահպանմանը

10:28 02.11.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցների կողմից մինչև նոյեմբերի 1-ը ստուգվել է միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պահպանումն իրականացնող 34 կապալառու կազմակերպությունների ձմեռային պահպանման պատրաստվածության աստիճանը՝ աղ ու ավազի նախնական կուտակումը, պահանջվող մեքենա-մեխանիզմների տեխնիկական վիճակը և այլն։ ?Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները հիմնականում պատրաստ են ճանապարհների ձմեռային պահպանմանը։

̰
Մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում

10:19 02.11.2021

Երևանի Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ սույն թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 07:00-ին, մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում։ Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Ժամը 08։10-ի դրությամբ խնդիրը վերացվել է մասնագետների կողմից և վերականգնվել է երթևեկությունը երկու գլխավոր գծերով։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։

̰
Հայաստան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը

10:15 02.11.2021

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկա Օլսոնը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան՝ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու և երկկողմ հարցեր քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Երևանում գտնվելու ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը նոյեմբերի 2-4-ը կմասնակցի հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին։ Համաժողովին մասնակցում են Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Վրաստանում ԱՄՆ […]

̰
SHANTNEWS

09:59 02.11.2021

̰
ԱՄՆ-ում այսօր Նյու Յորքի քաղաքապետ, Նյու Ջերսիի և Վիրջինիայի նահանգապետներ են ընտրում

09:50 02.11.2021

Այսօր ԱՄՆ-ում կընտրեն Նյու Յորքի քաղաքապետ, ինչպես նաև Նյու Ջերսի և Վիրջինիա նահանգների օրենսդիր ժողովների անդամներ և նահանգապետներ։ Հունիսին կայացած փրայմերիզի արդյունքներով Դեմոկրատական կուսակցության թեկնածու է դարձել նյույորքյան Բրուկլին շրջանի ղեկավար, 61-ամյա սևամորթ Էրիկ Ադամսը։ Նրա նախընտրական ծրագրի հիմնական կետերից մեկը հանցավորության դեմ պայքարն է։ Ադամսն ավելի քան 20 տարի աշխատել է ոստիկանությունում, այդուհանդերձ հանդես […]

̰
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 50 ուխտավոր այցելել է Ամարասի վանք

09:39 02.11.2021

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են ավելի քան 50 ուխտավորների անվտանգ այցը Ստեփանակերտից Ամարասի վանք, որը գտնվում է ԼՂ Մարտունու շրջանում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Սրբավայրը գտնվում է սահմանազատման գծի մոտ։ Խաղաղապահներն ուխտավորներին ուղեկցել են 82А ժամանակակից զրահափոխադրիչներով։ Բացի այդ, նշվում է, որ պատմական և մշակությաին արժեքի պահպանման համար ռուս զինծառայողները […]

̰
Զելենսկին Ղրիմն ու Դոնբասն անվանել է «էկոռումբեր՝ Եվրոպայի կենտրոնում»

09:26 02.11.2021

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենեսկին Ղրիմն ու Դոնբասի մի մասն անվանել է «էկոռումբեր՝ Եվրոպայի կենտրոնում»։ Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Գլազգոյում՝ կլիմայի փոփոխության հարցով ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի ժամանակ։ Զելենսկին հայտարարել է, որ գլոբալ տաքացումը հաղթահարելու համար անհրաժեշտ է «գլոբալ տաքացում պետությունների հանդեպ»։ Սակայն դրա փոխարեն պետություների միջև տարեցտարի գրանցվում է «վստահության հալոցք»։ […]

̰
Հունաստանում քովիդով վարակման օրական դեպքերի հակառեկորդ է գրանցվել

09:10 02.11.2021

Հունաստանում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 5449 նոր դեպք։ Դա հակառեկորդ է պանդեմիայի մեկնարկից ի վեր, հայտնում է Ekathimerini պարբերականը։ Նոր դեպքերը հայտնաբերվել են կատարված 82 593 թեստի արդյունքում։ Դրականության ցուցանիշը կազմում է 6․59 տոկոս։ Նախկին առավելագույն ցուցանիշը գրանցվել էր շաբաթ օրը՝ 4696։ Մեկ օրում երկրում քովիդից մահացել է 52 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր […]

̰
Պենտագոնը հայտնել է ռուս-ուկրաինական սահմանային իրավիճակի մոնիթորինգի մասին

08:57 02.11.2021

Պենտագոնը հայտարարել է ռուս-ուկրաինական սահմանային իրավիճակի մոնիթորինգի մասին՝ «Ռուսաստանի արտասովոր ակտիվության» վերաբերյալ հաղորդագրություններից հետո։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմական գերատեսչության մամուլի քարտուղար Ջոն Կիրբին ճեպազրույցի ժամանակ։ «Մենք գիտենք, որ կան հաղորդագրություններ Ուկրաինայի սահմանի մոտ Ռուսաստանի արտասովոր ռազմական ակտիվության մասին, մենք շարունակում ենք խորհրդակցել գործընկերների և դաշնակիցների հետ այդ հարցով։ Չեմ կարող խոսել Ռուսաստանի մտադրությունների […]

̰
Նյու Յորքում հազարավոր չպատվաստված հրշեջներ և ոստիկաններ հեռացվել են աշխատանքից

08:46 02.11.2021

Նյու Յորքում ավելի քան 10 հազար ոստիկաններ, հրշեջներ և այլ մունիցիպալ ծառայողներ նոյեմբերի 1-ին ուղարկել են չվճարվող արձակուրդի՝ քաղաքային ծառայությունների բոլոր աշխատակիցների պարտադիր պատվաստման մասին քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի հրամանի չկատարման համար։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Մոտ 2300 հրշեջներ հիվանդության արձակուրդում են։ Մինչ այս, նրանցից շատերը բողոքի ակցիաներ են անցկացրել՝ նշելով, որ […]

̰
Politico-ն ցուցադրել է Ուկրաինայի սահմանի մոտ ՌԴ ուժերի կուտակման արբանյակային լուսանկարներ

08:29 02.11.2021

Ուկրաինայի սահմանի մոտ Ռուսաստանի ուժի մեծացման արբանյակային լուսանկարները, որոնք արվել են Maxar Technologies տեխնոլոգիական ընկերության կողմից, հրապարակել է ամերիկյան Politico պարբերականը։ «Ցուցադրվել է զրահատանկային ստորաբաժանումների, տանկերի և ինքնագնաց հրետանու աճ, ինչպես նաև ցամաքային զորքերի կենտրոնացում ռուսական Ելնյա քաղաքի մոտ՝ Բելառուսի սահմանից ոչ հեռու։ Ստորաբաժանումները, որոնք սկսել են վերաբազավորվել սեպտեմբերի վերջին ՌԴ այլ շրջաններից, որտեղ սովորաբար […]

̰
Գվատեմալա ժամանած պանամական նավում 600 կգ կոկաին է հայտնաբերվել

08:18 02.11.2021

Գվատեմալայի ոստիկանությունը նոյեմբերի 1-ին Սանտո-Թոմաս-դե-Կաստիլյա նավահանագստում ավելի քան 600 կգ կոկաին է հայտնաբերել նավերից մեկում։ Այս մասին հայտնում է երկրի դատախազության մամուլի ծառայությունն իր թվիթերյան էջում։ Ընդհանուր առմամբ 2 բեռնարկղում եղել է թմրանյութի 616 փաթեթ։ Թմրանյութերը թաքցված են եղել Պանամայից ժամանած նավում։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արարատի և Կոտայքի մարզերում

08:09 02.11.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 սեփական տներ, Կողբացու փ. 18-45 սեփական տներ, Կիլիկիա թաղամաս մասնակի, Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ շենքեր, Սարյան փ. 36, 38, 40, […]

̰
SHANTNEWS

13:00 01.11.2021

̰
Տնից մոտ կես միլիոն դրամ և 200 եվրո էր գողացել. Գառնիի ոստիկանների բացահայտումը

12:54 01.11.2021

Սեպտեմբերի վերջին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի մի տնից գողություն էին արել։ Հանցամիտը մոլորեցրել էր տանտիրոջը։ Բակում նրանից ջուր էր խնդրել, և մինչ տարեց տղամարդը ջուր կբերեր, մտնել էր տուն, ննջասենյակի մահճակալի տակից գողացել մոտ կես միլիոն դրամ, 200 եվրո ու հեռացել։ Տանտերը ոստիկանություն չէր դիմել, փորձել էր իր ուժերով գտնել բնակարանագողին։ Բայց՝ ապարդյուն։ Բնակարանային գողությունը […]

̰
Վերանորոգվել է «Զվարթնոց» արգելոց-թանգարանի շենքի տանիքը

12:50 01.11.2021

Ս.թ. օգոստոսի 12-ին ուժեղ քամու հետեւանքով վնասվել էր «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տանիքը։ Քամին ամբողջությամբ պոկել էր այն՝ վնասելով նաև նախասրահի տանիքի ապակեպատ հատվածը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։ Տանիքի վնասված հատվածի /180 քմ/ վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Արգելոց-թանգարանի վարիչ Գագիկ Գրիգորյանի ուղեկցությամբ աշխատանքների ընթացքին ծանոթացել են ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արկադի […]

̰
BACK_TO_TOP