TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+29.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Գյումրիի քաղաքապետ է ընտրվել Վարդգես Սամսոնյանը

12:48 01.11.2021

Գյումրիի նորընտիր ավագանին այսօր անդրանիկ նիստն է գումարել և ընտրել քաղաքապետ։ Կատարվել է բաց քվեարկություն, որի արդյունքում 24 կողմ, 8 դեմ ձայներով քաղաքապետ է ընտրվել «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ավագանիների ցուցակը գլխավորող Վարդգես Սամսոնյանը։ «Զարթոնք», «Ապրելու երկիր» կուսակցություններն ու ՀՀԿ-ն դեմ են քվեարկել։ Ըստ էության, քաղաքապետի ընտրություններում անակնկալներ չեղան։ Երկու օր առաջ Գյումրիի ՏԻՄ ընտրություններում […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 68 նոր դեպք է գրանցվել

12:46 01.11.2021

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում Հոկտեմբերի 31-ին կատարվել է 180 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 68 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 150 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 68-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի […]

̰
«Ուկրաինան պիտի դադարի հոլովել Թուրքիայի անունը»․ Չավուշօղլու

12:45 01.11.2021

Հռոմում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրորվի հետ հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ Անկարան պատասխանատու չէ Ուկրաինայի կողմից թուրքական «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Լրագրողները Չավուշօղլուից հարցրել են, թե ինչպես է Թուրքիան վերաբերվում այն փաստին, որ Ուկրաինան թուրքական անօդաչուներով հարվածում է Ռուսաստանի աջակցությունը […]

̰
Մաքսային վճարումներն ավելի դյուրին ու արագ կկատարվեն նոր էլեկտրոնային հարթակի միջոցով

12:44 01.11.2021

Պետական եկամուտների կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային հարթակում մատուցվող մաքսային ծառայությունները: Հուլիսի մեկից ներդրվել է վճարումների էլեկտրոնային համակարգը, ինչը թույլ է տալիս տնտեսվարողներին բանկային քարտով վճարման միջոցով կատարել իրենց մաքսային պարտավությունները առանց բանկ և մաքսատուն այցելելու։ Մաքսային և այլ վճարներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար տնտեսվարողները «Ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով կարող են մուտք գործել «Վճարումների կենտրոնացված […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2141 նոր դեպք

12:37 01.11.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 141 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 081 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 44 հիվանդ: Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. վերջին 14 օրվանը՝ 8.94 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 8,83 տոկոս: Ընդհանուր […]

̰
Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով

12:28 01.11.2021

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել 1900.51մ (31.10.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 1 սմ-ով։ ✅ Ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառ իրականացվել է մայիսի 25-ից սեպտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում և […]

̰
Պետք է անհապաղ դադարեցվի հաշմանդամության կենսաթոշակների հաշվեհամարներից գումարների բռնագանձումը․ ՄԻՊ

12:25 01.11.2021

Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող բողոքների քննարկումը ցույց է տալիս, որ շարունակվում են համակարգային բնույթ ունեցող խնդիրները։ Նման օրինակ է մարդկանց բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու պրակտիկան։ Խոսքը հատկապես վերաբերում է հաշմանդամության կենսաթոշակների վրա տարածվող բռնագանձումներին, որոնց հետևանքով էլ մարդիկ հայտնվում են քաշքշուկների մեջ ու […]

̰
Սպանություն Երևանում. հարուցվել է քրեական գործ

12:23 01.11.2021

2021թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 02:10-ին, Երևան քաղաքի բնակչուհուց ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել այն մասին, որ հարևանի տանից կրակոցի ձայներ են լսվել: Ըստ նույն ժամին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ստացված հաղորդման՝ մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 45-47 տարեկան տղամարդ: Դիակի արտաքին զննությամբ կրծքավանդակի առաջային մակերեսին և ձախ թիկնային հետին վերին հատվածում հայտնաբերվել […]

̰
«Կալաշնիկովի» ինքնաձիգներ, ատրճանակներ, հրացաններ. ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը

12:17 01.11.2021

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման նպատակով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումները շարունակվում են։ Երևան քաղաքի վարչության Մալաթիայի և Արաբկիրի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Մալաթիայի բաժնում արձանագրվել է ինքնաշեն ինքնաձիգի և զինամթերքի, Արաբկիրի բաժնում՝ հրացանի և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպքն արձանագրվել է ոստիկանության Տավուշի բաժնում՝ շնորհիվ բաժնի ծառայողների բացատրական […]

̰
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը բացահայտվել է հանցագործության 144 դեպք

12:06 01.11.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 144 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 24, թմրամիջոցի հայտնաբերման՝ 18, խարդախության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, զենք-զինամթերքի առգրավման` 7, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության և սառը զենք կրելու՝ 6-ական, անձի առևանգման, հարկերից խուսափելու, ապօրինի […]

̰
Նոյեմբերի 8-ից օտարերկրացիներն ԱՄՆ օդային սահմանը կարող են հատել միայն լիարժեք պատվաստված լինելու դեպքում

11:57 01.11.2021

Նախատեսո՞ւմ եք այցելել ԱՄՆ -ում բնակվող ձեր ազգականներին ու ընկերներին։ Նոյեմբերի 8-ից սկսած ԱՄՆ մեկնող օտարերկրացիներն ԱՄՆ օդային սահմանը կարող են հատել միայն ՔՈՎԻԴ19-ի դեմ լիարժեք պատվաստված լինելու և մուտքին նախորդող երեք օրվա ընթացքում հանձնած թեստի բացասական արդյունք ներկայացնելու դեպքում (բացառությունները խիստ սահմանափակ են)։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Բացի այդ, […]

̰
Ֆրանսիայի Բիարից քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է բացվել

11:39 01.11.2021

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ս.թ. հոկտեմբերի 29-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց Ֆրանսիայի Բիարից քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին և ելույթներով հանդես եկան, Բիարիցի քաղաքապետ Մեդեր Արիստոգին, Բայոնի ենթապրեֆեկտ Ֆիլիպ Լը Մուան Սուրզուրը, ինչպես նաև “Ագուր Արմենիա” հայկական կազմակերպության նախագահ Կլեման Պարաքյանը: Միջոցառմանը ներկա […]

̰
Վահրամ Խաչատրյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից

11:30 01.11.2021

Հայաստանի վարչապետի որոշմամբ՝ Վահրամ Խաչատրյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Վահրամ Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

̰
Իրանի ԱԳ նախարարն ընդունել է առաքելությունն ավարտող դեսպան Արտաշես Թումանյանին

11:28 01.11.2021

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հոկտեմբերի 31-ին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին։ Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը: ԻԻՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Արտաշես Թումանյանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար: Իր հերթին դեսպան Թումանյանը գոհունակություն է հայտնել անցած տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ: […]

̰
Հանգստյան օրերին ՍԱՏՄ տեսուչները շարունակել են վերահսկողությունը

11:25 01.11.2021

Հոկեմբերի վերջին հանգստյան օրերին ՍԱՏՄ տեսուչները շարունակել են վերահսկողությունը սննդի շղթայում տնտեսավարողների մոտ covid19-ի դեմ սահմանված միջոցառումների կատարման նկատմամբ: Արդյունքում՝ 30 օբյեկտներում իրականացված ստուգայցերից ընթացքում կազմվել է 3 արձանագրություն պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։ Եղել են նաև աշխատակիցների կողմից դիմակ չկրելու դեպքեր: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում […]

̰
107 ավագ դպրոցներում ստեղծվել են բնագիտական առարկաների գծով 335 լաբորատորիաներ

11:20 01.11.2021

Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի ավագ դպրոցներն այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաներն ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Դրանք դպրոցներում ստեղծված արդիական ուսումնական միջավայրեր են, որտեղ աշակերտը տեսական գիտելիքներն ամրապնդում է գործնական հմտություններով: Նորաստեղծ լաբորատորիաներն ավագ դպրոցներում կարող են դառնալ այն օղակը, որը կապում է բիզնեսն ու կրթությունը: Ավագ դպրոցներում նման արդիական սարքավորումների առկայությունը կնպաստի երիտասարդների […]

̰
Ամուսինը ձերբակալվել է՝ կնոջ սպանության կասկածանքով

11:05 01.11.2021

2021թ. հոկտեմբերի 31-ին` ժամը 13:50-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ եղբայրը սպանել է կնոջը և փորձել ինքնասպան լինել: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի խոհանոցի հատակին հայտնաբերել է նույն տանը բնակվող 46-ամյա կնոջ դին՝ պարանոցի շրջանում բռնության հետքերով, և վերջինիս ամուսնուն, ով դաստակների շրջանում կտրած վերքերով տեղափոխվել […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1071 նոր դեպք, 51 մահ

11:03 01.11.2021

COVID-19. Նոյեմբերի 1-ի` ժամը 11:00-ի դրությամբ, • 1071 նոր դեպք • 12 835 թեստավորում • 1641 առողջացած • 51 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 309 397 դեպք, որոնցից 270 741-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30 978 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6379 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 377 դեպք, որից 161-ն՝ արտակարգ

10:40 01.11.2021

Հոկտեմբերի 25-ից 31-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 377 դեպք, որից 161-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 87, քարաթափման 1, ինքնասպանության փորձի 8 դեպք, 48 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 149 կենցաղային կանչ. տուժել է 87 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ: […]

̰
Կրակոցներ Երևանում. հիվանդանոցի ճանապարհին 41-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներից մահացել է

10:32 01.11.2021

Նոյեմբերի 1-ին հրազենի կիրառմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 41-ամյա Խաչատուր Սահակյանն էր։ Պարզել են, որ նույն օրը, […]

̰
SHANTNEWS

09:59 01.11.2021

̰
Հուրգադայի հյուրանոցներից մեկում զանգվածային թունավորումից հետո շեֆ խոհարարն ու փոխտնօրենը ձերբակալվել են

09:39 01.11.2021

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հայտնել է Հուրգադայի AMC Royal հյուրանոցի տնօրենի օգնականի (պատասխանատու է սննդի և ըմպելիքների որակի համար) և շեֆ խոհարարի ձերբակալության մասին։ Այնտեղ 47 զբոսաշրջիկ է թունավորվել։ Ձերբակալվածները հերքում են առաջադրված մեղադրանքները։ Փաստի առթիվ ստուգումներ են սկսվել։ Ընդհանուր առմամբ հոսպիտալացված է 29 ռուս զբոսաշրջիկ, 14 էստոնացի, 4 չեխ։ Մասնագետները նմուշներ են վերցրել հյուրանոցի սառնարաններից, […]

̰
ԱՄՆ-ում հելոուինյան երեկույթների ժամանակ առնվազն 10 մարդ է սպանվել

09:21 01.11.2021

Առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 38-ը՝ վնասվածքներ ստացել հրաձգությունների հետևանքով, որոնք տեղի են ունեցել ԱՄՆ-ում հանգստյան օրերին՝ Հոլոուինին նվիրված երեկույթների ժամանակ (ուրբաթ երեկոյից՝ կիրակի)։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Հրաձգության 2 դեպք է տեղի ունեցել Տեխասում, 3-ը՝ Կալիֆորնիայում, 1-ը՝ Իլինոյսում, ևս 1-ը՝ Նյու Մեքսիկոյում։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով՝ 2020 թվականի բռնությամբ ուղեկցող հանցագործությունների […]

̰
Քաղաքապետարանի մոտ մեքենաներ են բախվել․ «Mitsubishi Pajero»-ն բռնկվել է, հրդեհը տարածվել է կից պահակակետ

09:13 01.11.2021

Նոյեմբերի 1-ին, ժամը 03։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաղաքապետարանի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իտալիայի փողոցի սկզբնամասում՝ Ալ. Մյասնիկյանի արձանի հարևանությամբ, բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Գ․ Ո․) և «Mitsubishi […]

̰
Աշտարակում և Թալինում մառախուղ է

09:00 01.11.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում առկա է մառախուղ։

̰
Ավստրալիայում քովիդի դեմ սպեղանիի տեսքով պատվաստանյութ են փորձարկել

08:50 01.11.2021

Քուինսլենդի համալսարանի գիտնականները հաջողությամբ փորձարկել են հակակորոնավիրուսային պատվաստանյութ՝ միկրոասեղներով սպեղանիի տեսքով։ Այն մշակվել է ավստրալական բիոտեխնոլոգիական Vaxxas ընկերության հետ համատեղ։ Նորույթը սառը ջերմաստիճանային ռեժիմի կարիք չունի, ինչպես ներկայիս շատ պատվաստանյութեր։ Կպչուն սպեղանին մաշկին կպցնելուց վայրկյաններ հետո դեղանյութը ներծծվում է օրգանիզմի մեջ։ Հետազոտողները նշել են, որ դրա օգնությամբ «ներարկել» են Տեխասի համալսարանի մշակած Hexapro պատվաստանյութը։ Փորձարկումները […]

̰
COVID-19. Աշխարհում կատարվել է ավելի քան 7 մլրդ ներարկում

08:33 01.11.2021

Աշխարհի 184 երկրներում կորոնավիրուսի դեմ կատարված պատվաստումների ընդհանուր թիվը գերազանցել է 7 միլիարդը։ Նման տվյալներ է ներկայացնում Bloomberg գործակալությունը։ «Կատարվել է ավելի քան 7․04 մլրդ դեղաչափով ներարկում․ դա բավարար է աշխարհի բնակչության 45․7 տոկոսի լիարժեք պատվաստման համար»,-ասված է հրապարակման մեջ։ Նշվում է, որ օրական միջինը պատվաստվում է 32․1 մլն մարդ։ Կատարված ներարկումների թվով առաջատարը Չինաստանն […]

̰
«Թալիբանի» գերագույն առաջնորդն առաջին անգամ ելույթ է ունեցել հանրության առջև

08:20 01.11.2021

«Թալիբան» կազմակերպության գերագույն առաջնորդ Հայբաթուլա Ահունդզադան արմատական շարժման ղեկավարման ողջ ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ և ելույթ ունեցել աֆղանական Ղանդահար քաղաքի մեդրեսում (կրոնական դպրոց)։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Ահունդզադան այցելել էր տեղի իսլամական ուսումնական հաստատություն՝ զրույցելու իր քաջ զինվորների ու աշակերտների հետ։ Նրա ելույթի 10 րոպեանոց ձայնագրությունը հրապարակվել է սոցցանցերում թալիբների օգտահաշիվներում։ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արարատի և Կոտայքի մարզերում

08:09 01.11.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Ավանի 5-րդ, 6-րդ փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Օրբելի փ. 33 շենք,, Օրբելի փ. 37-39, Երզկյան փ. 26-61 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարմի փողոց, Ավանեսովի 1-ի փ. […]

̰
SHANTNEWS

13:00 30.10.2021

̰
BACK_TO_TOP