12:49 30.10.2021
Կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը: Նիստին քննարկվել են «Հայրենիք» կուսակցության գործունեությանը և ներքաղաքական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Արդյունքում Կուսակցության խորհուրդը որոշել է մասնակցել 2021թ. դեկտեմբերի 5-ին մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Մասնավորապես, Աշտարակ համայնքում Կուսակցության ավագանու ցուցակը գլխավորելու է Ազատ Զաքարյանը, Արտաշատում՝ Անդրանիկ Կիրակոսյանը, Սպիտակում՝ Կարեն Թեմուրյանը, Վայքում՝ Թարո Ավետյանը, […]
12:47 30.10.2021
Նորվեգիայի կողմից «Թիմ Եվրոպա» (Team Europe) նախաձեռնության շրջանակում հասանելի «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի» աջակցությամբ Հայաստանին նվիրաբերված «Մոդեռնա» տեսակի պատվաստանյութի 620 հազար դեղաչափն արդեն Հայաստանում է: Նվիրատվությունն առողջապահության նախարարությանն է հանձնել Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը «Զվարթնոց» օդանավակայանում։ «Շնորհակալ ենք Նորվեգիային և Եվրոպական միությանը COVID-19-ի դեմ պատվաստանյութի […]
12:45 30.10.2021
Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն ասել է, որ քվեարկել է իր օգտին և բնակչությանը կոչ է արել ակտիվ լինել և աջակցել իրեն, հայտնում է Ալիք Մեդիան։ «Քվեարկել եմ հանուն զարգացման, բոլոր թաղամասերին ավելի շատ կյանք հաղորդելու համար։ Իհարկե, ես ընտրել եմ 41-ին՝ Կախա Կալաձեին, որպեսզի շարունակենք վերակառուցումն ու զարգացումը, որը սկսել ենք 2017 թվականին։ Մենք […]
12:32 30.10.2021
Օպերատիվ տեղեկությունների իրացման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Ոստիկանության Գուգարքի բաժնում 2021թ. մայիսի 22-ին քրեական գործ է հարուցվել Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲ ընկերությունում առերևույթ կատարված կոռուպցիոն չարաշահման դեպքի առթիվ: Պատշաճ դատախազական հսկողության ներքո ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲԸ նախկին տնօրեն […]
12:19 30.10.2021
ՏԻՄ ընտրություններին տարբեր քաղաքական գործիչներ արդեն իսկ սկսել են իրենց քաղաքացիական պարտքը կատարել, հայտնում է Aliq.ge-ն։ Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան ընտրատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, թե ինքը քվեարկել է Վրաստանի համար: Գախարիան նշել է նաև, որ երբ ստիպված ես ընտրել երկու վատի միջև, բնականաբար, ձայնդ […]
12:11 30.10.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 610 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 55 815 թեստ, այստեղից 31 603-ը՝ հակագենի արագ թեստով և 24 212-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. օրական – 8,26%, վերջին 14 օրը –8,96%, վերջին 7 օրը – 8,82%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր […]
12:01 30.10.2021
Հոկտեմբերի 26-ին, ժամը 00.05-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 304-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր կայանված «ԿամԱԶ 53213» բեռնատարի. «Օպելի» 20-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հոկտեմբերի 29-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված «Օպելի» 20-ամյա ուղևոր Թաթուլ Ավանեսյանը գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն։
11:50 30.10.2021
Հոկտեմբերի 29-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Նորատուս գյուղում գտնվող մի հյուրանոցային համալիրի շենքում, գողություն կատարելու պահին, հայտնաբերվել և բաժին բերման են ենթարկվել 44 և 25-ամյա տղամարդիկ՝ իրենց «Օպել» ավտոմեքենայով։ Նրանք ոստիկաններին հայտնել են, որ մտել էին հյուրանոցային համալիրի շենք և փորձել գողանալ շենքի պատուհանների ալյումինե […]
11:40 30.10.2021
Հոկտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Հովսեփ Վիրաբյանը Մարգարա-Երևան ավտոճանապարհի 14 կմ հատվածում «Վան» ռեստորանի դեիմաց հողային աշխատանքներ կատարելիս JCB մակնիշի տրակտորով կողաշրջվել է։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ կողաշրջման հետևանքով Հ․ Վիրաբյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
11:26 30.10.2021
Արցախի Հանրապետության դատախազությունից հայտնում են, որ 2015-2020թթ. ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից բացահայտվել է արցախա-իրանական սահմանին թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 17 դեպք: ԱՀ նախաքննական մարմնի կողմից վարույթ է իրականացվել նշված հանցագործությունների առնչությամբ հարուցված ընդհանուր 4 քրեական գործով, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 11 անձ: Հիշյալ քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են […]
11:13 30.10.2021
Հոկտեմբերի 29-ին կատարվել է 210 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 71 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 177 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 66-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման […]
11:11 30.10.2021
Հոկտեմբերի 30-ին, ժամը 07։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի (մոտ 90 քմ) տանիքում։ Հրդեհը […]
11:06 30.10.2021
COVID-19. հոկտեմբերի 30-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✅ 2193 նոր դեպք ✅ 14 574 թեստավորում ✅ 1578 առողջացած ✅ 52 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 306739 դեպք, որոնցից 267514-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31650 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6284 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1291 […]
10:57 30.10.2021
Վրաստանում այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլի առաջին ժամերին արդեն նկատվել են խախտումներ։ Զուգդիդիի մի քանի ընտրատեղամասերում քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության գործընթացը սկսվել է աղմուկով, հայտնում է Aliq.ge-ն։ Ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցությունից ահազանգում են, որ Ախալսոփելիի 36-րդ և 72-րդ ընտրատեղամասերում դիտորդներին թույլ չեն տվել կանգնել գրանցման սեղանի մոտ։ Միաժամանակ, երկու մեքենա էլ […]
10:54 30.10.2021
Հոկտեմբերի 30-ին, ժամը 08:04-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր գյուղի 26-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:35-ին, մարվել՝ 09:13-ին: Այրվել են տան (100 քմ) փայտե առաստաղը (մոտ 25 քմ) և […]
10:50 30.10.2021
Առնվազն 200 միլիոն դպրոցական ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող այն 31 երկրներում, որոնք պատրաստ չեն հեռավար ուսուցման անցնել արտակարգ իրավիճակների դեպքում: Սրա մասին է ասվում ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ այսօր հրապարակված նոր զեկույցում: Աշակերտների այդ խմբի 102 միլիոնն ապրում է այն 14 երկրներում, որոնք դպրոցներն ամբողջությամբ կամ մասամբ փակ են պահել կորոնավիրուսային համավարակի ողջ տևողության առնվազն […]
10:43 30.10.2021
Հոկտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում պարսկական համարանիշներով բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակներին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում, Իրանի քաղաքացի Մեհտիվ Քյալհորդը իր վարած Volvo […]
10:36 30.10.2021
ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանում կատարված փոփոխության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, նոյեմբերի 1-ից դիմակի կրումը պարտադիր է նաև բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում: Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու պայմաններն են. ✔️Տարիքը՝ 0-5 տարեկանը ներառյալ, ✔️Հայաստանի Հանրապետության նախագահի, […]
10:28 30.10.2021
Հայաստանը հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմամբ՝ մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերջնական լուծումը: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից: «Ցավոք, այս պահին իրավիճակը բավարար կայուն չէ անվտանգության տեսանկյունից: Վերջերս մենք տեսանք հրադադարի խախտում, ինչի հետևանքով հայ զոհվեց՝ քաղաքացիական անձ, կան նաև վիրավորներ: Հետևաբար, ԼՂ-ում ռուսական խաղաղապահ […]
10:13 30.10.2021
Այսօր Վրաստանի որոշ շրջաններում անց է կացվում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների երկրորդ փուլը։ Ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից բաց են ընտրողների առաջ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Երկրորդ փուլում ընտրողներին կսպասարկի 1830 ընտրատեղամաս։ Ստեղծվել են նաև հատուկ տեղամասեր, որոնք կապահովեն այն ընտրողների մասնակցությունը, ովքեր կարանտինում կամ ինքնամեկուսացման մեջ են: ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվում […]
10:09 30.10.2021
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգում աշխատողի մասնագիտական օրն է այսօր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը՝ շնորհավորելով համակարգի աշխատողներին․ «Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հարգելի գործընկերներներ, վետերաններ, սիրելի հայրենակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգում աշխատողի մասնագիտական օրվա առթիվ: Մենք ներկայացնում ենք մի կարևորագույն կառույց, որին վստահված է […]
09:38 30.10.2021
ԱՄՆ-ը մտադիր է արտաքսել ևս 55 ռուս դիվանագետի և դեսպանատան ու հյուպատոսարանների վարչատեխնիկական աշխատողների։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա պարզաբանել է, որ ներկայում ՌԴ տարածքի ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատում է մոտ 130 մարդ, մինչդեռ Վաշինգտոնում դիվանագիտական առաքելությանում և Նյու Յորքի ու Հյուսթոնի գլխավոր հյուպատոսարաններում՝ 200-ից պակաս։ «Հաշվի առնելով Վաշինգտոնի […]
09:24 30.10.2021
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է․ «ԱՀ ՆԳ նախարար հարգարժան պարո՛ն Սարգսյան Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի հարգելի՛ աշխատակիցներ Հոկտեմբերի 30-ը ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության համակարգի աշխատակցի օրն է։ Օրվա խորհուրդը մեկ անգամ ևս առիթ է՝ արժևորելու և երախտիքի […]
09:13 30.10.2021
Սաուդյան Արաբիայի օրինակով Բահրեյնի իշխանությունները պահանջել են Լիբանանի դեսպանից լքել թագավորությունը 48 ժամվա ընթացքում։ Այս մասին հաղորդվում է երկրի ԱԳՆ-ի կայքում։ Նշվում է, որ դա կապված է անընդունելի և վիրավորական հայտարարությունների հետ, որոնք արվել են վերջերս լիբանանցի պաշտոնատար անձի կողմից։ Նախարարությունում պարզաբանել են, որ դեսպանի արտաքսման մասին որոշումը որևէ կերպ չի անդրադառնա Բահրեյնում բնակվող լիբանանցիների […]
08:58 30.10.2021
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի գրասենյակի կայքը տեղեկացնում է, որ լիբանանահայ Համբիկ Սասունյանը ժամանել է Հայաստան։ «Սիրելի Հայրենակիցներ Ամենայն ուրախութեամբ կը գրեմ պատգամս ձեզի՝ Հայաստանէն։ Մօտաւորապէս 40 տարիներ անց, պատիւը ունիմ ըլլալու Հայրենի հողի վրայ, խմել հայրենի ջուրը, շնչել օդը, եւ զգալ ընտանական ջերմութիւնը։ Ձեր ցուցաբերած աջակցութիւնը տարիներու ընթացքին մշտական քաջալերած է զիս եւ դրական ներդրում ունեցած […]
08:43 30.10.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը նախազգուշացրել է միջազգային հանրությանը ապագայում նոր վտանգավոր վիրուսի հայտնվելու մասին և կոչ արել դասեր քաղել կորոնավիրուսային պանդեմիայից։ Այս մասին նա հայտարարել է Հռոմում՝ G20-ի առողջապահության և ֆինանսների նախարարների հանդիպմանը։ «Նույնիսկ եթե մենք վերջ դնենք այս պանդեմիային, մենք պետք է դասեր քաղենք և նախապատրաստվենք հաջորդին»,-ասել է նա։ ԱՀԿ ղեկավարը […]
08:20 30.10.2021
Անօդաչու թռչող սարքերի մշակման իրանական ծրագրի կանգնեցման համար ԱՄՆ-ը կընդունի ցանկացած միջոցառում, այդ թվում՝ նոր պատժամիջոցներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ «ԱՄՆ-ը կօգտագործի բոլոր հասանելի գործիքները, ներառյալ պատժամիջոցները, կանխելու, զսպելու և ոչնչացնելու մատակարարումների ցանցերը, որոնք Իրանին ապահովում են անօդաչու սարքերի հետ կապված նյութերով ու տեխնոլոգիաներով»,-ասել է պետքարտուղարը։ Ուրբաթ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սահմանափակումներ […]
08:10 30.10.2021
ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի վերահսկման վարչությունը թույլատրել է կորոնավիրուսի դեմ 5-11 տարեկան երեխաների համար Pfizer/BioNTech-ի պատվաստանյութի արտակարգ կիրառմանը։ Այս մասին հայտնում է կարգավորիչ մարմնի կայքը։ Նշվում է, որ թույլտվությունը հիմնված է տվյալների մանրակրկիտ և թափանցիկ գնահատականի վրա։ Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, վերոնշյալ պատվաստանյութը ցուցաբերել է տվյալ խմբի երեխաների շրջանում հիվանդացության կանխման 90,7% արդյունավետություն։ […]