12:24 04.11.2021
Կառավարությունն ընդունեց որոշում, որով նշանակվում է Հայաստանի պետական սահմանի հայ-վրացական հատվածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Լոռի-Տավուշ և Աշոցք-Ամասիա տեղամասերի սահմանային ներկայացուցիչ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ պաշտոնում նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Էդգար Սերգեյի Հունանյանը: Ըստ որոշման հիմնավորման, կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի N 856-Ա որոշման 1-ին կետի համաձայն` […]
12:21 04.11.2021
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով 2021 թվականի նոյեմբերի 4-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ սահմանադրական դատարանը տեղեկացնում է, որ այցի նպատակն է որակական նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև նպաստել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով միջդատարանական համագործակցության խորացմանը։ Պաշտոնական այցի շրջանակներում […]
12:17 04.11.2021
Կառավարությունն ընդունեց որոշում, որով պաշտոնից ազատվեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հովհաննես Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից»:
12:11 04.11.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 206 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 48 615 թեստ, այստեղից 32 423-ը՝ հակագենի արագ թեստով և 16 192-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. օրական – 10,71%, վերջին 14 օրը –9,34%, վերջին 7 օրը – 9,77%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է […]
11:56 04.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ մի շարք անդամներ հյուրընկալել են Հայաստանի Հանրապետությունում եռօրյա այցով գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում դատական իշխանության անկախության, դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին առնչվող հարցեր: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը և Խորհրդի անդամները ներկայացրին, […]
11:35 04.11.2021
Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 7 վթարավտանգ կետերում նախատեսված է իրականացնել ճանապարհային երթևեկության անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ։ Յոթ վթարավտանգ կետերից մեկը գտնվում է Վայոց ձորի մարզում (կմ147+700-կմ148+922), վեցը՝ Սյունիքում (կմ183+000-կմ184+000, կմ189+000-կմ190+000, կմ242+181-կմ243+000, կմ306+000-կմ311+000, կմ315+000-կմ316+126 և կմ317+000-կմ318+228)։ Գործընթացն արդեն մեկնարկել է։ Կապալառու կազմակերպության՝ «Արհովշին» ՍՊԸ-ի կողմից աշխատանքներ են […]
11:33 04.11.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ կլիմայի փոփոխությունը խորացնում է ինչպես սակավաջրությունը, այնպես էլ ջրի որակը, քանի որ ջերմաստիճանի բարձրացումը խաթարում է տեղումների ռեժիմը և ջրի շրջապտույտը: Ներկայումս 3.6 միլիարդ մարդ տարեկան առնվազն մեկ ամիս ջրի անբավարար հասանելիության հետ է բախվում, և ակնկալվում է, որ մինչև 2050 թվականը այդ թիվը կաճի՝ հասնելով ավելի քան […]
11:26 04.11.2021
Նոյեմբերի 9-ին բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում առաջին ընթերցմամբ կքննարկվի «Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը»։ Այս մասին տեղեկացնում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի գրասենյակի ֆեյսբուքյան էջը: Օրինագիծը կներկայացնի Պահպանողական կուսակացության անդամ Թիմ Լոութոնը: Եթե օրինագիծն անցնի այս փուլը, ապա Միացյալ Թագավորությունը մեկ քայլով կմոտենա Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը:
11:20 04.11.2021
Նոյեմբերի 3-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանարապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը, Հայաստանում Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոտի Դեյվիդ Սթրայթը, նախարարության այլ ներկայացուցիչներ։ Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերը և նշել, որ տարբեր ոլորտներում համագործակցության չօգտագործված մեծ ներուժ կա։ […]
11:08 04.11.2021
COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 4-ի` ժամը 11:00-ի դրությամբ, • 2330 նոր դեպք • 12 188 թեստավորում • 1270 առողջացած • 41 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 315 004 դեպք, որոնցից 274 878 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 32 277 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6532 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան […]
11:04 04.11.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու` 9, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 8-ական, յուրացնելու կամ վատնելու և ընտանեկան բռնության՝ 3-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման ու ծեծի՝ 2-ական, կողոպուտի, հարկերից […]
10:38 04.11.2021
Նոյեմբերի 3-ին հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանի Հյուսիս-Հարավ նոր կառուցված ճանապարհի Սիլիկյան թաղամասի տարածքում: Ժամը 20:20-ի սահմաններում բախվել են Արմեն Մարտիրոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Արթուր Էլոյանի վարած BMW M3 մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհի էլեկտրասյունը և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: Շտապօգնության բժիշկների հերթապահ […]
10:16 04.11.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Հ. Մ-ն, տեղեկանալով, որ ժամկետային զինծառայողը, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ վերջինիս մորը հայտնել է, թե իբր արտերկրում, մասնավորապես՝ Չեչենական Հանրապետությունում և Սիրիայի Հանրապետությունում […]
10:08 04.11.2021
Նոյեմբերի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի և Մ.Մկրտչյան փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 54-ամյա Գարսևան Սիմոնյանի վարած КамАЗ մակնիշի և 35-ամյա Ատոմ Սարգսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 35-ամյա Սուրեն Սարգսյանն ու 30-ամյա Արմեն Սարգսյանը մարմնական վնասվածքներով […]
10:04 04.11.2021
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Այգեկ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
09:39 04.11.2021
Ընդհանուր առմամբ աշխարհում կորոնավիրուսով հիվանդացության մակարդակն ու դրա հետևանքներից մահացության ցուցանիշը նվազում են։ Հիվանդացությունը նվազում է երկրորդ ամիսն անընդմեջ։ Հոկտեմբերին աշխարհում ի հայտ է բերվել վարակման 12․9 մլն դեպք՝ 3 մլն-ով պակաս, քան սեպտեմբերին։ Այս մասին են վկայում ՏԱՍՍ-ի հաշվարկները։ Անցած ամիս մահացել է մոտ 214 հազար մարդ՝ 20 տոկոսով քիչ, քան սեպտեմբերին։ Այսպիսով՝ հոկտեմբերին […]
09:28 04.11.2021
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշբիլին կոչ է արել կառավարությանն ընդունել հրատապ և խիստ միջոցառումներ՝ երկրում կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համար։ «Դիմում եմ իշխանություններին, որպեսզի ընդունեն հրատապ և խիստ միջոցառումներ՝ պարտադիր պատվաստում ռիսկային խմբերի համար, քովիդ-անձնագրերի ներդրում հանրային վայրեր այցելության համար և վճարովի բուժում չպատվաստված քաղաքացիների համար»,-Զուրաբիշվիլիի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։ Նախագահը նշել է, որ պանդեմիան աննախադեպ […]
09:19 04.11.2021
Նախընտրական քարոզարշավն անցավ այնպես, որ միմյանց նկատմամբ ատելությունն ու անպատվելը շատ ավելին էին, քան իրական խնդիրների քննարկումը, գործնականում անտեսվել են երկրի իրական կարիքները և քաղաքացիների սոցիալ-տնտեսական ծանր վիճակը: Այս մասին ճեպազրույցում հայտնել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ «Ընդդիմությունն առաջնորդվում էր բոլորովին այլ՝ նեղ քաղաքական առաջնահերթություններով։ Փաստն այն է, որ ոչ տեղական ինքնակառավարման զարգացումը, ոչ էլ […]
09:09 04.11.2021
Հարավաֆրիկացի գրող Դեյմոն Գելգուտը դարձել է 2021 թվականին Բուքերյան միջազգային մրցանակի դափնեկիր։ Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Լոնդոնում։ Գելգուտը հեղինակավոր մրցանակն ու 50 հազար ֆունտ ստերլինգը (88,6 հազար դոլար) ստացել է «Խոստում» (The Promise) վեպի համար, որը պատմում է Հարավային Աֆրիկայում բնակվող սպիտակամորթ ընտանիքի մասին։ Պատմությունը սկսվում է անցած դարի 80-ականներին, երբ մահացող […]
08:52 04.11.2021
Ան-12 բեռնատար ինքնաթիռում, որը երեկ վթարի է ենթարկվել ՌԴ Իրկուտսկ քաղաքից ոչ հեռու, գտնվել է ոչ թե 7 մարդ, այլ՝ 9։ Նման տվյալներ է հրապարակել TASS-ը՝ հղում անելով փրկարարներին։ Ինքնաթիռում գտնվել է անձնակազմի 5 անդամ և բեռն ուղեկցող 4 մարդ։ Դեռևս հայտնաբերվել է 6 դի։ Զոհերից 4-ը Ռուսաստանի, 3-ը Բելառուսի և 2-ն Ուկրաինայի քաղաքացիներ են։ […]
08:37 04.11.2021
Իրանի իշխանությունները համաձայնել են ընթացիկ ամսվա վերջին վերսկսել բազմակողմ բանակցությունները՝ իրանական միջուկային ծրագրին առնչվող Գործողությունների համատեղ համապարփակ պլանին վերադառնալու շուրջ։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերին Twitter-ում։ Նրա խոսքով՝ համապատասխան որոշումն ընդունվել է ԵՄ համակարգող Էնրիկե Մորայի հետ հեռախոսազրույցում։ «Մենք պայմանավորվել ենք նոյեմբերի 29-ին Վիեննայում սկսել բանակցությունները՝ ուղղված Իրանի վրայից անօրինական և […]
08:21 04.11.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը վատանում է։ Այս մասին հայտնել է նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն, փոխանցում է «Ինտերֆաքս Ուկրաինան»։ Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ձերբակալությունից հետո՝ հոկտեմբերի 1-ին հացադուլ է հայտարարել։ Չորեքշաբթի ստացված հետազոտության արդյունքները վատացել են՝ համեմատած անցած ուրբաթ օրվա հետ, երբ հավաքվել էր կոնսիլիում։ «Նա բողոքում է հաճախացած սրտխփոցից։ Վտագավոր իրավիճակ կարող […]
08:09 04.11.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Բայրոնի փ. 8, 10, 12 շենքեր, Մոսկովյան փ. 21, 23, 25, 27 շենքեր, Տերյան փ. 71-83 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սասունցի Դավթի փ. 9-76 սեփական տներ, Մ․Ավետիսյան 4փ. 6, 6ա, […]
12:49 03.11.2021
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է, որ քննարկվում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը: Կառավարությունը պարզաբանում է տարածել՝ կապված ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հայտարարության հետ, թե քննարկվում է Տիգրան Ավինյանին կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը: Պարզաբանման մեջ նշվում է, որ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի […]
12:47 03.11.2021
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը կարևորել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային մաքսային և հարկային ծառայությունների ղեկավարների միջև հաճախակի տեղի ունեցող հանդիպումներն ու երկու պետությունների մաքսային և հարկային մարմինների միջև շարունակական ակտիվ շփումները։ Երկկողմ ընդգծվել է էլեկտրոնային համակարգերի ներդրման […]
12:37 03.11.2021
Գաղտնի վթար Գյումրու Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետի 9 հասցեում: ՎեոլիաԹիմի մասնագետները վթարը հայտնաբերեցին հոսակորուստ փնտրող սարքի՝ կորելյատորի միջոցով: «Շիրակ» տեղամասի մասնագետները հնամաշ, վթարված ջրագիծը խցափակեցին և հանեցին շահագործումից. արդյունքում՝ վայրկյանում շուրջ 2 լիտր ջրի տնտեսում:
12:31 03.11.2021
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Գյուլիզար Բիչեր Քարաջայի կազմած զեկույցի համաձայն՝ Թուրքիայում նվազագույնը 2 միլիոն մանկահասակ բանվոր կա։ 2 միլիոնի 30.8 տոկոսը զբաղված է գյուղատնտեսության, 23.7 տոկոսը՝ արդյունաբերության, իսկ 45.5 տոկոսը՝ սպասարկման ոլորտում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Զեկույցի համաձայն՝ աշխատանքի պատճառով երեխաների սպանություններն ամենաշատը գրանցվում են գյուղատնտեսության ոլորտում։ Գյուղատնտեսական […]