TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+37.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Հոկտեմբերի 28-29-ը բացահայտվել է հանցագործության 94 դեպք

12:47 29.10.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 94 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, սառը զենք կրելու՝ 15, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, խարդախության՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու, զենք-զինամթերքի առգրավման ու ծեծի՝ 4-ական, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման և պաշտոնեական կեղծիքի կամ […]

̰
Հոկտեմբերի 29-ը նշվում է որպես գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օր

12:36 29.10.2021

2004 թվականից հոկտեմբերի 29-ը նշվում է որպես գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օր: Գլխուղեղի կաթվածի համաշխարհային օրվա խորհուրդն է` ընդգծել կաթվածի տարածվածության մակարդակը, բարձրացնել հիվանդության կանխարգելման և բուժման մասին իրազեկվածությունը, ապահովել գլխուղեղի կաթվածը վերապրածների ավելի լավ խնամքն ու աջակցությունը: Իշեմիկ ինսուլտները կազմում են ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների գերակշռող մասը` 80-87%-ը: Այս պաթոլոգիան բնորոշվում է […]

̰
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել ՀՀ-ում հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանք ստանալու համար

12:31 29.10.2021

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանք ստանալու նպատակով հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը. Կազմակերպության դեպքում՝ 1️⃣օտարերկրյա պետությունում ստացած եկամուտների մեծության վերաբերյալ փաստաթղթերի պատճենները, 2️⃣առկայության դեպքում՝ նաև եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները: Ֆիզիկական անձի դեպքում` 1️⃣օտարերկրյա պետությունում ստացած եկամուտների մեծության վերաբերյալ փաստաթղթերի պատճենները, 2️⃣քաղաքացու անձնագրի բոլոր էջերի պատճենները, 3️⃣ՀՀ-ում անձի գտնվելու ժամանակահատվածի հաշվարկման […]

̰
Թուրքիայում բնակվող հայը վարչական շրջանի ղեկավար դառնալու իրավունք է ստացել

12:18 29.10.2021

Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչ, փաստաբան Բերք Աջարը հաղթահարել է բոլոր քննությունները և իրավունք ստացել դառնալ վարչական շրջանի ղեկավար (քայմաքամ)։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Քայմաքամը Թուրքիայի կառավարման համակարգում նահանգից հետո մեծությամբ 2-րդ վարչատարածքային միավորի՝ շրջանի (իլչե) ղեկավարն է, որը գործում է նահանգապետի ենթակայության տակ։ Սպասվում է, որ նա առաջիկայում կստանձնի համապատասխան պաշտոնը։ Այս մասին հայտնում […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք է գրանցվել

12:10 29.10.2021

Հոկտեմբերի 28-ին կատարվել է 175 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 63-ը Ստեփանակերտ քաղաքի, 10-ը՝ Մարտակերտի, 7-ը՝ Ասկերանի, 5-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 164 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 77-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև […]

̰
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի անդամ, կոնգրեսական Աննա Էշուի հետ

12:05 29.10.2021

Հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի անդամ, կոնգրեսական Աննա Էշուի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Դեսպան Մակունցը ներկայացրեց ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանն ուղղված հանձնառությունը։ Զրուցակիները քննարկեցին Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված ներկա իրավիճակը և այդ առթիվ […]

̰
Պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում և տեղակայման վայրերում կատարվել են փոփոխություններ

11:41 29.10.2021

Եղանակային փոփոխություններով պայմանավորված` COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում և տեղակայման վայրերում կատարվել են փոփոխություններ: Պատվաստումներն իրականացվում են Երևանում` ✅Հյուսիսային պողոտա («Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ներքևի հատվածում)` 12:00-16:30 ✅ԵՊՀ` 11:30-15:30 ✅«Ռոսիա մոլ»` 16:00-20:00 ✅«Մալիբուի» հարակից տարածք (Թիվ 2 պոլիկլինիկա)` 13:00-17:00 ✅Վերնիսաժ` «Վարդանանց» ԲԿ-ի տարածք` 13:00-16:30 ✅Կասկադ համալիր` 13:00-16:30 Մարզերում` ✅Լոռու մարզ, Վանաձոր (Հայքի […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 965 նոր դեպք

11:32 29.10.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 965 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում կատարվել է 48 513 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 8,17%, վերջին 14 օրը –8,94%, վերջին 7 օրը – 8,87%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 711 255 դեպք: Ապաքինվել է ևս 4 627 […]

̰
Դատալեքսից հեռացվել են քրեական գործով տուժող ճանաչված երեխայի անձնական տվյալները․ համակարգային խնդիրը շարունակում է մնալ չլուծված. ՄԻՊ

11:22 29.10.2021

Փաստաբանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աջակցությանն իր անչափահաս վստահորդի անձնական տվյալները «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից հեռացնելուն աջակցելու հարցով։ Նա նշել է, որ երեխան տուժող է ճանաչված սեքսուալ բնույթի բռնի գործողության հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, սակայն խնդրահարույց է, որ երեխայի անձնական տվյալները համակարգում հրապարակային են, ինչի հետևանքով հնարավոր է նույնականացնել երեխային: ՀՀ […]

̰
Ունենք կորոնավիրուսի 2096 նոր դեպք, 43 մահ

11:05 29.10.2021

COVID-19. հոկտեմբերի 29-ի` ժամը 11:00-ի դրությամբ, • 2096 նոր դեպք • 18 141 թեստավորում • 1258 առողջացած • 43 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 304 546 դեպք, որոնցից 265 936-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 090 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6232 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի […]

̰
Ատոմային էլեկտրակայանը և Ֆիզիկայի ինստիտուտը 24 ժամ թթվածին կարտադրեն` քովիդ հիվանդանոցների կարիքները բավարարելու համար

11:03 29.10.2021

Ատոմային էլեկտրակայանը և Ֆիզիկայի ինստիտուտը 24 ժամ թթվածին կարտադրեն` քովիդ հիվանդանոցների կարիքները բավարարելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Քովիդ հիվանդներին սպասարկող բուժկենտրոններին թթվածին մատակարարող կայանները վերջին օրերին գերծանրաբեռնված են աշխատում: Լարված աշխատանքի արդյունքում կայանների խափանումները վերացվել են, միաժամանակ, հիվանդանոցներում թթվածնի կարիք ունեցողների թիվն ավելանում է: Այս պահին առկա 15-ից ավելի թթվածնային կայաններին […]

̰
ԱԳ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարների կոմիտեի 38-րդ արտահերթ նիստին

10:50 29.10.2021

Հոկտեմբերի 28-ին առցանց ձևաչափով կայացավ Ֆրանկոֆոնիայի նախարարների կոմիտեի 38-րդ արտահերթ նիստը՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի անցկացմանը: Նիստին անդամ երկրները հավանություն տվեցին Թունիսի առաջարկին՝ հետաձգել ս.թ. նոյեմբերին Թունիսում նախատեսված Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովը հաջորդ տարի և այն անցկացնել 2022թ. նոյեմբերին: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն ներկայացրեց նաև կազմակերպության օրակարգը գալիք գագաթնաժողովին ընդառաջ: Գլխավոր քարտուղարն իր երախտագիտությունը հայտնեց […]

̰
Հայաստանից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել. որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք

10:47 29.10.2021

2021 թվականի հոկտեմբերի 29-ից Հայաստանը շատ բարձր ռիսկի գոտու երկրների շարքում է դասվել, ուստի Հայաստանից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել. որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք՝ թույլ չտալով նրանց մեկնել Եվրամիություն կամ Շենգեն գոտու տարածք։ Այս մասին հայտնում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Նիդերլանդներ մուտքը թույլատրվում է, եթե ուղևորության նպատակը համապատասխանում […]

̰
Կրակոցներ Արցախի պողոտայում․ հրազենային վնասվածքներով 20-ամյա երիտասարդ է հոսպիտալացվել

10:40 29.10.2021

Հոկտեմբերի 28-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ ստորին վերջույթների հրազենային գնդակային միջանցիկ վիրավորումներ, աջից նրբոլուկի կոտրվածքով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 20-ամյա Ժորա Հ-ն է։ Մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին […]

̰
ԱՄՆ-ն Աֆղանստանին կտրամադրի հավելյալ մոտ 150 մլն դոլար

10:28 29.10.2021

ԱՄՆ-ն Աֆղանստանին կտրամադրի ևս 144 մլն դոլար՝ մարդասիրական ճգնաժամի դեմ պայքարի համար։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Աֆղանստանի և աֆղան փախստականների համար ԱՄՆ-ի հատկացրած միջոցների ընդհանուր ծավալը 2021 թվականին կհասնի 474 մլն դոլարի։ Նշվում է, որ դա խոշորագույն աջակցությունն է բոլոր երկրների թվում։ Գումարը կփոխանցվի մարդասիրական կազմակերպություններին, որոնք դեղորայք, ջուր, սնունդ և […]

̰
Սուդանում ցուցարարների և զինվորականների բախումների զոհերի թիվն ավելանում է

10:16 29.10.2021

Սուդանում զինվորականների և ռազմական հեղաշրջման դեմ հանդես եկող ցուցարարների բախումների 4 օրերի ընթացքում զոհվել է առնվազն 11 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի կողմից իշխանության զավթման դեմ։ Ականատեսների հաղորդմամբ՝ գիշերը մայրաքաղաք Խարտումից գետի վրայով դեպի Բահրիում գտնվող ցուցարարները զինվորականներն արձակել են մարտական […]

̰
SHANTNEWS

10:00 29.10.2021

̰
Արագածոտնի մարզում 06-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. կինը տեղում մահացել է

09:49 29.10.2021

Հոկտեմբերի 28-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 38-ամյա Հարություն Սարգսյանն իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի՝  Արայի գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ և կին հետիոտների: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, զանգահարել է «Ապարան» բժշկական […]

̰
Բայդենը ժամանել է Հռոմ՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին

09:32 29.10.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռը գիշերը վայրէջք է կատարել Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանում։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառտայությունը։ Նախագահն Իտալիայում է՝ մասնակցելու Մեծ քսանյակի երկրների առաջնորդների հանդիպմանը։ Սպիտակ տան ղեկավարի Եվրոպա այցի առաջին կանգառը կլինի Վատիկանը։ Այսօր նրան կընդունի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Հռոմում Բայդենի առանցքային բանակցություններից մեկը կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ […]

̰
Ամերիկյան ավիաընկերությունները դիմել են Պետդեպ՝ ՌԴ-ի տարածքով թռիչքների հավելյալ թույլտվություն ստանալու խնդրանքով

09:15 29.10.2021

Airlines for America կազմակերպությունը, որը միավորում է ամերիկյան ավիափոխադրողներին, դիմել է Պետդեպարտամենտ՝ Ռուսաստանի օդային տարածքով թռիչքների հավելյալ թույլտվություն ստանալու խնդրանքով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով գերատեսչություն ուղարկված նամակը։ «ԱՄՆ շատ ավիաընկերությունների անհրաժեշտ է հավելյալ թույլտվություն՝ Ռուսաստանի օդային տարածքով թռիչքների համար՝ բավարարելու շուկայի կարիքները»,-ասված է նամակում։ Առանց հալելյալ իրավունքի ավիափոխադրողները ստիպված կլինեն իրականացնել այլընտրանքային, ոչ […]

̰
Հրդեհ Ալագյազ գյուղում

08:58 29.10.2021

Հոկտեմբերի 28-ին, ժամը 22։20-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալագյազ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:48-ին, մարվել` հոկտեմբերի 29-ին, ժամը 00:07-ին: Այրվել է մոտ 150 հակ կուտակած անասնա­կեր:

̰
Լոս Անջելեսի օդանավակայանում ձերբակալել են զինված տղամարդու

08:52 29.10.2021

Լոս Անջելեսի օդանավակայանում ձերբակալել են զինված տղամարդու։ Այս մասին հայտնում է Insider Paper պարբերականն իր թվիթերյան էջում։ Իրականացվել է ուղևորների տարհանում, չվերթները չեղարկվել են։ Հրաձգության սպառնալիք չկա։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են ինքնաթիռի ուղևորները վերադառնում տերմինալի շենք։ Տեղի ունեցածից մանրամասներ չեն հաղորդվում։ BREAKING: Passengers evacuated, Flights canceled, One person in custody, but police […]

̰
Ղարիբաշվիլին բացառել է Սաակաշվիլիին Ուկրաինային արտահանձնելու և բանտից վաղաժամ ազատելու հնարավորությունը

08:44 29.10.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնումն Ուկրաինային և նրա վաղաժամ ազատ արձակումը բանտից բացառված է։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Եթե անենք մեկը կամ մյուսը, դա կնշանակի, որ մեր ողջ կառավարությունը պետք է հայտարարություն գրի և հաջորդ օրը հրաժարական ներկայացնի»,-ասել է վարչապետը։ Ղարիբաշվիլին խոստացել է Սաակաշվիլիին տևական բանտարկություն։ […]

̰
ԱՄՆ-ն կոչ է արել դաշնակիցներին զենք մատակարարել Ուկրաինային

08:27 29.10.2021

ԱՄՆ-ի յուրաքանչյուր դաշնակից երկիր պետք է Ուկրաինային հնարավորություն տա՝ ստանալու իր պաշտպանության համար բոլոր անհրաժեշտ միջոցները։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Պենտագոնի ղեկավարի օգնականի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Լորա Կուպերը համաժողովի ընթացքում, որը կազմակերպել էր Վաշինգտոնում Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնը։ Նա ցանկություն է հայտնել, որպեսզի բոլոր դաշնակիցները վերացնեն Ուկրանային թռչող պաշտպանական միջոցներ […]

̰
Հոկտեմբերի 27-28-ը բացահայտվել է հանցագործության 84 դեպք

13:00 28.10.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 27-28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 84 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, խարդախության՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, սառը զենք կրելու՝ 5, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 4, ապօրինի ծառահատման՝ 3, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, ծանր […]

̰
SHANTNEWS

12:58 28.10.2021

̰
Սոցփաթեթի հատկացման կարգում կիրականացվեն լայնածավալ փոփոխություններ

12:53 28.10.2021

Սոցփաթեթի հատկացման կարգում կիրականացվեն լայնածավալ փոփոխություններ․ Կառավարությունն այսօր հավանություն է տվել նախագծին: Ըստ այդմ՝ սոցփաթեթի ծախսման ուղղությունները լրացվել են նոր ծառայություններով, մասնավորապես՝ ✅ մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարի մարում: Ծառայությունից կկարողանա օգտվել շահառուն և (կամ) նրա ընտանիքի անմիջական անդամը (ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 12-ից), ✅ առողջապահական փաթեթի մեջ […]

̰
Երևանում բախվել են Honda Elysion-ն ու Honda CRV-ն, վերջինս գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր

12:39 28.10.2021

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Տիգրան Պետրոսյան փողոցում, բախվել են 43-ամյա Վալերի Հարությունյանի վարած Honda CRV մակնիշի և 44-ամյա Ռոման Նավասարդյանի վարած Honda Elysion մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Honda CRV-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել կանաչ գոտում։ Պարեկները […]

̰
Երևանում հեռախոսների խանութ են թալանել

12:37 28.10.2021

Այսօր՝ ժամը 07։00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Արաբկիր վարչական տարածքում նկատել են, որ Կոմիտասի պողոտայի թիվ 23 հասցեում գործող «allcell.am» հեռախոսների և պլանշետների խանութ-սրահի ապակին կոտրված է, և 2 հոգի կասկածելի պարկերով փորձում են հեռանալ այդ վայրից։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկները, հետապնդելով նրանց, կարողացել են մեկին բռնել, իսկ […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 65 նոր դեպք է գրանցվել

12:31 28.10.2021

Հոկտեմբերի 27-ին կատարվել է 140 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 65 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 148 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 73-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Ունենք 1 մահվան դեպք։ Հիվանդը 69-ամյա տղամարդը […]

̰
BACK_TO_TOP