09:13 07.09.2021
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մի շարք թիրախներ են խոցել Գազայի հատվածում, որոնց թվում եղել է ՀԱՄԱՍ-ի հրթիռների արտադրության հարթակը, ռազմական համալիրն ու Խան Յունիս քաղաքի բետոնի գործարանը։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։ Իսրայելցի զինվորականների ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ գործարանում արտադրված բետոնն օգտագործվել է ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելների ցանցի կառուցման համար։ Այդ օբյետները գտնվել են Գազայի […]
09:07 07.09.2021
Օգոստոսի կեսերին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2248-ի։ Այս մասին հայտնում է Dominican Today պարբերականը՝ հղում անելով երկրի քաղպաշտպանության ծառայությանը։ Տարբեր աստիճանի մանրմնական վնասվածքներ է ստացել առնվազն 12 763 բնակիչ։ Եվս 329-ն անհետ կորած են համարվում։ Օգոստոսի 19-ին Հայիթիի իշխանությունները հայտնել էին 2189 զոհի մասին։ 7․2 մագնիտուդով երկրաշարժը ցնցել էր Հայիթիի ափերն […]
08:56 07.09.2021
Սեպտեմբերի 7-ին, ժամը 00:27-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քոբայրի կամրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ալավերդի քաղաքից դեպի Քոբայրի վանք տանող ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին հրդեհ է բռնկվել «Opel Zafira» մակնիշի (վարորդ՝ Ս․ Ղ․, […]
08:45 07.09.2021
Սեպտեմբերի 7-ին, ժամը 01:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրից դեպի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes» և «BMW» […]
08:34 07.09.2021
Աֆղանական Փանջշիր նահանգի բնակիչների մեծ մասը, նահանգում լարված իրադրության պայմաններում, լքել են իրենց տները և ուղևորվել լեռներ։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով աշխարհազորայինների շարժմանը մոտ աղբյուրին։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ կիրակի երեկոյանից դիմակայության ուժերի դիրքերը ենթարկվում են անօդաչուների հարձակումների, երկրի հյուսիսում ինտենսիվ մարտերը շարունակվում են։ Բացի այդ, զրուցակիցը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ […]
08:20 07.09.2021
Կանադայում ցուցարարները խճաքարեր են նետել երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի վրա։ Այս մասին գրում է Insider Paper պարբերականը։ Դեպքը տեղի է ունեցել Օտարիոյում՝ նախընտրական միջոցառման ավարտին, երբ վարչապետն ավտոբուս էր բարձրանում։ Նրա հասցեին վանկարկումներ են հնչել։ Հիշեցնենք, որ երեկ Օտարիո նահանգի Նյումարկետ քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ Թրյուդոյին հայհոյել էին՝ մեղադրելով նրան կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին երկրում տիրող […]
08:09 07.09.2021
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Մաշտոց պող. 40 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդները, Նոր Նորքի 2-րդ զանգված՝ Բագրևանդ փ. 51-85 սեփական տներ, 9-րդ զանգված՝ Վիլնյուսի 8, 41, 45, 49, 53, 55, 55ա, 55բ, 57, 63, […]
19:57 06.09.2021
Սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է իր առաքելությունը՝ որպես Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատար։ Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին Արցախում խաղաղության պահպանման գործում ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։ Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական […]
19:39 06.09.2021
«Թալիբան» իսլամիստական շարժման խոսնակ Սուհաիլ Շահինը հայտնել է, որ Քաբուլում հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ: Այս մասին Սուհաիլ Շահինը գրառում է արել սոցցանցում, փոխանցում է Ermenihaber-ը։ Խոսնակի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել է Քաբուլի օդանավակայանի հարցը, ինչպես նաև Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին և փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
19:25 06.09.2021
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1657 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական […]
19:22 06.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է ԵԱԶԲ-ՀՀ գործընկերության զարգացումը՝ նշելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ կառավարությունը հավակնոտ ծրագրեր է նախանշել և դրանց իրականացման գործում կարևորում է միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԱԶԲ հետ գործակցությունը: Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել ճանապարհաշինության, […]
19:14 06.09.2021
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) դեսպան Ֆան Յունին: Նախարար Միրզոյանն ու դեսպան Ֆան Յունն անդրադարձ են կատարել հայ-չինական բազմադարյա բարեկամական կապերի վրա հիմնված հարաբերություններին և վերահաստատել են երկու երկրների պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Հայկական կողմը ներկայացրել է […]
19:10 06.09.2021
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հայտնում են, որ շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 76 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ Այսպիսով` հիմնադրամի հիմնական շահառուների թիվը 4392-ն է, որից 3976-ը` այս պատերազմի հետևանքով, 416-ը հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:
19:02 06.09.2021
Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա վարչություն հրավիրված մի կնոջ սեպտեմբերի 1-ին ներկայացված բանավոր հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի տնօրենը, նույն դպրոցում որպես դասվար աշխատանքի ընդունելու և այդ կապակցությամբ հայտարարված մրցույթում հաղթող ճանաչելու […]
18:55 06.09.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատ: Հանդիպման սկզբում փոխվարչապետը, ողջունելով հյուրերին՝ շնորհավորել է Կարոլին Գեգինատին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել՝ վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը կաջակցի նրան իր կարևոր առաքելության իրականացման ընթացքում: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀԲ պաշտոնյաներին ներկայացրել է […]
18:46 06.09.2021
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Հնդկաստանի հստակ դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների վերաբերյալ: Օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձ է կատարվել 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարության՝ մի շարք ոլորտներում նախաձեռնած հավակնոտ բարեփոխումներին, մասնավորապես՝ հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության, քրեակատարողական […]
18:45 06.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ԲԴԽ-ում կայացավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ հրավիրված նիստը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց եզրակացության հիմքերը, պատասխանեց իրեն ուղղված հարցերին: […]
18:31 06.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արկադի Բալյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»:
18:26 06.09.2021
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Բելգիայի Թագավորության կողմից Հայաստանի առողջապահության նախարարությանը, որպես նվիրատվություն, տրամադրվել է «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 187 200 դեղաչափ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում` հանրապետության ողջ տարածքում: Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «ԱստրաԶենեկա» պատվաստանյութը ևս նախատեսված […]
18:20 06.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևին: Նրա այցը Երևան կրում է ճանաչողական բնույթ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները և այդ համատեքստում ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը:
18:18 06.09.2021
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 27-ամյա երիտասարդը 2021թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական տարածքում գտնվող «Սատանի կամուրջ» կոչվող տեղանքում Մալդիվների Հանրապետության քաղաքացուն տեսարժան վայրեր ցուցադրելու համար ուղեկցել է այնտեղ և օգտագործելով վերջինիս՝ տեղանքին անծանոթ լինելու հանգամանքը՝ կնոջ […]
18:06 06.09.2021
Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում՝ առավելապես հայտնի որպես «Ֆիզգորոդոկ», շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործը 2021թ. օգոստոսի 30-ին հարուցվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում՝ մի քանի անձանց ներկայացրած հաղորդման հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում նախապատրաստված նյութերով: Այս մասին […]
15:39 06.09.2021
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11.40-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկի մի բնակարան, որտեղ հայտնաբերել է 1932 թ. ծնված տանտիրուհու՝ Եվգենյա Յասոյանի դիակը: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 09.30-ին, մալուխներով ձեռքի մատները կապելով, կնոջը էլեկտրահարել է 83-ամյա ամուսինը: […]
13:00 06.09.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 3-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 133 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, խարդախության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, ծեծի` 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը՝ իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց […]
12:55 06.09.2021
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում, որը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ տարվա մեջ միայն մեկ անգամ է պատարագ մատուցվում, այս տարի ևս իր դռները բացել է հավատացյալների առաջ։ Սեպտեմբերի 5-ի վաղ առավոտից կրոնավորներն ու հյուրերը ուղևորվել են Աղթամար կղզի։ Վանի ոստիկանությունը շրջակայքում և կղզում անվտանգային միջոցներ է ձեռնարկել, փոխանցում է Ermenihaber-ը։ […]
12:40 06.09.2021
Ապօրինի անտառահատումների դեմ ՀՀ դատախազության որդեգրած կոշտ քրեաիրավական քաղաքականության համատեքստում Լոռու մարզի դատախազությունն առանձնահատուկ հետևողականություն է դրսևորում հատկապես անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար կողմից իրենց պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հանցավոր դրսևորումներին պարտադիր իրավական գնահատականներ տալու հարցում: Մարզի դատախազության դատախազների հսկողության ներքո քննվող քրեական գործերով կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա […]
12:38 06.09.2021
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից տեղեկացնում են․ «Հարգելի քաղաքացիներ, համացանցում հերթական խաբեությունն է տարածվում։ Հորդորում ենք չվստահել նմանօրինակ կեղծ խաղարկություններին, չփոխանցել որևէ անձնական տվյալ, հատկապես՝ բանկային քարտի տվյալներ: Խորհրդատվության համար կարող եք դիմել Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն»: Համացանցում խաբեության շրջանառման մասին տեղեկացրել է նաև «Քարֆուր Հայաստանը»․ «Համացանցում տարածվում է կեղծ խաղարկություն Քարֆուր Հայաստանի անունից։ Էկրանին հայտնված […]
12:35 06.09.2021
Նախադպրոցական տարիքի երեխաների, դպրոցականների ու ուսանողների համար «Звонок» միջազգային կրթական հարթակը վիրուսների և երեխաների կողմից հիվանդության աճի կանխարգելման նպատակով կազմակերպում է «Stop Virus» օլիմպիադան: Նոր ուսումնական տարում «Stop Virus» օլիմպիադան կանցկացվի հետևյալ ժամանակացույցով. դպրոցականների համար սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 10-ը (https://www.1zvonok.com/discipline/8/2), ուսանողների համար սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 10-ը (https://www.1zvonok.com/discipline/8/3), նախադպրոցական տարիքի երեխաների համար հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 14-ը (https://www.1zvonok.com/discipline/8/1)։ Օլիմպիադային […]