10:45 09.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ-ին՝ ժողովրդին հայտնի Ավազի հանքերի հատվածում բախվել են Honda և MAN մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով կա 7 վիրավոր, որոնցից 6-ը տեղափոխվել են «Աբովյան», իսկ 1-ը՝ «Հրազդան» բժշկական կենտրոններ։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների […]
10:33 09.09.2021
Իրանը կմիանա ՇՀԿ-ին (Շանհայյան համագործակցության կազմակերպություն): Կազմակերպությանը միանալու ընթացակարգի մեկնարկի մասին կհայտարարվի Տաջիկստանում առաջիկայում կայանալիք գագաթնաժողովում։ Այս մասին հայտնում է Kommersant-ը՝ հղում անելով աղբյուրներին։ ՇՀԿ գագաթնաժողովը կկայանա Դուշանբեում, սեպտեմբերի 16-17-ը։ Ներկայում կազմակերպության անդամ են հանդիսանում Ռուսաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։
10:21 09.09.2021
Ալժիրում 30 մարդ է ձերբակալվել երկրի հյուսիսում անտառները հրկիզելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է en-Nahar հեռուստաալիքը՝ հղում անելով ազգային ժանդարմերիայի հայտարարությանը։ Գերատեսչության հաղորդմամբ՝ 30 անձինք ձերբակալվել են հետաքննության արդյունքներով, նրանք կասկածվում են 14 նահանգներում անտառների հրկիզումներ կազմակերպելու մեջ։ Ձերբակալվածներից 7-ը «Կաբիլիայի տարածաշրջանի ինքնորոշման շարժման» անդամներ են, որոնց Ալժիրի իշխանությունները համարում են ահաբեկիչ։ Օգոստոսի 10-ին վարչապետ […]
10:10 09.09.2021
Ողջ աշխարհում օգտագործվել է հակակորոնավիրուսային մոտ 5․5 մլրդ դեղաչափ պատվաստանյութ։ Նման տվյալներ է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը ճեպազրույցի ժամանակ։ Կազմակերպությունում նշել են, որ պատվաստումների մեծ մասն արվել է բարձր եկամուտ ունեցող երկրներում, ինչը վկայում է անհավասարության մասին։ Մոտ 80 տոկոսը բաժին է ընկնում բարձր և միջին եկամուտ ունեցող երկրներին։ Գեբրեյեսուսը նշել […]
12:54 08.09.2021
Սեպտեմբերի 8-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ Բազմաղբյուր-Նազրվան ճանապարհին դանակահարել են մի քաղաքացու: Նույն օրը հիվանդանոցից հայտնել են, որ կրծքավանդակի, նախաբազկի, բազկի, ձեռքի մատի ծակած-կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Փարպի գյուղի բնակիչ, 47-ամյա մի տղամարդ։ Ավելի ուշ ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել է հիվանդանոցային երկրորդ ահազանգը։ «Աջ բազկի ստորին երրորդի կտրած վերք, […]
12:33 08.09.2021
Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանակից պետությունների հետ հարաբերությունների խորացման ու կարգավորման հնարավորություններին: Մասնավորապես, վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, oգոստոսի 24-ին Ազգային ժողովում կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս ես արձանագրեցի, որ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու և սա արձանագրված է Ազգային […]
12:32 08.09.2021
Հայաստանի միգրացիոն ծառայության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ այսօր տեղի ունեցավ միջգերատեսչական հանդիպում օտարերկրացիներին արդյունավետ և պարզեցված աշխատանքի թույլտվության համակարգի ներդրման թեմայով: Նոր համակարգը գործարկվելու է 2022 թ-ի հունվարի 1-ից: Առաջիկայում նախագիծը կդրվի հանրային քննարկման: Օտարերկրացուն ներկայում աշխատանքի թույլտվություն տալիս է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ինչի հիման վրա օտարերկրացին դիմում է Ոստիկանության […]
12:32 08.09.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անդորայի վարչապետ Չավիեր Էսպոտ Սամորային՝ այդ երկրի ազգային տոնի՝ կույս Մերիչելի օրվա կապակցությամբ։ «Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերով ու նախաձեռնություններով նոր ազդակ կհաղորդենք մեր գործընկերությանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-նշել է ՀՀ վարչապետն իր ուղերձում: Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
12:26 08.09.2021
ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով՝ հաստատվել են 2021 թվականի 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն 2021 թվականի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 4-ը ներառյալ՝ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1): Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները «Հայաստանի աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ […]
12:11 08.09.2021
Կառավարությունն ընդունեց որոշում, որով Կարեն Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Սարգսյանին և մաղթեց հաջողություններ գործունեության մեջ: Մինչ այս Կարեն Սարգսյանը զբաղեցնում էր Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը:
12:10 08.09.2021
Կառավարությունն ընդունեց որոշում, որով 2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2021 թվականի սեպտեմբերի 25-ը` շաբաթ օրը: Նման կարգավորումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ, քանի որ երկուշաբթի` սեպտեմբերի 21-ին, նշվելու է ՀՀ անկախության օրը:
12:00 08.09.2021
Սեպտեմբերի 7-ին կատարվել է 71 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11912 քաղաքացու հետազոտություն, […]
12:00 08.09.2021
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերին։ Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը դեսպանին ծանոթացրել է կոմիտեի կողմից իրականացվող հարկային և մաքսային բարեփոխումներին և առկա ծրագրերին, ներկայացրել օտարերկրյա և միջազգային կառույցների հետ ՊԵԿ համագործակցության շրջանակները։ Նա հատուկ ուշադրության է արժանացրել կոմիտեի […]
11:37 08.09.2021
Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: Թուրքական Bianet լրատվական կայքը տվյալներ է հրապարակել 2021-ի օգոստոսին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ: Նշվում է, որ Թուրքիայում 2021թ. օգոստոսին տղամարդիկ 34 կին են սպանել, որոնցից մեկը Աֆղանստանից էր, մեկը՝ եզդի: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում տղամարդկանց կողմից սպանված կանանց թիվը եղել է 31: Այս մասին փոխանցում […]
11:23 08.09.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության՝ 10, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, ծեծի` 4, ապօրինի ծառահատման և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ […]
11:12 08.09.2021
Նախագահական նախաձեռնություններին աջակցող «Համընդհանուր գործ» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «ДоброВолец-ПРО» (Դոբրովոլեց-ՊՌՕ) մրցույթ։ Մրցույթի նպատակն է առողջության պահպանման ոլորտում սոցիալապես նշանակալի ծրագրերի իրականացման համար ներգրավել և խրախուսել 14-ից 25 տարեկան դեռահասներին և երիտասարդներին, նպաստել նրանց շրջանում ծխախոտի, ոգելից խմիչքի և այլ վնասակար նյութերի օգտագործման նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորմանը, վերոնշյալ ոլորտում աջակցել կրթական կազմակերպությունների գործունեությանը։ Մրցույթը տեղի […]
11:06 08.09.2021
Սեպտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: Շնորհավորելով պարոն Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, Ալեքսեյ Մելնիկովը ներկայացրել է բեռնափոխադրումների ոլորտում “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ գործունեությունը, երկաթուղային ենթակառուցվածքների վիճակը և զարգացման հեռանկարները: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ընկերության ռազմավարական դերակատարությունը ինչպես քաղաքացիական նշանակության, այնպես էլ […]
11:02 08.09.2021
Սեպտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 246 410 դեպք, որոնցից 230 291-ն` առողջացած, 4954-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9998 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 588 480 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6659 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 645 նոր դեպք: Ունենք 334 առողջացած, […]
10:51 08.09.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 571 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ապաքինվել է ևս 3 668 պացիենտ, մահացել է 60 մարդ: Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 366 678 պատվաստում, վերջին 24 ժամում` 27 011:
10:40 08.09.2021
Վրաստանում քովիդ-կանոնակարգերը խախտելու համար տուգանքները համաներվել են: Համապատասխան որոշումը սեպտեմբերի 7-ին ընդունել է երկրի խորհրդարանը: Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է «Վարչական վճարից ազատման» և «Համաներման» մասին օրինագծերը: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Փոփոխություններն ուղղված են բոլոր վարչական իրավախախտումներից և պատժամիջոցներից անհատներին ազատելուն։ Այդ խախտումները կատարվել են մինչև 2021 թվականի հունիսի 23-ը։ Ինչ վերաբերում է «Համաներման […]
10:26 08.09.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ինչպես սպասվում էր, բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը ու ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշում կայացրել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Սասուն Ռաֆաելյանը` նշելով, որ դատարանի որոշումն ստանալուց հետո դրա դեմ կներկայացվի վերաքննիչ բողոք: Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի […]
10:08 08.09.2021
Երեքշաբթի երեկոյան 7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի հարավարևմտյան Գերերո նահանգի Ալապուլկո քաղաքի մոտ։ Հաղորդվում է 1 զոհի մասին․ քաղաքացու վրա էլեկտրասյուն է շրջվել։ Այս մասին Milenio հեռուստաալիքի եթերում ասել է նահանգապետ Էկտոր Աստուդիլիոն։ Մահվան դեպքը գրանցվել է Ակապուլկոյին մոտ գտնվող Կոյուկա-դե-Բենիտես բնակավայրում։ Լուրջ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 […]
09:30 08.09.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ մեկ տարով երկարաձգել է երկրում արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր ամերիկյան ընտրություններին օտարերկրյան միջամտության սպառնալիքների պատճառով։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Ռեժիմը գործում է 2018 թվականի սեպտեմբերի 12-ից։ Այն իրավական հիմք է՝ պատժամիջոցներ սահմանելու նրանց նկատմամբ, ովքեր կկասկածվեն ընտրությունների վրա ազդելու կամ ընտրական համակարգի հանդեպ վստահության […]
09:15 08.09.2021
Թալիբների կառավարությունը կպահպանի միջազգային իրավունքի բոլոր դրույթները, եթե դրանք չհակասեն իսլամական իրավունքին և երկրի ազգային արժեքներին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել աֆղանական կառավարության վարչապետի պաշտոնակատար Մուհամմադ Հասան Ախունդը, փոխանցում է Times of India-ն։ Բացի այդ, Ախունդը հայտնել է, որ կառավարությունը մտադիր է ձեռնարկել արդյունավետ քայլեր՝ մարդու, մասնավորապես փոքրամասությունների իրավունքների պաշտպանության համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար […]
09:09 08.09.2021
Սեպտեմբերի 7-ին, ժամը 22:53-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Արզնիի խճուղում գտնվող «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:40-ին, մարվել՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 01:37-ին: Այրվել են […]
08:58 08.09.2021
Սեպտեմբերի 8-ին, ժամը 04:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի Օժանդակ տնտեսության տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։23-ին, մարվել՝ 05։52-ին։ Մասամբ այրվել է գույքը և ջերմահարվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ […]