08:49 08.09.2021
ՄԱԿ-ը մտադիր է մինչև 2021 թվականի ավարտը հատկացնել 606 մլն դոլար՝ Աֆղանստանի 11 մլն բնակչի օգնություն տրամադրելու համար։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում։ «Պլանը ներկայացնում է առավել հրատապ մարդասիրական առաջնահերթությունները 2021 թվականի արձագանքման ծրագրի շրջանակում, ինչպես նաև ընդլայնված գործողություններ՝ նոր կարիքների բավարարման համար։ Պլանի իրագործման համար հրատապ անհրաժեշտ է 606 մլն դոլար՝ 11 մլն […]
08:36 08.09.2021
Ինդոնեզիայի Բանտեն նահանգի Տանգերանգ քաղաքի բանտում բռնկված հրդեհի զոհն է դարձել մոտ 40 մարդ։ Այս մասին հայտնում է CNN Indonesia հեռուստաալիքը՝ հղում անելով ուղղիչ հաստատության ներկայացուցչին։ Տուժածները հոսպիտալացվել են, նրանց թիվը չի նշվում։ Մարդկանց տարհանումը շենքից շարունակվում է։ Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ։
08:29 08.09.2021
Սլովակիայի, Չեխիայի և Ավստրիայի իշխանությունները մտադիր են թույլատրել իրենց բնակիչներին, ովքեր լիարժեք՝ երկու դեղաչափով պատվաստվել են կորոնավրուսի դեմ, ստանալ երրորդ դեղաչափը։ Այս մասին հայտնում է RTVS հեռուստաալիքը։ Ցանկացողներին կթույլատրվի երրորդ դեղաչափն ընդունել պատվաստման հիմնական կուրսի ավարտից 8 ամիս անց։ Իշխանությունները հայտնել են, որ բուստերային դեղաչափն առաջին հերթին պետք է ստանան ռիսկային խմբերում գտնվող քաղաքացիները։ Նրանց […]
08:18 08.09.2021
ԱՄՆ-ն անհանգստացած է․ պատճառը թալիբների կառավարության նորացված կազմն է։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությունն ակնդետ հետևում է աֆղանական կառավարության գործողություններին։ Խոսնակը հստակեցրել է, որ անհանգստությունը պայմանավորված է այդ թվում նախարարների կաբինետի անդամների ցուցակներում իգական սեռի ներկայացուցիչնեի բացակայությամբ։ Սեպտեմբերի 7-ին Աֆղանստանում հայտարարել էին ժամանակավոր կառավարության կազմը։ Վարչապետի պարտականությունները […]
08:09 08.09.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի 38, 75, 81, 85, 95, 97, 99, 105, 107, 109, 111, 113, 115 բնակելի շենքեր, Ավան՝ 5-րդ, 6-րդ փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ […]
12:57 07.09.2021
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինին։ Զրուցակիցներն անդադարձ են կատարել ընդհանուր արժեքների և փոխադարձ հավակնությունների վրա հիմնված ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական զարգացմանը ու օրենքի գերակայության ապահովմանը, կարևորել քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի, կրթության, տրանսպորտի, էներգետիկ և բնապահպանության ոլորտներում փոխգործակցության խթանումը: Նախարար Միրզոյանը և դեսպան Վիկտորինը հատկապես […]
12:47 07.09.2021
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք […]
12:22 07.09.2021
Սեպտեմբերի 6-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11841 քաղաքացու հետազոտություն, […]
12:18 07.09.2021
Կոտայքի մարզի վարչական տարածքում կատարվող ավտովթարներին, վրաերթերին նպաստող հանգամանքները պարզելու և դրանք վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով Կոտայքի մարզի դատախազությունում ամփոփվել է 2020թ. և 2021թ. ընթացիկ ժամանակահատվածում ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հետևանքով արձանագրված դեպքերը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում մարզում գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով […]
12:14 07.09.2021
Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը սեպտեմբերի 5-ին հանդիպել է Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնին։ Այս մասին նշված է Իրաքում Հայաստանի դեսպանատան պաշտոնական կայքում: Հուսեյնը կատարված արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Հայաստանի դեսպանին՝ հաջողություն մաղթելով դիվանագիտական հետագա ծառայության մեջ: Նաև ընդգծել է, որ Հր․Փոլադյանի ջանքերով Էրբիլում բացվել է ՀՀ գլխավոր […]
12:08 07.09.2021
Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ սեպտեմբերի 6-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին։ Այս մասին նշված է Իրաքում ՀՀ դեսպանատան պաշտոնական կայքում: Երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում կատարված արդյունավետ աշխատանքի համար նախագահ Բարհեմ Սալեհը շնորհակալություն է հայտնել Հրաչյա Փոլադյանին: «Նախագահը կարևորել է Իրաքում Հայաստանի դիվանագիտական ներկայության ընդլայնումը, տնտեսական, մշակութային ծրագրերի և […]
12:03 07.09.2021
Սիցիլիայում մեկնարկել են ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի և հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոց» լիամետրաժ խաղարկային նախագծի նկարահանումները։ Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Բուլղարիայի համատեղ արտադրություն է։ Տեղեկացնենք, որ ֆիլմին Հայաստանն ունի ինչպես ֆինանսական, այնպես էլ ստեղծագործական մասնակցություն. այն ստացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը, իսկ գլխավոր դերակատարներից մեկը հայ դերասան Սամվել Թադևոսյանն է, […]
11:59 07.09.2021
2021թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 1810-ի սահմաններում, Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի Մասիս քաղաքի հատվածում միմյանց են բախվել Հրազդան քաղաքի 35-ամյա բնակչի կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի և Մասիս քաղաքի 79-ամյա բնակչի կողմից վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վարորդը մահացել է: Դեպքի առթիվ […]
11:55 07.09.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հայրենիք կվերադառնա` տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին ընդառաջ: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։ Երկրի նախկին ղեկավարի խոսքով՝ ինքը չի վախենում ձերբակալությունից և մտադիր է վերջ դնել «վրեժխնդրության շրջանակում քայլելուն»: Նա վստահ է, որ «վրացի ժողովուրդն ինքն իրեն կազատի և իրեն նույնպես կազատագրի»: Ավելի վաղ Վրաստանի վարչապետ […]
11:47 07.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ հղում եմ Ձեզ իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները: Մեր երկրների միջև հաստատված բարեկամությունն ու փոխադարձ վստահությունը լուրջ նախադրյալներ են հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման համար: […]
11:38 07.09.2021
ՊԵԿ-ը օրենքով վերապահված գործառույթների շրջանակներում իրականացվող վարչարարական գործիքների, հարկային և մաքսային հսկողությանը զուգահեռ, նաև որպես իրավապահ մարմին, ամենօրյա միջոցառումներ է իրականացնում հարկային և մաքսային իրավախախտումների և հանցագործությունների կանխման, խափանման ու բացահայտման ուղղությամբ։ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն պարբերաբար ստացվում են օպերատիվ տվյալներ, որ տարբեր ֆիզիկական անձինք և որոշ կազմակերպությունների իրական կամ փաստացի շահառուներ հարկեր չվճարելու […]
11:27 07.09.2021
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 50 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 7 917: Վերջին 24 ժամում «կովիդ 19» է հաստատվել 1 965 մարդու մոտ, ապաքինվել է 3 996 վարակված: Պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում կատարվել է 1 340 062 պատվաստում, սեպտեմբերի 6-ին՝24 262։
11:16 07.09.2021
Շարունակում են չլուծված մնալ կատարողական վարույթի շրջանակներում քաղաքացիներին պատշաճ ծանուցելու հետ կապված օրենսդրական և գործնական համակարգային խնդիրները: Մասնավորապես, ինչպես 2020 թվականին, այնպես էլ դրանից առաջ և հետո հասցեագրվել են բողոքներ այն մասին, որ մարդիկ չեն ծանուցվում իրենց նկատմամբ հարուցված կատարողական վարույթների, իրենց գույքի և դրամական միջոցների վրա արգելանքի կիրառման և հարկադիր կատարողի կայացրած այլ որոշումների […]
11:13 07.09.2021
2021 թվականի սեպտեմբերի 6-ին, Սպիտակ-Վանաձոր վազուրդում գտնվող օրինական գծանցումում տեղի ունեցավ բեռնատար գնացքի և ավտոմեքենայի մասնակցությամբ վթար: Մերսեդես մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը կոպտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս է եկել ուղեփակոցով արդեն փակված երկաթուղային գծանց և բախվել գնացքին: Բարեբախտաբար զոհեր չկան, սակայն վարորդը և նրա ընտանիքի անդամները (երկու ուղևոր, այդ թվում՝ երեխա) տարբեր աստիճանի […]
11:05 07.09.2021
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի N 1409 – Ն որոշմամբ, 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա նոր վարժական հավաքներ: Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության։ Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական […]
11:02 07.09.2021
Սեպտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245 765 դեպք, որոնցից 229 957-ն` առողջացած, 4939-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9702 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 581 821 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4659 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 501 նոր դեպք: Ունենք 398 առողջացած, […]
10:50 07.09.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 85 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 22, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, ծեծի` 4, յուրացման կամ վատնման և խուլիգանության՝ 3-ական, անձի առևանգման, գույքը դիտավորությամբ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և արգելված թմրամիջոցներ պարունակող […]
10:39 07.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի և ՀԲ-ի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատի հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով հյուրերին` նախարար Վահրամ Դումանյանը շեշտել է, որ ԿԳՄՍ նախարարությունը ՀԲ-ի հետ տարիներ շարունակ […]
10:33 07.09.2021
Հանրային ծառայության մասին ԱՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ հանրային ծառայողները և բարձրաստիճան պաշտոնատար անձինք պարտավոր են բացառապես ծառայողական նպատակներով օգտագործել իրենց գործունեության առնչությամբ տրամադրված նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը։ Նկատի ունենալով, որ օրենսդրական հիշյալ պահանջի ոչ պատշաճ կատարման կապակցությամբ հանրության շրջանում պարբերաբար հնչում են որոշակի մտահոգություններ, Հանրային ծառայության մասին օրենքի 28-րդ հոդվածով […]
10:22 07.09.2021
Ըստ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի` Վրաստանում կլինի կորոնավիրուսի 5-րդ ալիք, բայց ոչ այնքան ծանր, որքան 3-րդ և 4 -րդ ալիքներն էին, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ մասնագետի` երկիրն արդեն անցել է ամենադժվար օրերը` համաճարակաբանական իրավիճակի տեսանկյունից: Մասնագետը լիահույս է` մինչև 5 -րդ ալիքն ավելի շատ մարդ լիարժեք պատվաստված կլինի, բացի այդ հայտնվում են նոր […]
10:11 07.09.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացին ՀՀ-ում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 221,08 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոց, որը 2021 թվականի սեպտեմբերի 3-ին, քողարկված ձևով պահելով իր մոտ, Նիցա-Փարիզ-Երևան ավիաչվերթով մաքսանենգությամբ տեղափոխել է Հայաստանի […]
09:46 07.09.2021
ԱՄՆ-ը մոտ ապագայում չի ծրագրում ճանաչել «Թալիբան» արմատական շարժմանը որպես Աֆղանստանի պաշտոնական իշխանություն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Ոչ, մինչ այդ դեռ շատ ժամանակ կա»,-Սպիտակ տան ղեկավարի խոսքերն է փոխանցում TASS-ը։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 6-ին, արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հայտարարել էր, որ Փանջշիր նահանգն անցել է իրենց լիարժեք վերահսկողության տակ։
09:30 07.09.2021
Երկուշաբթի ուշ երեկոյան աֆղանական մի քանի քաղաքներում ակցիաներ են անցկացվել։ Ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնել հյուսիսային Փանջշիր նահանգի ազգային դիմակայության ուժերին, որոնք չեն ենթարկվում երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժմանը։ Այս մասին հայտնում է Herat Times-ը։ Ի աջակցություն թալիբներին դիմակայելու Ահմադ Մասուդի կոչի և ընդդեմ արմատականների հետ համագործակցող Պակիստանի իշխանությունների քաղաքականության՝ գլխավոր ակցիաներն անցկացվել են […]