12:27 06.09.2021
Վանաձորի ջրամատակարարման համակարգի արդիականացման շինարարական աշխատանքների ընթացքում Խնձորուտ 2-րդ փողոց տեղամասում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ ակնադիտական զննությամբ՝ Ք. ա. 3-րդ հազարամյակի։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել է Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը: Նա ընդգծել է, որ օրենքով սահմանված կարգով աշխատանքները դադարեցրել է և դիմել պետական լիազոր մարմին: Հնագիտական խումբը տեղում զննել է գտածոները՝ […]
12:26 06.09.2021
Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 639 դեպք, որից 331-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 229, փլուզման 1, ինքնասպանության փորձի 8 դեպք, 79 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 175 կենցաղային կանչ. տուժել է 178 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 4 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 13 […]
12:19 06.09.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր (Վայք, Ջերմուկի խճուղի) Կարեն Հակոբյանին պատկանող հացի, հացաբուլկեղենի և խոհարարական արտադրանքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Մասնավորապես՝ առևտրի կետի և արտադրամասի հատակը, պատուհանները, օդազտիչի մակերեսը, առևտրի ու կենցաղային սենքերը, չեն պահվել մաքուր և պատշաճ վիճակում, սենքերի տեղակայումն արվել […]
12:10 06.09.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջը գրում է․ «Հայաստանը կունենա միավորված 78 համայնք։ Մեկնարկում է համայնքների միավորման վերջին փուլը։ ✅Քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը»։
12:06 06.09.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ինչպես 2020 թվականի, այնպես էլ 2021 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը դարձյալ բողոքներ է ստացել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականների, այդ թվում՝ ընտանիքի անդամների և օրինական ներկայացուցչի հետ տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն անհիմն արգելելու մասին: Այդ բողոքների, ինչպես նաև վարույթն […]
12:03 06.09.2021
2021թ. սեպտեմբերի 05-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 191-րդ կմ հատվածում, տղամարդը «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց գոտի և ենթարկվել ավտովթարի, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ուղևորներից մեկը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ 5 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական […]
11:33 06.09.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 120 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4905 մարդ, մահացել է 61 պացիենտ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 16 149 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը 6.94%, վերջին 14 օրվանը՝ 9.15%, վերջին 7 օրվանը՝ […]
11:26 06.09.2021
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու և արտանետվող գազերի քանակը կրճատելու համար Հայաստանը փորձում է զարգացնել էլեկտրամոբիլների գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու հարմարեցնել օրենսդրությունը՝ էկոմոբիլ գնելու գայթակղությունն էլ ավելի մեծացնելու համար։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված և Ազգային ժողովի կողմից ընդունված՝ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածում կատարված […]
11:11 06.09.2021
Սեպտեմբերի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում 26-ամյա Վահե Հովսեփյանը իր վարած BMW մանկնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և շրջվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
11:09 06.09.2021
Covid19-ի դեմ պայքարին ուղղված կիրակնօրա ստուգայցերը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են Երևանի Էրեբունի վարչական շրջանի իրացման ցանցում։ Աննշան թերացումները շտկվել են տեղում, արձանագրություններ չեն կազմվել։ Շրջայցերը շարունակվելու են: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ […]
11:02 06.09.2021
Սեպտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245 264 դեպք, որոնցից 229 559-ն` առողջացած, 4924-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9617 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 577 162 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4307 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք: Ունենք 446 առողջացած, […]
10:50 06.09.2021
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել անհայտ անձի կողմից 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, դիտավորությամբ՝ հրկիզման եղանակով ԱՀ Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքի վարչական տարածք հանդիսացող «Թաքուն Բաղ» կոչվող տեղամասում, Մուշկապատ համայնքի բնակչին պատկանող հողատարածքում առկա խաղողայգու թվով 253 հատ խաղողի վազերը ոչնչացնելու և վնասելու, արդյունքում Մուշկապատ համայնքի բնակչին խոշոր չափերի՝ ընդհանուր 1.153.680 […]
10:23 06.09.2021
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խստորեն դատապարտել է Գվինեայում տեղի ունեցած ենթադրյալ հեղաշրջումը, կոչ արել անհապաղ ազատ արձակել երկրի նախագահին։ «Ես ակնդետ հետևում են Գվինեայում տիրող իրավիճակին։ Վճռականորեն դատապարտում եմ զենքի ուժով կառավարության զավթման ցանկացած փորձ և կոչ անում անհապաղ ազատ արձակել նախագահ Ալֆա Կոնդեին»,-գրել է Գուտերեշն իր թվիթերյան էջում։ Գվինեայում զինված ապստամբները հայտարարել են […]
10:13 06.09.2021
Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանը ՌԴ «Ալաբինո» զորավարժարանում հետևել է «Միջազգային բանակային խաղեր 2021» մրցաշարի շրջանակում ընթացող Տանկային բիաթլոն մրցույթի եզրափակիչ խաղին: Լավագույն արդյունք է գրանցել ՌԴ ԶՈւ թիմը` առաջինը հատելով հաղթական եզրագիծը: Այնուհետև ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոնում ներկա է գտնվել «Բանակային միջազգային խաղեր 2021» մրցաշարի փակման […]
10:04 06.09.2021
Աֆղանական Փանջշեր նահանգը գրավելու մասին թալիբների հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, մարտերը շարունակվում են։ Այս մասին Թվիթերում հայտարարությամբ է հանդես եկել դիմակայության ուժերի ներկայացուցիչը, փոխանցում է RIA Novosti-ն։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ թալիբները հայտարարել են Փանջշեր նահանգը լիովին վերահսկողության տակ վերցնելու մասին։
09:37 06.09.2021
Սեպտեմբերի 6-ին, ժամը 02:30-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է 31-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:17-ին, մարվել՝ 05:43-ին: Այրվել են անասնագոմի տանիքը […]
09:20 06.09.2021
Սեպտեմբերի 5-ին, ժամը 22:30-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Անի թաղամասի 7-րդ փողոցի թիվ 4 շենքի բակում այրվում է ավտոտնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:53-ին, մարվել՝ 23:25-ին: Այրվել են ավտոտնակը, ավտոտնակում կայանած «Mercedes-Benz E320» մակնիշի […]
08:56 06.09.2021
Աֆղանական Փանջշեր նահանգը լիովին անցել է «Թալիբանի» վերահսկողության տակ։ Այս մասին հայտարարել է արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը Twitter-ում։ «Թշնամի-վարձկանների վերջին պատվարը՝ Փանջշեր նահանգը, լիովին գրավված է․․․Երկրում լիարժեք անվտանգություն ապահովելուն ուղղված վերջին ջանքերը արդյունք բերեցին, և Փանջշեր նահանգն անցավ Իսլամական էմիրության լիարժեք վերահսկողության տակ»,-ասվում է Մուջահիդի հրապարակման մեջ։ Նա հավելել է, որ որոշ ապստամբներ պարտվել […]
08:48 06.09.2021
Կանադացիների մի խումբ վիրավորել է վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ մեղադրելով նրան կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին երկրում տիրող իրավիճակի մեջ։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել Օտարիո նահանգի Նյումարկետ քաղաքում։ Իշխող Լիբերալ կուսակցության առաջնորդն այնտեղ էր ուղևորվել նախընտրական արշավի շրջանակում։ Թրյուդոյի հասցեին անպատշաճ վանկարկումներով մոտ 100 հոգանոց խումբն իր վրդովմունքն է արտահայտել տնտեսության ոլորտում, […]
08:34 06.09.2021
«Թալիբան» արմատական շարժումը մերժել է Աֆղանստանի հյուսիսային Փանջշեր նահանգում կրակի դադարեցման վերաբերյալ դիմակայության ուժերի առաջնորդ Ահմադ Մասուդի առաջարկը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ «Պայմանավորվելու ոչինչ չունենք Ահմադ Մասուդի հետ այն բանից հետո, երբ նա արդեն մերժել է խաղաղության մեր առաջարկը»,-մեջբերվում է թալիբների քաղաքական գրասենյակի ներկայացուցչի խոսքը։ Կիրակի դիմակայության առաջնորդը հայտարարել էր մարտերը դադարեցնելու և […]
08:21 06.09.2021
Աֆղանստանում Ազգային դիմակայության ճակատի մամուլի քարտուղար Ֆահիմ Դաշթին սպանվել է Փանջշեր նահանգում։ Աֆղանական TOLO News-ը հայտնում է, որ Դաշթին սպանվել է սեպտեմբերի 5-ին՝ թալիբների դեմ մարտերում։ Փանջշերը շարունակում է մնալ Աֆղանստանի վերջին նահանգը, որը դուրս է թալիբների վերահսկողությունից։ Կիրակի թալիբները հայտարարել էին, որ իրենց ուժերը ներխուժել են Փանջշերի մայրաքաղաք։
08:12 06.09.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցի 25ա և 25բ բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 7-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան, Թումանյան, Խանջյան, Աբովյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի փողոցներով […]
12:54 04.09.2021
Սեպտեմբերի 2-ին ոստիկանության ճամբարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Դրախտիկ գյուղի մոտ կոտրել են «Հյունդայի Տուկսոն» ավտոմեքենայի ապակին և գողացել պայուսակ, թռչող տեսանկարահանող սարք, անձնագիր և այլ իրեր: Դեպքի վայր մեկնած ոստիկանները տուժողից հաղորդում ընդունեցին։ Նրան պատճառված վնասը շուրջ 1.260.000 դրամի էր: Նույն օրը անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց նաև ոստիկանության Սևանի բաժնում։ Ժամը […]
12:48 04.09.2021
2018 թ. փետրվարի 7-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Կուրթան գյուղի բնակիչ Արմեն Նալբանդյանը։ Նրան հայտնաբերելու, նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ձեռք բերելու ուղղությամբ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներն արդյունք չէին տվել։ 2018 թ. փետրվարի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և Արմեն Նալբանդյանի նկատմամբ, […]
12:41 04.09.2021
Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Ճամբարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք կրակել են մի քաղաքացու կովերի ուղղությամբ, ապա մորթել կենդանիներին: Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները տուժողից հաղորդում ընդունեցին։ Պարզվեց, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 22.30-ի սահմաններում, տուժողի հարևանը Ճամբարակ քաղաքի Բայրոնի փողոցի հողամասերից մեկում որսորդական հրացանով կրակել էր երկու կովերին, ինչի հետևանքով կովերից մեկը […]
12:37 04.09.2021
Սեպտեմբերի 4-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Վարդաբլուր գյուղի դաշտամիջյան հատվածից, ապօրինի որս կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել Կուրթան գյուղի երկու բնակչի։ Նրանցից 31-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-2106» ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք և զննվել։ Վարորդը ոստիկաններին է ներկայացրել լուսարձակ, թռչուն որսալու համար նախատեսված ցանց, որսած 3 լոր, «ՏՕԶ» տիպի 16 մմ տրամաչափի […]
12:13 04.09.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արմինե Գարիի Գրիգորյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
11:59 04.09.2021
ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ուղերձ է հղել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատակիցներ, վետերաններ, արդեն 13 տարի սեպտեմբերի 4-ը տոնվում է, որպես Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օր, սակայն այս տարի մեր տոնը նշում ենք երկրի ու ազգի համար դժվարին ժամանակահատվածում, այն է՝ հետպատերազյան, համաճարակային բազմաբնույթ բարդ […]