TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք, 16 մահ

11:04 03.09.2021

Սեպտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 243 981 դեպք, որոնցից 228 214-ն` առողջացած, 4892-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9713 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 560 430 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք: Ունենք 488 առողջացած, […]

̰
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ շնորհավորել են Արցախի անկախության օրը

10:46 03.09.2021

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները շնորհավորական ուղերձներ են հղել Արցախի անկախության 30-ամյակի առիթով: Կոնգրեսական Ֆրանկ Փալոնը իր ուղերձում նշել է, որ երբեք չի տեսել այնքան դիմացկուն ժողովուրդ, որքան Արցախի ժողովուրդն է, որը բախվել է ագրեսիայի և խնդիրների հարևանների կողմից: «Ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ մենք Կոնգրեսում շարունակում ենք աջակցել ձեզ: Մենք ջանասիրաբար աշխատում […]

̰
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսում COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող սահմանափակումները

10:30 03.09.2021

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսում և ո՞ր ոլորտներին են վերաբերում COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր սահմանափակումները: Ո՞ր դեպքում աշխատողը կարող է առանց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի ներկայանալ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 62-ամյա տղամարդ է մահացել

10:21 03.09.2021

2021թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Արագածոտնի մարզի 62-ամյա բնակիչն իր վարած «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենայով դեպի Արթիկ քաղաք ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել այնտեղ կայանած «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ մյուս վարորդը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ […]

̰
Սպանության փորձ Թումանյան փողոցում. հարուցվել է քրեական գործ

10:13 03.09.2021

2021թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21:00-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «որովայնի, վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Երևանի Թումանյան փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի 25-ամյա բնակիչը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:25-ի սահմաններում, Թումանյան փողոցի մայթեզրում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ եղած […]

̰
SHANTNEWS

09:58 03.09.2021

̰
Թբիլիսիում, Բաթումում և Ռուսթավիում պատվաստումներ կկատարվեն նաև ավտոբուսներում

09:47 03.09.2021

Թբիլիսիում, Ռուսթավիում և Բաթումում պատվաստումների նոր շարժական կետեր են ստեղծվել, այսպիսով, պատվաստումը հնարավոր կլինի անել ավտոբուսներում: Շարժական կետերում պատվաստվել հնարավոր կլինի առանց նախնական գրանցման: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Բացի այդ, պատվաստվել հնարավոր կլինի այլ վայրերում ևս: Պատվաստման շարժական կետերը աշխատում են ամեն օր՝ ժամը 10:00-ից-20:00-ն: Թբիլիսիում պատվաստման շարժական կետերը գործում են օգոստոսի 26-ից: Մինչ […]

̰
Ուկրաինան Եվրոպայում կդառնա առաջատար․ Զելենսկին՝ «ուկրաինական երազանքի» մասին

09:34 03.09.2021

Ուկրաինան ապագայում կդառնա Եվրոպայում առաջատար, ուժեղ, վստահ, հաջողակ երկիր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Ստենֆորդի համալսարանում, փոխանցում է TASS-ը։ Զելենսկին նշել է, որ վստահ է դրանում, քանի որ ամեն բան հնարավոր է։ Նախագահը հավելել է, որ ինքն ունի «ուկրաինական երազանք»՝ նշելով, որ դրան է դասվում թվայնացումը, ինչպես նաև Ղրիմի ու […]

̰
«Իդա» փոթորկից տուժած Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել․ զոհերի թիվն աճում է

09:21 03.09.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել «Իդա» փոթորկից տուժած Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներում։ Հեղեղումների պատճառով Նյու Յորքում մահացել է 15,Նյու Ջերսիում՝ 23 մարդ։ Նախագահի հրամանը լիազորում է Ներքին անվտանգության դեպարտամենտին և Արտակարգ իրավիճակներում կառավարման հարցերով դաշնային գործակալությանը համակարգել բոլոր ջանքերը՝ աղետի հետևանքների վերացման համար։ Այս մասին ասվում է Սպիտակ տան […]

̰
ԱՄՆ պետքարտուղարը եվրոպացի գործընկերների հետ քննարկել է աֆղաններին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը

09:09 03.09.2021

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հինգշաբթի հեռախոսով քննարկել է Աֆղանստանի բնակիչներին մարդասիրական օգնություն հատկացնելու հարցն Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոյի և Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Այս մասին ասվում է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունների մեջ։ Զրույցների ընթացքում Բլինկենը քննարկել է Աֆղանստանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու պլանները։ Պետքարտուղարը նաև հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի […]

̰
Պենտագոնը հերքել է տեղեկությունները Սիրիայի 3 բազաներից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ

08:57 03.09.2021

ԶԼՄ-երի հրապարակումները, համաձայն որոնց՝ ամերիկացի զինվորականները վերջին օրերին լքել են Սիրիայի մի շարք բազաներ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ իրանական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Աֆղանստանում ամերիկյան ռազմական արշավի ավարտից անմիջապես հետո Սիրիայի 3 բազաներից ուժեր են հանվել։

̰
Կալիֆորնիայում արձակումից անմիջապես հետո պայթել է Alpha հրթիռը

08:48 03.09.2021

Ամերիկյան Firefly Aerospace ընկերության հրթիռը պայթել է Կալիֆորնիայում արձակումից 2,5 րոպե հետո։ Արձակումը կատարվել է ռազմաօդային ուժերի Վանդենբերգ բազայից։ Դա առաջին փորձնական Alpha հրթիռն էր, որն ընկերությունը նախատեսում է բուռն զարգացող փոքր արբանյակների շուկայի համար։ Ընկերությունը խոստացել է անհրաժեշտ տեղեկություններ հավաքելու դեպքում պարզաբանել տեղի ունեցածի հանգամանքները։

̰
ԱՀԿ-ն կանխատեսում է տկարամտությամբ տառապող հիվանդների թվի էական ավելացում

08:32 03.09.2021

Մինչև 2050 թվականն աշխարհում տկարամտությամբ տառապող մարդկանց թիվը կավելանա՝ 55 միլիոնից դառնալով 139 միլիոն։ Նման տվյալներ են ներկայացված Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում։ ԱՀԿ գնահատականներով՝ դեմենցիայով է տառապում ավելի քան 55 մլն մարդ (65 տարեկանից բարձր կանանց 8,1%-ը, տղամարդկանց՝ 5,4%-ը)։ Սպասվում է, որ 2030 թվականին այդ ցուցանիշը կհասնի 78 միլիոնի, 2050 թվականին՝ 139 միլիոնի։ Այսպիսով՝ դեմենցիայով […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:10 03.09.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-16:00 Խաղաղ Դոնի փ. 19 շենք 1-6 մուտքեր, 11։00-17։00 Ա.Ավետիսյան փ. 1 շենք, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 70, 84 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ. […]

̰
SHANTNEWS

13:00 02.09.2021

̰
Սեպտեմբերի 1-ից 2-ը բացահայտվել է հանցագործության 63 դեպք

12:52 02.09.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 22, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ծեծի՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, որսագողության, […]

̰
Կառավարությունը հայտարարում է նոր եռամսյա վարժական հավաքներ

12:36 02.09.2021

Կառավարությունն ընդունած որոշմամբ հայտարարեց պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի հիմնավորման, վարժական հավաքներին կներգրավվի ընդհանուր մինչև 869 քաղաքացի, որոնցից 576–ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: Սահմանվում է, […]

̰
Լիլիա Շուշանյանն ազատվել է ՏԿԵ փոխնախարարի ԺՊ-ի պաշտոնից

12:33 02.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լիլիա Շուշանյանն ազատվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ԺՊ-ի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լիլիա Շուշանյանին ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,-ասված է որոշման:

̰

12:27 02.09.2021

2021թ. օգոստոսի 25-ին` ժամը 14:10-ին, Գորիսի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «մարմնի տարբեր հատվածների 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գորիս քաղաքի 35-ամյա բնակիչը, որը նշել է, որ կինը բենզինը լցրել է իր վրա և այրել: Ձեռնարկված միջոցառումներ արդյունքում տվյալներ են ձեռք […]

̰
Հանուն վաղվա օրվա ու մեր երեխաների իրավունքների՝ չպետք է կանգ առնենք․ ՀՀ ՄԻՊ

12:24 02.09.2021

Արցախի անկախության համար պայքարը մեր արժանապատվության, պաշտպանված իրավունքների ու անվտանգ կյանքի համար է: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում։ «Պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը. պետք է ցույց տանք, որ մեր հերոսների արդար պայքարն իզուր չէ: Հանուն վաղվա օրվա […]

̰
Մեր Արփին ծնվեց․ նա մեր ընտանիքի յուրահատուկ նվերն է Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին․ Արտակ Բեգլարյան

12:22 02.09.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր Արփին ծնվեց. 3.310 ԿԳ և 51 ՍՄ: Եվ ծնվեց այն ժամանակ, երբ Ստեփանակերտի հուշահամալիրում ես հարգանքի տուրք էի մատուցում մեր անկախության ու ազատության համար զոհվածների հիշատակին: Արփին մեր ընտանիքի յուրահատուկ նվերն է Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին և մեր բնական պատասխանը պատերազմի արհավիրքին: […]

̰
Դելե Օլոջեդեն միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին

12:19 02.09.2021

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է հայտարարել, որ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովին է միացել նիգերիացի ականավոր լրագրող Դելե Օլոջեդեն՝ Աֆիկայում ծնված առաջին լրագրողը, որն արժանացել է Պուլիցերյան մրցանակի: Նա իր փորձառությամբ կօժանդակի Նոբելյան դափնեկիրներին, նախկին նախագահներին, հանրահայտ քաղաքական գործիչներին, մեծ հեղինակություն վայելող եւ ճանաչված իրավապաշտպաններին՝ ճանաչման արժանացնելու մերօրյա հերոսներին ու նրանց ունեցած բացառիկ ազդեցությունը: […]

̰
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր ուժերը հանդիպել են ՀՀ խորհրդարանի «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ

11:26 02.09.2021

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետկապերի բաժնից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 1-ին ԱՀ «Հայ հեղափոխական դաշնակցություն»,«Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ: ԱՀ Աժ խմբակցությունների ղեկավարները ողջունել են «Հայաստան» դաշինքի պատգամավորներին և ընդգծել, որ ԱՀ և ՀՀ առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները նույնն են, և դրանց լուծման ուղիների […]

̰
Ծիծեռնակաբերդի խճուղում մահվան ելքով ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ

11:25 02.09.2021

2021թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում Լոռու մարզի 27-ամյա բնակչի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ընդհարվել է երևանաբնակ 28-ամյա երիտասարդի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, ինչի արդյունքում 27-ամյա վարորդին անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ մյուս մեքենայի վարորդն ու նրա ուղևորը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան […]

̰
Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին ավտոբուսը բախվել է ծառին․ կան բազմաթիվ վիրավորներ

11:23 02.09.2021

Սեպտեմբերի 2-ին, ժամը 08։23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «FAV» մակնիշի (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1959 թ․) Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է

11:19 02.09.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում «Անտառի բարիք» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում (գ. Կողբ) հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ կազմակերպությունն ապահովված չի եղել խմելու ջրի անխափան ջրամատակարարմամբ, անձնակազմի չունի հանդերձարան, տեղադրված չեն եղել տաք և սառը ջրով ապահովված լվացարաններ, գործող կոյուղուն միացված սանհանգույց, բացակայել են ձեռքերի լվացման […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել

11:17 02.09.2021

Սեպտեմբերի 1-ին կատարվել է 42 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 661 քաղաքացու […]

̰
Տրամադրությունը տոնական չէ, բայց որոշ եզրահանգումներ անելու համար պատեհ առիթ է․ Արթուր Թովմասյան

11:09 02.09.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ԼՂՀ հռչակման 30-ամյակի առթիվ ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է. «Սիրելի΄ հայրենակիցներ Սեպտեմբերի 2-ին լրանում է Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակը: Այն դիմավորում ենք մեր երկրի համար դժվարագույն պայմաններում: Տրամադրությունը տոնական չէ, բայց որոշ եզրահանգումներ անելու համար պատեհ առիթ է: 1991 թվականի սեպտեմբերին անկախության հռչակումը միանգամայն ճիշտ պատմական […]

̰
Ունենք կորոնավիրուսի 636 նոր դեպք, 19 մահ

11:04 02.09.2021

Սեպտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 243 386 դեպք, որոնցից 227 726-ն` առողջացած, 4876-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9625 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 554 292 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6394 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 636 նոր դեպք: Ունենք 433 առողջացած, […]

̰ ̰
BACK_TO_TOP