TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Գեղարքունիքի 4 գյուղերում ադրբեջանցի զինծառայողների գցած հրդեհների հետևանքով այրվել է շուրջ 270 հա արոտավայր և 150 հա խոտհարք

10:56 02.09.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ըստ մեր փաստահավաք աշխատանքների՝ ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհների հետևանքով օգոստոսի 29-ից մինչ օրս ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Ազատ, Կութ, Նորաբակ և Սոթք գյուղերում այրվել է՝ 1) Կութում՝ 150 հա արոտավայր և 60 հա խոտհարք. 2) Ազատում՝ 20 հա արոտավայր և 10 հա խոտհարք. […]

̰
«Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը կգործարկվի մինչև 2021 թվականի ավարտը․ ՊԵԿ

10:51 02.09.2021

«Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը կգործարկվի մինչև 2021 թվականի ավարտը։ «Մեկ պատուհան» համակարգի ներդրման արդյունքում կպարզեցվի մաքսային ձևակերպումների և թույլատրական փաստաթղթերի գործընթացը, նվազագույնի կհասցվեն պետական մարմինների հետ շփումները, կխնայվի ժամանակ և ռեսուրս։

̰
Վլադիվոստոկում կայացել է Արթուր Դավթյանի հանդիպումը ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ

10:45 02.09.2021

ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ։?? Երկու երկրների գլխավոր դատախազներն այս տարվա ընթացքում 5-րդ հանդիպման ընթացքում քննարկել են իրենց ղեկավարած գերատեսչությունների համագործակցության ընթացքին և արդյունքներին, ինչպես նաև քրեական գործերով իրավական փոխօգնության շրջանակներում հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։ ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել […]

̰
Պատերազմից հետո նորից կհաջողենք՝ եթե յուրաքանչյուրս ավելի շատ սիրենք մեր երկիրը և ապրենք Արցախում․ ԱՀ ՆԳ նախարար

10:40 02.09.2021

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ․ «Սեպտեմբերի 2-ն Արցախի նորագույն պատմության մեջ եղել է և կմնա որպես փառավոր էջերից մեկը, երբ երկրի մի հատվածում պատերազմ էր, մյուսում` համաժողովրդական շարժման ալիքի տակ կազմակերպված հանրաքվե: Սեպտեմբերի 2-ը պարզապես առիթ էր ինքներս մեզ ճանաչելու, մեր ինքնությունը հարգելու, մեր հնարավորություններն ու ներուժն […]

̰
Շարունակելու ենք ձգտել հասնելու երկրի անկախության միջազգային ճանաչմանը և տարածքային ամբողջականության վերականգնմանը․ ԱՀ ԱԳՆ

10:36 02.09.2021

Արցախի Հանրապետության օրվա առթիվ ԱՀ ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ․ «30 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նիստը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հիմք դնելով անկախ ժողովրդավարական պետության կերտմանը: Հանրապետության հռչակումը լիովին համապատասխանում էր միջազգային իրավունքի նորմերին և այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, որոնք […]

̰
Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը․ ԱԳՆ

10:32 02.09.2021

Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ․ «30 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հիմք դնելով ժողովրդավարական արժեքների և […]

̰
Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցը քննարկվել է Փաստաբանների պալատի ղեկավար կազմի հետ

10:23 02.09.2021

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի մեկին այցելել է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատ և հանդիպել Պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, Խորհրդի անդամներին և Պալատի այլ ներկայացուցիչներին։ Քննարկման առանցքում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցն էր երկու հիմնական ուղղություններով՝ կառավարման ձևի փոփոխությունը և Գերագույն դատարանի ստեղծման միջոցով բարձրագույն դատական ատյանների միավորման նպատակահարմարություններն ու հնարավորությունը։ Պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ու ներկաներն […]

̰
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է, այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով․ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը

10:13 02.09.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ․ «Սիրելի հայրենակիցներ, 30 տարի առաջ այս օրը Արցախի ժողովուրդը, իր իշխանության օրինական մարմինների կողմից ընդունված հռչակագրի միջոցով, հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման մասին։ Դրանով արցախահայությունը հաստատեց իր կյանքն ու ապագան տնօրինելու և ազատ ապրելու իրավունքը։ Այդ որոշումը ամրապնդվեց նույն տարվա դեկտեմբերի 10-ին […]

̰
Հաշվարկվել է 70.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

10:06 02.09.2021

Օրերս Սևան-Երևան մայրուղու Պտղնի համայնքի հատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ստուգման է ենթարկվել Ա.Մ.-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը, որտեղ հայտնաբերվել է 7 խմ հողի բերրի շերտ՝ առանց համապատասխան փաստաթղթերի։ Հաշվարկվել է 70.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

̰
SHANTNEWS

09:59 02.09.2021

̰
Մենք պատմական պարտավորություն ունենք՝ ապրել ու արարել մեր սեփական հայրենիքում․ Արայիկ Հարությունյան

09:50 02.09.2021

Շնորհավո՜ր Արցախի Հանրապետության օրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ Սեպտեմբերի 2-ը կարևորագույն օր է մեր կյանքում: Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում գումարված՝ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Պետականաշինության ճանապարհին մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել: Խոնարհվում եմ […]

̰
Արցախի Հանրապետությունը 30 տարեկան է

09:45 02.09.2021

Արցախի Հանրապետությունը 30 տարեկան է: 1991 թվականի հենց այս օրը՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը՝ բաղկացած 4 կետից։ Ընդունված փաստաթղթով հայտարարվում էր՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու, Արցախի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին: Նույն թվականի դեկտեմբերի […]

̰
Վթար Ծիծեռնակաբերդի խճուղում․ կա զոհ

09:40 02.09.2021

Սեպտեմբերի 2-ին, ժամը 00:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրից Լենինգրադյան փողոց տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են «Mercedes C» և «Mersedes […]

̰
Նյու Յորքում մետրոկայարան է հեղեղվել

09:30 02.09.2021

Նյու Յորքում հեղեղաջրերը լցվել են Մանհեթենի մետրոկայարան, որը գտնվում է Բրոդվեյի և 28-րդ փողոցի հատման կետում։ Այս մասին հայտնում է Insider Paper պարբերականն իր թվիթերյան էջում։ Ավելի վաղ մեգապոլսում ջրհեղեղի նախազգուշացում էր արվել։ Քաղաքում տեղատարափ անձրևներ են։ Հեղեղվել է նաև քաղաքի Միթդաուն շրջանից 24 կմ հարավ-արևմուտք գտնվող Նյուարքի օդանավակայանը։ JUST IN ? Major flooding at […]

̰
Վաշինգտոնն այս տարի հավելյալ 463 մլն դոլար կհատկացնի Կիևին

09:09 02.09.2021

ԱՄՆ-ը մտադիր է Կիևին հավելյալ ավելի քան 463 մլն դոլար օգնություն հատկացնել 2021 թվականին՝ տարբեր ծրագրերի համար։ Այս մասին ասվում է ռազմավարական գործընկերության վերաբերյալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքում։ «ԱՄՆ կառավարությունը 2014 թվականից Ուկրաինային զարգացման համար տրամադրել է մոտ 2 մլրդ դոլար օգնություն, և ծրագրում է այս […]

̰
ԱՄՆ-ը մարտից ի վեր դեն է նետել ավելի քան 15 մլն դեղաչափ պատվաստանյութ

08:52 02.09.2021

ԱՄՆ-ում մարտից սկսած դեն է նետվել առնվազն 15․1 մլն դեղաչափ պատվաստանյութ։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով իշխանությունների տվյալներին։ Սակայն թվերը կարող են իրականից քիչ լինել՝ որոշ նահանգներից տեղեկությունների բացակայության պատճառով։ Պատվաստանյութերը մի կողմ շպրտելու մասին հայտարարել են ամերիկյան դեղատների 4 ցանցեր։ Ամենից շատ կորցրել է Walgreens-ը՝ մոտ 2․6 մլն դեղաչափ։ Դա կարող […]

̰
Գերմանիայում երկաթուղայինները 5-օրյա գործադուլ են հայտարարել

08:35 02.09.2021

Մեքենավարների GDL գերմանական արհմիությունը սկսել է հերթական գործադուլը, որը դարձել է օգոստոսի սկզբից արդեն երրորդը։ Այն կդառնա ամենաերկարը գործադուլների շարքում և կշարունակվի 5 օրից ավելի։ Deutsche Bahn երկաթուղային կոնցեռնը կարծում է, որ գործադուլի պայմաններում կկարողանա ապահովել հեռավոր ուղերթների մոտ 25 տոկոսը և արվարձանային և քաղաքային էլեկտրագնացքների ուղերթների 40 տոկոսը։ Դեռևս հունիսի սկզբին մեքենավարները հայտարարել էին […]

̰
Գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Դիլիջանի, Արմավիրի և Սևանի մի շարք հասցեներում

08:22 02.09.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամոյի, Վասիլևի, Գորկիի, Սովետների և Մյասնիկյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շահումյան, Արարատյան, […]

̰
Այսօր էլեկատրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 3 մարզում

08:10 02.09.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-16:00 Խաղաղ Դոնի փ. 23 շենքի 1-8 մուտքեր, 11։00-17։00 Մամիկոնյանց փ. 40, 40/1, 40/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ն.Տիգրանյան փ. 19, 19/1, 21 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ուլնեցի փողոցի սեփական […]

̰
SHANTNEWS

13:00 01.09.2021

̰
Առողջապահության նախարարի խորհրդականը նշանակվել է Կալիֆոռնիայի համալսարանի Promise Armenian Institute-ի ղեկավարի տեղակալ

12:44 01.09.2021

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է Շանթ Շեխերդիմյանին․ Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի (DGSOM) մանկական վիրաբույժ, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Շանթ Շեխերդիմյանը նշանակվել է Կալիֆոռնիայի համալսարանի «Promise Armenian Institute»-ի ղեկավարի՝ հանրային առողջապահության գծով առաջին տեղակալ: Նոր պաշտոնում Շանթ Շեխերդիմյանը կղեկավարի հանրային առողջապահական հետազոտությունները, կմշակի UCLA համալսարանի դասախոսների և ուսանողների համար կրթական […]

̰
Հայաստանի ազգային ավիաընկերությունը կկոչվի «Fly Arna»

12:41 01.09.2021

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) և Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային փոխադրող օպերատորը` Էյր Արաբիա ընկերությունը, հայտարարել են, որ համատեղ ձեռնարկության կողմից գործարկվող նոր ազգային ավիաընկերությունը կանվանվի «Fly Arna» («Ֆլայ Արնա»): «Անունն ընտրվել է համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի կողմից, 2021 թվականի հուլիսին հայտարարված «Անվանեք ավիաընկերությունը» մրցույթի մասնակիցներից ստացված ավելի քան 500 […]

̰
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը բացահայտվել է հանցագործության 72 դեպք

12:39 01.09.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, խարդախության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, զենք-զինամթերքի հայտնաբերման՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով, կամ […]

̰
Դպրոցը Հայրենիքի հանդեպ ծառայության սկիզբն է ու դպրանոցը. Արտակ Բեգլարյան

12:29 01.09.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 1-ին այցելել է վերջին պատերազմի ժամանակ հրթիռակոծված Ստեփանակերտի N 10 դպրոց և մասնակցել «Առաջին զանգ»-ի արարողությանը: Շնորհավորելով աշակերտներին, ծնողներին և ուսուցիչներին գիտելիքի և դպրության տոնի կապակցությամբ՝ պետական նախարարը համոզմունք է հայտնել, որ թեև վերջին պատերազմը ծանր հարված է հասցրել նաև կրթության ոլորտին, այդուհանդերձ, որակը դրանից չի տուժելու: «Համառ […]

̰
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 74 պացիենտ

12:28 01.09.2021

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 74 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում մահացածների ընդհանուր թիվը կազմում է 7 482: Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 886 դեպք, ապաքինվել էր 4 103 պացիենտ:  

̰
ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպել է եռամսյա հավաքի մասնակիցների հետ

12:27 01.09.2021

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն օգոստոսի 31-ին այցելել է Հատուկ զորամիավորում, հանդիպել եռամսյա հավաքի մասնակիցների հետ։ Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ստուգել է հավաքի անցկացման ընթացքը, ծանոթացել պահեստազորայինների կենցաղային պայմաններին, սննդի որակին։ ԶՈւ գլխավոր շտաբի պետը մասնակիցներին հորդորել է հավաքից առավելագույն գիտելիք և հմտություններ քաղել, կատարել հրամկազմի հրամաններն ու լրջագույն պատասխանատվությամբ մոտենալ իրենց […]

̰
Ադրբեջանցիներն ազգային ատելության շարժառիթով խոշտանգել են Մաճկալաշեն համայնքի բնակչին. Արցախի դատախազություն

12:20 01.09.2021

Արցախի ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել հուլիսի 26-ին մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Մաճկալաշեն համայնքի բնակչին ադրբեջանցիների կողմից խոշտանգման ենթարկելու դեպքի առթիվ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի առթիվ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից իրականացված դատավարական ստուգման շրջանակում նշանակվել էր դատաբժշկական […]

̰
Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նոր նախարար է նշանակել

12:11 01.09.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր Մանե Թանդիլյանին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից՝ մեկտեղ նշելով, որ երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Արմինե Պետրոսյանը:

̰
H&M-ի անունից կեղծ հաղորդագրություն է տարածվում նամակով․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

12:00 01.09.2021

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից տեղեկացնում են, որ H&M-ի անունից կեղծ հաղորդագրություն է տարածվում նամակով։ Գործակալությունից նախազգուշացնում են, որ հղումով անցնելու ու տվյալներ փոխանցելու դեպքում կվտանգեք ձեր անձնական ու բանկային տվյալները։

̰
Մեր պետության հզորացման կարևոր գրավականը որակյալ կրթություն ու ժամանակակից բարձր մակարդակի գիտություն ունենալն է․ Սուրեն Պապիկյան

11:52 01.09.2021

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ուղերձ է հղել Գիտության և դպրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Սեպտեմբերի 1-ը խորհրդանշական է դարձնում ձեր առանցքային և կարևոր դերակատարումը ինչպես անձնապես՝ ձեր, այնպես էլ՝ մեր պետության ապագայի համար։ Մեր ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը գիտության ու կրթության հանդեպ լավագույնս արտահայտվել […]

̰
BACK_TO_TOP