11:42 01.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցներին հրավիրում է մասնակցելու «Տարվա լավագույնները» մրցույթին: Մրցույթի նպատակն է խրախուսել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տնօրեններին և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներին, նպաստել նոր նախագծերի իրականացմանը, տարածել նրանց առաջավոր փորձը, ինչպես նաև նպաստել հասարակության շրջանում վերջիններիս հեղինակության […]
11:38 01.09.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 25-ամյա երիտասարդի կողմից համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում 25-ամյա երիտասարդը պատահական հանդիպել է համագյուղացուն և վերջինիս ընկերոջը: Անձնական հարցերի շուրջ զրուցելու նպատակով նրանք համագյուղացու մեքենայով միասին գնացել են Արմավիրի […]
11:36 01.09.2021
Օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն աշխատանքային շրջայց է կատարել մի շարք զորամասեր։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ծառայության կազմակերպման և օրվա կարգացուցակով նախատեսված մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների ընթացքին։ Պաշտպանության նախարարը ծանոթացել է ստորաբաժանումների ուսումնական գործընթացին, առանձնահատուկ ուշադրություն դարձրել զորամասերի սոցիալ-կենցաղային, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման պայմաններին, հրամանատարական կազմին խիստ ցուցում տալով մշտական վերահսկողության տակ […]
11:31 01.09.2021
Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Արման Աբրահամյանը նշել է, որ պաշտոնավարման ընթացքում փորձել է բոլոր նախաձեռնությունների հիմքում դնել օրենքը և գործել բացառապես այդ տիրույթում, ստեղծելով նորը, զարգացնելով հինը։ «Սիրելի՛ էրեբունցիներ, մոտ երեք տարի առաջ մենք միասին սկսեցինք աշխատել, պլաններ կազմել ու կյանքի կոչել տարբեր ծրագրեր ու վստահ եմ ՝ […]
11:30 01.09.2021
Օգոստոսի 31-ին կատարվել է 42 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 18 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 619 քաղաքացու […]
11:20 01.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր՝ պետական գործչի հսկայական փորձը հետագայում ևս կծառայի Ուզբեկստանի բարգավաճմանը: Համոզված եմ, որ Հայաստանի և Ուզբեկստանի փոխհարաբերությունները հետագայում ևս կզարգանան համագործակցության […]
11:11 01.09.2021
ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քննվող՝ ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 345-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթուղթ կեղծելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) նախատեսված հանցանքների հատկանիշներով հարուցված քրեական գործով պետության գույքային շահերի պաշտպանության նկատառումներով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պետական բյուջե […]
11:04 01.09.2021
Սեպտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 242 750 դեպք, որոնցից 227 293-ն` առողջացած, 4847-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9443 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 547 898 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7462 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 615 նոր դեպք: Ունենք 267 առողջացած, […]
10:52 01.09.2021
ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առիթով․ «Սիրելի դպրոցականներ Ահա և եկավ կրթության հարատև և շնորհակալ գործի ամենամյա մեկնարկի բաղձալի օրը: Սեպտեմբերի 1-ին ձեզանից յուրաքանչյուրը կմտնի դասարան, որտեղ իրեն կդիմավորեն հոգատար և արհեստավարժ մանկավարժները: Դուք կթևակոխեք գիտության անափ օվկիանոսից ձեր գիտելիքների պաշարը համալրելու պատասխանատու […]
10:49 01.09.2021
Բարձր ջերմաստիճանային պայմաններով վերջին շրջանում հրդեհների հաճախականությամբ պայմանավորված՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ևս մեկ անգամ հիշեցնում է խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում բուսածածկն այրելու դեպքում նախատեսված տուգանքի մասին․ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 85.2. հոդվածի համաձայն՝ խոզանները, բուսական մնացորդներով ու […]
10:41 01.09.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 1-ին ժամը 11.00-ից մինչև սեպտեմբերի 2-ը 11.00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի. ? Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Վիկտոր Համբարձումյան, Գուլակյան, Աղբյուր Սերոբի, Սոսեի, Ջեյմս Բրայսի, Խնկո Ապոր, Սևաստոպոլյան, Արաբկիրի 41, 43, 49, 51, 53 փողոցների, Կոմիտասի […]
10:40 01.09.2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ մանկավարժներ, ծնողներ, սիրելի՛ աշակերտներ, Մեկնարկում է 2021-2022 ուսումնական տարին: Այսօր ուրախությամբ պետք է փաստել, որ թեև համաճարակային իրավիճակով պայմանավորված սահմանափակումներով, սակայն Գիտելիքի օրը նշում ենք ավանդական տոնականությամբ: Նախորդ տարի մեր երկիրը կանգնեց ահռելի մարտահրավերների առջև՝ պատերազմ, համավարակ, որոնց ազդեցությունն […]
10:30 01.09.2021
Գիտելիքի շնորհիվ է հնարավոր հասնել հաջողությունների, փոխել կյանքի ու անգամ պատմության ընթացքը՝ դառնալով պետության համար օգտակար մարդ։ Սեպտեմբերի 1-ի առիթով այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ուսումնական հաստատությունն ինքնախաբեությամբ ավարտած անգիտելիք մարդը միայն վնասում է պետականությունը, դառնում շրջապատի ու սերունդների համար անարժեք: Կրթված, իրական գիտելիքով մարդիկ են հիմա պետք մեր […]
10:18 01.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ․ «Սիրելի աշակերտներ, ուսանողներ, հարգելի մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առիթով։ Հայաստանի Վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ մենք ռազմավարական նպատակ ենք հռչակել կրթությունն ազգային ապրելակերպ դարձնելը և հիմնավորել, թե ինչու. որովհետեւ կրթությունն է այն միակ գործիքը, որով մարդը […]
10:09 01.09.2021
Oգոստոսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում 22-ամյա Արամ Ղ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Գետափ գյուղի դպրոցի հարևանությամբ, հարվածել է խոշոր եղջերավոր անասունի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բուժանձնակազմի կողմից նախ […]
09:52 01.09.2021
Հ-46-Խոտ, կմ0+000-կմ1+963 ճանապարահատվածում վերականգնման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Սյունիքի մարզով անցնող ճանապարհահատվածը վերականգնվում է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։ Ֆինանսավորումը կատարվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից։
09:38 01.09.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները մոնիթորինգային ցուցակում են ներառել COVID-19-ի կոլումբիական շտամը՝ Մյուն։ Այս մասին հայտնում է ԱՀԿ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Մյու տարբերակը դասվում է վարակի շտամների այն կատեգորիային, որոնք հետաքրքրություն են առաջացնում։ Դա նշանակում է, որ կոլումբիական շտամն ունի գենետիկական փոփոխություններ, որոնք կարող են ազդել վիրուսի բնույթի՝ վարակելիության, իմունիտետի հանդեպ կայունության, հիվանդության ընթացքի […]
09:29 01.09.2021
Օգոստոսի 31-ին, Կութ գյուղի տարածքում 43 հրշեջ-փրկարար իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Դեպքի վայր են մեկնել նաև ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և երեք օպերատիվ խումբ։ Հրդեհի հյուսիս-արևելյան օջախը մեկուսացվել է ժամը 21։20-ին, մարվել՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 00։58-ին։ Այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ։ Հրդեհի հարավ-արևելյան օջախը մեկուսացվել […]
09:17 01.09.2021
Սեպտեմբերի 1-ին, ժամը 02։10-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղում այրվում է անասնակեր և ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկի բակում և ավտոտնակի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։05-ին, մարվել՝ 05։55-ին: […]
09:14 01.09.2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում կրթական գործի կազմակերպիչներին, մանկավարժներին, աշակերտ և ուսանող Մեր զավակներին։ Սիրելիներ, նոր ուսումնական տարեշրջանը բերում է ապագայի նոր հույսեր ու ծրագրեր և հավատ, որ այսօր […]
09:02 01.09.2021
Աֆղանստանում «Թալիբան» շարժման իշխանության գալը վկայում է Արևմուտքի ակնհայտ պարտության մասին։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Դա Արևմուտքի ակնհայտ պարտություն է և էական փոփոխություն միջազգային հարաբերություններում։ Առաջին հերթին Եվրոպային պետք է շատ դասեր քաղել անցյալից, թե ինչպիսի հարաբերություններ ունենալ աշխարհի այդ հատվածի հետ, որը հրաժարվում է […]
08:50 01.09.2021
Արմատական «Թալիբան» շարժման կողմնակիցներն Աֆղանստանի արևելյան Խոստ քաղաքում ներկայացում են կազմակերպել՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի խորհրդանշական «հուղարկավորություններով»։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են հավաքվածները վեր բարձրացրել համապատասխան դրոշներով դագաղները։ Օգոստոսի 31-ին անցկացված միջոցառմանը բազմաթիվ մարդիկ են միացել։ Բարձրախոսով հնչել են քարոզչական ելույթներ։ Բազմությունն օդում զենքեր է ճոճել, ոմանք թափահարել են «Թալիբանի» […]
08:24 01.09.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ: Դարեր շարունակ գիրն ու դպրությունը մեր գոյության հիմքերից են եղել, իսկ այսօր գիտելիքն ի նպաստ պետականաշինությանը, հայրենիքի հզորությանը ծառայեցնելու, աշխարհին […]
08:21 01.09.2021
Այսօր Սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը։ Հայաստանի դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում դասերը վերսկսվել են: Սեպտեմբերի 1-ը Հայաստանում` որպես տոնական օր, սահմանված է ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի 12-րդ հոդվածով: ՀՀ-ում շուրջ 37 հազար երեխայի համար դպրոցական կյանքի սկիզբն ազդարարվել է օգոստոսի 31-ին՝ դպրոցների դիմաց ծնողների ու աշակերտների մեծ կուտակումներից խուսափելու […]
08:09 01.09.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Ավան՝ 5-րդ, 6-րդ փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 7-րդ փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շերամի փ. 1, 3, 5, 7, 9, 15, 17 […]
00:12 01.09.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Գեղարքունիքում ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհներն այրում են ոչ միայն արոտավայրերն ու խոտհարքները, այլ նաև խոտը, որ մարդիկ չարչարանքով հնձել, պաշարել են ձմեռվա համար։ Օրինակ՝ Կութ գյուղի բնակիչներից մեկն այսօր՝ ժամը 17-ի սահմաններում ահազանգել է, որ ունի 4-5 հեկտար խոտհարք և հավաքել է մոտավորապես 500 […]
23:59 31.08.2021
Այս պահին ուսուցիչների 46%-ը լիովին պատվաստված է: «ԻնտերպրեսՆյուզ»-ին հայտնել են Վրաստանի կրթության և գիտության նախարարությունից: Ինչպես նշում են գերատեսչությունում, պատվաստված ուսուցիչների թիվն օրեցօր ավելանում է: «Պատվաստման մակարդակը բարձր է ոչ միայն նախարարությունում, այլև բուհերում և հանրակրթական հաստատություններում: Վերջին մեկ ամսվա ընթացքում պատվաստված ուսուցիչների թիվը 9%-ից հասել է 46%-ի, և նրանց թիվն օրեցօր աճում է»,- հայտնել […]
23:45 31.08.2021
Օգոստոսի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:45-ի սահմաններում Kia Sorento մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում, Սևան ընթանալիս, մխրճվել է ապառաժ քարեր տեղափոխող КамАЗ մակնիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Kia-ի վարորդը Հրազդանի հրշեջ-փրկարարների օգնությամբ ծայրահեղ ծանր վիճակում դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն: Փաստի […]
23:30 31.08.2021
Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կատարել է իր առաջին արտասահմանյան այցը Մոսկվա։ Իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ Միրզոյանը քննարկել է հայ-ռուսական հարաբերությունների հիմնական օրակարգը, ղարաբաղյան հակամարտության ներկա դրությանն առնչվող հարցերը, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: SHANTNEWS-ի թղթակից Վահե Ավանեսյանը Մոսկվայում հետևել է երկու նախարարների հանդիպմանն ու Սերգեյ Լավրովի երկխոսությանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այսօր Ռուսաստանի […]