23:17 31.08.2021
Ինչպես ամեն տարի, ոստիկանությունը լրջորեն է նախապատրաստվել նոր ուսումնական տարվա մեկնարկին․ նախապես որոշված է՝ որ ուսումնական հաստատության շրջակայքում որ ստորաբաժանումները պետք է ծառայություն իրականացնեն: Մարզերում ծառայությանը ներգրավված ճանապարհային ոստիկանները դպրոցների մոտ հետևում են երթևեկության անվտանգությանը, մայրաքաղաքում պարեկային ծառայության ոստիկաններն ու տարածքային բաժինների ծառայողները դպրոցական տեսուչների հետ համատեղ ապահովում են հասարակական կարգը։ Ոստիկանությունն անցել է մեկամսյա […]
23:04 31.08.2021
«Մինչև 14 տարեկան երեխաների շրջանում ունենք վարակման 15%-ոց, իսկ մինչև 19 տարեկան երիտասարդների շրջանում 20%-ոց ցուցանիշ»,-այս մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն, փոխանցում է 1tv.ge-ն։ Ինչպես նշել է Ամիրան Գամղրելիձեն, երեխաների պատվաստման հարցը կդիտարկվի և կոնկրետ որոշումներ կընդունվեն աշնանը: «Մինչև 14 տարեկան երեխաների մոտ ունենք վարակման 15%: Եթե ասում ենք […]
22:51 31.08.2021
Facebook սոցիալական ցանցը ծրագրում է հայտարարել նորությունների ժապավենում քաղաքական կոնտենտի վրա շեշտադրումը նվազեցնելու մասին։ Որպես պատճառ նշվում է օգտատերերի բացասական արձագանքները։ Այս մասին հայտնում է Axios պորտալը։ Պարբերականի հաղորդմամբ՝ քաղաքական կոնտենտի սահմանափակմանն ուղղված թեստավորումը սոցցանցը կսկսի մասնավորապես Կոստա Ռիկայում, Շվեդիայում, Իսպանիայում և Իռլանդիայում։ Առաջիկա փոփոխությունները կարող են պակասեցնել որոշ լրատվականների այցելությունները։ Այս տարի ավելի վաղ […]
22:37 31.08.2021
Հայաստանի Հանրապետությունում, Covid-19 համավարակով պայմանավորված, իրավիճակը գնալով ծանրանում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը: «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում Covid-19 համավարակով պայմանավորված իրավիճակը գնալով ծանրանում է: ? Երևանում և ՀՀ մարզերում 14 բժշկական կենտրոն ամբողջությամբ կամ մասնակի վերապրոֆիլավորվել են կովիդ կենտրոնների։ ? Ծավալված 1798 մահճակալային ֆոնդից 1563-ը արդեն զբաղված են […]
22:25 31.08.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է «իԳործ» ծրագրով մարզ գործուղված Սոֆյա Սեյրանովնան։ «Շիրակի մարզպետարանը սիրով միանում է «իԳործ» ծրագրին և ուրախ ենք, որ Շիրակն առաջին մարզն է, որ միանում է ծրագրին։ Շատ կարևոր նախաձեռնություն է «իԳործ» ծրագիրը, որի միջոցով սերտանում է կապը մեր սփյուռքի […]
22:11 31.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի սովորողներ, մանկավարժներ, տնօրեններ, շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա առիթով։ Քանի որ զանգերն ու նամակները չեն դադարում, ևս մեկ անգամ նշեմ, որ ուսումնական տարին սկսում ենք առկա ամենօրյա ուսուցմամբ՝ կանոնների պահպանմամբ։ Հուսամ, որ կանոնները պահելով՝ կկարողանանք ողջ տարին պահպանել առկա […]
21:48 31.08.2021
Պենտագոնը հերքել է համացանցում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե ամերիկացի զինվոականները, լքելով Քաբուլը, այնտեղ են թողնել ծառայողական շները։ «Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանում ամերիկացի զինվորականները շներին, այդ թվում՝ ծառայողական, չեն թողել վանդակներում, ինչպես հաղորդվել է»,-Թվիթերում գրել է ԱՄՆ ՊՆ մամուլի քարտուղար Ջոն Կիրբին։ Նա նշել է, որ համացանցում տարածվող լուսանկարներում պատկերված են Kabul Small Animal […]
21:36 31.08.2021
Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եռյակ՝ երեքն էլ աղջիկ: Այս մասին հաղորդում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը: «Այսօր Աստղիկ բկ-ից երեք եղբայրները տուն տարան իրենց նորածին երեք քույրերին: Եռյակը ծնվել է կեսարյան հատմամբ՝ բնականոն առաջացած հղիությունից: Քույրիկները ծնվել էին անհաս, մեկ ամիս «Աստղիկ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայում անցկացնելուց հետո, դուրս են գրվել լիարժեք առողջ: […]
21:24 31.08.2021
ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ Եվրամիությունը թույլ չի տա զանգվածային միգրացիա Աֆղանստանից Եվրոպա։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ՆԳ նախարարների մակարդակով ԵՄ խորհրդի արտահերթ հանդիպման արդյունքներով հայտարարությանը։ «ԵՄ-ն և նրա անդամ-երկրները կգործեն համատեղ՝ թույլ չտալու նոր, անվերահսկելի զանգվածային միգրացիոն հոսքերի առաջացում, ինչպիսիք եղել են անցյալում»,-նշվում է փաստաթղթում։ Այդ նպատակով միությունը կուժեղացնի աջակցությունն Աֆղանստանի […]
21:18 31.08.2021
Փարիզի փողոցների մեծ մասում տեղադրվել են արագությունը 30 կմ/ժամով սահմանափակող նշաններ։ Բացառություն են քաղաքային խոշոր մայրուղիները։ Այս մասին հայտնում է RFI ռադիոկայանը։ Նման միջոցառումը կոչված է բարձրացնելու անվտանգությունը, նվազեցնելու ավտովթարների թիվն ու օդի աղտոտվածության մակարդակը, ինչպես նաև բեռնաթափելու քաղաքը։ Իշխանությունները հույս ունեն, որ դա կստիպի շատ քաղաքացիների օգտվել հանրային տրանսպորտից, հեծանիվներից, կամ ոտքով քայլել։ Արագության […]
20:58 31.08.2021
Իսրայելում մեկ օրում ի հայտ է բերվել կորոնավիրուսով վարակման 10 947 դեպք։ Դա օրվա կտրվածքով առավելագույն ցուցանիշն է երկրում պանդեմիայի ողջ ընթացքում։ Այս մասին հայտնում է The Times оf Israel-ը։ Առավել շատ թեստավորման են ենթարկվել երեխաները՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ։ Արդյունքում պարզվել է, որ նոր վարակակիրների մեծ մասն անչափահասներն են։ Դեռևս իշխանությունը որևէ հայտարարություն […]
20:46 31.08.2021
Գերմանիայի «Ձախերի» կուսակցության պատգամավոր Գյոքայ Աքբուլութը հարցում է հղել երկրի կառավարությանը՝ պարզելու համար, թե Գերմանիայի քաղաքացիներից կամ այդ երկրում բնակության իրավունք ունեցողներից քանիսը ազատազրկման կամ երկրից դուրս գալու արգելքի պատճառով չի կարողանում հեռանալ Թուրքիայից, փոխանցում է Ermenihaber-ը։ Հարցմանը պատասխանել է երկրի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Գերմանիայի 61 քաղաքացիներ ներկայումս գտնվում են թուրքական բանտերում, ևս 58 քաղաքացու […]
20:34 31.08.2021
Սեպտեմբերի 4-ից Վրաստանում հասարակական տրանսպորտի երթևեկությունը չի վերսկսվի: Այս մասին կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն, փոխանցում է 1tv.ge-ն։ Նրա խոսքով, խորհրդի նիստում, երկրում համավարակաբանական իրավիճակից ելնելով, հասարակական տրանսպորտի երթևեկության վերականգնումը նպատակահարմար չի համարվել: Ղիբրաձեի խոսքով `քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի մինչև սեպտեմբերի 13-ը: Քաղաքային տրանսպորտի տեղաշարժի […]
20:21 31.08.2021
2021թ. սեպտեմբերի 9-ին, ժամը 15-ին, Երևանի Օլիմպավանի նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Օրակարգում ընդգրկված է 4 հարց՝ 2016 – 2020թթ. ընկած ժամանակահատվածում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կատարած աշխատանքների մասին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը Ընտրություններ Ընթացիկ հարցեր: ՀԱՕԿ նախագահի պաշտոնը զբաղեցնում […]
20:11 31.08.2021
Այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան-Շենիկ գյուղամիջյան ճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվել, ապա գլխիվայր հայտնվել դաշտում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս: Փաստի առթիվ նյութեր […]
14:00 31.08.2021
Թուրքիայում՝ Էլազըղի (Խարբերդ) կանանց փակ բանտում, 9 բանտարկյալների քրդերեն երգելու համար 1 ամիս ժամկետով զրկել են հաղորդակցության և տեսակցության հնարավորությունից։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում հայտնել է պատժված բանտարկյալների շարքում գտնվող «Ժողովրդավարական հասարակություն կոնգրեսի» համանախագահ Լեյլա Գյուվենի դուստրը՝ Սաբիհա Թեմիզքանը, փոխանցում է Ermenihaber-ը։ 9 կին բանտարկյալների նկատմամբ քրդերեն երգելու հիմքով կարգապահական հետաքննություն է սկսվել։ […]
13:47 31.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն օգոստոսի 30-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դիրիժոր Կարեն Դուրգարյանին: Արա Խզմալյանը տեղեկացրել է, որ տնօրենի պաշտոնում Կոնստանտին Օրբելյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն վստահություն է հայտնել, որ համագործակցության եզրերը սպառված չեն, և այն […]
13:45 31.08.2021
Օգոստոսի 30-ին Թուրքիայի ԶՈՒ-ին պատկանող հարվածային ԱԹՍ-ները ռմբակոծել են Իրաքյան Քուրդիստանի Զախո քաղաքում գտնվող Քադիյա ճամբարը, որտեղ բնակվում են Սինջարի եզդի փախստականները: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ հղում անելով Rojnews-ին: Նշվում է, որ ռմբակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Շտապօգնության բազմաթիվ մեքենաներ են մեկնել դեպքի վայր: Ճամբարի տարածքում էլեկտրականությունն ամբողջովին խափանվել է:
13:36 31.08.2021
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում ձևավորվել է բարձր ջերմային ֆոն։ Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է +38․․․+40 աստիճան։ Նշված օրերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։ […]
13:23 31.08.2021
Օգոստոսի 31-ին, ժամը 12։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 33 շենքի նկուղային հարկի պատը․ կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
13:22 31.08.2021
«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023թթ. պետական աջակցության ծրագրերի» պայմաններում և ընթացակարգերում իրականացվել են մի շարք բարեփոխումներ․ մասնավորապես, եթե նախկինում մինչև 4 մլն դրամ աջակցություն ստանալու համար 3 և ավելի երեխա ունեցող շահառուների տարիքային առավելագույն շեմը 25-ն էր, ապա այժմ այդ տարիքային շեմը բարձրացվել է մինչև 30։ Բարեփոխումների արդյունքում՝ արդեն իսկ առաջին շահառուն ստացել է […]
13:18 31.08.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 30-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 79 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 28, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, ծեծի և արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու՝ 3-ական, ինքնիրավչության՝ 2, սպանության փորձի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման, գույքը դիտավորությամբ […]
13:09 31.08.2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնը ստուգումներ է իրականացրել «Իզոդրոմ» ՍՊԸ-ում ու հայտնաբերել, որ Ընկերության «Յաղդան ՓՀԷԿ» փոքր հիդրոէլեկտրակայանը ոռոգման սեզոնին իրականացրել է 11.278.656մխ ջրառ, որը նախատեսված չի եղել ջրօգտագործման թույլտվությամբ: Նաև կատարված և պահպանված չեն փորձաքննական դրական եզրակացությամբ նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման պարտադիր պահանջներն ու պայմանները: Ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության, ընդհանուր՝ 300.000 ՀՀ դրամի […]
12:53 31.08.2021
2021թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 22:35-ին, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղու տներից մեկի դիմաց կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի սրահում հրազենային վնասվածքով դի կա: Դեպքի վայրի զննությամբ նշված ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 1984թ. ծնված տղամարդու դիակը՝ գլխի քունքային շրջանում հրազենային վնասվածքով, իսկ աջ ձեռքում՝ «Վալտեր P 22» տեսակի […]
12:50 31.08.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Աբու Դաբիի թագաժառանգ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ միջև կայացել է հեռախոսազրույց, փոխանցում է Ermenihaber-ը։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերն, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ: Զրուցակիցները խոսել են նաև այն լուրջ խնդիրների մասին, որոնք ի հայտ են եկել երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում: […]
12:46 31.08.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 778 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է stopcov.ge կառավարության հատուկ կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 753 մարդ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 79 պացիենտ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 43 741 թեստ: Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը 10,92%, վերջին 14 […]
12:38 31.08.2021
Օգոստոսի 31-ին, ժամը 09։57-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 19-րդ կմ-ին «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1985 թ.) դուրս է […]
12:25 31.08.2021
Վերջին շրջանում քաղաքացիների կողմից ահազանգեր են հնչում, որ Հայաստանի անձնագրային և վիզաների վարչության տարբեր բաժանմունքների աշխատակիցներ նոր անձնագիր ստանալու համար դիմողներին տեղեկացնում են, որ նոր անձնագրեր չկան, և պետք է սպասել 1 ամիս այն ստանալու համար: «Արմենպրես»-ը ոստիկանություն է դիմել պարզաբանում ստանալու համար, թե որն է քաղաքացիներին նոր անձնագրերի տրամադրումն ուշացնելու պատճառը: Ոստիկանությունը պարզաբանել է, […]