20:54 30.08.2021
Օգոստոսի 30-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմի համար անցկացվել են մասնագիտական հրաձգության մարզումներ։ Կատարելագործվել են զինծառայողների` հաստիքային զենքից կրակ վարելու հմտությունները, մարտավարական տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողությունները։
20:43 30.08.2021
Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում Երևանի բնակիչ Հայկ Մելքումյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայից դեպի Աճառյան փողոց տանող հետիոտնային անցման մոտ բախվել է մայթեզրի բազալտե եզրաքարերին և կողաշրջվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար, տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել […]
20:24 30.08.2021
Հայաստանի տարածքում ամենամեծ՝ Նուբարաշենի աղբավայրն իր ստեղծման օրերից՝ 1950-ականներից ի վեր, մշտապես բաց է եղել: Աղբի մեծ կուտակումներից առաջացող թունավոր գազերն արտանետվում են մթնոլորտ, մեթան գազը նաև բռնկվող հրդեհների հիմնական պատճառ է դառնում: Այսօր Նուբարաշենի աղբավայրի շուրջ 70 տոկոսը իր գոյության պատմության մեջ առաջին անգամ ծածկվել է հողի մոտ 2 մետրանոց շերտով: «Էրեբունի» ընկերության աշխատակիցներն […]
20:15 30.08.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության ծառայողները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության բնագավառում լիցենզավորված երկու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ղեկավարները պետական բյուջեի եկամուտ համարվող տեխնիկական զննության կայանին չտրամադրված տեխնիկական կտրոնների 2-րդ հատվածների առկայության պայմաններում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության դիմաց տրամադրվող գումարները խաբեության եղանակով հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ` […]
20:12 30.08.2021
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով: Այդ օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում Գեղարքունիքի կայազորային հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ գյուղերից մեկից իրենց մոտ է տեղափոխվել աղջիկ երեխայի դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, […]
20:06 30.08.2021
Խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ օգոստոսի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը Վլադիմիր Վարդանյանի ներկայացմամբ քննարկեց և սահմանեց Ազգային ժողովի ութերորդ գումարման մշտական հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկը:
13:50 30.08.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 27-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 173 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 58, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, խարդախության՝ 18, արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու՝ 12, ընտանեկան բռնության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, յուրացման կամ վատնման՝ 5, բնակարանային գողության՝ 4, կողոպուտի՝ 3, գույքը դիտավորությամբ […]
13:23 30.08.2021
Սոցփաթեթի շահառու են հանդիսանում հանրային ծառայողները, դպրոցների, գրադարանների, թանգարանների, համերգային կազմակերպությունների, թատրոնների, սոցիալական հոգածության մի շարք կազմակերպությունների, Մատենադարանի, Երևանի մետրոպոլիտենի, Հայկական ատոմակայանի և այլ պետական աշխատողներն, ինչպես նաև ՀՀ ժողովրդական պատվավոր կոչմանն արժանացած անձինք։ Սոցփաթեթը հատկացվում է սոցիալական կարիքների բավարարման, աշխատողների մոտիվացման և պետական հատվածում աշխատանքի գրավչության և արդյունավետության բարձրացման նպատակով: Սոցփաթեթի շահառուն իրեն տրամադրված […]
13:19 30.08.2021
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում օգոստոսի 30-ին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 1-2 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 30-ին, 31-ին, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ ? Նշված օրերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ […]
13:14 30.08.2021
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Բռնի անհետացումների միջազգային օրվա կապակցությամբ․ «2010թ․ դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև, որով իր խորին մտահոգությունն արտահայտեց աշխարհի տարբեր վայրերում բռնի կամ ոչ կամավոր անհետացումների, այդ թվում՝ բռնի կամ ոչ կամավոր ձերբակալությունների կապակցությամբ և օգոստոսի 30-ը հռչակեց որպես Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր։ Բռնի անհետացումների զոհերը […]
12:23 30.08.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները «Բերդավանի գինու գործարան» ԲԲԸ-ում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ այս ընկերության գինու արտադրամասն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, չկա գործող կոյուղուն միացված սանհանգույց, տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման և ախտահանման միջոցներով ապահովված լվացարաններ, խմելու ջրի անխափան մատակարարում նույնպես չի […]
12:21 30.08.2021
Օգոստոսի 23-ից 29-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 599 դեպք, որից 301-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 222, փլուզման 1, ինքնասպանության փորձի 13 դեպք, 59 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 164 կենցաղային կանչ. տուժել է 117 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 19 մահ: […]
12:13 30.08.2021
Այս ուսումնական տարվանից Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցներում ներդրվում է համընդհանուր ներառական կրթության համակարգը։ Օգոստոսի 27-ին մարզում կայացած հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցության ժամանակ ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների համատեքստում տնօրեններին ներկայացվել է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք /ԿԱՊԿ/ ունեցող երեխաների գնահատման և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համակարգը։ Տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ […]
12:05 30.08.2021
Արդեն տեղեկացվել էր, որ ՀՀ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցված և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի […]
11:55 30.08.2021
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների անօրինական ներմուծման դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ստացել է օպերատիվ տեղեկություններ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակավ ոսկյա զարդերի ներմուծման գործընթացին ՀՀ քաղաքացի Ժ.Գ-ի հնարավոր ներգրավվածության մասին: Ստացված տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական […]
11:38 30.08.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ սողանքի հետևանքով «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 30-ին ժամը 12.00-24.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Ղափանցյան, Գրիբոյեդովի, Արղության, Բակունցի, Հակոբյան, Թավրիզյան, Այգեկցու, Գ․Արծրունի, Ռիգայի, Վ. Փափազյան, Սևքարեցի Սաքոյի, Հ. Սահյան, Վաղարշյան, Հր. Քոչարի, Մանուշյան, Արաբկիրի 17, 19, 21, 23, […]
11:36 30.08.2021
Օգոստոսի 29-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի բնակիչ՝ 42-ամյա Կնյազ Շամոյանը իր վարած Ford Escape մակնիշի ավտոմեքենայով Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել և գլորվելով հայտնվել դաշտում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Կ. Շամոյանը մարմնական վնասվածքներով «Արմավիր» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին […]
11:30 30.08.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցները Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում։ Այսօր իրականացվել է ընդհանուր 68 ստուգայց, որից 35-ը՝ հանրային տրանսպորտում (արձանագրվել է 8 խախտում), 32-ը՝ ոչ պարենային առևտրի կետերում, 1-ը՝ դեղատանը։ Կազմվել է 10 արձանագրություն, տրվել են նախազգուշացումներ։ Ընդհանուր առմամբ, ստուգայցերի խստացումից ի վեր՝ […]
11:27 30.08.2021
Սույն թվականի օգոստոսի 28-ին Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեն տեղեկատվություն էր տարածել Մարտակերտ քաղաքում հայտնաբերված Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողի վերաբերյալ հարուցված քրեական գործը ԱՀ քննչական կոմիտեում վարույթ ընդունելու մասին: Նույն օրն իսկ զինծառայող՝ Ջամիլ Բաբաևը որպես մեղադրյալ է ներգրավել և նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածով, 145-րդ հոդվածի […]
11:23 30.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրու բնակչի կողմից համաքաղաքացու նկատմամբ կատարված սպանության փորձի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գյումրի քաղաքի 38-ամյա բնակիչը համաքաղաքացու հետ ունեցած տարաձայնությունների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, 2021թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, […]
11:12 30.08.2021
2021թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Արարատի մարզի 50-ամյա բնակիչը, վարելով «Nissan Almera» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 184.5-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Արցախի Հանրապետության 48-ամյա բնակչի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով 50-ամյա տղամարդը տեղում մահացել է, իսկ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, ինչպես նաև «Nissan Almera» […]
11:02 30.08.2021
Օգոստոսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 241 611 դեպք, որոնցից 226 665-ն` առողջացած, 4830-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8964 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 534 770 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4671 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 275 նոր դեպք: Ունենք 373 առողջացած, […]
10:41 30.08.2021
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 29-ի դրությամբ` կատարվել է 275138 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 176552, երկրորդ դեղաչափ` 98586։ Հիշեցում. ✅ «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով ✅ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. […]
10:38 30.08.2021
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում խիստ պարետային ժամ է սահմանվել այն բանից հետո երբ ԱՄՆ-ը հրթիռային հարված է հասցրել՝ ԻՊ գրոհայինի ոչնչացնելու համար։ Այս մասին Քաբուլից հայտնել է «Իզվեստիա»-ի թղթակից Զուբայի Շաքուրին։ Նրա խոսքով՝ Քաբուլում ներկայում իրադրությունը շատ լարված է, ամենուր պարեկներ են շրջում։ Հարվածից 6 խաղաղ բնակիչ է զոհվել, որից 4-ը՝ երեխա։ Ավելի վաղ հաղորդվել էր, […]
10:33 30.08.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի կողմից անցկացված գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ – ՀՀԲՀՀ – 2021» միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը: Ցանկում ընդգրկված 16 գիտական ծրագրերի ֆինանսավորումը կսկսվի 2021 թ. սեպտեմբերից: Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամը գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության մրցույթը հայտարարել էին 2010 թվականի նոյեմբերի 4-ի կնքված համաձայնագրի շրջանակում:
10:23 30.08.2021
Օգոստոսի 29-ին, ժամը 18։20-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ակունք գյուղի հարակից տարածքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:55-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։
10:18 30.08.2021
Օգոստոսի 30-ից 31-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում: Տեղի կունենա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որին կհաջորդի մամուլի ասուլիսը։ Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։