TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+20.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

08:09 28.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդիական հարցեր՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա շփումները տարբեր մակարդակներում։

̰
ԱՄՆ-ն արգելել է Եվրոպայում իր բազաներին էներգառեսուրսներ ձեռք բերել Ռուսաստանից

23:59 27.08.2021

Եվրոպայում ամերիկյան ռազմական օբյեկտները չեն կարող ռուսական էներգառեսուրսների ձեռքբերման պայմանագրեր կնքել։ Այս մասին պարզ է դառնում ԱՄՆ դաշնային ռեեստրում հրապարակված փաստաթղթից, փոխանցում է RIA Novosti-ն։ Արգելքի նախաձեռնողը Պենտագոնն է։ Կանոնը ներմուծվում է պաշտպանական բյուջեի դրույթների կատարման շրջանակում։ Արգելքն ուղղված է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ու տարածվում է ցանկացած տեսակի էներգառեսուրսի վրա։ Այդուհանդերձ, Պենտագոնը նախատեսում է […]

̰
Հալաբյան փողոցում բախվել են «BMW»-ն ու շտապօգնության մեքենան

23:51 27.08.2021

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 26-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Երեկոյան Հալաբյան փողոցի սկզբնամասում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց, բախվել էին BMW-ն և շտապօգնության ավտոմեքենան: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն 3 ժամից ավելի խցանում է եղել։

̰
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մասնակցել է քրդերի շուրջպարին

23:50 27.08.2021

Թուրքիայի նախկին արտգործնախարար (2009-2014թթ.), նախկին վարչապետ (2014-2016թթ.), իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր ղեկավար Ահմեթ Դավութօղլուն հայտնվել է քրդական և թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի հարավարևմտյան Հաքքարի նահանգ կատարած եռօրյա այցի ընթացքում տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Թուրքիայի նախկին վարչապետը քրդական երաժշտության ներքո մասնակցում քրդական շուրջպարին։ Դեպքը տեղի է ունեցել Հաքքարի […]

̰
Մանե Թանդիլյան սեպտեմբերի 1-ից կհեռանա Արցախի աշխատանքի, սոցիալական հարցերի, միգրացիայի նախարարի պաշտոնից

23:18 27.08.2021

Իմ պաշտոնավարումը որպես Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար մոտենում է ավարտին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախարար Մանե Թանդիլյանը: «Ժամանակն անցնում է և Արցախի առջև ծառացած մարտահրավերները մտնում են նոր փուլ: Եթե վերջին օրերին եղել եք Արցախում, ապա նկատած կլինեք, որ Արցախում կյանքը վերադարձել է բնականոն հուն՝ առօրեական իմաստով։ Եվ […]

̰
Թալիբները կին բուժաշխատողներին աշխատանքի վերադառնալու կոչ են արել

23:15 27.08.2021

«Թալիբան» արմատական շարժումը կոչ է արել Աֆղանստանի առողջապահական ոլորտի աշխատակցուհիներին վերադառնալ աշխատանքի։ Խոստացել է, որ չի խոչընդոտի նրանց պարտականությունների կատարմանը։ «Իսլամական էմիրության կողմից աշխատանքային որևէ խոչընդոտ ի հայտ չի գա»,-ասվում է շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդի տարածած հայտարարության մեջ։ Ավելի վաղ թալիբները հայտարարել էին, որ աֆղան կին պետծառայողներն ապագայում՝ համապատասխան կանոնների մշակումից հետո, կարող են անցնել […]

̰
Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում

23:03 27.08.2021

Օգոստոսի 27-ին, ժամը 21:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասում այրվում է մանկապարտեզ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

̰
Անահիտ Ավանեսյանը վրացի պաշտոնակցի հետ պայմանավորվել է փորձի փոխանակմամբ ամրապնդել գործակցությունը համավարակի պայմաններում

22:58 27.08.2021

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հեռախոսազրույց եմ ունեցել Վրաստանի գործընկերոջս՝ Եկատերինե Տիկարաձեի հետ։ Զրուցել ենք հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացման և բարեկամական կապերի ամրապնդման հարցերի շուրջ, անդրադարձել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի ընթացիկ իրավիճակին, հետագա ձեռնարկվող քայլերին։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել փորձի և գիտելիքների փոխանակմամբ համավարակի պայմաններում ամրապնդել գործակցությունը` միասնական ջանքերով համավարակի […]

̰
Բրիտանական իշխանությունները հավանություն են տվել Քաբուլից շների ու կատուների տարհանմանը

22:53 27.08.2021

Բրիտանական կառավարությունը թույլատրել է չարտերային չվերթ կազմակերպել՝ Քաբուլից 200 շների ու կատուների տարհանման համար։ Նրանց Աֆղանստանից փորձում է դուրս բերել բարեգործական կազմակերպության հիմնադիր, բրիտանական ռազմածովային ուժերի նախկին ծառայող Փեն Ֆարթինգը։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ՊՆ հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ բրիտանական իշխանությունները հրաժարվել էին տարհանել 140 շներին ու 60 կատուներին։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար […]

̰
Բայդենն ամերիկացի զինվորականներին լիարժեք ազատություն է տվել Աֆղանստանում ԻՊ-ի դեմ պայքարի համար

22:42 27.08.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զինվորականներին գործողությունների լիարժեք ազատություն է տվել Աֆղանստանում «Իսլամական պետության» դեմ պայքարի համար։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։ Երեկ Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։ «(Աֆղանստանից մարդկանց տարհանման) առաքելության հաջորդ մի քանի օրերը կդառնան առավել վտանգավոր։ Նախագահը զինվորական հրամանատարության հետ զրույցում հաստատել է մեր զինծառայողների պաշտպանության նպատակով […]

̰
Կարո՞ղ է արդյոք Քաբուլի ահաբեկչությունը հանգեցնել «Թալիբանի» ու «Իսլամական պետության» միջև գլոբալ պատերազմի

22:31 27.08.2021

Երեկ Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությու»ն խմբավորման տեղի կառույցներից մեկը: Խոսքը «Վիլայաթ Հորասանի» մասին է: Ի՞նչ է հայտնի այդ խմբաորման մասին, արդյո՞ք այս ամենը կարող է հանգեցնել «Թալիբանի» ու «Իսլամական պետության» միջև գլոբալ պատերազմի, ինչպե՞ս այս ամենը կազդի Փանջշերի կիրճում պաշարված հակաթալիբական ուժերի հետ հակամարտության վրա, իրատեսակա՞ն է, որ թալիբները համաձայնվեն […]

̰
Ղազախստանի զորամասի պահեստում պայթյունների զոհերի թիվը հասել է 12-ի

22:23 27.08.2021

Ղազախստանի Ժամբիլի մարզի Թարազ քաղաքի մոտ գտնվող զորամասի պահեստում երեկ տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 12-ի։ Այս մասին հայտնում է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ հայտնել էինք 9 զոհի մասին։ «Պայթյունի վայրում հայտնաբերվել է ևս 3 աշխատակցի դի։ Նրանք մահացել են պայթյունների հետևանքները վերացնելու ժամանակ։ Աշխատակիցների ինքնությունը պարզվում է։ ԱԻՆ […]

̰
Քաբուլի պայթյունների զոհերի թիվը հասել է 200-ի

22:12 27.08.2021

Աֆղանների թիվը, ովքեր մահացել են Քաբուլի օդանավակայանի մոտ երեկ տեղի ունեցած պայթյունների հետևանքով, հասել է մոտ 200-ի։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղի առողջապահական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցչին։ Ահաբեկչության զոհն է դարձել նաև ամերիկացի 13 զինծառայող, ովքեր ապահովել են Աֆղանստանից մարդկանց տարհանումը։ Ամերիկյան իշխանությունները հարձակման մեջ մեղադրում են ԻՊ բջիջ հանդիսացող «Խորասանի […]

̰
SHANTNEWS

22:00 27.08.2021

̰
Չինաստանում երկնաքեր է այրվում

21:37 27.08.2021

Չինաստանում երկնաքեր է այրվում։ Հրդեհը բռնկվել է 19-րդ հարկի բնակարաններից մեկում, որից հետո արագորեն տարածվել։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 30 հրշեջ մեքենա և ավելի քան 100 հոգանոց անձնակազմ։ Խոսքը վերաբերում է Դալյան քաղաքի Kaixuan International Building երկնաքերին, փոխանցում է Sohu պարբերականը։ Այժմ փրկարարները փորձում են պարզել՝ արդյո՞ք կրակի ճիրաններում հայտնված բնակարաններում մարդիկ կան։ Բռնկման պատճառի […]

̰
Երեմ Սիմոնյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ

21:26 27.08.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Երեմ Սիմոնյանին վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության […]

̰
«Ֆիզգորոդոկի» երկու բնակիչ անժամկետ հացադուլ են հայտարարել

21:16 27.08.2021

Երևանի «Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի բնակիչ, ինժեներ Կարեն Ամիրխանյանն այսօր անժամկետ հացադուլ է հայտարարել՝ միանալով մեկ օր առաջ հացադուլ հայտարարած բնակիչ, իրավաբան Հայկ Հարությունյանին։ Նրանց պահանջը նույնն է՝ դադարեցնել գիտավանի տարածքում 12 հարկանի բնակելի շենքի շինարարությունը:

̰
SHANTNEWS

15:00 27.08.2021

̰
Խուսափեք գիշերային ակումբներ այցելելուց, երբ ամեն ինչ ավարտվի, ինձ էլ հրավիրեք․ Ամիրան Գամղրելիձե

14:50 27.08.2021

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն երիտասարդներին կոչ է անում ձեռնպահ մնալ գիշերային ակումբներ այցելելուց: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Գամղրելիձեի խոսքով, չնայած միջոցառումների խստացմանը, հավաքների վերաբերյալ կանոնը դեռ խախտվում է։ «Այսօր չափազանց շատ վերահսկիչներ կան: Ոստիկանություն, աշխատանքի տեսչություն, վերահսկողության ծառայություններ: Վերահսկողությունը լրջորեն խստացվել է, բայց համաձայն եմ, որ դեռ խախտվում է, ուստի, […]

̰
Փոփոխություններ են կատարվել դպրոցի տնօրենի ընտրության (նշանակման) կարգում

14:47 27.08.2021

ՀՀ կառավարության նիստում գործադիրն այսօր որոշում է կայացրել փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում»։ Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) գործընթացի կազմակերպման իրատեսական ժամկետներ սահմանելու, գործընթացին սովորողների ծնողներին մասնակից դարձնելու գործառույթները մասնավորեցնելու, ներկայացուցչի պարտավորությունները հստակեցնելու, ինչպես նաև տնօրենի ընտրության քվեարկության ավելի օբյեկտիվ լուծում առաջարկելու նպատակով: Մրցույթի անցկացման ժամկետներ Նոր կարգավորմամբ մրցույթի անցկացման մասին հայտարարությունը տարբեր հարթակներով տարածելու հետ մեկտեղ հնարավոր է դառնում հայտերի ընդունման ժամկետն առավել հստակեցնել՝ սահմանելով azdarar.am կայքում հրապարակման օրվանից սկսած՝ 15 […]

̰
Թուրքիայի վերջին 6 նախագահներից ամենաշատը Էրդողանն է դատական հայց ներկայացրել քաղաքացիների դեմ

14:38 27.08.2021

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» կողմից կազմվել և հրապարակվել է զեկույց այն մասին, թե Թուրքայի վերջին 6 նախագահների պաշտոնավարման օրոք որքան դատական հայցեր են եղել նախագահին վիրավորելու հոդվածի հատկանիշներով, փոխանցում է Ermenihaber-ը։ Տվյալների ամփոփումից պարզ է դարձել, որ նախորդ 5 նախագահների օրոք (Քենան Էվրենից մինչև Աբդուլլահ Գյուլը ներառյալ) վերոհիշյալ հոդվածով հարուցված քրեական […]

̰
Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ԿԿՏՀ) այս տարի տվյալները կներբեռնեն նախադպրոցական հաստատությունները

14:35 27.08.2021

Ուսումնական նոր տարվան ընդառաջ՝ օգոստոսի 25-26-ին, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) Աղվերանում անցկացված «ՏՀՏ-ն կրթության մեջ» խորագրով երկօրյա աշխատաժողովում ՀՀ ԿԳՄՍՆ ստորաբաժանումների, մարզպետարանների կրթության վարչությունների ղեկավարներին ու պատասխանատուներին ներկայացրել է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգն ու դրա բաղկացուցիչ ենթահամակարգերը: ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ աշխատաժողովի նպատակն է հանգամանորեն քննարկել հեռավար կրթության բնագավառում իրականացված և շարունակվող […]

̰
ABBA-ն 40 տարում առաջին անգամ նոր երգեր կներկայացնի

14:25 27.08.2021

ABBA Voyage կայքում հայտնվել է սեպտեմբերի 2-ին կայանալիք իրադարձության հանելուկային գովազդ։ Լեգենդար շվեդական ABBA խումբը պատրաստվում է 39 տարվա դադարից հետո երկրպագուներին 5 նոր երգ ներկայացնել։ Նոր երգերից բացի, սպասվում է հոլոգրաֆիկ շոու, որը ծրագրված էր դեռևս 2019 թվականին, սակայն հետաձգվել է կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով։ 1972 թվականին հիմնադրված խումբը հռչակ էր ձեռք բերել «Եվրատեսիլ-1974»-ում Waterloo […]

̰
Խորհրդակցություն ԱԻՆ-ում. ՓԾ տնօրենը հանձնարարականներ է տվել

14:10 27.08.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 27-ին Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն: Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների, Երևանի և մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների (ՀՓՋ) պետերը: Հանդիպման նպատակն աշխատանքային գործընթացների քննարկումն էր: ՓԾ տնօրենը մատնանշել է կոնկրետ թերություններ և հանձնարարել դրանք վերացնել առավելագույն սեղմ ժամկետներում: Ա. Գասպարյանը բարձր է գնահատել Սևանա լճում […]

̰
Բաբկեն Թունյանն ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

14:07 27.08.2021

Բաբկեն Թունյանն ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Շնորհակալություն եմ հայտնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ վստահության և այս կարևորագույն հանձնաժողովում որպես փոխնախագահ ինձ առաջադրելու համար: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը այն հիմնական հարթակներից է, որի միջոցով կյանքի են կոչվելու մեր ծրագրերն ու բարեփոխումները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության […]

̰
Վարչապետը՝ Կառավարության ծրագրի հետ կապված անելիքների և կորոնավիրուսային իրավիճակի կառավարելիության մասին

14:04 27.08.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Կառավարության գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագրի հետ կապված անելիքներին և կորոնավիրուսային իրավիճակի կառավարելիության հարցին: Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կառավարության հարգելի անդամներ, կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի […]

̰
Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

13:56 27.08.2021

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում օգոստոսի 27-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 4-5 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում՝ հասնելով +38․․․+40 աստիճանի։ ? Նշված օրերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ […]

̰
Գորիս-Կապան միջպետական ճանապարհի հատվածները վերաբացելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են. ԱԱԾ

13:52 27.08.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության կողմից հայկական կողմին փոխանցվել է տեղեկություն, որ […]

̰
Ոչնչացվել է 2551 կգ վայրի աճած կանեփ

13:36 27.08.2021

Օգոստոսի 26-ին «Կանեփ-կակաչ-2021» միջոցառման շրջանակներում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2551 կգ վայրի աճած կանեփի և մոտ 11 կգ կակաչի վայրի աճած զանգված: Տնամերձ 10 հողամասից հայտնաբերվել է կանեփի 309 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է շուրջ 33 գրամ մարիխուանա և 0,37 գրամ մեթամֆետամին: Իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման […]

̰
Մոլդովա ուղևորվող Զելենսկու ինքնաթիռը վայրէջք է կատարել Օդեսայում

13:08 27.08.2021

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ինքնաթիռը, որն ուղևորվում էր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև, վայրէջք է կատարել Օդեսայում։ Այս մասին հայտնում է Думская պարբերականը։ Airbus A319-ը չի կարողացել Քիշնևում վայրէջք կատարել եղանակային պայմանների պատճառով․ խիտ մառախուղը խոչընդոտել է։ Զելենսկին Մոլդովայում կմասնակցի հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված տոնակատարություններին։ Դրանից հետո ծրագրված է Լեհաստանի, Ռումինիայի, Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը։

̰
BACK_TO_TOP