TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+20.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Մոտ 100 երկիր հայտարարել է թալիբների հետ գործարք կնքելու մասին

10:11 30.08.2021

Աշխարհի 98 երկրներ հայտարարել են այն մասին, որ գործարքներ են կնքել «Թալիբան» շարժման հետ։ Համաձայնագրերը թույլ կտան պետություններին շարունակել իրենց քաղաքացիների և աֆղան դաշնակիցների տարհանումն արմատականների կողմից սահմանված ժամկետից՝ օգոստոսի 31-ից հետո։ Այս մասին ասվում է Աֆղանստանից տարհանման երաշխիքների մասին համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պետդեպարտամենտի կայքում։ Գործարք կնքած երկրների թվում են Մեծ Բրիտանիան, […]

̰
SHANTNEWS

09:59 30.08.2021

̰
Միջին նորոգման աշխատանքներ՝ Ստեփանավան-Պրիվոլնոյե-Վրաստանի սահման ավտոճանապարհի հատվածում

09:55 30.08.2021

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-34 (Մ-3), Ստեփանավան-Պրիվոլնոյե-Վրաստանի սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ5+038 հատվածում։ Մոտ 5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է ՀՀ Լոռու մարզով՝ Ստեփանավան, Ուռուտ, Պրիվոլնոյե բնակավայրերի մոտով։ Արդեն ընթանում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։ Նորոգումը կատարում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։ Աշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 140 միլիոն դրամ։ Ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից։ Ճանապարհի […]

̰
Արձանագրված 45 դեպքով հաշվարկվել է 22 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

09:49 30.08.2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից օգոստոսի 9-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 71 դեպք, որից 45 դեպքով հաշվարկվել է 22.051.826 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 19 դեպքով նշանակվել 3.854.600 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 17 դեպքով հաշվարկվել է 655.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել […]

̰
Հրդեհ Գայ գյուղում

09:35 30.08.2021

Օգոստոսի 30-ին, ժամը 03:58-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գայ գյուղի Գորկու 2-րդ փողոցի տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռկվել է տներից մեկի բակում գտնվող խորդանոցում (մոտ 80 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰

09:20 30.08.2021

Օգոստոսի 29-ին, ժամը 20։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղում այրվում է երեք տան տանիք։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […]

̰
ԱՄՆ-ում կինը ձեռքերով պաշտպանել է որդուն կատվառյուծից

08:47 30.08.2021

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում կինը մերկ ձեռքներով կարողացել է պաշտպանել որդուն նրա վրա հարձակված կատվառյուծից։ Այս մասին հայտնում է CBS Los Angeles հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել Կալաբասաս քաղաքում։ 5-ամյա տղան խաղալիս է եղել տան բակում, երբ հանկարծ նրա վրա է հարձակվել կատվառյուծն ու մոտ 40 մետր քարշ տվել։ Երեխայի ճիչը լսելով՝ մայրը դուրս է վազել […]

̰
ԱՄՆ-ի հարավը հայտնվել է «Իդա» փոթորկի գերակայության տակ

08:36 30.08.2021

«Իդա» փոթորիկը, որը դասակարգվել է որպես չորրորդ աստիճանի արևադարձային փոթորիկ, օգոստոսի 29-ին հասել է Մեքսիկական ծոցի ափ՝ ամերիկյան Լուիզիանա նահանգ։ Քամու արագությունը գերազանցել է 240 կմ/ժամը, հայտնում է Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը։ Տարերային աղետի հարվածի հետևանքով առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 589 հազար սպառող։ New York Times-ի հաղորդմամբ՝ փոթորկի ճանապարհին առաջինը հայտնվել է Գրանդ-Այլ […]

̰
Լեհաստանի և Բելառուսի սահմանին մարդիկ ավերել են նոր ցանկապատը

08:24 30.08.2021

Լեհ սահմանապահները Բելառուսի հետ սահմանին ձերբակալել են 13 մարդու, ովքեր ավերել են նոր ցանկապատը։ Այս մասին հայտնում է Լեհաստանի սահմանային պահպանության թվիթերյան էջը։ Ձերբակալվածների թվում 12-ը Լեհաստանի քաղաքացիներ են, մեկը՝ Նիդերլանդների։ Նրանց սպառնում է քրեական պատասխանատվություն։ Սահմանին միգրացիոն ճգնաժամի պատճառով օգոստոսի 27-ին լեհ սահմանապահները սկսել էին փշալարերից ցանկապատ կառուցել։ 2․5 մետր բարձրությամբ ցանկապատը պետք է […]

̰
Գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Գեղարքունիքի, Շիրակի և Արարատի որոշ հատվածներում

08:18 30.08.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 30-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի Մ.Պողոսյան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 30-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Նոր-Ավան», «Ստրոմմաշ», «Սլաբոտկա», «Ավզնոց», «Մսի Կոմբինատ», «Արցախ», «Կազաչի պոստ», «Սևերսկի», «Ավտոկայան», «Երկաթգծի […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

08:10 30.08.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Ավան՝ 5-րդ, 6-րդ փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Դավիթ Բեկի փ. 103/1 հասցե, հարակից սեփական տներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ուլնեցի փողոցի սեփական տներ և հարակից ոչ […]

̰
SHANTNEWS

12:59 28.08.2021

̰
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը շնորհավորական նամակ է հղել Արարատ Միրզոյանին

12:52 28.08.2021

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, նշել է. «Ձերդ գերազանցություն, Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Հայաստանը Եվրոպական միության կարևոր գործընկերն է։ 2018 թվականից ի վեր մեր […]

̰
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 74 պացիենտ

12:33 28.08.2021

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 74 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 247 դեպք, ապաքինվել է 3 053 պացիենտ: Երեկ, օգոստոսի 27-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 031 դեպք, մահացել՝ 73 պացիենտ:  

̰
Օդանավակայանում Հորդանանի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

12:17 28.08.2021

Օգոստոսի 27-ին, ժամը 07.30-ին, Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ, Երևան քաղաքի վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևան-Շարմ Էլ Շեյխ չվերթի հաշվառումից հետո, «Զվարթնոց» օդանավակայնի գծային բաժին բերման է ենթարկվել Հայկազ Կ․-ն, որը հետախուզվում է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Ինտերպոլի ԱԿԲ կողմից, այդ երկրի քրեական օրենսգրքի 404/1 հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: […]

̰
Արարատ Միրզոյանը Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ կքննարկի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

12:06 28.08.2021

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ օգոստոսի 31-ին հանդիպելու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը: Արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Արարատ Միրզոյանն իր առաջին արտերկրյա այցի շրջանակում Լավրովի հետ կքննարկի հարցեր, որոնք առնչվում են տարբեր ոլորտներում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն ուղղված […]

̰
Մեր վճարած հարկերը վերադառնում են բոլորիս. ՊԵԿ-ը սոցիալական հոլովակ է պատրաստել

11:56 28.08.2021

Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին հորդորում է գնում կատարելիս տնտեսվարող սուբյեկտներից անպայման պահանջել ՀԴՄ կտրոնը։      

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել

11:45 28.08.2021

Օգոստոսի 27-ին կատարվել է 61 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 470 քաղաքացու […]

̰
Մարտակերտ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի հետ կապված քրեական գործը փոխանցվել է Քննչական կոմիտե

11:06 28.08.2021

Սույն թվականի օգոստոսի 27-ին ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված՝ Մարտակերտ քաղաքում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի հետ կապված քրեական գործը հետաքննության փուլն ավարտվելու հիմքով փոխանցվել է ԱՀ քննչական կոմիտե: Իրականացվում է նախաքննություն։

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդության 692 նոր դեպք, 16 մահ

11:02 28.08.2021

Օգոստոսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 953 դեպք, որոնցից 225 963-ն` առողջացած, 4812-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9026 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 524 481 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6995 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 692 նոր դեպք: Ունենք 370 առողջացած, […]

̰
Ղազախստանում համազգային սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ զորամասի պահեստի պայթյունի զոհերի

10:42 28.08.2021

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն օգոստոսի 29-ին համազգային սուգ է հայտարարել՝ կապված հանրապետության Ժամբիլի մարզի ողբերգական իրադարձությունների հետ, որտեղ զորամասի պահեստներում զինամթերքի պայթյունների հետևանքով զոհվել է 13 մարդ։ «Զոհված զինծառայողներն ու փրկարարներն իրական հերոսություն և ինքնանվիրում են դրսևորել։ Նրանք ընդմիշտ կմնան ժողովրդի հիշողության մեջ»,-ասված է պետության ղեկավարի թվիթերյան գրառման մեջ։

̰
SHANTNEWS

09:59 28.08.2021

̰
Հրդեհ Արզական գյուղում

09:50 28.08.2021

Օգոստոսի 27-ին, ժամը 18:07-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղի կամրջի մոտակայքում տուն է այրվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզական գյուղի Երևանյան փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում: Հրդեհը մեկուսացվել է […]

̰
Դուբայում կառուցվող պտտանիվ ատրակցիոնը կդառնա խոշորագույնն աշխարհում

09:23 28.08.2021

Դուբայում ընթանում են աշխարհի ամենամեծ պտտանվի՝ Ain Dubai-ի կառուցման աշխատանքները։ Այն զբոսաշրջիկների համար կբացվի հոկտեմբերի 21-ին, հայտնում է Khaleej Times-ը։ Անվի բարձրությունը կազմում է 250 մետր։ Ain Dubai-ը կարող է միաժամանակ տեղավորել 1750 մարդու։ Հյուրերին հասանելի կլինեն խցիկների ավելի քան 19 տարբերակներ։ Դրանք կարող են օգտագործվել միջոցառումների՝ հարսանիքների, երեկույթների, ռոմանտիկ հանդիպումների, ինչպես նաև քաղաքով զմայլվելու […]

̰
Ռուանդայում տանձնաձև գլխով երեխա է ծնվել

09:11 28.08.2021

Ռուանդայի բնակչուհի Բաջենեզե Լիբերատեն լույս աշխարհ է բերել դեֆորմացված գանգով երեխա։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։ Տանձաձև գլխով երեխայի ծննդից հետո ամուսինը լքել է կնոջը։ Հարազատները հորդորել են ազատվել երեխայից։ Բազմազավակ կինը կորցրել է նաև աշխատանքը։ Որդուն պաշտպանելու համար կինը ստիպված է եղել տեղափոխվել գյուղ՝ քաղաքում թողնելով մյուս երեխաներին։ Սակայն բնակության նոր վայրում էլ […]

̰
ԵՄ-ն կվերականգնի սահմանափակումները 6 երկրի չպատվաստված քաղաքացիների համար

09:04 28.08.2021

Եվրամիությունը կորոնավիրուսային սահմանափակումներ է մտցնում ԱՄՆ-ի, Իսրայելի, Լիբանանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Կոսովոյի և Չեռնոգորիայի չպատվաստված քաղաքացիների համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկու եվրոպացի դիվանագետի։ Նշվում է, որ որոշումը վերջնականապես ուժի մեջ կմտնի օգոստոսի 30-ին, եթե անդամ պետություններից ոչ մեկը չարգելափակի այն։ Սահմանափակումներով Բրյուսելը նախատեսում է կարանտին և պարտադիր թեստավորում։

̰

08:49 28.08.2021

Օգոստոսի 27-ին, ժամը 21:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասում այրվում է մանկապարտեզ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Շողեր» մանկապատանեկան կենտրոնի մեկհարկանի փայտե շինությունում (423 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։34-ին, […]

̰
Ֆրանսիան ավարտել է տարհանումն Աֆղանստանից

08:38 28.08.2021

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին լույս օգոստոսի 28-ի գիշերը հայտարարել է Աֆղանստանից տարհանման առաքելության ավարտի մասին։ Այս մասին նա գրել է Twitter-ում։ Apagan օպերացիան, որը սկսվել էր օգոստոսի 15-ին հանրապետության նախագահի հանձնարարականով, ավարտվել է երեկ երեկոյան։ 2 շաբաթից քիչ ժամանակահատվածում ֆրանսիացի զինվորականները տարհանել են մոտ 3000 մարդու, այդ թվում՝ ավելի քան 2600 աֆղանի, որոնց ընդունել […]

̰
Բանգլադեշում ուղևորատար նավի ու տրաուլերի բախման հետևանքով 20 մարդ է զոհվել

08:30 28.08.2021

Բանգլադեշի արևելքում բախվել են հարյուր ուղևոր ունեցող նավն ու ավազով բարձված տրաուլերը։ Զոհվել է առնվազն 21 մարդ։ Այս մասին հայտնում է Dhaka Tribune պարբերականը՝ հղում անելով ոստիկանությանը։ Ողբերգությունը տեղի է ունեցել Բրահմանբարիա շրջանում գտնվող լճում։ Բախումից հետո նավը շրջվել է, մարդիկ հայտնվել են ջրում։ Շուտով նավը ջրի տակն է անցել։ Ոստիկանության հաղորդմամբ՝ 15 անձինք փրկարարների […]

̰
ԱՄՆ-ն Աֆղանստանում «Իսլամական պետության» գրոհայինի է ոչնչացրել

08:21 28.08.2021

Ամերիկացի զինվորականներն ավիահարված են հասցրել Աֆղանստանի արևելյան Նանգարհար նահանգում։ Անօդաչուի օգնությամբ ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհային։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը, փոխանցում է RIA Novostiն։ Նշվում է, որ հակաահաբեկչական օպերացիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհեր չկան։ Ավիահարվածը հաջորդել է օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչությանը, որն ամերիկացի 13 […]

̰
BACK_TO_TOP