TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+20.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

SHANTNEWS

13:00 27.08.2021

̰
Ֆեյսբուքից դուրս «բանավիճել էին» արդեն կացնով․ Մուշի ոստիկանների բացահայտումը

12:53 27.08.2021

Օգոստոսի 22-ին գիտավերլուծական մի կազմակերպության ֆեյսբուքյան էջին անծանոթ օգտատերը վիրավորական արտահայտություններ էր տեղադրել, ինչից հետո կազմակերպության անդամներից մեկը պայմանավորվել էր օգոստոսի 23-ին, ժամը 18-ին, պարզաբանումների համար նրա հետ հանդիպել Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում։ Նշված ժամին օգտատերը կացինը ձեռքին իջել էր մեքենայից, խփել հանդիպման եկած կազմակերպության անդամի ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Ոստիկանությունում կատարվածի վերաբերյալ որևէ […]

̰
Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչության պատվիրակությանը

12:46 27.08.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Սանոսյանը ողջունել է հյուրերին և իր կողմից պատրաստակամություն հայտնել աջակցել երկու երկրների միջև համագործակցության խորացմանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն խոսել է հայ-ռուսական համագործակցության հաջողված ծրագրերի մասին և ընդգծել, որ ռուսական […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք է գրանցվել

12:35 27.08.2021

Օգոստոսի 26-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք է գրանցվել։ Դրականների թվում կան նաև փոքր տարիքի երեխաներ: Վարակակիրներից 8-ը` Ստեփանակերտ քաղաքի, 4-ը՝ Մարտակերտի շրջանի, 1-ը՝ Մարտունու շրջանի Հաղորտի համայնքի բնակիչներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ […]

̰
Կյանքից հեռացել է անվանի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը

12:27 27.08.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 97 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի կոմպոզիտորի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, գործընկերներին, նրա արվեստի երկրպագուներին: Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով:

̰
Պաշտպանության նախարարը հանդիպել է եռամսյա հավաքների մասնակիցներին

12:21 27.08.2021

Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է եռամսյա վարժական հավաքների մասնակիցներին։ Զրուցելով պահեստազորի՝ շարքային, ենթասպայական ու սպայական կազմի հետ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը կոչ է արել անել ամեն ինչ՝ հավաքների եռամսյա ժամանակահատվածն արդյունավետ օգտագործելու համար։ Արշակ Կարապետյանը հորդորել է հարգել հարամանատարներին և անվերապահորեն կատարել նրանց հրամանները։ Պաշտպանության նախարարը շեշտել է, որ արվելու է առավելագույնը, […]

̰
Հրդեհ Երևանի Հաղթանակ թաղամասում

12:01 27.08.2021

Օգոստոսի 27-ին, ժամը 10։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հաղթանակ թաղամասի 1 փողոցում գտնվող «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ՓԲԸ-ի 3-րդ հարկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման […]

̰
Գողացել էր մեքենայի համարանիշերն ու օրեր անց բռնվել

11:50 27.08.2021

Օգոստոսի 1-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ ժամեր առաջ գողացել են Մոսկովյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ռենո» մակնիշի մեքենայի համարանիշերը։ Ահազանգը ստանալուն պես օպերատիվ խումբը մեկնեց Մոսկովյան փողոց։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Որոնողական աշխատանք սկսվեց։ Անհրաժեշտ հետախուզական միջոցառումներից հետո քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ հանցագործությունը կատարել է Սարի […]

̰
Խաղաղապահներն ապահովում են Արցախում ջրամբարի շինարարական աշխատանքների անվտանգությունը

11:33 27.08.2021

Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են Լեռնային Ղարաբաղի բնակչության և արդյունաբերական կարիքների համար նոր կառուցվող ջրամբարի շինարարական աշխատանքների անվտանգությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռ Դ պաշտպանության նախարարությունը: «Կառուցվող օբյեկտը գտնվում է շփման գծին մոտ, այդ պատճառով անհրաժեշտ է ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի ներկայությունը»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը: Հիդրոտեխնիկայի […]

̰
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 73 պացիենտ

11:30 27.08.2021

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 73 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 031 դեպք, ապաքինվել էր 4 585 պացիենտ: Երեկ՝ օգոստոսի 26-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 128 դեպք, մահացել՝ 79 պացիենտ:

̰
Օգոստոսի 25-ից 26-ը բացահայտվել է հանցագործության 107 դեպք

11:19 27.08.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 35, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, խարդախության՝ 10, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի […]

̰
Գեղարքունիքում իրականացվել է սևահողի ապօրինի դուրսբերում 

11:11 27.08.2021

ՀՀ մարզերում սևահողի ապօրինի դուրսբերման և տեղափոխման ուղղությամբ իրականցավող վերահսկողական աշխատանքների ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի վարչական տարածքի սահմաններում հայտնաբերել են հողերի խախտման դեպքեր: Տարածքների զննմամբ և մարկշեյդերական չափագրումներով պարզվել է, որ անհայտ անձի (անձանց) կողմից 18917մք ընդհանուր մակերեսով տարածքից ապօրինի դուրս է բերվել 15797․5մխ սևահող՝ շրջակա […]

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդության 522 նոր դեպք, 11 մահ

11:02 27.08.2021

Օգոստոսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 261 դեպք, որոնցից 225 593-ն` առողջացած, 4796-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8721 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 517 486 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6383 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 522 նոր դեպք: Ունենք 359 առողջացած, […]

̰ ̰
Նոր նշանակում Քննչական կոմիտեում

10:49 27.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2021թ. օգոստոսի 26-ի հրամանով՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետի պաշտոնում նշանակվել է արդարադատության երկրորդ դասի խորհրդական Թորգոմ Սամվելի Չանդոյանը՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնից: Կենսագրություն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության […]

̰
Արծաթե գոտիների ցուցադրություն` նվիրված հայ-իրանական մշակութային համագործակցությանը

10:42 27.08.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ավանդույթ և արդիականություն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունն օգոստոսի 30-ին՝ ժամը 18:00-ին, Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնում կիրականացնի հայկական արծաթագործության ցուցադրություն: Կցուցադրվի 3 արծաթյա գոտի՝ կրկնօրինակված պատմական Հայաստանի մեծագույն հոգևոր կենտրոններից մեկի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Սուրբ Թադեոս առաքյալի վանքի բուսական, երկրաչափական, մարդկային պատկերների գեղեցիկ զարդաքանդակներից: Արծաթագործությունը հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության գանձարանում իր ուրույն տեղն ունի: Արծաթյա գոտիները զարդարել են հայկական լեռնաշխարհի տարբեր տարածքներին բնորոշ տարազները և հանդիսանում են զարդարվեստի ուսումնասիրության կարևորագույն սկզբնաղբյուր: Յուրաքանչյուր գոտի ինքնատիպ ու կատարյալ է թե՛ պատրաստման, թե՛ նախշազարդման առումով: Նշենք նաև, որ 2020 թվականին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» համատեղ հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում` որպես նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության համադրման բնորոշ դրսևորում: Սպասվող ցուցադրությունը նախարարության «Արծաթապար» խորագրով մրցութային դրամաշնորհային ծրագրի ամփոփումն է: Այս ծրագիրը միտված է ոչ միայն հայկական արծաթագործական արվեստի՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորում, պահպանությանն ու կենսունակության ապահովմանը, այլև ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված մշակութային տարրի հանրահռչակմանն ու հայ-իրանական մշակութային համագործակցությանը: Ցուցադրության մուտքն ազատ է:

̰
ԱՀ Աժ նախագահն այցելել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ

10:33 27.08.2021

Օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հերթական անգամ այցելել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ։ Խորհրդարանի ղեկավարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին. քննարկվել են տարաբնույթ հարցեր։ Շտաբի պետ Միքայել Վիրաբյանն անդրադարձել է մի շարք առանցքային հարցերի, մասնավորապես, իրականացվող երկու՝ ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած առաջին դասարան հաճախող երեխաներին տրամադրվող 10 000-ական դրամի չափով միանվագ […]

̰
Հայիթիում 60 հազար դոլար է առաջարկվել նախագահին սպանողների մասին տեղեկությունների համար

10:31 27.08.2021

Հայիթիի կառավարությունն ավելի քան 60 հազար կվճարի նրան, ով կօգնի պարզել 3 անձանց գտնվելու վայրը, ովքեր մասնակից են եղել երկրի նախագահ Ժովենել Մոիզի սպանությանը։ Այս մասին հայտնում է իսպանական EFE գործակալությունը։ Հետախուզվողների թվում են հանրապետության Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Վենդել Կոկ-Տելոն, Արդարադատության նախարարության նախկին աշխատակից Ժոզեֆ-Ֆելիքս Բադյոն և նախկին սենատոր Ջոն-Ժոել Ժոզեֆը։ Մոիզը մահացու վնասվածք […]

̰
Նոր Գեղիի սկզբնամասում տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով 3 մահացածներից 2-ն անչափահաս են. հարուցվել է քրեական գործ

10:20 27.08.2021

2021թ. օգոստոսի 26-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղիի սկզբնամասում միմյանց են բախվել համագյուղացիների կողմից վարած «Iveco» և «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Mercedes Benz»-ի վարորդը և ուղևորը՝ ծնված 20.11․2004թ., մահացել են տեղում, իսկ նույն ավտոմեքենայի մյուս երկու ուղևորները՝ ծնված 07․03․2006թ. և 24․10․2007թ., տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վերջինս մահացել է՝ գիտակցության չգալով։ Դեպքի […]

̰
Կներդրվի էլեկտրոնային հարթակ՝ հիփոթեքային վարկի սպասարկման եկամտահարկի գումարների վերադարձման նպատակով

10:11 27.08.2021

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով նախատեսվում է ստեղծել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակ։ Կոմիտեն շահագրգիռ պետական մարմինների և կազմակերպությունների հետ անցկացրել է մի շարք քննարկումներ՝ էլեկտրոնային հարթակի ստեղծման հնարավորությունների բացահայտման և անհրաժեշտ լուծումների մշակման ուղղությամբ։ Արդյունքում՝ էլեկտրոնային հարթակի ստեղծման համար անհրաժեշտ […]

̰
Ապարանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

10:02 27.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ապարանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների դեպքերի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ապարան քաղաքային համայնքի ղեկավարը, 2005թ. մինչև 2017թ. նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ինքնակամ կառույց իրականացրած անձի նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել […]

̰
SHANTNEWS

09:59 27.08.2021

̰
ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Աֆղանստանում ստեղծված իրավիճակը

09:47 27.08.2021

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի նորանշանակ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը քննարկել են իրավիճակն Աֆղանստանում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին․ «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Աֆղանստանի ընթացիկ իրադրությանը։ Ընդգծվել է, որ Մոսկվան և Թեհրանը նմանատիպ մոտեցումներ ունեն, կողմ են հանդես գալիս աֆղանական քաղաքական ուժերի խաղաղ երկխոսությանն ու երկրում ներառական կառավարության ձևավորմանը»։

̰
ԲԸՏՆ-ն հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ մոտ 16.5 մլն ՀՀ դրամի չափով

09:34 27.08.2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի օգոստոսի 9-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների և դիտարկումների վերաբերյալ․ ✅ 19 ստուգում, որից՝ 8-ը՝ շինարարություն 4-ը՝ արտադրություն 4-ը՝ հասարակական սննդի կազմակերպում 1-ը՝ ընդերքօգտագործում 1-ը՝ անտառտնտեսություն 1-ը՝ ՓՀԷԿ ✅ Նախկինում իրականացված 15 ստուգման արդյունքում կազմվել է վարչական տուգանքի 15 որոշում՝ 2.490.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել […]

̰
Ղազախստանի զորամասի պահեստում տեղի ունեցած պայթյունը 4 մարդու կյանք է խլել․ կա 90 վիրավոր

09:21 27.08.2021

Ղազախստանի հարավի զորամասերից մեկի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 90-ի։ Այս մասին հայտնում է հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Տուժածներից 49-ն արտակարգ իրավիճակների դեպարտամենտի աշխատակիցներն են։ ՊՆ նախարար Նուրլան Երմեկբաևը հայտնում է 4 զինվորականի մահվան մասին։ ՏԱՍՍ-ը, հղում անելով գերատեսչությանը, հայտնում է, որ կրակը տարածվել է պահեստի 697 քմ տարածքում։ Պայթած զինամթերքի բեկորները […]

̰
Բայդենը հրամայել է հարվածներ պատրաստել ԻՊ առաջնորդների ու օբյեկտների դեմ

09:09 27.08.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ երկիրը կանի հնարավոր ամեն բան՝ պատժելու նրանց, ովքեր կանգնած են Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևում։ Այս մասին նա հայտարարել է ազգին հղված ուղերձում։ Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականները հարվածներ կհասցնեն Աֆղանստանում և Պակիստանում «Իսլամական պետության» բջիջներին։ Նշենք, որ ԻՊ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Հարձակումը խլել է 13 ամերիկացի զինվորականի […]

̰
Բայդենը լռության րոպե է հայտարարել և խոստովանել իր պատասխանատվությունն Աֆղանստանի իրադրության համար

08:57 27.08.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լռության րոպե է հայտարարել՝ ի հիշատակ Քաբուլի օդանավակայանի մոտ երեկ տեղի ունեցած պայթյունների զոհերի։ Ազգին հղված ուղերձում նա ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին։ Բայդենը հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում ԱՖղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների համար, այդ թվում՝ պայթյուններից ամերիկացի 13 զինվորականների մահվան համար։ «Ես լիարժեք պատասխանատվություն եմ կրում այն ամենի […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արարատի, Վայոց Ձորի և Կոտայքի մարզերում

08:48 27.08.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Խանզադյան փողոցի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11:00-15:00 Երկաթուղայինների փ. 5-9 փողոցներ, 11:00-17:00 Գյուլբենկյան փ. 43 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մամիկոնյանց փ. 40, 40/1, 40/2 շենքեր և հարակից ոչ […]

̰
«Իսլամական պետությունը» ստանձնել է Քաբուլի պայթյունների պատասխանատվությունը․ զոհվել է 100-ից ավելի, վիրավորվել՝ 1300 մարդ

08:37 27.08.2021

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է Pars Today-ը։ Երեկ Քաբուլում տեղի է ունեցել 7 պայթյուն։ The Wall Street Journal-ը նշում է, որ զոհերի թիվը հասել է 103-ի։ Վաշինգտոնը հաստատում է, որ զոհերից 13-ն ամերիկացի զինծառայողներ են, 12-ը՝ ծովային հետևակայիններ, մեկը՝ բժիշկ։ Վնասվածքներ […]

̰
Գորիսի սրճարաններից մեկում կինը բենզին է լցրել ամուսնու վրա և այրել

08:27 27.08.2021

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածների 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ […]

̰
BACK_TO_TOP