12:20 26.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան հրամաններով՝ լիցենզավորված անձանց կողմից կրթական ծրագրերով լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության ձևերում կատարվել են փոփոխություններ, որոնցով լիցենզավորման պարտադիր պայմանների ու պահանջների վերահսկողությունն արդյունավետ դարձնելու նպատակով ավելացել են մի շարք անհրաժեշտ պահանջներ: Մասնավորապես, ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի հուլիսի 30-ի թիվ 57-Ն և թիվ 58-Ն հրամաններով՝ փոփոխություններ են կատարվել լիցենզավորված անձանց կողմից կրթական ծրագրերով լիցենզավորող մարմին ներկայացվող լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվության ձևերում (2012 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 927-Ն հրաման) և լիցենզավորված անձանց կրթական ծրագրերով տրամադրվող լիցենզիայի ներդիրի ձևերում (2012 թվականի փետրվարի 10-ի թիվ 109-Ն հրաման): Հրամաններն ուժի մեջ են մտել 2021 թվականի օգոստոսի 12-ին։ Լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություններն այսուհետ պետք է լրացնել համաձայն հաստատված ձևաչափերի, որոնք կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ նախարարության էլ․ […]
12:18 26.08.2021
Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը (լուսանկարի հատվածն է): Այս փաստը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող ահազանգերի ստուգմամբ: Սա միջպետական ճանապարհ է, որ ապահովում է ՀՀ քաղաքացիական բնակչության բնականոն տեղաշարժը և ուղիղ կապված է մարդկանց բնականոն կյանքի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման […]
12:11 26.08.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 99 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 27, խարդախության՝ 21, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր […]
12:02 26.08.2021
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 79 հիվանդ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում: Այսօր երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 4 128 նոր դեպք, ապաքինվել է 5 611 հիվանդ: Օգոստոսի 26-ի դրությամբ՝ Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 1 065 848 պատվաստում։
11:23 26.08.2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը կոտորակիչների, ասֆալտբետոնի արտադրության և ջերմոցային տնտեսության վարման համար անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու թույլտվություն չունի։ Քարամշակման արտադրամասի գործունեության համար ջրառ է իրականացնում Դեբեդ գետից՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Պետական լիազոր մարմնի համաձայնեցմանը չի ներկայացրել Ընկերության գործունեության ընթացքում առաջացող վտանգավոր […]
11:14 26.08.2021
Օգոստոսի 26-ին, ժամը 09։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։25-ին․ այրվում է մոտ 14 տ անասնակեր։
11:09 26.08.2021
Երևան քաղաքի Ա. Հովհաննիսյան-Թևոսյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակությունը մեծացնելու և հապաղումներից ու խցանումներից խուսափելու նպատակով 2021թ. օգոստոսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ա. Հովհաննիսյան փողոցի երթևեկելի 1-ին գոտով դեպի Թևոսյան փողոց երթևեկող տրանսպորտային միջոցները նշված խաչմերուկում կարող են երթևելել ձախ կամ դեպի աջ, նախկինում միայն աջի փոխարեն:
11:07 26.08.2021
Օգոստոսի 25-ին կատարվել է 64 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 350 քաղաքացու հետազոտություն, որից 1029-ի մոտ արձանագրվել է դրական թեստի […]
11:01 26.08.2021
Օգոստոսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 239 739 դեպք, որոնցից 225 234-ն` առողջացած, 4785-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8570 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 511 103 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6918 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 683 նոր դեպք: Ունենք 315 առողջացած, […]
10:57 26.08.2021
Արցախի Հանրապետության դատախազությունից տեղեկացնում են, որ ԱՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա և քաղաքացիների աչալրջության շնորհիվ, սույն թվականի օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։ Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն: Հարուցվել է քրեական գործ առերևույթ […]
10:51 26.08.2021
Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Գեղամա լեռնաշղթայի Կարմիր Կատար (Թառ) լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967- Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացում՝ «Թառ» կամ «Կարմիր Կատար» հրաբուխը ներառելով բնության հուշարձանների […]
10:45 26.08.2021
Օգոստոսի 26-ին, ժամը 07:02-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող սրճարանում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:30-ին, մարվել՝ 07:44-ին: Այրվել է սրճարանի խոհանոցը (մոտ 20 քմ) և երեք սառնարան:
10:36 26.08.2021
Օգոստոսի 26-ին, ժամը 00:41-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 105-րդ կմ-ին բախվել են «Mercedes Vito» (վարորդ՝ Ա․ Ս․) և «Opel Astra G» (վարորդ՝ […]
10:28 26.08.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 26-ին՝ ժամը 11.00-24.00-ն, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Մազմանյան, Շիրազի, Պարսեղովի, Կարապետյան, Ռուստամյան փողոցների, Բաշինջաղյան փող. 159-ից-191 կենտ համարների, 172-ից-194 զույգ համարների, 6 շենքի, Բաշինջաղյան 1-ին փողոցի, Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի և նրբանցքների, Հալաբյան փող. 41-ից-65 կենտ […]
10:12 26.08.2021
Օգոստոսի 26-ին, ժամը 06։00-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 29 փրկարար ծառայող։ Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։ Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության […]
10:04 26.08.2021
Պետք է դադարեցնել պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը: Դա կոպիտ սխալ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Պետությունն այդ կերպ ինքն իրեն դնում է սահմանափակումների մեջ, ստիպված է լինում դիմել միայն միջազգային ռազմաքաղաքական ատյաններ, դառնում է աշխարհաքաղաքական գործընթացների զոհը և չի կարողանում պատշաճ պաշտպանել իր […]
09:47 26.08.2021
«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ծրագրի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում անցկացվել է ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի առաջին` «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» մրցափուլը: Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի Հանրապետությունների զինված ուժերի ներկայացուցիչները հաղթահարել են տարբեր նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին: Քաթարի թիմը մրցույթին հետևել է դիտորդի կարգավիճակով: Օգոստոսի 25-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամարզական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի «Բուժօգնության […]
09:16 26.08.2021
Քաբուլի օդանավակայանի մոտ ահաբեկչությունների իրականացման ռիսկերն աճում են ամեն օր։ «Թալիբան» շարժումը դեռևս չի տվել համաձայնություն՝ երկարացնելու Աֆղանստանից մարդկանց տարհանման ժամկետները․ վերջնաժամկետն օգոստոսի 31-ն է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Financial Times-ի հետ հարցազրույցում։ Ամենամեծ խնդիրը, որին բախվում են դաշինքի անդամները, Սթոլթենբերգն անվանել է մարդկանց տեղափոխումն օդանավակայան։ Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի անդամ […]
09:00 26.08.2021
Առնվազն 20 մարդ է մահացել Վենեսուելայի արևմտյան Մերիդա նահանգում՝ տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղից ու սողանքներից։ Այս մասին հայտնում է Europa Press-ը։ Ջրհեղեղն ավերել է ավելի քան 1200 տուն, կան անհետ կորածներ․ նրանց որոնումները շարունակվում են։ Մի քանի քաղաքներ մնացել են առանց էլեկտրականության, քանի որ հեղեղաջրերը վնասել են տրանսֆորմատորները։ Աշխատանքներ են տարվում մի քանի շրջաններում հեռախոսակապի […]
08:49 26.08.2021
Ամերիկյան Moderna ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութի խմբաքանակը, որում, Ճապոնիա առաքումից հետո, հայտնաբերվել են անհայտ խառնուրդներ, արտադրվել է Իսպանիայի տարածքում։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության հարցերով նախարարությունը հայտարարել է մոտ 1․63 մլն դեղաչափի օգտագործումը դադարեցնելու, ինչպես նաև տեղի ունեցածի հետ կապված ստուգումներ սկսելու մասին։ Նշվում է, որ խառնուրդի մասնիկների չափսերը կազմում […]
08:38 26.08.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Նորք Մարաշ՝ Նորքի 7 փողոցի և 7 փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորքի 13 փողոցի սեփական տներ և 17 փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ, […]
08:27 26.08.2021
Վանի նահանգապետարանի և քաղաքապետարանի կողմից շուրջ 150 արտերկրյա դիվանագետ է հյուրընկալվել Վանում։ 68 երկրներ ներկայացնող դիվանագետները շրջել են Վանում և այցելել այստեղի տեսարժան վայրերը, այդ թվում նաև՝ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի։ Այդ մասին, Akunq.net-ի հաղորդմամբ, գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը։ Ըստ աղբյուրի՝ դիվանագետների շարքում եղել են Ռուսաստանի, Իրանի, Իրաքի, Հարավային Կորեայի, Ադրբեջանի, Բելգիայի, Լատվիայի, […]
08:15 26.08.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ 3 ժամից ավելի փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ: Հրաժարվում են բացել: Այս արարքները հանցավոր են, սահմանափակել են մարդկանց, ողջ քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ, ազատ տեղաշարժը: Այս ամենը հավաստող ահազանգեր […]
08:08 26.08.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում հետևել միայն պաշտոնական լրահոսին:
23:59 25.08.2021
Թուրք հեռուստահաղորդավարուհի Դիդեմ Արսլան Յըլմազը արգելել է ուղիղ եթերում քրդերեն խոսել, ինչը վերջինիս դեմ սոցցանցերում բուռն դժգոհության ու բողոքի ալիք է առաջացրել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ «Show TV»-ի եթերում Յըլմազի հեղինակային հաղորդման ժամանակ հեռախոսազանգով եթերին միացած տարեց կինը սկսել է քրդերեն խոսել, ինչին ի պատասխան՝ հաղորդավարուհին ասել է․ «Ոչ, ոչ։ Դա պետք է մեզ […]
23:57 25.08.2021
Օգոստոսի 24-ին, ժամը 19:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 29-րդ փողոցի տներից մեկի տանիքում Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից […]
23:45 25.08.2021
Օգոստոսի 25-ին, ժամը 14։03-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չորաթան գյուղի «Մավլաքար» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:39-ին, մարվել՝ 15:58-ին։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ: