TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+32.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Կապանում «Բոգդան» ավտոբուսը բախվել է շինության պատին. կա 7 վիրավոր

22:54 25.08.2021

Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Կապանի բնակիչ, 59-ամյա Սամվել Ղազարյանն իր վարած «Բոգդան» մակնիշի ավտոբուսով Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցում անվահեծանի կոտրվելու պատճառով կորցել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց ձախ և բախվել շինության պատին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ս. Ղազարյանը, ուղևորներ, Երևանի բնակիչ, […]

̰
COVID-19. ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում վարակման և մահվան դեպքերի թվի կայունացման մասին

22:50 25.08.2021

Աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի և մահվան ելքերի թիվն անցած շաբաթ կայունացել է՝ մոտ 2 ամսվա աճից հետո։ Այս մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, փոխանցում է TASS-ը։ ԱՀԿ ղեկավարն այդուհանդերձ նշել է, որ խոսքը հիվանդացության և մահացության շատ բարձր մակարդակի վրա կայունացման մասին է։ Շաբաթվա ընթացքում՝ օգոստոսի […]

̰
ՊՆ-ն հերքում է ադրբեջանցի զինծառայողի վրա երկու հայ զինծառայողների հարձակման մասին տեղեկությունը

22:48 25.08.2021

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկություն է տարածում, թե իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և սվինով վնասվածքներ հասցրել նրան: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ նշված տեղեկությունը բացարձակ կեղծիք է և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել:

̰
Հունաստանում սեպտեմբերի 13-ից սահմանափակումներ կգործեն չպատվաստված քաղաքացիների նկատմամբ

22:38 25.08.2021

Հունաստանի առողջապահության նախարարությունը որոշել է խստացնել երկրում հակահամաճարակային պահանջները՝ քաղաքացիների պատվաստման տեմպն արագացնելու համար։ Այս մասին հայտնում է Kathimerini թերթը։ Ինչպես հայտարարել է նախարար Վասիլիս Կիկիլիասը, չպատվաստված քաղաքացիների նկատմամբ սեպտեմբերի 13-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ը կգործեն հանրային առողջապահական միջոցառումներ։ Պատվաստման վկայականի կամ COVID-19-ը հաղթահարած լինելու վերաբերյալ տեղեկանքի բացակայության դեպքում քաղաքացիների մուտքը սրճարաններ, բարեր, ռեստորաններ, […]

̰
Աֆղանստանի դիմակայության առաջնորդը հայտնել է թալիբների հետ հաշտության պայմանը

22:25 25.08.2021

Թալիբների վերահսկողության տակ չգտնվող աֆղանական միակ նահանգի՝ Փանջշերի դիմակայության ուժերի առաջնորդ Ահմադ Մասուդը պատրաստ է խաղաղություն կնքել թալիբների հետ, եթե նրանք պարտավորվել շարժվել դեպի քաղաքակրթություն։ Այս մասին նա ասել է Paris Match-ի հետ հարցազրույցում։ «Ես խաղաղասեր մարդ եմ և բարին եմ ցանկանում իմ ժողովրդին»,-ասել է նա՝ նշելով, որ նույնիսկ պատերազմի թեժ պահին պետք է խոսել […]

̰
SHANTNEWS

22:00 25.08.2021

̰
Ս-400 համակարգերի գնման շուրջ ռուս-թուրքական բանակցություններում կարող է անուղղակիորեն շոշափվել նաև Արցախի հարցը

21:48 25.08.2021

Ղրիմի հարցի շուրջ Մոսկվայի ու Անկարայի միջև հակասության սրման ֆոնին բարդություններ են առաջանում Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի գնման շուրջ ռուս-թուրքական բանակցություններում: Թուրքական աղբյուրներն այսօր հերքել են տեղեկություններն այն մասին, որ գործարքի վերաբերյալ սկզբունքային որոշումն արդեն կայացված է, իսկ Մոսկվան ուղիղ տեքստով հայտարարել էր, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Թուրքիայում Ամասիայի թանգարանը թաքցնում է ցուցանմուշների հայկական ծագումը

21:37 25.08.2021

Թուրքիայի Ամասիայի թանգարանում հայկական մշակութային ժառանգության նմուշները ցուցադրվում են, բայց դրանց ծագումը լռության է մատնվում։ Այս մասին «Twitter»-ի թուրքական տիրույթում ահազանգում է օգտատերերից մեկը՝ նշելով, որ հայկական ժառանգությունը ընդգրկվել է Բյուզանդիայի պատմության ցուցասրահում ու դրանց հայկական ծագման մասին ոչ մի խոսք չկա։ Անգամ բաց վիճակում ցուցադրվող հնագույն հայերեն Աստվածաշունչ գրքերի համար որևէ տեղ նշված չէ, […]

̰
Անցկացվել է «Տեր և տիկին» մրցաձևը

21:16 25.08.2021

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի առաջին՝ գրական-գեղարվեստական «Տեր և տիկին» մրցաձևը: Հավաքական թիմերի ներկայացուցիչները հանդես են եկել ազգային տարազներով, երաժշտական, պարային և ասմունքի տարբեր կատարումներով: Մշակույթի գործիչներով համալրված հեղինակավոր ժյուրիի գնահատականների համադրումից հետո որոշվել է տվյալ մրցափուլի հաղթողը: Առաջին տեղում Հայաստանի […]

̰
̰
SHANTNEWS

15:00 25.08.2021

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

14:56 25.08.2021

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի անունից պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն այս բարձր պաշտոնում Ձեր առաքելության շարունակական իրագործմանը: Երախտապարտ եմ այն կուռ հանձնառության համար, որով Հայաստանը հետամուտ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի […]

̰
Թուրքիան ԱՄՆ-ից փորձում է ստանալ ֆինանսական կորուստների հատուցում F-35-ների հարցում

14:48 25.08.2021

Թուրք լրագրող Մուստաֆա Քարթօղլուն ներկայացրել է, թե ինչպիսի իրավիճակում է հայտնվել Թուրքիան ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների հետ կապված, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիան և ԱՄՆ-ն պայմանագիր էին ստորագրել այդ կործանիչների մատակարարման վերաբերյալ, սակայն ռուս-թուրքական գործարքը ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ խնդիրներ առաջացրեց թուրք-ամերիկյան հարաբերություններում, որի հետևանքով Թուրքիան դուրս թողնվեց կործանիչների արտադրության ծրագրից։ Ի դեպ Թուրքիան, […]

̰
Էրդողանի կուսակիցը ահաբեկել է երեխաներին

14:37 25.08.2021

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Անթաքիայի շրջանի երիտթևի ղեկավար Մեհմեթ Ֆաթիհը աչքի է ընկել սկանդալային վարքով։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։ Համացանցում տարածված տեսանյութից հետո նա արժանացել է բազմաթիվ օգտատերերի խիստ քննադատությանը։ Բանն այն է, որ Էրդողանի կուսակիցը մանկահասակ երեխայի ձեռքի մեջ ատրճանակ է դրել ու կրակել։ Կրակոցի ձայնից ահաբեկված երեխան փորձել է […]

̰
Սփյուռքահայ ուսուցիչների 2021 թվականի վերապատրաստման ծրագրին մասնակցել է  22 երկրի 115 ուսուցիչ

14:26 25.08.2021

22 երկրի 115 ուսուցիչ` Ավստրալիայից մինչև ԱՄՆ, այս տարի մասնակցել է սփյուռքահայ ուսուցիչների 2021 թվականի վերապատրաստման ծրագրին, որը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Վերապատրաստումներն իրականացրել է «Ֆիչըր» ընկերությունը` «ՊրոԴեՖորմ» զարգացման մասնագիտացված հարթակի համագործակցությամբ: Ծրագրի փակման առցանց արարողությանը մասնակցել և ուսուցիչներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ ավարտին է մոտեցել ուսուցիչների […]

̰
Չինաստանի դեսպանի հետ քննարկվել են քրեակատարողական և դատաիրավական  ոլորտներում համագործակցելու հնարավորությունները

14:18 25.08.2021

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ այսօր քննարկել է քրեակատարողական և դատաիրավական ոլորտներում արմատական բարեփոխումներ իրականացնելու հանձնառությանն ու այդ ուղղությամբ չինական կողմի հետ համագործակցելու հնարավորությանն առնչվող հարցեր։ Նախարար Անդրեասյանը դեսպանի հետ զրույցում ներկայացրել է նաև Հայաստանի դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու Նախարարության այլ ուղղություններով առաջնահերթությունները։ Չինաստանի […]

̰
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

13:58 25.08.2021

Օգոստոսի 25-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցում են 7 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 4 աշխատակից։ Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։ Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության […]

̰
Թալինում մահվան ելքով ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ․ ՔԿ

13:50 25.08.2021

2021թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդին անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ մյուս մեքենայի վարորդնին և ավտոմեքենաների ուղևորներին պատճառվել են տարբեր մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է […]

̰
ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների համագործակցությունն ամրապնդվում է

13:31 25.08.2021

Օգոստոսի 24-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայացավ Անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 24-րդ նիստը: Նիստին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանի գլխավորությամբ: Արա Ֆիդանյանն իր ելույթում կարևորեց անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված աշխատանքներում ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների փոխհամագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործողությունները, […]

̰
Օգոստոսի 24-ից 25-ը բացահայտվել է հանցագործության 90 դեպք

13:22 25.08.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 90 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 41, խարդախության՝ 12, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, ընտանեկան բռնության՝ 3, յուրացման […]

̰
Դանակահարություն Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում․ հոսպիտալացվել է 3 տղամարդ

13:20 25.08.2021

2021թ. օգոստոսի 25-ի՝ ժամը 00:24-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Տիչինա փողոցում գտնվող ռեստորաններից մեկի հետնամասում դանակահարել են չորս հոգու: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի Շերամի փողոցից մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երեք տղամարդ: Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների […]

̰
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում

13:13 25.08.2021

Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում օգոստոսի 25-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 14.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Ղափանցյան, Գրիբոյեդովի, Արղության, Գ․Արծրունի, Ռիգայի, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27, 29 փողոցների, Ադոնցի 10, 12, 14, 16, 17, 18, […]

̰
ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկվել են քրեակատարողական, դատաիրավական ու սնանկության ոլորտների ծրագրերը

13:05 25.08.2021

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի հետ քննարկել է քրեակատարողական, հարկադիր կատարման, դատաիրավական ու սնանկության ոլորտներում բարեփոխումներ իրականացնելուն ուղղված մի շարք ծրագրեր։ Զրույցի ընթացքում կողմերն անդարադարձել են նաև նախկինում իրականացված համատեղ աշխատանքների արդյունքներին ու վերը նշված ոլորտներում փոխգործակցելու հնարավորություններին։ Արդարադատության նախարարն ու ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարն ընդգծել են […]

̰
SHANTNEWS

13:00 25.08.2021

̰
Սեպտեմբերի 1-ից դպրոցներում իրականացվելու է առկա ուսուցում. դասապրոցեսը կլինի օրումեջ

12:53 25.08.2021

Հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը 2021-2022 ուսումնական տարում կիրականացվի օրումեջ, սակայն կլինեն նաև որոշ փոփոխություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ դպրոցներում իրականացվելու է առկա ուսուցում, և այդ որոշումը փոփոխելու մտադրություն չկա: «Առկա ուսուցման պահպանումը կախված է մեզնից, մեր վարքագծից, թե որքանով մենք հետևողական կլինենք հակահամաճարակային կանոնների […]

̰
Արցախի Խնածախ համայնքի տարածքում հրդեհը քամուց տարածվել է և հասել պահեստավորված ռազմամթերքի

12:51 25.08.2021

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում հնչած պայթյունները տեղի են ունեցել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքի դաշտային գոտում, որտեղ Հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորական խմբերը նախատեսել էին իրականացնել պլանային պայթեցման աշխատանքներ: Սակայն, այդ տարածքում բռնկված հրդեհը քամու ուժգնությամբ տարածվել է և հասել այն վայրը, որտեղ նախապես պահեստավորված է […]

̰
Արմեն Հակոբջանյանը նշանակվել է Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար

12:16 25.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Հակոբջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-333-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով` Արմեն Հակոբջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան […]

̰
ԿԳՄՍՆ-ի և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև հուշագիր է կնքվել

12:13 25.08.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` ուղղված հոգեբանական տարրական աջակցության ոլորտում ուսուցիչների կարողությունների զարգացմանը: Փաստաթուղթը կնքվել է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև միջազգային համագործակցության շրջանակում։ Հուշագրի նպատակն է ուսուցիչների կարողությունների զարգացման միջոցով բարելավել հոգեբանական տարրական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի սահմանամերձ […]

̰
Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ

12:12 25.08.2021

2021թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել պողոտայի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և նշված ավտոմեքենայի ուղևորն ստացել են մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ վերջինս, ստացած մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել

11:30 25.08.2021

Օգոստոսի 24-ին կատարվել է 86 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 286 քաղաքացու հետազոտություն, որից 1028-ի մոտ արձանագրվել է դրական թեստի […]

̰
BACK_TO_TOP