TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+29.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 23 կմ արևմուտք․ ցնցումները զգացվել են նաև Երևանում ու Աբովյանում

08:18 27.08.2021

Օգոստոսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 02:29-ին (Գրինվիչի ժամանակով` օգոստոսի 26-ին, ժամը 22:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.15⁰ և արևելյան երկայնության 45.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Մարտունի քաղաքից 23 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը […]

̰
Գորիս-Կապան ճանապարհի փակման հետևանքով կաթվածահար է եղել Հայաստան-Իրան ճանապարհով ազատ տեղաշարժը. ՄԻՊ

08:09 27.08.2021

Ինձ համար ակնհայտ է, որ Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհը փակելը ադրբեջանական իշխանությունների կողմից նախապես պլանավորված բացահայտ հանցանք է ՀՀ ողջ քաղաքացիական բնակչության դեմ: Այդ հանցանքը նրանց զինված ծառայողները պարզապես իրագործել են իրենց իսկ հորինած սադրանքի հիման վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Արդեն 2-րդ օրն է ադրբեջանական զինված ծառայողները փակ […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 41.4 հա տարածքում բռնկված հրդեհները

23:59 26.08.2021

Օգոստոսի 25-ից 26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 4 հա, Աջափնյակ վարչական շրջանում՝ 3000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2900 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ, Արագածոտնի […]

̰
Օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի

23:48 26.08.2021

Օգոստոսի 27-31-ին Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ […]

̰
Ալիևն ընդունում է, որ Ադրբեջանն է սեպտեմբերին սկսել պատերազմը. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակ է հղել Գուտերեշին

23:27 26.08.2021

Որպես ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ շրջանառվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի ՄԱԿ Գլխավոր քարտուղարին հղված նամակը, որով ՄԱԿ անդամ պետությունների ուշադրությունն է հրավիրվում Ադրբեջանի բարձրագույն իշխանության փորձերի վրա՝ կոծկելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և իրականացված ոճրագործությունները ինքնապաշտպանության իրավունքի և ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի կեղծ մեկնաբանություններով։ Այս մասին տեղեկանում ենք […]

̰
Քաբուլում երրորդ պայթյունն է որոտացել․ առաջին 2 պայթյունը 60 մարդու կյանք է խլել

22:27 26.08.2021

ԱՖղանստանի մայրաքաղաք Քաբուլում երրորդ պայթյունն է որոտացել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան։ Ավելի վաղ օդանավակայանի մոտ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել էր իրեն, քիչ անց ականապատված մեքենա էր պայթել օդանավակայանից ոչ հեռու գտնվող Baron հյուրանոցի մոտ, որտեղ հավաքված են եղել օտարերկրացիներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ։ […]

̰
«Թալիբանը» դատապարտել է Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունները, որոնց զոհ է գնացել 40 մարդ

22:02 26.08.2021

«Թալիբանը» վճռականորեն դատապարտում է Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունները։ Չարամիտ խմբերի դեմ միջոցառումներ կձեռնարկեն։ Այս մասին հայտարարել է արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը։ ««Իսլամական էմիրությունը» վճռականորեն դատապարտում է Քաբուլի օդանավակայնում խաղաղ բնակիչների վրա կատարված հարձակումը։ Այն տեղի է ունեցել շրջանում, որտեղ անվտանգությունը գտնվում է ԱՄՆ ուժերի վերահսկողության տակ»,-գրել է Մուջահիդն իր թվիթերյան էջում։ Նա […]

̰
SHANTNEWS

21:58 26.08.2021

̰
Ի՞նչ նպատակ էր հետապնդում դիվանագետների համար Անկարայի կազմակերպած շրջագայությունը դեպի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի

21:45 26.08.2021

Թուրքիայի արտգործնախարարությունն Անկարայում հավատարմագրված դիվանագետների համար քարոզչական շրջագայություն է կազմակերպել դեպի Արևմտյան Հայաստանի Վան քաղաք և արվարձաններ: Արտասահմանցի հյուրերը շրջագայության ընթացքում եղել են նաև Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում: Ի՞նչ նպատակ էր հետապնդում այս այցելությունը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։

̰
COVID-19. ՌԴ առողջապահության նախարարությունը գրանցել է ևս մեկ պատվաստանյութ

21:12 26.08.2021

ՌԴ առողջապահության նախարարությունն այսօր գրանցել է հակակորոնավիրուսային ևս մեկ պատվաստանյութ՝ «ЭпиВакКорона-Н»-ը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով դեղամիջոցների պետական ռեեստրը։ «ЭпиВакКорона-Н»-ը COVID-19-ը կանխարգելող, պեպտիդային հակագենների հիման վրա ստեղծված պատվաստանյութ է։ «Վեկտոր» կենտրոնը «ЭпиВакКорона-Н»-ի գրանցման համար փաստաթղթեր էր ներկայացրել դեռևս հունիսի 28-ին։ Այն Ռուսաստանում գրանցված 5-րդ հակակորոնավիրուսային պատվաստանյութն է․ մինչ այդ գրանցվել էին «Спутник V»-ն, […]

̰
Ղազախստանի զորամասերից մեկում պայթյուն է որոտացել․ կա 60 վիրավոր

21:01 26.08.2021

Ղազախստանի Ժամբիլի մարզի Թարազ քաղաքի (վարչական կենտրոն) մոտ գտնվող զորամասի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 60 մարդ է տուժել, որից 11-ը՝ զինվորականներ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Ավելի վաղ հաղորդվել էր 30 վիրավորի մասին։ Ավելի վաղ Ղազախստանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել զորամասի պահեստներից մեկի […]

̰
Վթար Նոր Հաճն քաղաքում․ կան զոհեր և տուժածներ

20:44 26.08.2021

Օգոստոսի 26-ին, ժամը 18:30-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Նոր Հաճն քաղաքի […]

̰
Քաբուլի օդանավակայանի մոտ երկու պայթյուն է որոտացել․ կա 40 զոհ

20:22 26.08.2021

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի մոտ 2 պայթյուն է որոտացել։ Հաղորդվում է 40 զոհի և 100-ից ավելի վիրավորի մասին։ Այս մասին РИА Новости-ին ասել է Աֆղանստանի առողջապահության նախարարության աղբյուրը։ Երկրորդ պայթյունը որոտացել է Baron հյուրանոցի մոտ, որտեղ հավաքված էին ամերիկացիները։ Զոհերի թվում կան ԱՄՆ քաղաքացիներ։ Առաջին պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, երկրորդ պայթյունն իրագործվել է ականապատված […]

̰
Գազամատակարարման անջատումներ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Վանաձորում

20:10 26.08.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան 10-րդ բարաքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Օգոստոսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասի ՔՇՀ 4-ի թիվ 21, 21ա, 22, […]

̰
Անն Լույոն նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան

13:48 26.08.2021

Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան է նշանակել Անն Լույոյին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթն իր ֆեյսբուքյան էջում։ Վերջինս իր առաքելությունը կավարտի օգոստոսի 31-ին:

̰
Երևանում բախվել են Մարալիկի ԲԿ-ի շտապօգնության մեքենան ու Nissan-ը. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

13:41 26.08.2021

Օգոստոսի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սեբաստիա փողոցի 26 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 58-ամյա Գեղամ Սարիբեկյանի վարած Nissan և Շիրակի մարզի բնակիչ՝ 65-ամյա Հրաչիկ Մարգարյանի վարած Jinbei մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Հ. Մարգարյանի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ, 39-ամյա Իրինա Սմբատյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական […]

̰
Վայոց Ձորի մարզում բախվել են «Եղեգնաձոր» ԲԿ-ի շտապօգնության մեքենան ու «06»-ը. կան վիրավորներ

13:37 26.08.2021

Երեկ՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։10-ի սսահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113.3 կմ հատվածում բախվել են շտապօգնության Jinbei մակնիշի և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Գ. […]

̰
Ագարակաձորում թակարդի մեջ հայտնված արջը փրկվել է

13:32 26.08.2021

Օգոստոսի 24-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ահազանգ է ստացել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից, որ Վայոց ձորի մարզում արջին օգնություն է անհրաժեշտ։ FPWC թիմը շտապել է կենդանուն օգնության։ Պարզվել է, որ գորշ արջի մոտ 2 տարեկան առանձնյակն Ագարակաձոր գյուղի մոտակայքում հայտնվել է թակարդի մեջ և նրան հարկավոր է օգնություն։ Հիմնադրամի մասնագետները հատուկ […]

̰
Հայաստանը տնտեսական ազատության աշխարհի ինդեքսում բարելավել է դիրքը

13:30 26.08.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Հայաստանը ևս 2 տեղով լավացրել է տնտեսական ազատության աշխարհի ինդեքսում իր դիրքը: «Այժմ 32-րդ ենք։ Կարևոր է նաև այն, որ ԵԱՏՄ տարածքում ամրապնդում ենք ամենալավ բիզնես միջավայր ունեցող երկրի դիրքը։ Չենք գոհանում արդյունքներով, դեռ շատ բան կա լավացնելու բիզնես անելու համար, ինչը […]

̰
Զովաբերում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել

13:27 26.08.2021

Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանի համապատասխան որոշմամբ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Սամվել Եսայանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների գործունեության համակարգման վարչության պետ Վանիկ Հարությունյանը, Զովաբերում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը պայմանավորված է համայնքի ղեկավար Խաչիկ Բաղդասարյանի վաղաժամ մահվամբ։ «Խաչիկ Բաղդասարյանը Զովաբեր համայնքի ղեկավար […]

̰
Շղթայական ավտովթար Տիգրան Մեծի պողոտայում․ կա վիրավոր

13:26 26.08.2021

Այսօր՝ օգոստոսի 26-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտա 59 շենքի դիմաց բախվել են Mercedes, Hyundai Sonata, թիվ 18 երթուղին սպասարկող Bogdan ավտոբուսն ու թիվ 23 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է […]

̰
Հրաչ Ստեփանյանը նշանակվել է ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ

13:22 26.08.2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հրաչ Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի եւ 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հրաչ Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության […]

̰
Արտակ Բուդաղյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար

13:19 26.08.2021

Արտակ Բուդաղյանն ազատվել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից և նշանակվել Հատուկ բանակային կորպուսի հրամանատար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արտակ Բուդաղյանին ազատել 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- նշվում է նախագահի հրամանագրում։ «Հիմք ընդունելով վարչապետի […]

̰
Հաստատվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրի ժամանակացույցը

13:10 26.08.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի ժամանակացույցը։ Ըստ այդմ՝ «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Քիմիա» և «Ֆիզիկա» առարկաների ուսուցիչների ատեստավորումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին։ «Հայոց լեզու» առարկայի ուսուցիչների ատեստավորումը նշանակված է սեպտեմբերի 19-ին, «Մաթեմատիկա» առարկայի ուսուցիչներինը ՝ սեպտեմբերի 25-ին, իսկ «Հայոց պատմություն» առարկայի ուսուցիչներինը՝ սեպտեմբերի 26-ին։ Ատեստավորման քննությունները տեղի կունենան Երևանի թիվ 46, թիվ 170, թիվ 189 և թիվ 190 ավագ […]

̰
2-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ

13:06 26.08.2021

Մարտավարամասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 25-ին 2-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։  Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերվել է մարտական վիճակի: Անձնակազմը սահմանված ժամկետներում կատարել է առաջադրված բոլոր խնդիրները։ Հրամկազմը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստության մակարդակը։

̰
Ավարտվել է Գուսանագյուղ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

13:04 26.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդունքում պարզվել են Գուսանագյուղ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վատնման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, Գուսանագյուղ համայնքի ղեկավարը, 2005թ. նոյեմբերից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ […]

̰
SHANTNEWS

13:00 26.08.2021

̰
Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

12:39 26.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից յուրացման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ջրաձոր համայնքի ղեկավարը, 2010-2016թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, ապօրինի, շահադիտական դրդումներով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, յուրացման եղանակով հափշտակել է […]

̰
Սանահին վանական համալիրում վերականգնման աշխատանքները կշարունակվեն

12:38 26.08.2021

Դեռևս անցած տարի Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհային ծրագրի (ֆինանսավորման) շրջանակում պատվիրակվել էին ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական տարածքում գտնվող Սանահին վանական համալիրի հարավարևելյան հուշարձանախմբի՝ Սբ. Հարություն, Սբ. Հակոբ եկեղեցիների և Տուտեորդու խաչքարի ուսումնասիրման, նախագծային և վերականգնողական աշխատանքները։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Լոռու մարզպետ […]

̰
5-րդ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է մարտավարաշարային պարապմունք

12:29 26.08.2021

Օգոստոսի 25-ին 5-րդ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է ցուցադրական մարտավարաշարային պարապմունք՝ զորամիավորման հրամանատարի ղեկավարմամբ։ Ուսումնական պարապմունքի ընթացքում ստուգվել են պաշտոնատար անձանց ֆունկցիոնալ պարտականությունների և մասնագիտական գիտելիքների իմացությունը և դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողությունները:

̰
BACK_TO_TOP