TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+36.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար Լոռու մարզում

21:50 23.08.2021

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Տաշիր քաղաքի բնակիչ՝ 63-ամյա Ալեքսանդր Հակոբյանի վարած Jinbei մակնիշի շտապօգնության և Երևանի բնակիչ՝ 39-ամյա Գարիկ Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի կցորդիչով բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով շտապօգնության ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 43-ամյա Վարսիկ Ղարիբյանը մարմնական վնասվածքներով […]

̰
Սյունիքի մարզում բեռնատարը գլորվել է ձորը

21:40 23.08.2021

Օգոստոսի 23-ին, ժամը 19:42-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Շ․ Գ․, ծնված 1961 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ […]

̰
Ինչպե՞ս կարող է Բաքուն օգտագործել տարածաշրջան թափանցող աֆղան փախստականներին

21:28 23.08.2021

Աֆղանստանի հյուսիսում քաղաքացիական նոր պատերազմի վտանգն իրատեսական է դառնում: Պանջշերի կիրճում պաշարված հեղինակավոր տաջիկ առաջնորդ Ահմադ Մասուդը հրաժարվել է ճանաչել Թալիբանի իշխանությունն ու պատրաստվում է պատերազմել թալիբների դեմ: Ի՞նչ ծավալի ուժեր ունի Մասուդը, ունի՞ արդյոք Մասուդն արտաքին դաշնակիցներ, փախստականների աճող հոսքը կարո՞ղ է  նաև մեզ համար խնդիր դառնալ․ այս և այլ հարցերի պատասխանները՝ տեսանյութում։

̰
Լիբանանում տնտեսական տագնապը օրեցօր սրվում է. Սագօ Արեանի նոր մանրամասները

21:16 23.08.2021

Լիբանանի տնտեսական տագնապն օրեցօր սրվում է: Վերջին օրերին այդ երկրի քաղաքացիների համար գլխավոր և միակ խնդիրը վառելանյութի հարցն է: Մարդիկ ստիպված են լինում ժամերով հերթ կանգնել՝ ընդամենը մի քանի լիտր բենզին գնելու համար։ Թեմային ավելի մանրամասն հետևել է Սագօ Արեանը: Դեպի ո՞ւր է գնում Լիբանանը: Արդեն երրորդ շաբաթն է, ինչ նոր նշանակված վարչապետ Նաժիբ Միքաթին […]

̰
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

21:06 23.08.2021

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ԱԻՆ-ն ազգաբնակչությանը հորդորում է պահպանել հրդեհավտանգության կանոնները: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 23-ի ցերեկը, 24-26-ին` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի […]

̰
Քննարկվել են Հայաստանի և Արցախի ԱԺ-ների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր

20:54 23.08.2021

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր` օգոստոսի 23-ին, հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր՝ միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում։ Քննարկման առանցքային թեմաներից են եղել Արցախի սոցիալ-տնտեսական, բնակչության անվտանգային խնդիրներին վերաբերող […]

̰
Նավթի գինը բարձրացել է 5%-ով

20:44 23.08.2021

Օգոստոսի 23-ին նավթի համաշխարհային գները 5 %-ի աճ են ցուցաբերել։ Այս մասին են վկայում լոնդոնյան ICE բորսայի տվյալները։ Brent նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 4,83%-ով և մեկ բարելի դիմաց կազմել 67,89 դոլար։ WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 5%-ով՝ հասնելով 65,22 դոլարի։ Շուկայում առաջարկի և պահանջարկի հարաբերակցությունը մնում է նավթի գնի վրա ազդող […]

̰
Արշակ Կարապետյանը քննարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հարցերը

20:33 23.08.2021

Ս.թ օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՌԴ Պատրիոտ կենտրոնում մասնակցել է «Արմիա-2021» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման արարողությանը։ Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել ՌԴ խոշոր ռազմաարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Արշակ Կարապետյանն, այնուհետև, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի ողջ շրջանակը […]

̰
Թուրքիայում հեղեղումների զոհերի թիվն աճել է

14:00 23.08.2021

Թուրքիայի սևծովյան նահանգներում տեղատարափ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի, տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած: Այդ մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման մարմինը(AFAD): Քասթամոնու նահանգում զոհվել է 71 քաղաքացի, 10-ը՝ Սինոփ նահանգում և մեկը Բարթըն նահանգում: Փրկարարական աշխատանքներում ներգրավված է 21 ուղղաթիռ։ Անհետ կորածների թիվը հասնում է 16-ի, […]

̰
«Միջազգային բանակային խաղեր-2021» -ին մասնակցելու նպատակով ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները մեկնել են ՌԴ

13:58 23.08.2021

«Միջազգային բանակային խաղեր-2021» միջոցառման շրջանակներում կայանալիք «Էլբրուսյան օղակ», «Մարտավարական հրաձիգ», «Միջօրեական», «Վարպետ-զինագործ» մրցաշարերին, «Մշակույթի բանակ» ազգային մշակութային փառատոնին, ինչպես նաև բացման և փակման հանդիսավոր արարողություններին մասնակցելու նպատակով ս.թ. օգոստոսի 20-ից սեպտեմբերի 5-ը Ռուսաստանի Դաշնություն են մեկնել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները: «Վարպետ-զինագործ» մրցմանը դիտորդի կարգավիճակով մասնակցելու համար ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները ս.թ. օգոստոսի 30-ին կմեկնեն Իրանի Իսլամական […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի «ԱՐՄԻԱ-2021»-ին

13:55 23.08.2021

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի օգոստոսի 23-ից 28-ը Մոսկվայում անցկացվելիք «ԱՐՄԻԱ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին, ցուցահանդեսին, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության, «Ռոսօբորոնէքսպորտ», «Իրկուտ», «ԿամԱԶ», «Ուրալվագոնզավոդ», «ԿՏՌՎ» և այլ կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումներին ու պայմանագրերի կնքմանը:

̰
Օգոստոսի 20-ից 22-ը հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 4619 կգ վայրաճ կանեփ

13:48 23.08.2021

Օգոստոսի 20-ից 22-ը «Կանեփ-կակաչ-2021» միջոցառման շրջանակներում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 4619 կգ վայրաճ կանեփի զանգված: Տնամերձ 17 հողամասից հայտնաբերվել է կանեփի 425 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 112 գրամից ավելի մարիխուանա և 530 գրամ կանեփ տեսակի թմրամիջոց: Իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկաններին է հանձնվել 3 […]

̰
Բեռնատարը բարձած էր ապօրինի բեռով. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը

13:26 23.08.2021

Օգոստոսի լույս 19-ի գիշերը Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ծառայություն իրականացնող Դիլիջանի բաժնի ծառայողները ստուգել են «Զիլ» մակնիշի բեռնատար, որը, առաջին հայացքից, բարձված էր թեփով պարկերով։ Ստուգման արդյունքում պարկերի տակ հայտնաբերվել է արկղի 2000 դետալ։ Իջևանում բնակվող վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ ոստիկանության […]

̰
Երեք զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է նաև դիրքի ավագը

13:22 23.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է երեք զինծառայողների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, տվյալներ են ձեռք բերվել՝ ևս մեկ ժամկետային զինծառայողի՝ դիրքի ավագի՝ դեպքին առնչություն ունենալու վերաբերյալ: Օգոստոսի 21-ին վերջինս ձերբակալվել է՝ ապօրինաբար […]

̰
16-17 տարեկան երեք պատանի Արարատի մարզի Աբովյան գյուղում տներից և մեքենաներից գողություններ են արել

13:17 23.08.2021

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզներն օգոստոսի 10-ին օպերատիվ տվյալ էին ստացել, որ 16-17 տարեկան երեք պատանի Արարատի մարզի Աբովյան գյուղում տներից և մեքենաներից գողություններ են արել: Ստուգվեց տեղեկության հավաստիությունը, ճշտվեց պատանիների ինքնությունը: Նույն օրը երեքն էլ ոստիկանության Արտաշատի բաժնում էին, որտեղ էլ, բացատրական աշխատանքի արդյունքում, խոստովանեցին: Պարզվեց, որ հունիսին Աբովյան գյուղի Զարյան փողոցում մտել էին […]

̰
Երկաթուղում կրկին խստացվում են դիմակներ կրելու պահանջները

13:10 23.08.2021

Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացնում է, որ ուղևորների առողջության անվտանգությունն ապահովելու և կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար, խստացվում են երկաթուղային կայաններում, միջազգային գնացքներում և քաղաքամերձ էլեկտրագնացքներում գործող սահմանափակումները: Մասնավորապես, երկաթուղային կայարանների տարածք և գնացքների վագոններ մուտքը թույլատրվում է միայն պաշտպանիչ դիմակներ կրող ուղևորների համար: Ընկերությունը շնորհակալություն է հայտնում ուղևորներին փոխըմբռնման համար և վստահ է, որ նրանք ամենայն […]

̰
Մեծամոր հնավայրում պեղումները վերսկսվել են

13:08 23.08.2021

Մեծամոր հնավայրի տարածքում hայ-լեհական 20 հոգանոց միջազգային արշավախումբը վերսկսել է պեղումները։ Հնագետներն այս տարի կաշխատեն քաղաքային թաղամասում և դամաբարանադաշտում։ Արշավախմբի հայկական կողմի ղեկավար, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանի խոսքով, լեհ գործընկերների հետ Հայաստան են եկել նաև լեհ երկրաբաններ, ովքեր հատուկ սարքերով ուսումնասիրություններ կիրականացնեն հուշարձանի տարածքում՝ պարզելու, թե որտեղ են ավելի շատ քարային կուտակումները։ […]

̰
SHANTNEWS

12:59 23.08.2021

̰
Անցած շաբաթ գրանցվել է 661 դեպք, որից 324-ն՝ արտակարգ

12:55 23.08.2021

Օգոստոսի 16-ից 22-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 661 դեպք, որից 324-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 236, փլուզման 1, պայթյունի 2, ինքնասպանության փորձի 11 դեպք, 57 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 184 կենցաղային կանչ. տուժել է 106 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է […]

̰
Հայաստանի Մ-17 հավաքականը պատրաստվում է Վ.Բաննիկովի մրցաշարին

12:48 23.08.2021

Հայաստանի Մ-17 հավաքականը օգոստոսի 22-ից սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Օգոստոսի 24-ին թիմը կմեկնի Ուկրաինայի մայրաքաղաք Կիև, որտեղ օգոստոսի 25-ից 31-ը կկայանա Վ. Բաննիկովի անվան մրցաշարը՝ Ուկրաինայի, Բուլղարիայի, Բելառուսի և Հայաստանի Մ-17 հավաքականների մասնակցությամբ: Գլխավոր մարզիչ Մհեր Միրումյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․   Դարպասապահներ Հայկ Ղազարյան – «Ուրարտու-06» Հայկ Խաչատրյան […]

̰
Սպառողական կոոպերատիվի նախագահին մեղադրանք է առաջադրվել

12:45 23.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում յուրացման եղանակով հափշտակություն և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ «Աղին համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի նախագահը, 2012թ. փետրվարի 13-ից մինչ օրս զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսերի կառավարման և մրցունակության» ծրագրի աշխատանքների կատարման շրջանակներում, 2013թ. փետրվարի […]

̰
Թալինի բժշկական կենտրոնում 31-ամյա ծննդկան է մահացել

12:37 23.08.2021

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հարությունյանի որոշմամբ՝ ՀՀ ՔՕ 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 20-ին «Թալին» բժշկական կենտրոնում Արագածավան գյուղի բնակիչ, ծննդկան, 31-ամյա Անահիտ Գ․-ի մահվան փաստով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ օգոստոսի 19-ին «Թալին» բժշկական կենտրոնում Անահիտ Գ․-ն գինեկոլոգիական բաժանմունքում կեսարյան […]

̰
Տավուշի մարզից բնակչության տարահանում նախատեսված չէ. մարզպետարան

12:32 23.08.2021

Տավուշի մարզպետարանից հայտնում են․ «Հարգելի քաղաքացիներ, Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարահանում է նախատեսվում, իրականության հետ որևէ առնչություն չունի: Տավուշի մարզպետի 2021թ. օգոստոսի 19-ի թիվ 246-Ա որոշմամբ Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանի նոր խմբագրության մեջ փոփոխություն է կատարվել, որով պաշտոնատար անձանց անունները փոխարինվել են պաշտոնների անվանումներով: Այլ փոփոխություններ չեն […]

̰
COVID-19-ով վարակման նոր դեպքեր` սուր ընթացքով և արագ զարգացող թոքաբորբով

12:25 23.08.2021

Հայաստանում, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, իրադրությունը շարունակում է մնալ լարված, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Երկրում շրջանառվող նոր շտամներով պայմանավորված` կորոնավիրուսի վերջին դեպքերի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ հիվանդությունը արագ տարածման և երիտասարդացման միտում ունի։ Միաժամանակ, վարակված պացիենտների մոտ հիվանդությունն առավել սուր ընթացք ունի և հաճախ է ուղեկցվում արագ զարգացող թոքաբորբով։ Հիվանդության նոր ալիքը կանխելու համար […]

̰
Համերաշխությամբ և միասնությամբ պետք է լինենք Անկախության հռչակագրի գաղափարների և սկզբունքների շարունակականության երաշխավորը․ Պապիկյան

12:21 23.08.2021

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առիթով․ «1990թ. այս օրը Անկախության հռչակագրի ընդունումով մեկնարկեց Հայաստանի Հանրապետության պետականաշինության գործընթացը: Միջազգային իրավունքի սկզբունքներից և ժողովրդավարական արժեքներից բխող դրույթների կենսագործումը, որոնք ամրագրված են երրորդ հանրապետության հիմնարար փաստաթղթում, Հայաստանի Հանրապետությանը չտրվեց խաղաղ պայմաններում: 31 տարի առաջ շրջադարձային դարձած այս օրը զոհողություններ պահանջող պայքարի […]

̰
Ադրբեջանական զինծառայողն ինքնաձիգը պարզեց մեր ուղղությամբ․ ՄԻՊ

12:00 23.08.2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական օրինակով է համոզվել՝ Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական ներկայությունն իրական վտանգ է մարդու համար․ «Անցյալ շաբաթ ինքներս համոզվեցինք, որ ադրբեջանական զինծառայողների ներկայությունը ՀՀ Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին մարդկանց առաջնահերթ կյանքի ու ազատ տեղաշարժման իրավունքների խախտում է: Մասնավորապես, Սյունիքի մարզի Կապան, Տեղ համայնքներ, գյուղեր այցերից վերադարձի M2 միջպետական ճանապարհին փորձնական 1-2 րոպեով կանգնեցինք […]

̰
Oգոստոսի 20-ից 23-ը բացահայտվել է հանցագործության 159 դեպք

11:56 23.08.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 20-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 159 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 44, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 14, խարդախության և ընտանեկան բռնության՝ 12-ական, գույքը […]

̰
Արմեն Չարչյանը նորից կկալանավորվի․ «Փաստինֆո»

11:46 23.08.2021

«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կկալանավորվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

̰
Թալիբները պարտավորեցրել են ԱՄՆ-ին զորքերն Աֆղանստանից դուրս բերել մինչև օգոստոսի 31-ը

11:39 23.08.2021

«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչն օգոստոսի 31-ը հայտարարել է «կարմիր գիծ»՝ Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի վերջնական դուրսբերման համար։ Նրա խոսքով՝ այդ պայմանի չկատարումը կգնահատվի որպես օկուպացիայի ընդլայնում։ Օգոստոսի 15-ին թալիբները Քաբուլ էին մտել՝ հայտարարելով Աֆղանստանում պատերազմի ավարտի և երկրի ազատագրման մասին։ Աֆղանստանում իրավիճակը սրվել է 20 տարվա ներկայությունից հետո երկրից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման ֆոնին։

̰
Գեղարքունիքի մարզում Niva-ն մխրճվել է բեռնատարի մեջ, կան վիրավորներ

11:23 23.08.2021

Նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 14-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 82 կմ հատվածում բախվել են 21-ամյա Ոսկան Ո.-ի վարած ՎԱԶ-2121 մակնիշի և 36-ամյա Կարեն Ս.-ի վարած ՏԱԶ-3507 մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Ոսկան Ո.-ն, նրա ուղևորներ, 33-ամյա Էվելինա Ա.-ն և 16-ամյա Էլիզա Ա.-ն, մարմնական վնասվածքներով […]

̰
BACK_TO_TOP