TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+35.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Անդորրայի ԱԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

21:13 24.08.2021

Անդորրայի արտաքին գործերի նախարար Մարիա Ուբաչ Ֆոնտը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։ «Բարեկամական ամուր կապերը միավորում են մեր երկու երկրները, և ես կցանկանայի վերահաստատել Անդորրայի Իշխանապետության հանձնառությունն ու հաստատակամությունը` շարունակելու ամրապնդել Հայաստանի Հանրապետության հետ հիանալի հարաբերությունները մեր համագործակցության երկկողմ […]

̰
Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում

21:03 24.08.2021

Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա բուսածածկույթ։ Հրդեհը […]

̰
Ինչո՞ւ է Իլհամ Ալիևը կարծում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը հայամետ է

21:00 24.08.2021

Ադրբեջանը կրկին խոչնդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Արցախ կատարելիք տեսչական այցը: Իլհամ Ալիևն այդ այցի հետ կապված նոր մեղադրանքներ է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը: Կոնկրետ ի՞նչ առաքելությամբ է պատրաստվում Արցախ ժամանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդական խումբը, նախատեսվում է դիտորդական առաքելություն իրականացնել միայն ադրբեջանցիների՞ կողմից վերահսկվող շրջաններում, ինչպիսի՞ն է Հայաստանի մոտեցումն այդ առաքելության հետ կապված․ այս և այլ հարցերի պատասխանները՝ տեսանյութում։

̰
30-ամյա կնոջ ավտոմեքենան հրկիզելու մեջ կասկածվում է նրա նախկին ամուսինը

20:49 24.08.2021

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից փնտրվում է Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 31-ամյա Հարություն Հարությունյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օգոստոսի 23-ին Երևան քաղաքի Վրացական փողոցի 6-րդ շենքի բակում նշված շենքի բնակիչ՝ 30-ամյա Ռոզա Ա-ին պատկանող Hyndai Veloster մակնիշի ավտոմեքենան հրկիզելու մեջ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 23-ին արտակարգ […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ներկայացրել է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը

20:33 24.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս. Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Նախագահի տեղակալներ, Հարգելի պատգամավորներ, Կառավարության հարգելի անդամներ, Սիրելի ժողովուրդ, Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրը անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների մի […]

̰
Օգոստոսի 25-27-ը ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

20:28 24.08.2021

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՀՀ ԱԻՆ-ից ազգաբնակչությանը հորդորում են պահպանել հրդեհավտանգության կանոնները: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 25-26-ին` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն այսօր ևս հետաձգվել է

20:20 24.08.2021

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» դաշինքից պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով նիստը այսօր ևս հետաձգվել է, քանի որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լքել է դատարանի դահլիճը: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգել է փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանի և Հովհաննես Խուդոյանի ներկայացրած միջնորդությունների քննարկումը: Ալեքսանյանը դատավորին մեղադրել է կողմնակալության մեջ […]

̰
Հրդեհ Երևանի Բուսաբանական այգում

20:12 24.08.2021

Օգոստոսի 24-ին, ժամը 18:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուսաբանական այգում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։44-ին։

̰
Ոստիկանները հերթական կոռուպցիոն հանցագործությունն են բացահայտել

13:57 24.08.2021

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները փաստական տվյալներ էին ստացել, որ Երևանի ՓԲ մի ընկերության նախկին տնօրենի կարգադրությունների հիման վրա ընկերության կարիքների համար գնման ընթացակարգերով հայտարարված մրցույթի շրջանակներում գնահատող հանձնաժողովի անդամները, չարամտորեն խախտելով հրապարակային սակարկությունների անցկացման կարգը, կազմակերպել և անցկացրել են գնման ընթացակարգեր, որոնց արդյունքներով հաղթող է ճանաչվել նախկին […]

̰
Վահե Մակունցը նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական

13:54 24.08.2021

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը որոշում է ստորագրել Վահե Մակունցին իր օգնական նշանակելու վերաբերյալ․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վահե Մակունցին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական»,-ասված է որոշման մեջ։

̰
«Բայրաքթարների» հարցը մեծ խնդիր է դառնում Վաշինգտոնում. կոնգրեսականները հետաքննություն են պահանջում․ Armenpress

13:42 24.08.2021

Ամերիկացի մի խումբ կոնգրեսականներ և Վաշինգտոնում գործող մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ՝ ի դեմս հայկական, հունական, քրդական, հրեական, հնդկական համայնքների, «Ի պաշտպանություն քրիստոնյաների» և իրավապաշտպան այլ կազմակերպությունների, ԱՄՆ կառավարությունից պահանջում են դադարեցնել ամերիկյան այն տեխնոլոգիաների արտահանումը, որոնք օգտագործվում են թուրքական ԱԹՍ-ների (անօդաչու թռչող սարքերի) արտադրության մեջ, և առհասարակ հետաքննել Թուրքիայի անօդաչուների ծրագրի ապակայունացնող դերակատարումը տարածաշրջանում: Հայ […]

̰
Եռամսյա հավաքներին ներկայանալ առանց սմարթֆոնների. ՊՆ

13:25 24.08.2021

2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքների մասնակիցները, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջի, հավաքների անցկացման ժամանակահատվածում հանդիսանում են զինծառայողներ, հետևաբար, հավաքների ողջ ժամանակահատվածում պարտավոր են պահպանել օրենսդրական և այլ իրավական ակտերով նախատեսված սահմանափակումները: Պաշտպանության նախարարությունը […]

̰
Դադարեցնում եմ աշխատանքս որպես առողջապահության նախարարի տեղակալ․ Արտյոմ Սմբատյան

13:22 24.08.2021

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է նա՝ նշելով, որ ծառայությունը շարունակելու է այլ ոլորտում: «Այսօրվանից դադարեցնում եմ աշխատանքս որպես առողջապահության նախարարի տեղակալ: Պետական համակարգում շուրջ 10 տարի տևող ծառայությունս շարունակելու եմ այլ ոլորտում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարության և ենթակա հիմնարկների աշխատակիցներին՝ անձնական և մասնագիտական […]

̰
Թուրքիան ի վիճակի չէ նույնիսկ մեկ փախստականի ընդունել Աֆղանստանից

13:20 24.08.2021

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ իրենք ի վիճակի չեն ընդունել նույնիսկ մեկ փախստականի Աֆղանստանից , փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ նրա՝ Թուրքիան կացարան չէ աֆղան փախստականների համար։ Միաժամանակ նա նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներգրավված է Աֆղանստանի հարցի շուրջ առկա քննարկումներում։ Նա հիշեցրել է, որ […]

̰
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ վիրավորների թվում կան երեխաներ

13:15 24.08.2021

Այսօր, օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Nissan X-Trail և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝, վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ երեխաներ, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Nissan-ը գլխիվայր շրջվել է։ Վիրավորներին առաջինն […]

̰
Պետք է լուծվեն 2016թ. և 2020թ. մարտական գործողությունների մասնակիցների կարգավիճակի հարցերը. ՄԻՊ-ն առաջարկներ է ուղարկել ՊՆ և ԱԺ

13:07 24.08.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալու հարցում մարդիկ բախվում են խնդիրների: Մասնավորապես, գործող օրենսդրությամբ՝ մարտական գործողության մասնակցի կարգավիճակ հնարավոր է տրամադրել բացառապես 1989-1994 թվականների ընթացքում մարտական գործողությունների մասնակցած այն անձանց, որոնք ընդհանուր տևողությամբ 3 ամսից ավելի են […]

̰
SHANTNEWS

13:00 24.08.2021

̰
Թուրքիայի 17 ֆեմինիստ կանանց սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում

12:50 24.08.2021

Թուրքիայում 2-7 տարվա ազատազրկում է սպառնում 17 կանանց, որոնք այս տարվա մարտի 8-ին մասնակցել էին Ստամբուլի կենտրոնական փողոցներում կազմակերպված ֆեմինիստական երթին, փոխանցում է Ermenihaber-ը։ Նրանք մեղադրվում են «Թուրքիայի նախագահին վիրավորելու», «անօրինական հավաքներ և երթեր կազմակերպելու» մեջ։ Այս պահին մեղադրյալները դատարանի թույլտվությամբ պայմանականորեն ազատ են արձակվել։ Նշենք, որ Թուրքիայի ֆեմինիստական կառույցների և ոստիկանների միջև ամեն տարի […]

̰
ԲՏԱ նախարարը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության  հնարավորությունները

12:40 24.08.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 23-ին ընդունել էՀայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին և կարևորելով Չինաստանի մեծ դերն ու փորձը համաշխարհային տնտեսության և բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում՝ նախարարը նշել է, որ երկկողմ համագործակցության զարգացումը Հայաստանի համար շատ կարևոր է: Հաշվի առնելով ՀՀ կառավարության […]

̰
18 մենթոր դպրոցները, որոնք սեպտեմբերից կիրականացնեն էլեկտրոնային դասեր

12:29 24.08.2021

«E-school Armenia» նախագծի շրջանակում ընտրվել են 18 մենթոր դպրոցներ, որոնց ուսուցիչները սեպտեմբերից էլեկտրոնային դասեր են վարելու այն դպրոցների երեխաների համար, որոնցում առկա է առարկայական մասնագետների պակաս: Ծրագրի նպատակն է ապահովել սովորողների կրթության շարունակականությունը՝ ապահովելով էլեկտրոնային ուսուցում այն առարկաների պարագայում, որոնց դասավանդման համար տվյալ դպրոցում ուսուցիչներ չկան։ Նախնական տվյալներով մենթորական ցանցում ներգրավված 18 դպրոցներն իրենց մասնագիտական ներուժով ապահովելու են մոտ 101 դպրոցների առարկայական ուսուցիչների բացը: Աշակերտներն էլեկտրոնային դասերին կմասնակցեն իրենց դպրոցից` այդ նպատակով կահավորված դասարաններում` ուղիղ կապի […]

̰
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այց է կատարել Արարատյան մաքսատուն-վարչություն

12:14 24.08.2021

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է Արարատյան մաքսատուն-վարչությունում՝ տեղում հետևելու կառույցի աշխատանքին: Ռուստամ Բադասյանը ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի և Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Բաբայանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մաքսատան ստորաբաժանումներում: Կոմիտեի ղեկավարին ներկայացրել են փաստաթղթային հսկողության, բացթողնման, գանձումների համակարգման և հաշվառման բաժինների գործառույթները: ՊԵԿ նախագահը հետաքրքրվել է ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման […]

̰
Ավելի քան 10 անձ կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու մեջ. նրանցից 4-ը ձերբակալվել են

12:08 24.08.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձի կողմից բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր` ավելի քան 1 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպքեր: Հիշյալ քաղաքացիները կաշառքի դիմաց հանձնել են ձևական բնույթ կրող գործնական քննություններ և ստացել վարորդական վկայականներ: Մասնավորապես, […]

̰
Քաբուլում ուկրաինական ինքնաթիռ են առևանգել և տարել Իրանի ուղղությամբ

12:04 24.08.2021

Ուկրաինական ինքնաթիռը, որը ժամանել էր Քաբուլ՝ Ուկրաինայի քաղաքացիներին տարհանելու համար, առևանգվել է անհայտ անձանց կողմից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Եվգենի Ենինը, փոխանցում է TASS-ը։ Նշվում է, որ այն ուղևորների անհայտ խմբով ուղևորվել է Իրան։ «Անցած կիրակի մեր ինքնաթիռը գրավել են այլ մարդիկ։ Երեքշաբթի մեզնից փաստացի ինքնաթիռ են առևանգել, այն ուղևորների անհայտ խմբով […]

̰
Սամեբայում երկրաշարժերը կապված են բնական անավարտ գործընթացների հետ․ սեյսմոլոգ

12:00 24.08.2021

Սամեբա գյուղում վերջին ամիսներին հաճախակի են գրանցվում երկրաշարժեր։ Ամենաուժգինը արձանագրվել է 5․1 մագնիտուտով, իսկ ամենավերջին ցնցումը՝ օգոստոսի 18-ին։ Իլիայի պետական համալսարանի երկրակեղևի ուսումնասիրման գիտությունների ինստիտուտի սեյսմոլոգ Մանանա Ձմանաշվիլին վստահեցնում է, որ վախենալու առիթ չկա, և բացատրում է հաճախակի ստորգետնյա ցնցումների պատճառը: «Սամեբայում եղած լեռնաշղթան հրաբխային ծագման է, բայց այդ լեռները հիմա ակտիվ չեն, և հնարավոր […]

̰
Օգոստոսի 23-ից 24-ը բացահայտվել է հանցագործության 82 դեպք

11:47 24.08.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 82 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 21, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 4-ական, […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 924 նոր դեպք

11:36 24.08.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 924 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 47 288 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 12,53%, վերջին 14 օրը –10,93%, վերջին 7 օրը –10,72%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 523 022 դեպք: Ապաքինվել է ևս 4 777 պացիենտ, […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել

11:30 24.08.2021

Օգոստոսի 23-ին կատարվել է 80 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 200 քաղաքացու հետազոտություն, որից 1026-ի մոտ արձանագրվել է դրական թեստի […]

̰
Գյուղոլորտի աջակցության ծրագրերը շոշափելի ազդեցություն են ունենում վերամշակող ընկերությունների զարգացման գործընթացում․ էկոնոմիկայի փոխնախարար

11:27 24.08.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել է Պռոշյանի կոնյակի և Արարատի գինու գործարաններ, որտեղ խաղողի մթերման շրջանին ընդառաջ ընթացքի մեջ են վերակառուցման և վերազինման աշխատանքները։ Պռոշյանի կոնյակի գործարանի տնօրեն Արմեն Գասպարյանի ուղեկցությամբ Արման Խոջոյանը շրջել է գործարանում, ծանոթացել ներդրված ժամանակակից սարքավորումներին, որոնք թույլ կտան առավել սահուն կազմակերպել խաղողի մթերման գործընթացը։ Արմեն Գասպարյանը տեղեկացրել է, […]

̰
Միջին նորոգման աշխատանքներ՝ Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի 13 կմ հատվածում

11:19 24.08.2021

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 13 կմ երկարությամբ հատվածում (կմ141+000-կմ154+000)։ Նորոգվող ճանապարհն անցնում է ՀՀ Լոռու մարզով՝ Գարգառ, Գյուլագարակ, Ամրակից, Ստեփանավան բնակավայրերի մոտով։ Միջին նորոգման շրջանակներում նախատեսված են՝ ճանապարհային ծածկի ֆրեզում, հարթեցնող շերտի տեղադրում, ճանապարհային պատվածքի վերին շերտի տեղադրում, կողնակների հարթեցում, ուղղորդող սյուների տեղադրում, գծանշում տերմոպլաստով և այլն։ […]

̰
Կարեն Նալբանդյանը նշանակվել է «Պարտիզան»-«Սանտա Կլարա» հանդիպման մրցավարների տեսուչ

11:10 24.08.2021

Օգոստոսի 26-ին՝ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, կկայանա ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Պարտիզան» (Սերբիա) – «Սանտա Կլարա» (Պորտուգալիա) պատասխան հանդիպումը։ ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է հանդիպման մրցավարների տեսուչ։

̰
BACK_TO_TOP