TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+35.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Աֆղանստանում փախստականների թիվը հասել է 3․7 միլիոնի․ Եվրահանձնաժողովի նախագահ

23:59 21.08.2021

Հաջորդ շաբաթ կայանալիք Մեծ յոթնյակի հանդիպմանը Եվրամիությունը կառաջարկի դիտարկել Աֆղանստանից փախստականների ընդունման և բաշխման միջազգային սխեմա։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Իսպանիայում աֆղան փախստականների ժամանակավոր ընդունման կենտրոն կատարած այցից հետո, փոխանցում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն մտադիր է աֆղան փախստականների համար կազմակերպել օրինական և անվտանգ ուղիներ՝ նրանց մաքսանենգների […]

̰
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում արձանագրվել է 13% տնտեսական աճ

23:50 21.08.2021

Հայաստանում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում արձանագրվել է 13% տնտեսական աճ։ ?Տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ՝ ?Արդյունաբերություն, ներառյալ էներգետիկա + 6.72%, ?Գյուղատնտեսություն, որսորդություն և անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն +10% ?Շինարարություն +6.7% ?Առևտուր և ծառայություններ +14.4% ?Հանքարդյունաբերության ոլորտում արձանագրվել է 8.6% աճ, մշակող արդյունաբերության գծով՝ 6%: Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 1000 ԱՄՆ […]

̰
Վթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին․ կա 5 տուժած

23:45 21.08.2021

Օգոստոսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8․6 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Լյովա Սիմոնյանի վարած Mercedes մակնիշի և Հրազդան քաղաքի բնակիչ 34-ամյա Արտյոմ Գրիգորյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդներն ու Ա․ Գրիգորյանի ուղևորներ՝ Կապանի բնակիչ 26-ամյա Էմմա Գալստյանը, Հրազդան քաղաքի […]

̰
Առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

23:30 21.08.2021

Առաջիկա 5 օրերին Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտանգության կանոնները: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […]

̰
Փրկարարներն օգնության են հասել Դրախտիկում ռետինե մոտորանավակով ափից հեռացած քաղաքացիներին

23:15 21.08.2021

Օգոստոսի 21-ին, ժամը 18:44-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղում քաղաքացիները ռետինե մոտորանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը։ Փրկարարներն ափից մոտ 1 կմ հեռավորությունից դուրս են բերել […]

̰
Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու УАЗ-ը. վերջինս հայտնվել է ափամերձ հատվածում. կան վիրավորներ

23:00 21.08.2021

Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում, Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 67 կմ հատվածում բախվել են Mercedes և УАЗ մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով УАЗ-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Դեսպանատան աշխատակցուհու նկատմամբ կողոպուտ կատարելու դեպքը բացահայտվել է 

22:46 21.08.2021

2021թ. հունիսի 19-ին ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության աշխատակցուհուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը Երևան քաղաքի Հանրապետության փողոցում անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պայուսակը և դիմել փախուստի, որից հետո՝ րոպեներ անց, մեկ այլ անձ վերադարձրել է պայուսակը, սակայն պարզվել է, որ պայուսակից բացակայոմ է կանխիկ գումար, դիվանագիտական հավատարմագիրը և բանկային քարտը: Դեպքի առթիվ […]

̰
Գազայի հատվածի սահմանին 17 պաղեստինցի է տուժել

22:36 21.08.2021

Գազայի հատվածի սահմանին բողոքի ակցիայի ժամանակ իսրայելցի զինծառայողների կողմից 17 պաղեստինցի է վիրավորվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է տեղի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կիդրան։ Շաբաթ օրը պաղեստինցիներն ակցիա են իրականացնել սահմանին՝ Ալ-Աքսա մզկիթի հրդեհի 52-րդ տարելիցի կապակցությամբ և ընդդեմ Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիայի։ Իսրայելի հետ Գազայի սահմանին ամենշաբաթյա «վերադարձի երթերը» դադարեցվել էին 2020 […]

̰
Վստահ եմ՝ ջանք չեք խնայի, որպեսզի մեր ժողովուրդը հաղթահարի այս ճգնաժամը․ Վազգեն Մանուկյանը՝ Գարեգին Բ-ին

22:20 21.08.2021

Վազգեն Մանուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հոբելյանական տարեդարձի առթիվ․ «Վեհափառ Տեր, Շնորհավորում եմ Ձեզ 70-ամյա հոբելյանի առթիվ։ Ձեր կյանքի շուրջ 56 տարին Դուք նվիրել եք Հայ Առաքելական Եկեղեցուն և մեր հոգևոր կյանքին։ Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ, որոնք հաղթահարելու համար մեզ պետք են հոգևոր […]

̰
Գարեգին Բ-ն Վիեննայում հանդիպել է Արցախյան վերջին պատերազմում վիրավորում ստացած զինվորների հետ

22:14 21.08.2021

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր՝ օգոստոսի 21-ին, Վիեննայում հանդիպում ունեցավ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած զինվորների և նրանց ընտանիքների անդամների հետ, որոնք ս․թ․ ապրիլից Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի օրհնությամբ և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակության հրավերով իրենց բուժումն են ստանում Ավստրիայի Կաթոլիկ Եկեղեցու հովանու ներքո գործող բարձրակարգ բժշկական հաստատություններում։ Այս մասին տեղեկացնում է […]

̰
SHANTNEWS

22:00 21.08.2021

̰
ԱՄՆ-ն օգոստոսի 14-ից Աֆղանստանից տարհանել է մոտ 17 հազար մարդու

21:56 21.08.2021

ԱՄՆ իշխանություններն օգոստոսի 14-ից Աֆղանստանից տարհանել են մոտ 17 հազար մարդու։ Այս մասին Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ ասել է գեներալ Հենկ Թեյլորը, ով պատասխանատու է Քաբուլից իրականացվող տարհանման լոգիստիկայի համար։ «Տարհանման օպերացիայի մեկնարկի պահից՝ օգոստոսի 14-ից մենք դուրս ենք բերել մոտ 17 հազար մարդու»,-ասել է նա՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ հուլիսի վերջից, ամերիկացի զինվորականների ջանքերով, Աֆղանստանը […]

̰
Օրվա մեկնարկը Երկիր մոլորակի վրա․ NASA-ն լուսանկար է հրապարակել

21:44 21.08.2021

Հրապարակվել է գիշերային Երկիր մոլորակի լուսանկարը, որն արվել է Միջազգային տիեզերակայանի աստղագետների կողմից։ Այս մասին հաղորդվում է NASA-ի կայքում։ Լուսանկարում կարելի է տեսնել Երկրի վրա գիշերվա և առավոտվա հերթափոխի մեկնարկը։ Այն պահին, երբ լուսանկարն արվել է, Միջազգային տիեզերակայանը գտնվել է Բրազիլիայի հարավարևելյան ափի վերևում, Ատլանտյան օվկիանոսի վրա։

̰
Մանրամասներ օգոստոսի 25-ին մեկնարկելիք եռամսյա վարժական հավաքներից

21:31 21.08.2021

Պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով, 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ: Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության։ Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի ընդհանուր մինչև 110 միավոր […]

̰
Հունաստանը Թուրքիայի հետ սահմանին 40 կմ ցանկապատ է կառուցել

21:16 21.08.2021

Հունաստանն ավարտվել է Թուրքիայի հետ սահմանին 40 կմ երկարությամբ ցանկապատի շինարարությունը՝ կանխելու Եվրոպայում հայտնվելու փախստականների փորձերը՝ Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո։ Այս մասին հայտնում է Ekathimerini պարբերականը։ Աֆղանստանի իրադարձությունները մտավախություն են առաջացրել Եվրամիությունում 2015 թվականի միգրացիոն ճգնաժամի կրկնության հետ կապված, երբ մոտ մեկ միլիոն մարդ, փախչելով Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս պատերազմներից ու աղքատությունից, […]

̰
44-օրյա պատերազմի զոհերի շիրմաքարերի ձևի վերջնական ընտրության համար այսօր «Եռաբլուրում» կազմակերպվել էր հավաք-ժողով

21:01 21.08.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունն ավարտել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմի զոհերի շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը, որին մասնակցել են զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների հարազատները։ Արդյունքների ամփոփման և վերջնական որոշման համար այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կազմակերպվել էր ընդհանուր հավաք-ժողով, որին մասնակցել են նաև զոհերի հարազատները: ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Եռաբլուրում կառուցապատման աշխատանքները սկսվել են օգոստոսի 6-ից: […]

̰
ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ կառուցելու ցանկություն չունի․ Զախարովա

20:47 21.08.2021

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան դիտարկում է ԱՄՆ-ի հերթական հակառուսական պատժամիջոցները որպես դժկամություն՝ գործընկերային հիմքով կառուցելու երկկողմ հարաբերություններ։ Զախարովայի խոսքով՝ Վաշինգտոնը մտացածին առիթներով նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ, չնայած ներկա բարդ ժամանակաշրջանում երկրներին անհրաժեշտ է ընդլայնել փոխգործակցությունն ու միջազգային հարցերով համագործակցությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները սահմանվում են Աֆղանստանում […]

̰
SHANTNEWS

13:00 21.08.2021

̰
Արագածոտնի մարզում 28-ամյա վարորդը Lexus-ով կամրջից ցած է ընկել

12:57 21.08.2021

Օգոստոսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Աղձք գյուղի բնակիչ, 28-ամյա Արման Միրաքյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Ագարակ-Աղձք ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կամրջից ընկել ցած։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ա․ Միրաքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են […]

̰
Աբովյան քաղաքում ծանոթ տղամարդը գողացել է կնոջ պայուսակը և դրամապանակը, այնուհետև փորձել ներխուժել նրա բնակարան

12:52 21.08.2021

Օգոստոսի 20-ին, ժամը 19.05-ին, ոստիկանություն զանգած 41-ամյա կինը հայտնել էր, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում ծանոթ տղամարդը գողացել է պայուսակը և դրամապանակը, որի մեջ 62000 դրամ կար: Քիչ անց կինը հայտնել է, որ նույն տղամարդը փորձում է մտնել իր բնակարան։ Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է տղամարդու ինքնությունը։ Բացատրական աշխատանքի շնորհիվ Չարենցավան […]

̰
Փոքր Վեդի համայնքում կրակոցներ են հնչել

12:50 21.08.2021

Օգոստոսի 21-ին ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լուսառատ գյուղի 22-ամյա մի բնակիչ իր մոտ ապօրինի պահվող հրազենից Փոքր Վեդի համայնքում կրակոցներ է արձակել: Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին՝ ներկայացնելով դատարկ պահունակով «ԱԿՄ» ինքնաձիգը։ Կատարվում է քննություն։

̰
ԱՄՀ ներկայացուցչի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությունները

12:49 21.08.2021

Օգոստոսի 20-ին Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի տարածաշրջանային նոր ներկայացուցիչ Մեհդի Ռայիսիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությունները։ Անդրադառնալով ՀՀ կառավարության գործունեության նոր ծրագրին` Մեհդի Ռայիսիին հետաքրքրվել է ծրագրում նախանշված առաջնահերթություններով։ Նախարար Քերոբյանը ներկայացրել է կառավարության ծրագրի տնտեսական հատվածը և նշել, […]

̰
Անասնագողություն էին արել, ապա վթարի ենթարկվել

12:46 21.08.2021

Օգոստոսի 21-ին, ժամը 04.00-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի 18-ամյա վարորդը Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել է կայանված «ՄԱՆ» ավտոմեքենայի։ Վթարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդն ու 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները վթարված «ՎԱԶ-2106»-ում հայտնաբերել են 2 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված վարորդն ու ուղևորը ժամը […]

̰
Վաշինգտոնը կոչ է անում վերադառնալ բանակցություններին՝ Մինսկի խմբի հովանու ներքո

12:43 21.08.2021

Միացյալ Նահանգները դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին վերջին էսկալացիան: ԱՄՆ պետդեպարտամենտը կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի իրենց հանձնառությունները և անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ: «Միացյալ Նահանգները հորդորում է հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու հակամարտության տևական քաղաքական կարգավորման», – ասված է «Արմենպրես»-ի հարցմանը ԱՄՆ պետքարտուղարության […]

̰
Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

12:35 21.08.2021

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ, Արտաքին գործերի նախարար Վանգ Յին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, ասել է. «Ձերդ Գերազանցություն, Ուրախությամբ տեղեկացա ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ձեր նշանակման մասին, ինչի կապակցությամբ անկեղծորեն շնորհավորում եմ: Չինաստանը և Հայաստանն ավանդական բարեկամական գործընկերներ են: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի […]

̰
Խախտումեր Իջևանի դենդրոպարկում

12:21 21.08.2021

Վերջերս Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մ.Սայադյանի կողմից դիմում էր ներկայացվել Վարչապետի աշխատակազմ այն մասին, որ Իջևանի դենդրոպարկի տարածքում չորանում են մի քանի տասնյակ հազվագյուտ տեսակի ծառեր, այդ թվում ՀՀ Կարմիր գրքում գրանցված, նշելով, որ ծառերի չորանալու պատճառը «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի կողմից Աղստև գետի հունի վրա իրականացվող շինարարական աշխատանքներն […]

̰
Արարատի մարզի մի քանի բնակավայրերում ջրամատակարարումը 24 ժամով դադարեցվել է

12:09 21.08.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին՝ ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 22-ը՝ ժամը 09:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը: Արարատ քաղաք, Վեդի քաղաքի՝ Արարատյան, Իսահակյան, Խաչատրյան, Թումանյան փողոցներ, Այգեստան, Երասխ, Մրգավան, Վերին Դվին, Քաղցրաշեն, Արմաշ, Ավշար, Եղեգնավան, Ներքին Դվին, Սուրենավան, Նորակերտ գյուղեր: Ընկերությունը հայցում է […]

̰
Տեղի է ունեցել ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը

12:07 21.08.2021

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը, որի առանցքում պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության ապահովումն է: Կոմիտեի ղեկավարը բարեփոխումների գործընթացում կարևորել է խորհրդի անդամների ակտիվ մասնակցությունը. «Պետական եկամուտների կոմիտեի հիմնական առաքելությունը որակյալ ծառայությունների մատուցումն է առաջին հերթին տնտեսվարողներին, և այս առումով մենք տրամարդված ենք իրականացնել համակարգային բարեփոխումներ»։ ՊԵԿ նախագահ […]

̰
Աճյունների որոնումներն այսօր իրականացվում են Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում

11:54 21.08.2021

2020 թվականին Արցախի դեմ սկսված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները մինչ օրս շարունակվում են: Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներն իրականացվում են Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում: Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: Մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1645 աճյուն:

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել

11:42 21.08.2021

Օգոստոսի 20-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11085 քաղաքացու հետազոտություն, որից 1017-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
BACK_TO_TOP