TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+36.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Կոտայքի մարզում ծննդյան տոնի ժամանակ պայթուցիկը վնասել է 40-ամյա տղամարդու աչքը

11:12 23.08.2021

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 22-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Այդ օրը Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ «աջ աչքի ստորին կոպի պատռվածք, ակնագնդի ցնցում 3-րդ աստիճան, հիֆեմա հեմոֆթալմ, սկլեռայի ենթակոնուկտիվալ պատռվածք ?-ով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ […]

̰
Օգոստոսի 22-ի դրությամբ՝ կատարվել է 239342 քովիդ-պատվաստում

11:05 23.08.2021

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 22-ի դրությամբ` կատարվել է 239342 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 153888, երկրորդ դեղաչափ` 85454։ Հիշեցում. ✅ «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով ✅ Պատվաստումներն […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 251 նոր դեպք, 10 մահ

11:03 23.08.2021

Օգոստոսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 237 885 դեպք, որոնցից 224 493-ն` առողջացած, 4762-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7483 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 489 110 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5220 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 251 նոր դեպք: Ունենք 239 առողջացած, […]

̰
Հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ ԼՂ կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ. Լին Թրեյսի

10:52 23.08.2021

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: «Մենք աշխատելու ենք որպես Մինսկի խմբի համանախագահ՝ այդ դիրքերից ձգտելով իրավիճակի դեէսկալացիայի, միջադեպերի վերացման, որպեսզի հնարավոր լինի դիտարկել մնացյալ հարցերը՝ պատերազմի հետևանքների և մյուս խնդիրների վերջնական կարգավորումը»,- […]

̰
Լավրովը Զելենսկուն մեղադրել է ազգամիջյան ատելություն բորբոքելու մեջ

10:36 23.08.2021

Ռուսաստանն ուկրաինացի քաղաքական գործիչների ռուսաֆոբ հայտարարությունները գնահատում է որպես ազգամիջյան ատելության բորբոքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է RIA Novosti-ն։ Ավելի վաղ Ուկրաիայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Դոնբասը երբեք չի լինի ռուսական տարածք, իսկ նրանք, ովքեր սիրում են հարևան պետությունը և ցանկանում տարածաշրջանի ներառում դրա կազմի մեջ, առաջարկել […]

̰
Բացահայտվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպք

10:25 23.08.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային պաշտոն զբաղեցնող Երևանի քաղաքապետարանի «Թիվ 5 պոլիկլինիկա» ՓԲ ընկերության վիրաբույժ Ա.Չ-ն իր մտերիմ Ն.Ն-ի օժանդակությամբ վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերած Տ.Մ-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է` առանց պատվաստվելու Տ.Մ-ին «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը […]

̰
Բիտքոինի արժեքը մայիսի 15-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 50 հազար դոլարը

10:22 23.08.2021

Բիտքոին կրիպտոարժույթի գինն օգոստոսի 23-ին կարճ ժամանակով գերազանցել է 50 հազար դոլարը՝ մայիսի կեսերից ի վեր առաջին անգամ։ Այս մասին են վկայում թվային արժույթի Binance բորսայի տվյալները։ Բիտքոինի արժեքը Մոսկվայի ժամանակով 05։42-ին բարձրացել է ավելի քան 2․5 տոկոսով՝ հատելով 50 հազար դոլարի շեմը։ Սակայն շուտով փոխարժեքը նվազել է՝ հասնելով 49․8 հազար դոլարի։ Բիտքոինի արժեքը շարունակում […]

̰
SHANTNEWS

09:59 23.08.2021

̰
Զելենսկին օգնություն է խնդրել Էրդողանից

09:49 23.08.2021

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թուրք պաշտոնակցի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է նրան աջակցել Ղրիմի թաթարների ազատ արձակման հարցում, որոնք, ըստ նրա, ապօրինաբար պահվում են Ռուսաստանում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։ Զելենսկին հստակեցրել է, որ ճաղերի հետևում է գտնվում ղրիմաթաթարական ազգության Ուկրաինայի ավելի քան 100 քաղաքացի։ «Համոզված եմ, որ Ղրիմյան […]

̰
Վրացական փողոցում ավտոմեքենա է այրվել

09:38 23.08.2021

Օգոստոսի 23-ին, ժամը 00։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վրացական փողոցի թիվ 4 շենքի բակում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի բակում կայանած «Hyundai Veloster» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ռ․ Ա․)։ Հրդեհը մեկուսացվել […]

̰
Արգավանդի կահույքի սրահների մոտ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և շրջվել

09:27 23.08.2021

Օգոստոսի 23-ին, ժամը 05։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի կահույքի սրահների մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և շրջվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1958 թ․) կողաշրջվել է․ […]

̰
ԵՄ երկրներն աֆղան փախստականների հարցով պայմանավորվածություն ձեռք չեն բերել

09:21 23.08.2021

Աֆղան փախստականների հարցով ԵՄ երկրների միջև կոնսենսուսը բացակայում է։ Այս մասին հայտնել է Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան։ «ԵՄ երկրները պետք է ինքնուրույն որոշեն՝ ցանկանո՞ւմ են ունենալ միգրանտների նոր ալիք, թե ոչ։ Այժմ ԵՄ խորհրդում կոնսենսուս չկա»,-հայտարարել է Յանշան իր թվիթերյան էջում։ Նա հստակեցրել է, որ ԵՄ-ում չկա նույնիսկ մեծամասնություն՝ աֆղան փախստականների ընդունման օգտին։ Վարչապետի խոսքով, […]

̰
Անտառային հրդեհների պատճառով «Ֆանտաստիկ գազաններ» ֆիլմի աստղ Էդդի Ռեդմեյնը կորցրել է տունը

09:08 23.08.2021

Բրիտանացի դերասան, «Ֆանտաստիկ գազաններ» ֆիլմի աստղ Էդդի Ռեդմեյնը զրկվել է առանձնատնից Ֆրանսիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։ 2 մլն ֆունտ արժողությամբ տունը գտնվում է Լազուրե ափում և 35 տարի պատկանել է նրա ծնողներին։ Ռեդմեյնն այնտեղ է անցկացրել իր մանկությունը։ Կրակը լրիվ ոչնչացրել է տան երկրրդ հարկը։ Շինությունը գտնվում է […]

̰
Բայդենը հայտնել է թալիբների դեմ պատժամիջոցներ սահմանելու պայմանը

08:56 23.08.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «Թալիբան» արմատական շարժման նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշումը կախված կլինի թալիբների վարքագծից։ Քաբուլի օդանավակայանում տիրող իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ նախագահի ելույթի հեռարձակումը եղել է օգոստոսի 22-ին, Սպիտակ տան յութուբյան ալիքով։ «Իմ պատասխանն է՝ այո․ դա կախված է նրանց վարքագծից»,-ասել է Բայդենը՝ նշելով, որ արմատական շարժումը դեռևս չի ձեռնարկել գործողություններ՝ ուղղված […]

̰
Աֆղան նախարարը Գերմանիայում պիցցայի առաքիչ է դարձել

08:45 23.08.2021

Աֆղանստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Սայեդ Ահմադ Շաթ Սաադատն այժմ առաքիչ է աշխատում գերմանական Լայպցիգ քաղաքում։ Այս մասին հայտնում է EHA News-ը։ Նա հանդիսանում է Lieferando առաքման ծառայության աշխատակից և հեծանվով պիցցա է առաքում։ Աշրաֆ Գանիի նախագահության ժամանակ նա 2018 թվականից եղել է նախարարների կաբինետի կազմում։ Սաադատը պատասխանատու է եղել գյուղական բնակչության համար […]

̰
ԱՄՆ Թենեսի նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 21-ի

08:34 23.08.2021

Ամերիկյան Թենեսի նահանգում սաստիկ ջրհեղեղը խլել է առնվազն 21 մարդու կյանք։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իշխանությունների հայտարարությունը։ Առնվազն 50 բնակիչ անհետ կորած է համարվում։ Նահանգում որոնողափրկարարարական աշխատանքները շարունակվում են։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հեղեղումների հետևանքով նահանգի Համֆրիս շրջանում զոհվել են 8 մեծահասակներ և երկվորյակ երեխաներ՝ տղա և աղջիկ։ Օգոստոսի 21-ին տարածաշրջանում գրանցվել […]

̰
Բայդենն առանց հուշաթղթի չի կարողացել հայտնել Աֆղանստանում ԱՄՆ-ի կորուստների թիվը

08:24 23.08.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճեպազրույցի ժամանակ չի կարողացել հայտնել Աֆղանստանում ԱՄՆ-ի կորուստների թիվը՝ առանց գրությանը նայելու։ Ղեկավարի ելույթը հեռարձակել է С-Span-ը։ Սպիտակ տանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, նա պիջակի գրպանից դուրս է բերել թղթի կտորն ու ասել․ «Այս թուղթն ինձ հետ է ամեն օր․ ահա ում ենք փաստացի կորցրել․ 2448 ամերիկացիներ մահացած են, 20 722-ը՝ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:09 23.08.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-16:00 Աճեմյան 2-րդ փողոցի նրբանցք 1-26 սեփական տներ, Սուվորովի փ. 36-76 սեփական տներ, Բուռնազյան փ. 59-117 սեփական տներ և Բուռնազյան նրբ. 1-58 սեփական տներ, 11:00-17:00 Արամ Խաչատրյան փ. 20-20/1 շենքեր և հարակից […]

̰
Ուկրաինան և Վրաստանը փոխադարձ ճանաչել են COVID-վկայականները

23:59 22.08.2021

Ուկրաինան և Վրաստանն ավարտել են պատվաստումների վերաբերյալ քովիդ-վկայականների փոխադարձ ճանաչման գործընթացը։ Դրանք թույլ կտան դյուրացնել երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը։ «Այս տարի ուկրաինացի զբոսաշրջիկների թիվը Վրաստանում աճել է 70 տոկոսով։ Մենք արդեն ավարտել ենք քովիդ պատվաստումների մասին վկայականների փոխադարձ ճանաչումը»,-ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին ԵՄ-ն որոշում […]

̰
Արագածոտնի մարզում Volkswagen Golf-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. կան տուժածներ

23:54 22.08.2021

Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 48-ամյա Վահան Հովսեփյանը, իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 81 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, երկու անգամ շրջվելով հայտնվել դաշտում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: Փաստի […]

̰
Ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալվել է ԵԿՄ Արարատի տարածքային ստորաբաժանման նախագահը․ Քննչական կոմիտե

23:47 22.08.2021

2021թ. օգոստոսի 21-ին ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի 22-ամյա բնակիչն իր մոտ ապօրինի պահվող հրազենից Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում կրակոցներ է արձակել: Նույն օրը՝ ժամը 01.15-ին, երիտասարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին և ներկայացրել «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և ինքնաձիգի մեկ հատ դատարկ պահունակ: […]

̰
Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը․ ՊՆ

23:44 22.08.2021

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ: Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն իր […]

̰
Ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա

23:34 22.08.2021

Առաջիկա 5 օրերին Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտանգության կանոնները: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 22-ի ցերեկը, 23-26-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ […]

̰
Մանրամասներ Արևաշող գյուղում բռնկված հրդեհից

23:21 22.08.2021

Օգոստոսի 22-ին, ժամը 20։23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշող գյուղում այրվում է բնակելի տուն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։ […]

̰
Օգոստոսի 20-ին Աֆղանստանից դուրս եկած Վրաստանի 16 քաղաքացի վերադարձավ հայրենիք

23:05 22.08.2021

Օգոստոսի 20-ին Աֆղանստանից դուրս եկած Վրաստանի 16 քաղաքացի վերադարձել է հայրենիք: Նրանց ինքնաթիռը լուսադեմին վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները։ Վրաստանի 16 քաղաքացիներ գտնվում էին բրիտանական ռազմաբազայում՝ Քաբուլից տարհանվելուց հետո: Ըստ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Խվթիսիաշվիլիի՝ Վրաստանի քաղաքացիների անվտանգ վերադարձը հայրենիք հնարավոր է դարձել գործընկեր երկրների օգնությամբ: Վրաստանի վեց […]

̰
Աֆղանստանում դիմակայության առաջնորդը հրաժարվում է հանձնվել․ հարյուրավոր թալիբներ ուղղվում են Փանջշեր

22:51 22.08.2021

«Թալիբան» շարժումը հայտարարել է, որ իր գրոհայինները շարժվում են իրենց վերահսկողության տակ չգտնվող միակ նահանգի՝ Փանջշերի ուղղությամբ, որը գտնվում է մայրաքաղաք Քաբուլից հյուսիս-արևելք։ «Իսլամական էմիրության հարյուրավոր մոջահեդներ ուղղվում են Փանջշեր նահանգ՝ դրա նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար, դա այն բանից հետո, երբ տեղի պաշտոնատար անձինք հրաժարվել են նահանգը խաղաղ հանձնել»,-թալիբների ներկայացուցչի խոսքերն է մեջբերում France Presse-ը։ […]

̰
Կորոնավիրուսի դեմ ամբողջովին պատվաստվել է Վրաստանի չափահաս բնակչության 10%-ը

22:38 22.08.2021

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսն անցել է 286 187 մարդ, ինչը կազմում է երկրի չափահաս բնակչության 10%-ը: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը, փոխանցում է jnews.ge-ն։ 675 978 մարդու կամ չափահաս բնակչության ավելի քան 23.7%-ին ներարկվել է պատվաստանյութի միայն մեկ դեղաչափ: Այսպիսով, օգոստոսի 22-ի դրությամբ՝ Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել […]

̰
Թալիբները դիմակայության առաջնորդին 4 ժամ են տվել հանձնվելու համար

22:26 22.08.2021

«Թալիբան» արմատական շարժումը, որը վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի ողջ տարածքը, բացառությամբ մեկ նահանգի՝ Փանջշերի, այնտեղի դիմակայության առաջնորդ Ահմեդ Մասուդին 4 ժամ է տվել հանձնվելու համար։ Այս մասին հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը։ Թալիբները հայտարարել են, որ իրենց պայմանների չկատարման դեպքում, իրենք կսկսեն գրոհը Փանջշերի վրա, որտեղ գտնվում է Մասուդն ու Աֆղանստանի առաջին փոխնախագահ Ամրուլա Սալեհը։ […]

̰
Բոլիվիայի նախկին նախագահը բանտում ինքնասպանության փորձ է արել

22:14 22.08.2021

Բոլիվիայի նախկին նախագահ Ժանին Անիեսը, ով ձերբակալված է պետական հեղաշրջման գործով, փորձել է բանտում ինքնասպան լինել։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով նրա փաստաբաններին։ Անիեսը փորձել է վնասել երակները՝ երեք կտրվածք հասցնելով դաստակին։ Նրան նկատել է բանտային բժիշկը և տեղափոխել բանտին կից հիվանդանոց։ Երկրի ներքին գործերի նախարար Կառլոս Կաստիլիոյի խոսքով՝ նրա առողջությանը վտանգ չի […]

̰
Լոռու մարզում 36-ամյա տղամարդն ընթացքի ժամանակ ընկել է ԳԱԶ-53-ի բարձված խոտի վրայից և տեղում մահացել

00:10 22.08.2021

Օգոստոսի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Տաշիր քաղաքից Բլագադարնոյե գյուղի սկզբնամաս ընկած հատվածում, Վանաձորի բնակիչ, 23-ամյա Գարեգին Մանուկյանի վարած՝ խոտով բարձված ԳԱԶ-53 մակնիշի ավտոմեքենայի ընթացքի ժամանակ, խոտի վրա նստած, Դաշտադեմ գյուղի բնակիչ, 36-ամյա Ահարոն Թանգամյանը, ըստ նախնական տեղեկությունների, վայր է ընկել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ընկնելու հետևանքով Ա. Թանգամյանը տեղում մահացել […]

̰
BACK_TO_TOP