11:29 21.08.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 21-ին ծննդյան 70-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում մասնավորապես ասված է. «Վեհափա՛ռ Տեր, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ պանծալի հոբելյանի՝ Ձեր ծննդյան 70-ամյակի կապակցությամբ: Ձեր անցած […]
11:18 21.08.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Մենք առանձնացրել ենք Ադրբեջանի նախագահի «CNN Türk»-ին օգոստոսի 14-ի հարցազրույցի և օգոստոսի 16-ին Քարվաճառ ու Բերձոր նրա այցերի ելույթի այն հատվածները, որոնք հայատյացություն ու թշնամանք են պարունակում և հայերեն ու անգլերեն լեզուներով ուղարկել ենք ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, գործադիր իշխանության և իրավապահ մարմինների, […]
11:04 21.08.2021
Օգոստոսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 237 249 դեպք, որոնցից 224 019-ն` առողջացած, 4737-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7350 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 476 957 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7629 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք: Ունենք 283 առողջացած, […]
10:47 21.08.2021
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 74 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 901 դեպք, ապաքինվել էր 2 586 պացիենտ: Երեկ, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 743 դեպք, մահացել՝ 59 պացիենտ:
10:14 21.08.2021
Ռուսաստանը նոր պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի 73 պաշտոնատար անձանց նկատմամբ։ Համապատասխան ցուցակն օգոստոսի 20-ին հաստատել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Ցուցակում է ընդգրկվել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, Գերագույն ռադայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան, Հաշվիչ պալատի ղեկավար Վալերի Պացկանը և Դնեպրոպետրովսկի նահանգապետ Վալենտին Ռեզնիչենկոն։ Ընդհանուր […]
09:48 21.08.2021
Եվրոպայի և Ասիայի 11 երկրներ առաջարկել են իրենց տարածքը Աֆղանստանից տարհանվող մարդկանց տարանցման համար։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ, հայտնում է C-Span հեռուստաալիքը։ Նրա խոսքով՝ Կատարի ավիաբազայի գերբեռնվածությունն ուրբաթ ստիպել է ամերիկյան իշխանություններին 6-7 ժամով դադարեցնել տարհանման չվերթները Քաբուլից և տարանցման նոր կետեր փնտրել։ Իրենց տարածքն առաջարկած երկրներն են […]
09:36 21.08.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ջրաշեն գյուղի «Աբովյան» թաղամասի, Լեռնավան գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի «Կենտրոնական» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
09:23 21.08.2021
Հայտնի կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինն առաջարկել է կոնգրեսին 3 իմփիչմենթ հայտարարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նկատմամբ, այդ թվում՝ Աֆղանստանում ստեղծված իրադրության համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ջորջիա նահանգը ներկայացնող կին հանրապետականը հայտնել է, որ կոնգրեսի դիտարկմանն է ներկայացրել Բայդենին իշխանությունից հեռացնելու բանաձևերի նախագծեր։ Նա նշում է, որ Բայդենը «Թալիբան» ահաբեկչական իշխանության ներքո է […]
09:11 21.08.2021
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 7 մարդու նկատմամբ, ովքեր, բրիտանական և ամերիկյան իշխանությունների տվյալներով, հանդիսանում են ռուսական հետախուզության աշխատակցիներ և կասկածվում են Ալեքսեյ Նավալնիի թունավորմանը մասնակցություն ունենալու մեջ։ Պատժամիջոցներ են սահմանել նաև ՌԴ 2 կառույցների՝ Անվտանգության դաշնային ծառայության քրեագիտության ինստիտուտի և ՌԴ ռազմաբժշկության փորձագիտական ինստիտուտի նկատմամբ։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։ Հիշեցնենք՝ Նավալնին […]
09:03 21.08.2021
Օգոստոսի 21-ին, ժամը 03:44-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող շենքերից մեկի մոտակայքում «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «MAN» մակնիշի ավտոքարշակին։ Մինչ […]
08:48 21.08.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ զրույցում մարդկանց տարհանումն Աֆղանստանից անվանել է պատմության մեջ խոշորագույն ավիակամուրջը, որը կազմակերպելն անհնար կլիներ առանց արաբական միապետության օգնության։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Կատարը դարձել է հիմնական տեղափոխման կետը հազարավոր ամերիկացիների, երրորդ երկրների քաղաքացիների և խոցելի խմբերի աֆղան բնակչության համար, […]
08:39 21.08.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ մեղադրել է Ուկրաինային նրանում, որ վերջինս իբրև թե ծրագրում է դուրս գալ Մինսկի գործընթացից։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»։ Մասնավորապես, Պուտինը խնդրել Մերկելին ճնշում գործադրել պաշտոնական Կիևի վրա՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում և Ղրիմում անցումային շրջանի մասին օրենքի պատճառով։ Նրա կարծիքով՝ եթե այդ […]
08:22 21.08.2021
Եվրախորհրդարանի նախագահ Դևիդ-Մարիա Սասոլին խայտառակություն է անվանել Բելառուսի ռեժիմի կողմից միգանտների օգտագործումը Եվրամիության դեմ հիբրիդային պատերազմ մղելու համար։ Այս մասին նա հայտարարել է Էստոնիա այցի ժամանակ, գրում է Delfi-ն։ Քաղաքական գործիչը նաև կոչ է արել ուժեղացնել հսկողությունը եվրոպական սահմաններին, ինչից էլ կախված է ԵՄ բոլոր քաղաքացիների անվտանգությունը։ «Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի անվտանգությունը Եվրոպայի համար առաջնահերթություն […]
12:56 20.08.2021
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով, կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1356 – Ն որոշմամբ, պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով, 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում […]
12:51 20.08.2021
Օգոսոտսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ծիծեռանակաբերդի խճուղում նոր կառուցված կամրջի հարևանությամբ ճանապարհի մոտ 30 մետր հատվածում փլուզում է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Պարզվել է, որ փլուզվել է մայթեզրը, որի հարևանությամբ շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Փրկարարաները սահմանազատել են տարածքը։ […]
12:40 20.08.2021
Օգոստոսի 19-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային։ Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա մի շարք ուղղություններով համագործակցությունը և ընդգծել, որ այն զարգացնելու դեռևս չիրացված հնարավորություններ կան։ Շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար՝ Մարիանո Վերգարան նշել է, որ հայկական ապրանքների նկատմամբ Արգենտինայում մեծ հետաքրքրություն և […]
12:11 20.08.2021
Օգոստոսի 10-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է Հայաստանում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, վայրաճ բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, ինչպես և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը և բացահայտումը: Օգոստոսի 18-ից 19-ը հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2898 կգ վայրաճ կանեփի զանգված: Տնամերձ 12 հողամասից հայտնաբերվել է կանեփի 247 բույս: […]
12:10 20.08.2021
Օգոստոսի 20-ին, ժամը 9․10-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին տեղեկություն է ստացվել, որ նռնակներով զինված մի տղամարդ մտել է Բաբաջանյան փողոցի բուքմեյքերական ընկերության մի գրասենյակ։ Գրասենյակ են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։ Զինված տղամարդու հետ բանակցություններն արդյունք են տվել։ Նա դուրս է եկել բուքմեյքերական ընկերության գրասենյակից ու տեղափոխվել ոստիկանություն։ Պարզվել է ինքնությունը՝ Երևանի Բաբաջանյան […]
12:07 20.08.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որից 35-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 23, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման և զենք-զինամթերքի առգրավման՝ 8-ական, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և սառը […]
12:01 20.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանի Հանրապետությունում։ Հայաստանի վարչապետը օգոստոսի 20-ին մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստի աշխատանքներին։ ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերը նիստի ընթացքում անդրադարձել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցերի։ Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել ԵԱՏՄ ներքին շուկայում՝ 2021-2022թթ. վերացման ենթակա բացառությունների և սահմանափակումների ցանկը, ԵԱՏՄ անդամ երկրների՝ 2021-2023թթ․ տրանսպորտային […]
11:57 20.08.2021
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ տան 2-րդ հարկից ընկնելու հետևանքով 1 տարեկան 8 ամսական երեխան ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 8 ամսական երեխա է հանկարծամահ եղել։ «Երեխան հանկարծամահ չի եղել, նա գլխի վրա ընկել է իրենց տան 2-րդ հարկից ու ստացել կյանքի հետ […]
11:51 20.08.2021
Պատերազմից հետո Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչների համար անհրաժեշտ են եկամուտի նոր աղբյուրներ, նոր լուծումներ: Շատ բնակիչներ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների պատճառով զրկվել են տներից, արոտավայրերից ու հողատարածքներից ու նրանց իրավունքները շարունակում են մնալ խախտված: Տեսանյութում ներկայացված են մարդկանց խնդիրները, կարիքները, որոնք գնահատելու համար Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ղեկավարը համատեղ […]
11:42 20.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդունքում պարզվել են Բագրավան համայնքի ղեկավարի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Բագրավան համայնքի ղեկավարը, 2002-2017թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով և շահադիտական նպատակով, համայնքի երկու բնակչուհիների հրամանագրել է […]
11:35 20.08.2021
ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ավարտվել է 2020թ․-ի 44-օրյա պատերազմում զոհված և պանթեոնում հուղարկավորվածների շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը, որին մասնակցել են զոհվածների եւ զինվորական պանթեոնում հուղարկավորվածների հարազատները։ «Արդյունքների ամփոփման և վերջնական հայտարարի գալու համար քվեարկության մասնակիցներին խնդրում ենք ս․թ․ օգոստոսի 21-ին, ժամը 18։00-ին ներկայանալ «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ մասնակցելու ընդհանուր հավաք-ժողովին»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
11:32 20.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանի Հանրապետությունում։ Հայաստանի վարչապետը օգոստոսի 20-ին մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստի աշխատանքներին։ Նիստից առաջ ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերին հյուրընկալել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը՝ ողջունելով նրանց Չոլպոն-Ատայում և արդյունավետ ընթացք մաղթելով ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Վարչապետ Փաշինյանն ընդլայնված կազմով հանդիպմանը հանդես է եկել ելույթով, որում, […]
11:27 20.08.2021
Հիմնանորոգվում է Հ-11, Խոր վիրապին մոտեցող հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ1+700 հատվածը։ Ճանապարհահատվածը գտնվում էր անմխիթար վիճակում։ Հիմնանորոգման ընթացքում կատարվել են հողային աշխատանքներ, տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ, կկատարվի կողնակների հարթեցում, ճանապարհի կահավորում և այլն։ Կապալառու կազմակերպությունը «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ն է։ Հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը։ Ճանապարհի հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 74 […]
11:11 20.08.2021
ԵԱՏՄ-ի շրջանակներում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի նորմատիվային բազայի ստեղծումը ինտեգրացիոն միության զարգացման առանցքային բաղադրիչներից է: TASS գործակալության հաղորդմամբ՝ ղրղզական Չոլպոն-Աթա քաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ելույթի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Համոզված ենք՝ միության արդյունավետ զարգացման առանցքային բաղադրիչներից մեկը հետևողական և թափանցիկ աշխատանքն է, որն ուղղված է […]