11:01 10.08.2021
Օգոստոսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 232 610 դեպք, որոնցից 221 590-ն` առողջացած, 4658-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5234 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 402 666 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6158 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 313 նոր դեպք: Ունենք 183 առողջացած, […]
10:52 10.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատարը, օգտագործելով Գորիս համայնքապետարանի ենթակայության ներքո գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ վերահսկողական լիազորություններ ունենալու հանգամանքը, 2021թ. հունիսի 8-ին զանգահարել և պարտադրել է […]
10:48 10.08.2021
Օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ: Հայկական կողմը կորուստներ չունի: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը կոչ է […]
10:45 10.08.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 08.00-ից մինչև օգոստոսի 12-ը՝ ժամը 08.00-ն, կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի՝ 5-րդ փողոցի 33, 34 շենքերի, Կայարան թաղամասի, «Մասիս Տոբակո», «Ոոսկե Կացին» ընկերությունների, Օրթոպեդիկ հիվանդանոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]
10:35 10.08.2021
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օգոստոսի 9-ին հանդիպել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ։ Հանդիպմանը քննարկվել են հայկական կողմի գերիների վերադարձին ու անհայտ կորածներին առնչվող հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը։
10:24 10.08.2021
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, միգրանտների համար մշակել է MigApp անվճար հավելվածը, որը տրամադրում է անվտանգ և վստահելի տեղեկատվություն երկրների միգրացիոն ծառայությունների, այդ թվում բժշկական ծառայությունների, երկրի հատուկ տվյալների, տարատեսակ կոնտակտային տվյալների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն։ Հավելվածի մասին ավելին, ինչպես նաև՝ ներբեռնման հղումներն՝ այստեղ։
10:15 10.08.2021
Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի՛ պարոն վարչապետ, Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային խորհրդի անունից, մեծ հաճույքով, Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Միևնույն ժամանակ, այս նշանակալի պաշտոնում Ձեզ եմ ուղղում հաջողության լավագույն բարեմաղթանքներս, ցանկանում եմ […]
10:12 10.08.2021
Օրերս ստացված ահազանգի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Կոտայքի մարզի Գեղարդ համայնքի վարչական տարածքում Աժդահակ լեռան հարակից «Կարմիր ավազ» կոչվող լճակում իրականացրած զննման արդյունքում պարզել են, որ ՀՀ Արմավիրի մարզի բնակիչ Թ.Խուդոյանը կենդանիներին ջրելու նպատակով լճակից իրականացնում է ապօրինի ջրառ: Պոմպը և պոլիէթիլենային խողովակաշարը տեղում ապամոնտաժվել է, Խուդոյանը ենթարկվել է վարչական […]
09:49 10.08.2021
Օգոստոսի 10-ին, ժամը 05։11-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արմենիա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս․ Թ․ ծնված 1979 թ․) դուրս է […]
09:41 10.08.2021
Օգոստոսի 9-ին, ժամը 02։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «Mercedes ML» և «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև վարորդներից մեկը վրաերթի է ենթարկվել։ Փրկարարները […]
09:37 10.08.2021
Օգոստոսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում նախատեսված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ռուսաստանցի գործընկերոջ հետ, ինչպես նաև աշխատանքային մի շարք այլ հանդիպումներ:
09:31 10.08.2021
Լոնդոնյան հանրահայտ բացվող Թաուեր կամուրջը չեն կարողանում փակել այն բանից հետո, երբ այն բացվել է մոտեցող նավին ընդառաջ։ Կամրջով ավտոմոբիլային և հետիոտնային երթևեկությունը փակ է, ինչը ողջ քաղաքում խցանումների պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Նշենք, որ կամուրջը կապում է Լոնդոնի կենտրոնական և հարավային մասերը։ Թաուեր կամուրջը, որը ձգվում է Թեմզա գետի […]
09:19 10.08.2021
Չեխիայում կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստված 5․08 մլն բնակչից վարակվել է 4570-ը կամ 0,09%-ը։ Նման տվյալներ է հրապարակել ČTK տեղի պարբերականը՝ հղում անելով Տեղեկատվության և վիճակագրության առողջապահական ինստիտուտին։ Հանրապետության բնակիչը լիարժեք իմունիզացված է համարվում երկրորդ դեղաչափով պատվաստվելուց 14 օր հետո։ Առաջին ներարկումից հետո կորոնավիրուսով վարակում է հաստատվել 23․3 հազար մարդու մոտ։ Փորձագետները նշում են, որ վերջին […]
09:04 10.08.2021
Եվրոպական միությունը հավանություն է տվել Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Կանադայի իշխանությունների կողմից Բելառուսի դեմ պատժամիջոցային փաթեթի ընդլայնմանը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունն իր թվիթերյան էջում։ «ԵՄ-ն գործում է ԱՄՆ-ի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի հետ միաձայն՝ աջակցելով Բելառուսի ժողովրդին։ Մենք կշարունակենք ճնշում գործադրել Լուկաշենկոյի ռեժիմի վրա այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր քաղբանտարկյալներն ազատ […]
08:51 10.08.2021
Օգոստոսի 9-ին, ժամը 20:04-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Ղալթաղչի» կոչվող կայարանի հարակից տները տեղացած հորդառատ անձրևից ջրալցվում են։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկայի օգնությամբ 4 տներից հեռացրել […]
08:40 10.08.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Քրեական գործերին վերաբերող հիմնարար խնդիր է շարունակում մնալ պրակտիկան, երբ մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքը` երկրից դուրս գալը ոչ իրավաչափ սահմանափակվում է` նրան շարունակաբար պահելով անորոշ վիճակում: Ցավոք, այս խնդիրն այդպես էլ չվերացավ: Օրինակ՝ Ոստիկանությանն ուղղված քննիչի ընդամենը մի գրության հիման վրա մարդու նկատմամբ կիրառվում […]
08:32 10.08.2021
«Թալիբան» արմատական շարժման գրոհայինները գրավել են Այբակ քաղաքը՝ Աֆղանստանի հյուսիսային Սամանգան նահանգի մայրաքաղաքը։ Դա 6-րդ վարչական կենտրոնն է, որը վերջին մի քանի օրերին անցել է նրանց վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է TOLO News-ը։ Կառավարական ուժերը նահանջել են կենտրոնից, և գրոհայինները զավթել են ոստիկանության կենտրոնակայանի և ազգային անվտանգության վարչության շենքերը։ Վերջին օրերին թալիբների ձեռքն են […]
08:22 10.08.2021
Հունաստանի տարածքում աննախադեպ շոգի և երաշտի պատճառով վերջին մի քանի օրում 586 հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, հայտնում է ERT1 հեռուստաալիքը։ «Վերջին օրերն ամենածանրն էին մեր երկրի համար վերջին տասնամյակում։ Մենք պայքարել ենք և շարունակում ենք պայքարել ողջ ուժով։ Բայց մեր առջև աննախադեպ մասշտաբի տարերք է․ մի քանի օրում […]
12:55 09.08.2021
Պետությունը կաջակցի հետազոտություններ ներկայացրած ասպիրանտներին և հայցորդներին։ Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն մարտի 30-ին հայտարարել էր «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2021» մրցույթը, որի հայտերի ընդունման ժամկետը կրկին երկարաձգվել է․ հայտերն առցանց կընդունվեն մինչև 2021 թ. օգոստոսի 27-ը՝ ժամը 18:00-ը։ Պահանջվող փաստաթղթերն առձեռն կարելի է ներկայացնել մինչև 2021 թ. սեպտեմբերի 3-ը: […]
12:50 09.08.2021
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել իր վարույթում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերի քննության արդյունքների մասին։ ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական գործերը։ 2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններ վերաբերյալ […]
12:45 09.08.2021
Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, դրա շուրջ վերջին զարգացումները և ՀԱՊԿ շրջանակներում առկա մեխանիզմների օգտագործման հնարավորությունները իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացում: Զրուցակիցները անդրադարձել են նաև ս.թ. սեպտեմբերին Տաջիկստանում կայանալիք […]
12:26 09.08.2021
Օգոստոսի 7-ին, ժամը 08.00-ին, Երևանի Վ. Փափազյան փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 79-ամյա Արսեն Խաչատրյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Օգոստոսի 8-ին, ժամը 22.20-ին, տղամարդը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն։
12:21 09.08.2021
Պատվաստումային գործընթացը շարունակվում է։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 8-ի դրությամբ` կատարվել է 194902 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 132529, երկրորդ դեղաչափ` 62373։ Հիշեցում. ✅ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։ ✅ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. […]
12:16 09.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում շարունակվում է Էջմիածին քաղաքում գործող «Համակցված կերերի» վաճառքի մասնագիտացված խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: 2021թ. հուլիսի 27-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, […]
12:04 09.08.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 6-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 133 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 34, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, խարդախության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, ծեծի, սպանության սպառնալիքի և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու՝ 4-ական, սպանության, յուրացման կամ վատնման, համակարգչային հանցագործության […]
11:55 09.08.2021
Օգոստոսի 2-ից 8-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 585 դեպք, որից 304-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 227 հրդեհի, 2 փլուզման, 2 ուժեղ քամու, 1 ուժեղ կարկուտի, 5 ինքնասպանության փորձի դեպք, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 159 կենցաղային կանչ. տուժել է 90 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 7 քաղաքացի: Նախորդ շաբաթվա […]
11:45 09.08.2021
Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2021թ. մայիսի 31-ի որոշմամբ բավարարել էր ՀՀ բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի դիմումը, որի դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը բերել էր վերաքննիչ բողոք: Հիշեցնենք, որ այդ որոշմամբ Առաջին ատյանի դատարանը գտել էր, որ նախքան Ռուբեն Վարդազարյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելը, դատախազությունը պետք է դիմեր ՀՀ բարձրագույն […]