08:22 03.07.2021
Կանադայի տարածքում հաստատված անոմալ շոգի զոհն է դարձել 719 մարդ։ Այս մասին հայտնում է Բրիտանական Կոլումբիա նահանգի դատափորձագիտական ծառայությունը։ Այս մասին հայտնում է CBC-ն։ Նահանգի գլխավոր դատաբժիշկ Լիզա Լափոյնթի խոսքով՝ անցած ուրբաթից մինչև այս հինգշաբթի դատափորձագիտական ծառայությունը ստացել է հանկարծամահության վերաբերյալ մեծաթիվ հաղորդագրություններ։ Համեմատության համար նա նշել է, որ մինչ անոմալ շոգերի վրա հասնելը, վերջին […]
12:53 02.07.2021
Հունիսի 30-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին ներկայացրին Զորավան գյուղում բնակվող մի անչափահասի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թաց կանաչավուն կանեփի զանգված։ Ըստ անչափահասի՝ հայտնաբերվածը քաղել էր Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում կանեփի վայրաճ թփերից։ Հանգամանքները պարզվում են։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են […]
12:44 02.07.2021
Հայաստանում լիցենզավորման դաշտ են բերվում նախադպրոցական ծառայությունները, այդ թվում՝ զարգացման կենտրոնները։ Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ օրենքների ընդունման նպատակն է նախադպրոցական կրթության […]
12:42 02.07.2021
Հունիսի 21-ին Վանաձորի Սայաթ-Նովայի զբոսայգում դանակահարություն էր եղել։ Երկու անծանոթ տղամարդիկ վեճի էին բռնվել, քաշքշել իրար, և վեճն ավարտվել էր դանակահարությամբ։ Կատարվածի մասին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկացան հիվանդանոցից։ Ժամը 19.30-ի սահմաններում հերթապահ քույրն ահազանգել էր, որ ծակած-կտրած վերքերով 32-ամյա մի տղամարդ բուժօգնության է դիմել։ Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց։ Ոստիկանները զննեցին կրիմինալ դեպքերի գրանցման մատյանը, կազմեցին […]
12:37 02.07.2021
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից իրականացված շուրջօրյա հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպքը։ Օրերս Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, մասնակցությամբ` Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցների և Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Ոստիկանության աշխատակիցների, մաքսային հսկողության են ենթարկել Իրանի Իսլամական […]
12:35 02.07.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 29, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 7-ական, ընտրական իրավունքի խախտման՝ 6, զենք-զինամթերքի առգրավման ու ընտանեկան բռնության՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու և փաստաթղթեր կեղծելու, […]
12:26 02.07.2021
Հունիսի 28-ին, ժամը 11.30-ին, մի ընկերության Անդրանիկի փողոցի մասնաճյուղի աշխատակցից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ «զենքը պահել, գումար են տարել»: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 11-ի սահմաններում անհայտ անձը ատրճանակի նմանվող առարկայի սպառնալիքով մասնաճյուղի պահոցից հափշտակել էր փող և դիմել փախուստի: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ՔՈ գլխավոր վարչության, Մալաթիայի բաժնի քրեական […]
12:17 02.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը: 2. […]
12:11 02.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 964 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 28 190 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական 3,42%, վերջին 14 օրը –2,74%, վերջին 7 օրը –3,09%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 368 022 դեպք: Ապաքինվել է ևս 607 պացիենտ, և նրանց ընդհանուր […]
12:01 02.07.2021
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։ Պաշտպանը հանձնակատարին է ներկայացրել Ադրբեջանից հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հրատապությունը՝ ներկայացնելով փաստեր այն մասին, որ ադրբեջանական կողմը գերիներին պահում է մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտումներով։ Արման Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների […]
11:53 02.07.2021
2021 թվականի հունվարից վերսկսվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Դպրոցական բաժանորդային համակարգի» ծրագիրը, որը բոլոր հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտներին տարվա ընթացքում տարբեր մշակութային հաստատություններ՝ թանգարան, համերգասրահ և թատրոն, մեկական այց կատարելու հնարավորություն է տալիս: ՀՀ մշակույթի ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունների՝ 2018 թվականին մեկնարկած այս համատեղ ծրագիրն ընդհատվել էր 2020 թվականին՝ համավարակով և դրա […]
11:44 02.07.2021
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը խորհրդարանական վեհաժողովի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի հանձնաժողովում խոսել է հայ ռազմագերիներին Ադրբեջանում առևտրի առարկա դարձնելու և ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի տարածքային ինքնիշխան տարածքում ապօրինի գտնվելու մասին։ «Հարգելի՛ գործընկերներ, տիկին Հենրիկսեն, նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ համավարակի այս բարդ պայմաններում […]
11:39 02.07.2021
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պարզվել են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելու դեպքերի բոլոր հանգամանքները: Քննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ալավերդի քաղաքում բնակվող ամուսինները պարբերաբար տարբեր կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում ամուսինը, […]
11:25 02.07.2021
ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ սակրավորները շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքից: Բոլոր շրջաններում իրականացվող ինժեներահետախուզական աշխատանքներից բացի, որպես կանոն, հայտնաբերված պայթուցիկ առարկաները վնասազերծվում են տեղում: ԱԻՊԾ սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» կազմակերպությունն այսօր պայթեցման աշխատանքներ են նախատեսում Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում: Պայթյուններ […]
11:21 02.07.2021
Հուլիսի 2-ին, ժամը 01.28-ին, ոստիկանության Նաիրիի բաժին զանգած քաղաքացին հայտնել է, որ Եղվարդ քաղաքի հուշարձանի մոտ ոստիկան մոտենա, ինքը մարդ է սպանել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում ՝ «Օպել» մակնիշի մեքենայի մեջ, հայտնաբերել է Եղվարդ քաղաքի բնակիչ, 1960 թ. ծնված Սամվել Առաքելյանի դիակը: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
11:12 02.07.2021
Հունիսի 28-ին ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդվել էր Յանինա Զապլավայի և դստեր Կարոլինա Զապլավայի անհայտ կորելու մասին: Ոստիկանության ծառայողների անցկացրած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 1-ին, ժամը 19.20-ին, Յ.Զապլավան դստեր հետ կամավոր ներկայացել են բաժին: Նախապատրաստվում են նյութեր:
11:01 02.07.2021
Հուլիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 339 դեպք, որոնցից 216 977 -ն` առողջացած, 4518-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2744 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 192 578 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3656 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 118 նոր դեպք: Ունենք 95 […]
10:50 02.07.2021
2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։ 10։40 -ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել։ Այս մասին տեղեկացնում է ՍԴ մամուլի քարտուղար Եվա […]
10:44 02.07.2021
Կորոնավիրուսի հարուցած բարդություններից աշխարհում մինչ օրս մահացել է 3 971 671 մարդ։ Այս մասին են վկայում Worldometers-ի տվյալները։ Մինչ օրս աշխարհում գրանցվել է վարակման 183,431,734 դեպք։ Մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում ԱՄՆ-ին (620 645), Բրազիլիային (520 189) և Հնդկաստանին (400 271)։ Վարակակիրների ամենամեծ թիվը գրանցված է հետևյալ երկրներում՝ ԱՄՆ (34 561 403 վարակված […]
10:33 02.07.2021
Բրազիլիայի խորհրդարանի վերին պալատը հուլիսի 1-ին կանանց նկատմամբ հոգեբանական բռնությունը ճանաչել է հանցագործոթյուն։ Մեղավորներին սպառնում է ոչ միայն տուգանք, այլև ազատազրկում՝ 6 ամսից մինչև 2 տարի ժամկետով։ Այս մասին գրում է TASS-ը։ Համաձայն օրինագծի տեքստի՝ դա կդիտվի որպես էմոցիոնալ վնասի պատճառում, որը խոչընդոտում է կնոջ լիարժեք զարգացմանը և նպատակ է հետապնդում վերահսկողություն սահմանելու նրա գործողությունների, […]
10:22 02.07.2021
Հուլիսի 1-ին կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9026 քաղաքացու հետազոտություն, որից 921-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
10:20 02.07.2021
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի օգնական Էմմա Օհանյանը ներկայացնում է Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթների տեսակները, կարգը և ժամկետները: Որո՞նք են Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթների տեսակները Հանձնաժողովն իրականացնում է բնույթով տարբեր վարչական վարույթներ, այդուհանդերձ, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի մինչև 2021 թվականի մայիսի 31-ը գործող խմբագրությամբ իրարից տարբերվող բոլոր վարչական վարույթների իրականացման համար առկա էին […]
10:13 02.07.2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում (հունիսի 14-ից 25) արձանագրվել է 36 դեպք, որից 30 դեպքով հաշվարկվել է 40.239.550 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 14 դեպքով նշանակվել է 1.210.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության […]
10:08 02.07.2021
Կանադայում հրդեհը ոչնչացրել է Բրիտանական Կոլումբիա նահանգում գտնվող Լիտոն քաղաքի մեծ մասը։ Մինչ այդ բնակավարում գրանցվել էր երկրի համար ռեկորդային ջերմաստիճան՝ 49․6C։ Այս մասին գրում է Reuters-ը։ Բնակավայրում շինությունների 90 տոկոսն այրվել է։ Կրակի արագ տարածման պատճառով բնակիչներին տարհանելու համար ընդամենը 15 րոպե ժամանակ է եղել։ Շատերի ճակատագիրն անհայտ է։
09:45 02.07.2021
ԱՄՆ արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Մերիկ Գարլենդը հուլիսի 1-ին հայտնել է մահապատիժների նկատմամբ դաշնային մակարդակով մորատորիում սահմանելու մասին։ Այս մասին փոխանցում է նախարարության կայքը։ Դաշնային մակարդակով մահապատիժներ չեն նշանակվի, քանի դեռ նախարարությունը բանտերում ստուգումներ է անցկացնում։ «Արդարադատության նախարարությունը պետք է երաշխավորի, որ դաշնային քրեական համակարգում յուրաքանչյուր մարդու տրամադրվում է ոչ միայն իրավունք՝ համաձայն ԱՄՆ սահմանադրության […]
09:34 02.07.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Սյունիքի մարզով անցնող մոտ 10 կմ ընդհանուր երկարությամբ երկու հատվածներում՝ կմ265+000 – կմ270+000 (Որոտան բնակավայրի մոտ) և կմ284+400-կմ289+100 (Կարմրաքար-Կապան) «Ապառաժ» ՍՊԸ-ն իրականացնում է հիմնանորոգման աշխատանքներ։ ?Շինաշխատանքները մեկնարկել են 2020թ., ավարտը՝ 2021թ. ընթացքում։ ?Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ?Մ-2 միջպետական ավտոճանապարհի այլ […]
09:23 02.07.2021
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի թիմը հուլիսի 1-ին առանց հրապարակային իրազեկման գործարկել է նոր սոցցանց, որը կրում է Gettr անվանումը։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։ Նոր սոցցանցը դիզայնով և ֆունկցիոնալությամբ շատ նման է Twitter-ին։ Հարթակի նկարագրության մեջ ասվում է, որ դրա առաքելությունը պայքարն է չեղարկման մշակույթի դեմ, ողջամտության խթանումը, ազատ խոսքի պաշտպանությունը, սոցցանցերում մոնոպոլիաների […]
09:09 02.07.2021
Կանադայի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները Վիննիպեգում (Մանիտոբա նահանգ) տապալել են Մեծ Բրիտանիայի նախկին թագուհի Վիկտորյայի (1819-1901) և ներկայում իշխող Եղիսաբեթ II-ի արձանները: Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը։ Հուլիսի 1-ին երկրում նշվել է գլխավոր ազգային տոնը՝ Կանադայի օրը։ Նախկին գաղութային քաղաքականության դեմ ցույցի դուրս եկած մի խումբ անձինք հավաքվել են օրենսդիր ժողովի մոտ, որտեղ տեղադրված են […]