09:04 25.06.2021
Չեխիայի հարավ-արևելքին պտտահողմ է պատուհասել։ Մասնակի ավերվել է առնվազն 4 գյուղ, կա 150 տուժած, այդ թվում՝ երեխաներ։ Կան զոհեր, որոնց թիվը չի հստակեցվում։ Չեխական հեռուստատեսության հաղորդմամբ՝ Բրժեցլավ և Գոդոնին տարածաշրջաններում երրորդ աստիճանի արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Տարերային հարվածից վնասվել են հարյուրավոր տներ։ Չեխ հրշեջ-փրկարարներին օգնության են եկել նրանց գործընկերներն Ավստրիայից ու Սլովակիայից։ Օդերևութաբանները նշում են, […]
08:49 25.06.2021
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 12 հարկանի բնակելի շինության մասնակի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, ևս 99-ը համարվում են անհետ կորած։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը, առափնյա Սերֆսայդ քաղաքում։ Մասշտաբային որոնողափրկարարական օպերացիան սկսվել է դեռևս մինչ լուսաբաց։ Շենքում ընդհանուր առմամբ գտնվում է 135 բնակարան, որից 55-ը փլուզվել են։ Նախնական […]
08:37 25.06.2021
Առնվազն 18 մարդ է զոհվել, ևս 16-ը՝ վիրավորվել կենտրոնական Չինաստանում գտնվող մարտարվեստի դպրոցում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին հայտնում է CGTN հեռուստաալիքը։ Ողբերգությունը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան՝ մարզման ժամանակ։ Մարտարվեստի դպրոցը գտնվում է Հենան նահանգի Շանցյու քաղաքում։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ հրդեհն արդեն մարվել է։ Տուժածների վիճակի մասին տեղեկություններ չկան։ Բռնկման պատճառներն ու հանգամանքները պարզվում […]
08:27 25.06.2021
COVID-19-ի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափով չափահաս բնակչության ավելի քան 50 տոկոսին կարողացել է պատվաստել ընդամենը 13 պետություն և 6 փոքր տարածք։ Այս մասին են վկայում բրիտանական գիտավերլուծական Airfinity ընկերության տվյալները։ Խոսքը Սեյշելյան կղզիների, Իսրայելի, Մոնղոլիայի, Բահրեյնի, Չիլիի, Մալթայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Իսլանդիայի, Ուրուգվայի, Քաթարի և ԱՄԷ-ի մասին է։ Բնակչության կեսից ավելիին պատվաստել են նաև […]
08:12 25.06.2021
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԵՄ երկրների առաջնորդների գագաթնաժողով կազմակերպելու իր և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Ինչպես հայտնել է Մերկելը, ինքը հույս ուներ, որ ԵՄ-ում ավելի մեծ խիզախություն կդրսևորեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում։ Կանցլերի խոսքով՝ Բրյուսելում իր նախաձեռնության քննարկումը հեշտ […]
08:09 25.06.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Աբովյան փ. 29, 31, 33, 35 շենքեր, Իսահակյան փ. 22, 24 շենքեր, Կորյունի փ. 9, 11 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նոր Արեշ 26փ. 1-85 սեփական տներ, 11:00-17:00 Շերամի, Րաֆֆու (Ռոբոտներ տարածք) […]
12:17 24.06.2021
Այսօր՝ հունիսի 24-ին, ԱԻՆ-ը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ենթակայության տակ գտնվող «Ծիծեռնակաբերդ» զբոսայգուն հարող խոտածածկ տարածքում իրականացնելու է «Հսկվող կրակ» միջոցառում։ Անվտանգությունը կապահովեն Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթափոխային ծառայություն իրականացնող փրկարարական ծառայողները։ Վերահսկվող այրումը կկանխի հրդեհների առաջացումը և դրանց հնարավոր հետևանքները:
12:06 24.06.2021
Հունիսի 19-ին ոստիկանության Վարդենիսի բաժին եկած տղամարդը հաղորդում էր տվել, որ մոտ կես ժամ առաջ իր տան մոտ կայանված «Մերսեդեսի» դուռը բացել և գողացել են իր օրինական գազային ատրճանակն ու փող՝ պատճառելով մոտ 730 հազար դրամի վնաս: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Հարկավոր էր օգտագործել արագ ահազանգման գործոնը, ինչը հաջողությամբ իրականացրին Վարդենիսի քրեական հետախույզները: […]
11:54 24.06.2021
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաթումի, Վարդանանց, Նալբանդյան, Զորյան, Ֆիդայինների, Լանջային փողոցներով և Տիգրան Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և […]
11:47 24.06.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի անհատական էջով ուղիղ հեռարձակմամբ հայհոյանքներ և բռնության սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում՝ «Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացրած միջնորդությունը բավարարվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2021թ.հունիսի 9-ին՝ ժամը […]
11:35 24.06.2021
Հունիսի 23-ին կատարվել է 39 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8712 քաղաքացու հետազոտություն, որից 903-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
11:26 24.06.2021
Հունիսի 15-ին, կեսգիշերն անց, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ձախ հատվածի ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա մի տղամարդ: Օպերատիվ խումբը հիվանդանոց էր մեկնել, սակայն տուժողն ի վիճակի չէր եղել հաղորդում տալու: Կրիմինալ դեպքերի մատյանում նշված էր, որ նա Բաշինջաղյան փողոցում էր վնասվածքը ստացել։ Բժշկի հետ զրուցելուց և համապատասխան արձանագրություններ կազմելուց […]
11:24 24.06.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Շենգավիթի բաժնի ՔՀԲ և ԱՎՎ Շենգավիթի անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 23-ին Շենգավիթի անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 77-ամյա Լաուրա Վ.-ն, որը 2010 թ. ապրիլի 15-ից հետախուզվում էր ՌԴ ԱԱԾ ծառայողների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Սահմանն ապօրինի հատելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է […]
11:13 24.06.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 656 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge էջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 861, մահացել՝ 17 պացիենտ: Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 30 469 թեստ։ Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 361 484 դեպք: Այստեղից ապաքինվել է 347 653 մարդ, մահացել՝ 5 228 պացիենտ: […]
11:03 24.06.2021
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224533 դեպք, որոնցից 216312-ն` առողջացած, 4505-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2620 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1163742 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3452 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք: Ունենք 82 առողջացած և 2 մահվան դեպք:
10:48 24.06.2021
Ֆրանսահայերի խորհուրդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ, որում նրա կուսակցությունը հասավ համոզիչ հաղթանակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Ֆրանսահայերի խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրությունում: «Միջազգային դիտորդները փաստել են, որ քվեարկությունը տեղի է ունեցել առողջ ժողովրդավարության պայմաններում: Ֆրանսահայերի խորհուրդը լիահույս է, որ պատերազմով և կորոնավիրուսային համաճարակով հիշատակված 2020 թվականի ավարտից և դրա հետևանքով փոթորկված […]
10:45 24.06.2021
Հունիսի 23-ին Երեւանի քաղաքապետարանի ստորաբաժանումները, ոստիկանության աջակցությամբ միայն Աջափնյակում ապամոնտաժել են հինգ ինքնակամ շինություն: Բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ շինություններ են քանդվել նաև Էրեբունիում, Նոր Նորքում, Դավթաշենում: Մի շարք դեպքերում կառույցների սեփականատերերը ընդառաջ են գնում՝ սեփական միջոցներով քանդելով ապօրինի կառույցները: Քաղաքը ապօրինի կառույցներից մաքրելու աշխատանքները շարունակվում են:
10:43 24.06.2021
Հայաստանում 2021-ի առաջին եռամսյակում համակարգիչների օգտատերերի 0,1%-ը բախվել է վնասակար տրոյական գաղտնագրող-շորթող ծրագրերի գրոհների, Վրաստանում գրանցվել է նույն ցուցանիշը, իսկ Ադրբեջանում նման գրոհների բախվել է օգտատերերի 0,2%-ը: 2020-ի հունվար-մարտին Հայաստանում համակարգիչների օգտատերերի 0,26%-ը ենթարկվել է վնասաբեր գաղտնագրող ծրագրերի գրոհների, մինչդեռ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 0,29%, իսկ Ադրբեջանում՝ 0,81%. Ադրբեջանը 9-րդն էր այն երկրների ցանկում, […]
10:30 24.06.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 6-ական, ընտանեկան բռնության՝ 5, յուրացման և վատնման, խուլիգանության, մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու ու […]
10:03 24.06.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խորհրդարանական ընտրությունների 2021թ. հունիսի 21-ի քվեարկության օրվանից անմիջապես հետո հանրային տիրույթ են բերվել մարդկանց խմբերի բաժանող, վիրավորանքն ու ատելությունը, անհանդուրժողականությունը զարգացնող նոր վտանգավոր դրսևորումներ: Խոսքը հասարակության բևեռացումը խորացնող արհեստական բաժանումների մասին է՝ «գյուղաբնակներ ու քաղաքաբնակներ», «գրագետներ և անգրագետներ», «հետամնացներ և զարգացածներ», որը կապվում է քվեարկության արդյունքների […]
09:04 24.06.2021
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատարագին, որն անցկացվում է Վատիկանում չորեքշաբթի օրերին, «Սարդ-մարդու» կոստյումով տղամարդ է եկել։ Այս մասին հայտնում է Vatican News-ը։ Նշվում է, որ կոմիքսների հերոսի կերպարով տղամարդը 27-ամյա Մաթիա Վիլյարդիտան է, ում անցած տարի Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան պարգևատրել էչ մանկական հիվանդանոցներում աշխատանքի համար։ Տղամարդը հայտնել է, որ ներկա է գտնվել պատարագին, որպեսզի սուպերհերոսի […]
08:50 24.06.2021
Ծրագրավորող, գործարար, հակավիրուսային ծրագրեր արտադրող McAfee ընկերության հիմնադիր Ջոն Մաքաֆիին մահացած են գտել իսպանական բանտում, որտեղ նա գտնվում էր ԱՄՆ-ի հայցով ձերբակալությունից հետո։ Նախնական տվյալներով՝ նա ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում է País պարբերականը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։ Ավելի վաղ Իսպանիայի Ազգային դատարանը հավանություն էր տվել գործարարի արտահանձնմանը։ ԱՄՆ-ում նրան մեղադրում են հարկերի չվճարման […]
08:39 24.06.2021
ԱՄՆ դատարանն առաջին վճիռն է կայացրել Կապիտոլիումի գրոհի գործով։ 49-ամյա Աննա Մորգան-Լլոյդը՝ Ինդիանա նահանգից, 3 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել։ Նա իրեն մեղավոր է ճանաչել մեղադրական մեկ կետով՝ կապված Կապիտոլիում ներխուժման հետ։ Այս մասին հայտնում է Huffington Post-ը։ Պայմանական ժամկետի ավատից հետո նրան կարգելվի զենք ունենալ, նա նաև պետք է 120 ժամ հասարակական աշխատանք կատարի […]
08:30 24.06.2021
Նիդերլանդների վարչապետի հետ առաջիկա ԵՄ գագաթաժողովի շուրջ քննարկումների արդյունքում երկրի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում կառավարությանը Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը Նիդերլանդների հավաքականի հերթական հաղթանակի դեպքում Բաքվում հաջորդ խաղի անցկացման պարագայում զերծ մնալ Ադրբեջան մեկնելուց՝ ի նշան Ադրբեջանի իշխանությունների կողմից զինադադարի ռեժիմի խախտման, հայ ռազմագերիներին հայրենադարձելուց հրաժարվելու և Բաքվում հայ զոհված զինվորների սաղավարտներով «ռազմական […]
08:21 24.06.2021
Հունիսի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Նախիջևանի առանձին համազորային բանակի և Թուրքիայի Զինված ուժերի միջև հունիսի 21-23-ն անցկացվող մարտավարական վարժանքներից։ Կադրերում երևում է, որ Ադրբեջանը Bayraktar TB2 տեսակի անօդաչուներ է տեղակայել Նախիջևանի՝ վերջերս պաշտոնապես բացված աերոդրոմում, գրում է Razminfo-ն։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ վարժանքների ընթացքում Նախիջևանի Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը հանդիպել […]
08:16 24.06.2021
Հունիսի 23-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Վանուշ Ստեփանյանն իր վարած Mercedes CLS 500 մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթակվածներին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել Հերացու անվան թիվ համալսարանական […]
08:09 24.06.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 սեփական տներ, Կողբացու փ. 18-45 սեփական տներ, Թումանյան փ. 31, 31ա, 33 շենքեր, Հին Երևանցու փ. 57, 59, 61 շենքեր, Փարպեցու փ. 15-28 շենքեր, Մաշտոցի […]