11:01 26.06.2021
Հունիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224728 դեպք, որոնցից 216489-ն` առողջացած, 4506-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2636 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1171097 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3631 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 93 նոր դեպք: Ունենք 66 առողջացած և 1 մահվան դեպք: Նախորդ […]
10:01 26.06.2021
Հանրային իրազեկումն ապահովելու նկատառումով ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրական չհանդիսացող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ ստացված հաղորդումներով իր իրավասությունների շրջանակում դատախազության հսկողության ներքո իրավապահ մարմինների կողմից իրականացված աշխատանքների արդյունքները: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունում […]
09:39 26.06.2021
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի հետ հարաբերությունները և Ուկրաինայում ռուսական ագրեսիան։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի կայքում։ «Պետքարտուղար Բլինկենն ու նախագահ Մակրոնն ընդգծել են Մոսկվայի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններ հատատելու ընդհանուր նպատակները՝ Ռուսաստանի ագրեսիվ և անպատասխանու վարքագծի հանդեպ միաժամանակյա հակազդեցությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ […]
09:29 26.06.2021
Ուղղաթիռը, որում եղել է Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն, գնդակոծվել է անհայտ անձանց կողմից։ Պետության ղեկավարն ու մյուս ուղևորները չեն տուժել։ Այս մասին հայտնում է Noticias Caracol հեռուստաալիքը։ Դուկեի հետ են եղել պաշտպանության և ՆԳ նախարարները։ Ուղղաթիռը հարձակման է ենթարկվել Սարդինատա քաղաքից թռչելիս։ Ավիափոխադրամիջոցի ուղղությամբ առնվազն 6 կրակոց է արձակվել։ «Դա ստոր հարձակում է, նրանք մեզ […]
09:21 26.06.2021
Հունիսի 26-ին՝ ժամը 00։01-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին «Mercedes C230» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․, […]
09:07 26.06.2021
Ուրբաթ Լոնդոնի արևելյան Բարքինգ շրջանին պտտահողմ է պատուհասել, ինչի հետևանքով վնասվել են մի քանի տներ ու տրանսպորտային միջոցներ։ Այս մասին հայտնում է Express.co.uk-ը՝ հղում անելով դեպքի վայրում աշխատող հրշեջ-փրկարարական բրիգադին։ Այն ընդամենը մի քանի րոպե է տևել, սակայն հասցրել է ավերածություններ գործել։ Դա տեղի է ունեցել մի քանի ժամ անց Ավստրիայի հետ Չեխիայի սահմանին գրանցված […]
08:59 26.06.2021
Ծրագրային ապահովում արտադրող ամերիկյան Microsoft կորպորացիան արձանագրել է նոր կիբերհարձակումներ Ռուսաստանում տեղակայված Nobelium ցանցահենային խմբի կողմից։ Այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ «Վերջին գործողությունները մեծամասամբ անհաջող էին, թիրախների հիմնական մասը չի կոտրվել, մենք ստացել ենք տվյալներ երեք «կոտրված» կազմակերպությունների մասին»,-ասել են Microsoft-ում։ Նշվում է, որ ցանցահենների գործողությունների թիրախ են դարձել IT-ընկերությունները (57%), կառավարական […]
08:47 26.06.2021
Միննեապոլսի դատարանն ամերիկացի նախկին ոստիկան Դերեք Շովինին, ով մեղավոր է ճանաչվել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան մեջ, դատապարտել է 22 տարվա և 6 ամսվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Еuronews-ը։ Լսումների ժամանակ Շովինն ընդհատել է լռությունը՝ ցավակցություն հայտնելով Ֆլոյդի ընտանիքին, սակայն ներողություն չի խնդրել։ Անցած տարվա մայիսի 25-ին ոստիկանության աշխատակիցները ձերբակալել էին աֆրոամերիկացուն։ Ձերբակալության ժամանակ Շովինը […]
08:33 26.06.2021
Չինաստանի իշխանությունները սպառնացել են Ուկրաինային արգելափակել ավելի քան 500 հազար դեղաչափ պատվաստանյութի մատակարարումը՝ ույղուրների իրավունքների վերաբերյալ փաստաթղթին Կիևի աջակցության պատճառով։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով դիվանագտական աղբյուրներին։ Մատակարարումների արգելափակման սպառնալիքի ներքո Պեկինը հարկադրել է Կիևին հետ վերցնել ստորագրությունը։ Նշվում է, որ Ուկրաինան երեքշաբթի ստորագրել է Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի փաստաթղթի տակ, որում […]
08:07 26.06.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-13:00 Արցախի փ. 15, 50, 51, 52 սեփական տներ, Երկաթուղայինների 1, 2, 3, 4 փողոցներ (1-24 ս/տ), 11:00-15:00 Նոր Արեշ 26փ. 77-106սեփական տներ, Դիմիտրովի 3, 4, 5 նրբ. 19-41 սեփական տներ, 11:00-17:00 Ուլնեցի 1 […]
12:49 25.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկրորդ շրջաբերական գրությունն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին: Շրջաբերականով նշված կառույցներին առաջարկվել է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին տեղեկացնել առ այն, որ ատեստավորման ենթակա ուսուցիչներն ազատ են երաշխավորված կազմակերպությունների ցանկից վերապատրաստող կազմակերպություն ընտրելու հարցում: Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին: ԿԳՄՍՆ-ն […]
12:46 25.06.2021
Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ հունիսի 25-28-ը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39․․․+41 աստիճան։ Հունիսի 25-30-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից […]
12:44 25.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ: Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Աճեմյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Նախևառաջ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մեր ավանդական կուսակցություններից է և էական ազդեցություն ունի նաև Սփյուռքում: Այսօրինակ շփումները շատ […]
12:40 25.06.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Իշխան Մաթևոսյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Իշխան Մաթեւոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»,-ասված է հրամանագրում:
12:38 25.06.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Վարդանյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Արմեն Վարդանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»,-ասված է նախագահի […]
12:28 25.06.2021
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Անի խոշորացված համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարը, 2017թ. նոյեմբերի 5-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, միանձնյա որոշում է կայացրել իր բարեկամուհու՝ ՀՀ-ից բացակայելու պայմաններում Մարալիկ քաղաքի Ձերժինսկու […]
11:46 25.06.2021
Մարդու իրավունքների պաշտպանը «Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության հրապարակային դիմումի հիման վրա նախաձեռնել է Կինոյի տան գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով ուսումնասիրություն: Պաշտպանին ուղղված հրապարակային բողոքով նշվել է, որ «ավելի քան 7,5 մետր երկարությամբ և 1,2 մետր լայնությամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության այլ սակավաշարժուն խմբերի համար կառուցված և քաղաքաշինական բոլոր նորմերին համապատասխանող թեքահարթակը ամբողջովին […]
11:36 25.06.2021
Հունիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 52-ամյա Գառնիկ Հովհաննիսյանն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 42-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Օհանավան գյուղի բնակիչ, 66-ամյա Գասպար Գրիգորյանին պատկանող կայանված BMW մակնիշի ավտոմեքենային։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Գ․ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական […]
11:32 25.06.2021
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Արևելյան եկեղեցիների օգնության միավորման ասամբլեայի (ROACO) մասնակիցների հետ հանդիպմանը հիշել է իր այցը Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Vaticannews-ը: «2016 թվականին իմ՝ Հայաստան կատարած առաքելական ճամփորդության վերջում Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ մենք աղավնիներ բաց թողեցինք երկինք՝ ի նշան խաղաղության Կովկասի ամբողջ տարածաշրջանում: Ցավոք, վերջին ամիսներին իրավիճակը կրկին վատթարացել […]
11:24 25.06.2021
Հունիսի 24-ին կատարվել է 39 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8751 քաղաքացու հետազոտություն, որից 904-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
11:15 25.06.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 10-ական, քվեարկության գաղտնիություը խախտելու՝ 7, ընտրողներին կաշառք տալու՝ 4, խարդախության, խուլիգանության ու ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու՝ 3-ական, […]
11:01 25.06.2021
Հունիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224635 դեպք, որոնցից 216423-ն` առողջացած, 4505-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2611 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 167466 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3724 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք: Ունենք 111 առողջացած, մահվան դեպք չի […]
10:27 25.06.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր դատավորներ է նշանակել: Նրա հրամանագրերում ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 21-ի ԲԴԽ-42-Ո-77 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր»: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի […]
10:22 25.06.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն վարչապետ, թանկագին Նիկոլ, Հունիսի 20-ին Հայաստանում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում Ձեր գլխավորած կուսակցության հաղթանակի կապակցությամբ` Ձեզ եմ հղում իմ շնորհավորանքներն ու հաջողություններ մաղթում Ձեր շարունակվող պաշտոնավարմանը` ի շահ Հայաստանի և […]
10:05 25.06.2021
Հունիսի 25-ին, ժամը 03:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրի տարածքում այրվում է տրակտոր, և առկա են հրդեհի օջախներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ 6000 քմ տարածքում առկա են հրդեհի օջախներ։
09:44 25.06.2021
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները բրյուսելյան գագաթնաժողովում հանձնարարել են Եվրահանձնաժողովին և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին ուսումնասիրել ԵՄ-ի համար հետաքրքրություն ներկայացնող առանձին թեմաներով Ռուսաստանի հետ երկխոսության հնարավորությունը, ինչպես նաև նոր հակառուսական պատժամիջոցների սահմանման տարբերակները՝ Ռուսաստանի հնարավոր հետագա գործունեությանը հակազդելու համար, որը նրանք գնահատում են վնասաբեր։ Այս մասին ասվում է Ռուսաստանի հետ հարաբերություններին առնչվող ամփոփիչ հայտարարության […]
09:18 25.06.2021
Ֆիլիպինցի մաքսավորները ոչնչացրել են պրեմիում դասի մեքենաների խմբաքանակ, որը երկիր էր ներկրվել անօրինական ճանապարհով։ Մաքսային ծառայության յութուբյան էջում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է էքսկավատորը ոչնչացնում մեքենաները։ Նշվում է, որ մայրաքաղաք Մանիլայում և Կագայան-դե-Օրո քաղաքներում ոչնչացվել է 21 մեքենա։ Մեքենաների նկատմամբ «հաշվեհարդարի» հեղինակը Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն է։ Նախկինում ապօրինի ներկրված մեքենաները վաճառվել են […]