12:50 28.06.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ պատվաստումային գործընթացը շարունակվում է: COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հունիսի 27-ի դրությամբ` կատարվել է 74814 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 58618, երկրորդ դեղաչափ` 16196։ Հիշեցում. ✅Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը ✅Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` […]
12:46 28.06.2021
Հունիսի 21-ից 27-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 920 դեպք, որից 562-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 440, փլուզման 1, քարաթափման 2, ուժեղ քամու 10, ինքնասպանության փորձի 10 դեպք, 77 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 178 կենցաղային կանչ. տուժել է 177 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում […]
12:41 28.06.2021
2021թ. հունիսի 27-ին` ժամը 10.55-ին, ՀՀ ոստիկանությունում Արմավիրի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ամուսինը՝ծնված 1987թ., Արմավիրի մարզի Նորապատ գյուղից դեպի Հայկավան գյուղ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում տեղադրված իրենց վագոն տնակում կախվելու եղանակով ինքնասպան է եղել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է տղամարդու դիակը՝ վագոն տնակի առաստաղից ավտոմեքենաների քարշակման համար նախատեսված պարանով կախված՝ […]
12:30 28.06.2021
2021թ. հունիսի 25-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչը, Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհով ընթանալիս, Մարմաշենի խճուղի 9/6 հասցեի դիմաց իր կողմից վարած «ԲՄՎ E60» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի 55-ամյա բնակչուհուն, որը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի […]
12:12 28.06.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 25-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 134 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 31, մարմնական վնասվածք պատճառելու՝ 29, խարդախության՝ 15, ընտրությունների հետ կապված դեպքերի՝ 11, բնակարանային գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության, […]
11:46 28.06.2021
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում՝ պնդելով, թե հունիսի 27-ի երեկոյան հայկական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, այս անգամ՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։ Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
11:44 28.06.2021
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանում հայ ռազմագերիների ապօրինի քրեական հետապնդումների վերաբերյալ: Ներկայացնում ենք հայտարարությունը ստորև. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (այսուհետ՝ ՄԻԵԴ) ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված միջպետական իրավական գործընթացների շրջանակում ստացված և հանրային բաց աղբյուրներից հավաքագրված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունը ներկայումս շինծու քրեական հետապնդումներ է իրականացնում 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի […]
11:30 28.06.2021
Արցախի Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ վերջին օրերին, ԱՀ ԱԱԾ կոչից հետո, Ազգային անվտանգության ծառայությունում գրանցվել են Ադրբեջանի ու Թուրքիայի Հանրապետությունների քաղաքացիների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիներին ուղղված հեռախոսազանգերի դեպքեր։ «Եվս մեկ անգամ կոչ ենք անում բացառապես զերծ մնալ նմանատիպ կասկածելի հեռախոսազանգերին պատասխանելուց և անմիջապես դիմել ԱՀ ԱԱԾ։ Միաժամանակ հորդորում ենք զերծ մնալ ապազգային գործելաոճից, […]
11:02 28.06.2021
Հունիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224851 դեպք, որոնցից 216645-ն` առողջացած, 4510-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2597 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 177 814 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2962 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք: Ունենք 87 առողջացած և 3 […]
10:57 28.06.2021
Հունիսի 26-ին` ժամը 22.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ նռնակ է պայթել և երկու մարդ վիրավորվել է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.15-ի սահմաններում Էջմիածին քաղաքի տներից մեկում հայր ու որդի վիճաբանել են, որի ընթացքում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 33-ամյա երիտասարդը ծեծել է հորը, ապա ննջասենյակի թաքստոցից վերցնելով նռնակը՝ քաշել է […]
10:12 28.06.2021
ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հրազդան քաղաքի բնակիչ Խ.Թ-ն համաքաղաքացի Հ.Մ-ին պատվիրել է որոշակի գումարի դիմաց ավտոմեքենայով մեկնել հայ-իրանական սահման, իր ծանոթ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուց ստանալ Իրանից մաքսանենգությամբ Հայաստանի Հանրապետություն ներկրվող առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները, դրանք փոխադրել Հրազդան քաղաք և հանձնել իրեն: Նշված անձնավորությունը մեկնել […]
09:50 28.06.2021
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021թ. մայիսի 31-ից հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների և դիտարկումների վերաբերյալ։ ✅ 16 ստուգում, որից՝ 4 – ընդերքօգտագործոմ 2 – ՓՀԷԿ 2 – հասարակական սննդի կազմակերպում 2 – ձկնաբուծարան 4 – արտադրություն 1 – ջրօգտագործում 1 – թափոնների սպասարկում և տեղադրում։ ✅ Նախկինում իրականացված 4 […]
09:40 28.06.2021
Հունիսի 28-ին, ժամը 01։23-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126-րդ կմ-ին «Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` է. Խ., ծնված 1994 թ.) դուրս է եկել […]
09:30 28.06.2021
Հունիսի 28-ին, ժամը 02։11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1997 […]
09:25 28.06.2021
Ֆրանսիայում անցկացված տարածաշրջանային ընտրություններում Մարին Լը Պենի «Ազգային միություն» կուսակցությունը պարտվել է։ Պարտություն է կրել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առա՛ջ, Հանրապետությունը»։ Այս մասին հայտնում է Le Monde-ը։ Մինչ ընտրությունները փորձագետները կանխատեսում էի նԼը Պենի կուսակցության հաղթանակ 13 տարածաշրջաններից առնվազն 2-ում։ Առաջին փուլի արդյունքներով այն իսկապես հավակնում էր միայն մեկ նահանգում՝ Լազուրե ափում հաղթանակի, սակայն […]
09:02 28.06.2021
Հունիսի 27-ին, ժամը 20։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան փողոցում գտնվող «Քանաքեռ ՀԷԿ»-ի մոտակայքում այրվում է բուսածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]
08:43 28.06.2021
Եթե կորոնավիրուսի նախնական տարբերակով վարակվելու համար անհրաժեշտ էր առնվազն 15 րոպե շփում հիվանդ մարդու հետ, ապա հնդկական «դելտա» շտամով վարակվելու համար հաշված վայրկյաններ են պետք։ Խոսքը 5-10 վայրկյանի մասին է։ Այս մասին հայտնել է համաճարակաբան, կենսաբանական սպառնալիքներին արձագանքելու հարցերով ԱՀԿ փորձագետ Նատալյա Վինոգրադը «Украина 24»-ի եթերում։ Նա նշել է, որ «դելտա» շտամն այսօր առողջապահության համաշխարհային […]
08:34 28.06.2021
Սև ծովում այսօր մեկնարկում են Sea Breeze 2021 զորավարժությունները։ Այս տարի զորավարժություններում ներգրավված են ողջ պատմության ընթացքում ամենամեծ թվով մասնակիցները՝ 32 երկիր 6 մայրցամաքից։ Այդ երկրները վարժանքներին մասնակցելու համար կուղարկեն մոտ 5000 զինծառայող, 32 նավ, 40 թռչող սարք, հատուկ նշանակության և ջրասուզակային 18 խումբ։ Զորավարժությունների ժամանակ կմշակվեն տարբեր մարտական սցենարներ, ներառյալ դեսանտային նավերի բախումը, փոխգործակցությունը […]
08:22 28.06.2021
Գիշերն ամերիկյան ռազմաօդային ուժերը հարվածներ են ուղղել Սիրիայի տարածքի 2 և Իրաքի տարածքի 1 թիրախի դեմ։ Վերջինս եղել է բազա, որն օգտագործվել է ամերիկացի զինվորականների դեմ անօդաչուների կիրառմամբ օպերացիաների համար։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրներին։ Պարբերականի փոխանցմամբ՝ վերջին ամիսներին Իրաքում գործող իրանամետ զինված խմբավորումները […]
08:09 28.06.2021
Հունիսի 26-ին ադրբեջանական զինծառայողները ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ հրազենով սպառնացել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներին և թույլ չեն տվել հավաքել հնձած խոտը: Այս մասին գրում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Մասնավորապես, 2021թ. հունիսի 26-ին Տեղ գյուղի բնակիչները գնացել են սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածք, որպեսզի հավաքեն հունիսի 23-ին և 24-ին իրենց իսկ հնձած խոտը: […]
12:57 26.06.2021
Հունիսի 26-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Հանրապետությունում խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներին։ Խորհրդակցությանը, որին մասնակցել են պատկան կառույցների պատասխանատուներ, վերհանվել են, մասնավորապես, Ստեփանակերտ քաղաքում ջրամատակարարման կազմակերպման հետ կապված խնդիրները, մասնավորապես չորային եղանակներով պայմանավորված՝ ջրի մուտքերի էական նվազեցումները։ Խնդիրը լուծելու համար առաջարկվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային տարբերակներ։ […]
12:54 26.06.2021
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հունիսի 25-ին, ժամը 08.45-ին, Ներքին Շենգավիթում հայտնաբերել և, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 02.00-ից 03.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանը կոտրելով՝ մտել է Ներքին Շենգավիթի 15-րդ փողոցի տներից մեկը և գողացել սառնարան: Գողոնը վերցվել է: Տղամարդը ձերբակալվել է: Կատարվում […]
12:50 26.06.2021
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ հունիսի 22-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի 35-ամյա բնակիչն ու ընկերը, ոչ սթափ վիիճակում, «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի սրահից մի քանի անգամ կրակոցներ են արձակել: Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, բաժին բերման ենթարկված 35-ամյա տղամարդը […]
12:45 26.06.2021
Հունիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչ՝ 46-ամյա Արայիկ Ե-ն, իր վարած «Նիվա» մակնիշի առանց համարանիշի կոմբայնով, Կողբ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Ղիասի քար» կոչվող հանդամասում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է մեքենայի կառավարումը, կողաշրջվել և ընկել ձորը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Արայիկ Ե-ն մարմնական վնասվածքներով […]
12:33 26.06.2021
Հունիսի 26-ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես ռազմաօդային ուժերի օր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տելեգրամյան ալիքը։ Ռազմական ավիացիան ազգային բանակի կազմում ստեղծված առաջին զորատեսակներից է։ ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ստորաբաժանումները կազմավորվել են հայրենիքի սահմաններում ընթացող պաշտպանական մարտական գործողություններին զուգընթաց` պետության և Ազգային բանակի համար բեկումնային ժամանակահատվածում: 1992թ. հունվարից նորաստեղծ ՀՀ պաշտպանության նախարարության […]
11:52 26.06.2021
Հունիսի 25-ին կատարվել է 42 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8793 քաղաքացու հետազոտություն, որից 904-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]
11:34 26.06.2021
Ոստիկանության Ջերմուկի և Մալաթիայի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 25-ին ՌԴ Մոսկվա քաղաքից ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Վովիկ Զ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) 2-րդ […]
11:20 26.06.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 754 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 35 928 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 2,1%, վերջին 14 օրը –2,47%, վերջին 7 օրը –2,33%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 362 937 դեպք: Ապաքինվել է ևս 438 պացիենտ, և նրանց […]