TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+29.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Վայքի մարզադպրոցում բռնկված հրդեհը մարվել է

08:53 18.06.2021

Հունիսի 17-ին, ժամը 21։52-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի մարզադպրոցի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող մարզադպրոցի տանիքում: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են հունիսի 18-ին, […]

̰
Կապանում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

08:42 18.06.2021

Հունիսի 17-ին, ժամը 22:42-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի Արզումանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ-21015» (վարորդ՝ Է․ Բ․ ծնված 1982 թ․) և «Mercedes» (վարորդ՝ Ա․ […]

̰
Արիզոնայում հրաձգության հետևանքով կա 1 զոհ, առնվազն 12 վիրավոր (թարմացված)

08:34 18.06.2021

Մեկ մարդ զոհվել է, առնվազն 12-ը տուժել ամերիկյան Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքից հյուսիս-արևմուտք ընկած շրջանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է ABC15 հեռուստաալիքը՝ հղում անելով քաղաքի ոստիկանությանը։ Իրավապահների հաղորդմամբ՝ մոտ 90 րոպեում մեքենայից կրակոցներ են արձակվել մի քանի քաղաքներում։ Դեռևս հայտնի չէ՝ միջադեպերը կապ ունե՞ն իրար հետ, թե՞ ոչ։ Ենթադրյալ հրաձիգը ձերբակալվել է։ […]

̰
Ծնելիության ռեկորդային աճ Գերմանիայում՝ լոքդաունների տարվանից հետո

08:29 18.06.2021

Գերմանիայում 2021 թվականի մարտին գրանցվել է վերջին 20 տարում ծնելիության ռեկորդային աճ։ Մեկ ամսում ծնվել է մոտ 66 հազար երեխա։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Գերմանիայի դաշնային վիճակագրական բյուրոյին։ Վերջին անգամ նորածինների թիվը 65 հազարի նշագիծն անցել էր 1998 թվականի մարտին։ Բյուրոյում իրավիճակը բացատրել են Գերմանիայում անցած տարվա մայիսին՝ առաջին լոքդաունից հետո […]

̰
Աշխարհում կիրառվել է СOVID-պատվաստանյութի 2․5 մլրդ դեղաչափ

08:20 18.06.2021

Աշխարհի երկրներում կիրառվել է հակակորոնավիրուսային պատվաստանյութի ավելի քան 2․5 մլրդ դեղաչափ։ Այս մասին են վկայում Ourworldindata պորտալի տվյալները։ Ամենաշատ պատվաստումները կատարվել են Չինաստանում, այնտեղ օգտագործվել է 945 մլն 150 հազար դեղաչափ։ Այնուհետև գալիս են ԱՄՆ-ը (312 մլն 920 հազար), Հնդկաստանը (265 մլն 519 հազար), Բրազիլիան (81 մլն 540 հազար), Մեծ Բրիտանիան (72 մլն 460 հազար), […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:10 18.06.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 48/4, 50/3, 50/5, 50/6, 60 շենքեր, Գայի պող. 21, 23, 27, 28, 31, 52 շենքեր, Բագրևանդ թաղամասի սեփական տներ, թիվ 250 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 […]

̰
SHANTNEWS

13:00 17.06.2021

̰
Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

12:56 17.06.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում, Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հունիսի 18-22-ը սպասվում է առանց […]

̰
Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է PCR թեստ ներկայացնելու պահանջը

12:40 17.06.2021

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է PCR թեստ ներկայացնելու պահանջը։ Մինչև 10 տարեկան երեխաների համար չի գործի նաև ժամանումից 72 ժամ հետո ևս մեկ PCR թեստ անելու պայմանը։

̰
Հնդկաստանում հայտնաբերվել է նոր սնկային հիվանդություն՝ «կանաչ բորբոս»

12:28 17.06.2021

Հնդկաստանում բժիշկները կորոնավիրուս տարած պացիենտներից մեկի մոտ հայտնաբերել են հերթական սնկային հիվանդությունը՝ «կանաչ բորբոս»։ Ավելի վաղ երկրում հայտնաբերվել էր «սև» «սպիտակ», «դեղին» բորբոս, հայտնում է TASS-ը։ «Կանաչ բորբոսով» վարակման դեպքը գրանցվել է Ինդաուր քաղաքում։ Վարակվածը 34-ամյա տղամարդ է, ով վերջին 1․5 ամիսը բուժվել է քաղաքային հիվանդանոցում։ Երկրում մինչ օրս գրանցվել է «սև բորբոսով» վարակման ավելի […]

̰
Վճռաբեկ դատարանում կգործեն առանձին՝ քաղաքացիական և վարչական պալատներ

12:12 17.06.2021

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծի, որով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի հիման վրա առաջարկվում է ստեղծել երկու առանձին պալատներ՝ քաղաքացիական և վարչական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը կառավարության հունիսի 17-ի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը: Նա ասաց, որ կարգավորումները հանգում են Վճռաբեկ պալատում վարչական պալատի առանձնացմանը՝ հավելելով, որ Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծման […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 741 նոր դեպք

11:54 17.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 741 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 31 350 թեստ, այստեղից 17 359-ը՝ հակագենի արագ թեստով և 13 991-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. oրական 2,36%, վերջին 14 օրը –2,49%, վերջին 7 օրը –2,4%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 356 […]

̰
Երևանում BMW-ն տապալել է գովազդային վահանակը, կոտրել նստարանն ու հայտնվել ծաղկի սրահի մուտքի մոտ

11:42 17.06.2021

Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Էրիկ Գասպարյանը իր վարած BMW 525 մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, տապալել գովազդային հսկայական վահանակը, այնուհետև կոտրել մայթին տեղադրված նստարանը, առաջ ընթացել և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով […]

̰
Հունիսի 16-ից 17-ը բացահայտվել է հանցագործության 50 դեպք

11:32 17.06.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 8-ական, խարդախության՝ 7, յուրացման կամ վատնման ու ընտրողներին կաշառք տալու՝ 3-ական, դրամանենգության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի, նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն […]

̰
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը

11:21 17.06.2021

Հունիսի 16-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ։ Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղիները։ Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ հայկական կողմը հարգանքով է վերաբերում գործընկեր պետությունների և կառույցների՝ խնդիրը խաղաղ կարգավորելու կոչերին, հավելելով, որ հայկական […]

̰
Թբիլիսյան խճուղում գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի

11:14 17.06.2021

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թվականի հունիսի 17-ին Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի-Թբիլիսյան խճուղու անցուղի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Թբիլիսյան խճուղու վրա հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Թբիլիսյան խճուղու անցուղի ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք

11:09 17.06.2021

Հունիսի 16-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8416 քաղաքացու հետազոտություն, որից 885-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 96 նոր դեպք

11:01 17.06.2021

Հունիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224000 դեպք, որոնցից 215655-ն` առողջացած, 4491-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2760 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1138719 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3814 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 96 նոր դեպք: Ունենք 122 առողջացած և 1 մահվան դեպք:

̰
Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքում

11:00 17.06.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից պոմպակայանի հոսանքազրկման պատճառով ս. թ. հունիսի 17-ին ՝ժամը 11:00-17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Փարաքար համայնքում վարժանք է անցկացվելու

10:42 17.06.2021

Հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից Փարաքար համայնքում իրականացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
Մոբայլ վնասաբեր ծրագրերն ավելի հաճախ են գրոհում հայաստանցի օգտատերերին

10:30 17.06.2021

Հայաստանում 2021-ի առաջին եռամսյակում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել է օգտատերերի 1,57%-ն այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 1,38%, իսկ Ադրբեջանում՝ 3,52%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։ Հայաստանում 2020-ի հունվար-մարտին վնասաբեր ծրագրերի գրոհների բախվել է մոբայլ սարքերի օգտատերերի 1,33%-ը։ Վրաստանի օգտատերերի շրջանում այդ ցուցանիշը կազմել է 1,58%, իսկ Ադրբեջանում այդ վնասաբեր […]

̰
Ի՞նչ նվերներ են փոխանակել Բայդենն ու Պուտինը

10:14 17.06.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ժնևում հանդիպման ժամանակ իր ամերիկացի գործընկերոջը նվիրել է Խոխլոմայի նախշազարդերով գրասենակային պիտույքների հավաքածու, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պուտինին նվիրել է Randolph USA ավիատոր-ակնոց և բիզոնի բյուրեղապակե արձան։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասանելով նվերների վերաբերյալ «Ինտերֆաքսի» հարցին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ նախագահ Ջո […]

̰
Բոլոր ռազմագերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն. Նիդերլանդները շարունակելու է հարցի բարձրաձայնումը

09:56 17.06.2021

Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հունիսի 16-ին նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խորհրդարանականների և ԱԳ նախարար Սիգրիդ Կաախի միջև մանրամասն քննարկում է ծավալվել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և հետագա զարգացումների շուրջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, վերոնշյալ քննարկման ընթացքում Նիդերլանդների տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորները ԱԳ նախարարին ուղղել են տասնյակ հարցեր ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքների, ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը դադարեցնելու, […]

̰
Գերմանական CureVac-ի պատվաստանյութն անարդյունավետ է 47 տոկոս դեպքերում

09:22 17.06.2021

Գերմանական CureVac ընկերության մշակած հակակորոնավիրուսային պատվաստանյութի միջանկյալ հետազոտությունը ցույց է տվել արտադրանքի անարդյունավետություն դեպքերի կեսից ավելի մասնաբաժնում։Այս մասին ասվում է ընկերության հայտարարությունում։ «Պատվաստանյութը ցույց է տվել COVID-19-ի ցանկացած ծանրության հիվանդության դեմ 47 տոկոս միջանկյալ էֆեկտիվություն»,-ասված է հայտարարության մեջ։ Ընկերությունում նշել են, որ հետազոտությունն անցկացվել է 40 հազար կամավորների վրա։ Հետազոտությունների վերաբերյալ տվյալները փոխանցվել են Դեղամիջոցների […]

̰
Չինաստանը տիեզերագնացներ է ուղարկել ուղեծրային կայան

09:10 17.06.2021

Չինաստանն ուղեծիր է արձակել «Շենչժոու-12» տիեզերանավը՝ երեք տիեզերագնացով։ Տիեզերանավն ուղեծիր դուրս բերելու համար գործի է դրվել CZ-2F հրթիռակիրը։ Արձակումը հաջող է եղել, հայտնում է ТАСС-ը։ Հրթիռակիրն արձակվել է հարթակից, որը տեղակայված է Գանսու նահանգի և Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի սահմանին։ Նշվում է, որ տիեզերագնացներն ուղարկվել են Չինաստանի ուղեծրային կայան։ Երբ ուղեծրային կայանը սկսի նորմալ ռեժիմով […]

̰
Բայդենն ու Պուտինը քննարկել են՝ կա՞ն արդյոք Մինսկի գործընթացը տեղից շարժելու նախադրյալներ

08:56 17.06.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Ժնևում կայացած հանդիպմանը քննարկել են՝ արդյոք կա՞ հնարավորություն ուկրաինական ճգնաժամի կարգավորումը մեռյալ կետից շարժելու համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ վարչակազմը։ «Նրանք (նախագահները) խոսել են ոլորտների մասին, որոնցում ունենք իրական, հստակ տարաձայնություններ՝ սկսած Ուկրաինայից, որտեղ նախագահ Բայդենը հաստատել է մեր հանձնառությունն այդ երկրի անկախությանը, տարածքային […]

̰
Թրամփը Ռուսաստանն անվանել է ժնևյան գագաթնաժողովի միակ հաղթող

08:39 17.06.2021

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ոչինչ չի ստացել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումից, իսկ Մոսկվայի համար հանդիպումը լավ է անցել։ «Մենք ոչինչ չենք ստացել, բեմահարթակ ենք տրամադրել Ռուսաստանին»,-ասել է նա Fox News-ի հետ հարցազրույցում։ Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ը չի կարողացել կանգնեցնել «Հյուսիսային հոսք-2»-ը, ինչը կարևոր […]

̰
Բայդենի ասուլիսն ավարտվել է սկանդալով

08:24 17.06.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ժնևում երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ավարտին լեզվակռվի է բռնվել CNN-ի լրագրողուհի Քեյթլին Քոլինզի հետ։ Նախագահը պատրաստվում էր հեռանալ, երբ Քոլինզը հարցրել է նրան․ «Վստա՞հ եք, որ Պուտինը կփոխի վարքագիծը»։ Բայդենը վերադարձել է ու պատասխանել․ «Վստահ չեմ։ Գրողը տանի, ի՞նչ էիք անում այս ողջ ընթացքում, […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

08:15 17.06.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Արեշ 38փ. 3-12; 44փ. 45–92; 46փ. 35-74 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 26/2, 28, 28/1, 30/1, 30/2, 30/3, 32, 32/1, 36 շենքեր, Թոթովենցի նրբ. 3/3, […]

̰
SHANTNEWS

13:00 16.06.2021

̰
BACK_TO_TOP