12:40 15.06.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, նախընտրական քարոզարշավի հետ կապված դեպքեր՝ 7, ծեծի՝ 4, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության՝ 3, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, […]
12:32 15.06.2021
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը և Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության հարցերով խորհրդական Ամալյա Հովսեփյանը 2021թ. հունիսի 7-11-ը աշխատանքային այցով գտնվում էին Վաշինգտոնում։ Այցի նպատակը հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության տրամաբանությամբ ամերիկյան գործընկերներին Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը ներկայացնելը, առկա մարտահրավերները քննարկելն ու արդարադատության ոլորտում ծավալված համագործակցության շրջանակն ընդլայնելն էր։ Այցի շրջանակում Քրիստիննե Գրիգորյանը հանդիպումներ է […]
12:14 15.06.2021
2021թ. հունիսի 14-ին՝ ժամը 22:55-ին, Արմավիրի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքով։ Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ոստիկանության աշխատակիցների հետ […]
12:06 15.06.2021
Հունիսի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6.5%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 8.0% է, ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.0%:
11:54 15.06.2021
Հունիսի 14-ին, ժամը 22.55-ին, հիվանդանոց էր տեղափոխվել հրազենային վնասվածքով երիտասարդ տղամարդու դի: Մեկնած օպերատիվ խմբերի ծառայողները պարզել էին սպանվածի ինքնությունը՝ Վանանդ գյուղի բնակիչ, 29-ամյա Արթուր Պապոյանն էր։ Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության Արմավիրի և Բաղրամյանի բաժինների ծառայողները պարզել են, որ հունիսի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Վանանդ գյուղի վերջնամասի շինությունում կենցաղային հարցերի շուրջ […]
11:36 15.06.2021
Համաշխարհային բանկի դրամաշնորհի շրջանակում «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամն իրականացրել է «Արտակարգ իրավիճակներում խնամքի, զարգացման և կրթության ծառայությունների տրամադրումը» ծրագիրը, որի ընթացքը և հետազոտության արդյունքները ներկայացվել են առցանց հանդիպման ընթացքում: Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ նախադպրոցական կրթության ոլորտը թերևս ամենաշատն է տուժել […]
11:25 15.06.2021
Հունիսի 14-ին, ժամը 21։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուրացանի 2-րդ փողոցում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշի 2-րդ փողոցի տներից մեկում։ Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «1 ԲԻՍ» և դեպքի […]
11:22 15.06.2021
ՀՀ քաղավիացիայի կոմիտեից հայտնում են․ «ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպել ավիացիոն մասերի արտադրատեսակների արտադրություն: Այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են այս առաջարկով կարող են դիմել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե հետևյալ հեռախոսահամարով՝ 060 434 220, Թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանին մինչև սույն թվականի հունիսի 17-ը»:
11:04 15.06.2021
Հունիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223805 դեպք, որոնցից 215455-ն` առողջացած, 4489-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2767 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1131239 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3784 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 82 նոր դեպք: Ունենք 227 առողջացած և 1 մահվան դեպք:
10:57 15.06.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում վերականգնվում է Մ-4, Սևան-«Ախթամար» համալիր-Մ4 ճանապարհի կմ0+000-կմ 4+737 հատվածը։ Վերականգնվող մարզային ենթակայության ճանապարհահատվածը գտնվում է Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջաններում, որի միջոցով Սևան քաղաքի Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասերը կապվում են միմյանց, Սևան քաղաքի կենտրոնի, միջպետական Մ-4 (Երևան-Սևան), հանրապետական Հ-29 (Սևան-Զովաբեր-Հրազդան) ավտոճանապարհների […]
10:49 15.06.2021
Հունիսի 14-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8345 քաղաքացու հետազոտություն, որից 879-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]
10:46 15.06.2021
Ազգային ժողովին այսօր չի հաջողվել սկսել հերթական նիստերի աշխատանքը՝ քվորումի բացակայության պատճառով: Հիշեցնենք, որ մեկ օր առաջ դարձյալ քվորում չլինելու պատճառով չէր կայացել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Ազգային ժողովի այսօրվա լիագումար նիստին ներկայացել են երկու փոխնախագահները և 10 պատգամավոր:
10:40 15.06.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Բաքու: Էրդողանին եւ նրա տիկնոջը՝ Էմինեին, օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը և այլ պաշտոնատար անձինք: Այցի շրջանակում ծրագրված է Էրդողանի այցը Բաքվի վերահսկողության տակ անցած Ֆիզուլի և Շուշի, որտեղ սպասվում է Ադրբեջան-Թուրքիա համապարփակ համաձայնագրի ստորագրում։
10:36 15.06.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ. հունիսի 15-ին՝ ժամը 12.00-ից մինչև հունիսի 16-ը՝ ժամը 12.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևան՝ Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցներ և նրբանցքներ, […]
10:31 15.06.2021
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մալիշկա գյուղի բնակչի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Մալիշկա գյուղի 61-ամյա բնակիչը, անձնական հարցերի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, համագյուղացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 2021թ. մարտի 7-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, գնացել […]
10:29 15.06.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման ու քննչական դեպարտամենտների ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով կեղծ փողեր պահելու և իրացնելու դեպք: Անհետաձգելի քննչական գործողությունների կատարման արդյունքում պարզվել է, որ եղբայրներ Գ. Ա-ն և Ղ. Ա-ն, նրանց ազգական […]
10:17 15.06.2021
ՀՀ 29 քննական կենտրոնում հունիսի 15-ին անց է կացվում միասնական քննություն՝ «Հայոց լեզու» առարկայից։ Քննական կենտրոններից 7-ը մայրաքաղաքում են, մնացած 22-ը՝ մարզերում: Նախատեսվում է, որ քննություն է հանձնելու 3 751 դիմորդ։ «Մարզերում դիմորդների թիվը 2 795 է, իսկ Երևանում միասնական քննություն հանձնողները 956-ն են։ Քննական ծրարները կբացվեն ժամը 09։30-ին, ինչից հետո կմեկնարկի քննությունը»,- հայտնում են […]
10:11 15.06.2021
«Ազատություն» կուսակցության ներկայացուցիչները հունիսի 14-ին Հրանտ Բագրատյանի գլխավորությամբ Սյունիքում էին։ Կապանցիների հետ հանդիպմանը Բագրատյանն անդրադարձել է սյունեցիներին ամենամտահոգող խնդիրներին, մասնավորապես սահմանների և ճանապարհների անվտանգությանը, ապա ներկայացրել է կուսակցության ծրագրերը` նշելով, որ տնտեսական մասով իրենց մոտեցումները տարբերվում են բոլոր մյուս քաղաքական ուժերի մոտեցումներից։
10:07 15.06.2021
ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ մեկնարկել են անտառային հիվանդությունների և վնասատուների դեմ ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ։ Միջոցառումներն իրականացվում են Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի Կոտայքի և Արագածոտնի մարզերում գտնվող անտառային վնասատուներով և հիվանդություններով վարակված «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում։ Ավելի վաղ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը ոլորտը համակարգող կառույցներին և ստորաբաժանումներին հանձնարարել էր այս նպատակով մեկտեղել պետական […]
09:52 15.06.2021
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը, Արցախի Հանրապետության տարածքից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացնեն Մարտունու շրջանում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան, Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ և Դրմբոն համայնքների տարածքներում: Տեղեկատու հեռախոս՝ 911, 101, 102:
09:25 15.06.2021
Հունիսի 15-ին, ժամը 01։47-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Ոսկետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 43-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված […]
09:16 15.06.2021
Հունիսի 14-ին, ժամը 23:57-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքին հարակից տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ. Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Suzuki» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Թ․, ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի […]
08:58 15.06.2021
Մեկ մարդ մահացել է, ևս 2-ը՝ վնասվածքներ ստացել ԱՄՆ Ջորջիա նահանգի սուպերմարկետում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Միջադեպի պատճառ է դարձել դիմակի կրման պատճառով առաջացած կոնֆլիկտը։ Այս մասին հայտնում է Fox 5 –ը՝ հղում անելով Դե-Կալբ շրջանի ոստիկանությանը։ Հաղորդվում է, որ կասկածյալը մտել է առևտրի կենտրոն, որտեղ վեճ է առաջացել իր և գանձապահի միջև։ Չարագործը դուրս […]
08:43 15.06.2021
Նովոսիբիրսկում գազալցակայանի երեկվա պայթյունից տուժածների թիվը հասել է 35-ի։ Այդ թիվը կարող է աճել։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։ Տուժածներից 20-ն այրվածքներով հոսպիտալացվել են։ Եվս 15-ին ամբուլատոր օգնություն է ցուցաբերվել։ Բժիշկները տուժածներից ավելի քան 10-ի վիճակը գնահատում են ծանր։ Ավելի վաղ հայտնել էինք 26 վիրավորի մասին։ Հրդեհը, որը բռնկվել է պայթյունից […]
08:33 15.06.2021
Իրանի իշխանությունները հավանություն են տվել հայրենական արտադրության COVIran Barekat հակակորոնավիրուսային առաջին պատվաստանյութին՝ արտակարգ օգտագործման համար։ Այն մշակել է Shifafarmed դեղագործական ընկերությունը։ Այս մասին հայտնում է The Associated Press-ը։ Նշվում է, որ պատվաստանյութի հիմքում չակտիվացված վիրուսն է։ Պատվաստանյութի արդյունավետության ու անվտանգության հարցերով հետազոտությունները սկսվել էին անցած տարվա դեկտեմբերի վերջին։ Երկրում խնդիրներ կան՝ կապված COVID-պատվաստանյութերի ներկրման հետ։ […]
08:16 15.06.2021
Ցավոք, այս նախընտրական քարոզարշավի արատավոր երևույթ է դարձել հայհոյանքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Եղկելի բառերով, սեռական բնույթի հայհոյանքներով տարբեր քաղաքական ուժեր ու գործիչներ իրար ուղիղ հրապարակային հայհոյում են: Զգուշացնում եմ, որ ձեր հայհոյանքի բառերը արագ տարածվում են մարդկանց մեջ, հետո մարդիկ իրար են հայհոյում, ձեզ են հայհոյում […]
08:08 15.06.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Համբարձումյան փ. 6, 8 շենքեր, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Դավիթ Մալյան նրբ․ 5, 6, 7, 8, 9, 10, 11 շենքեր, Դավիթ Մալյան փ. 20, 22 շենքեր, թիվ 96 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]
12:58 14.06.2021
Հունիսի 14-ին, ժամը 10:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Կորեայի ձորում»՝ կամրջի մոտակայքում, «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է գետի մեջ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները գետից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., […]