TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+27.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Ընդդիմադիր գործիչն Էրդողանին խորհուրդ է տվել դիմել բժշկի

12:56 16.06.2021

Հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ կայացել էր Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի հանդիպումը, փոխանցում է Ermenihaber-ը։ Հանդիպումից առաջ Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայի վերաբերյալ Էրդողանն ասել էր․ «Սա մեզ համար շատ ցավոտ գործընթաց էր։ Մենք չենք կարող այս հարցն անտեսել ու օրակարգ չբերել, դա ճիշտ չի լինի, որովհետև […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 811 նոր դեպք

12:36 16.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 811 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 672 մարդ, մահացել՝ 13 պացիենտ: Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 34 668 թեստ, այստեղից 19 809-ը՝ հակագենի արագ և 14 859-ը՝ «Փի Սի Ար» թեստով: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի […]

̰
Վերացվել է մի շարք ընկերությունների արտադրական գործունեության կասեցումը

12:28 16.06.2021

Հիմք ընդունելով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքները՝ Տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է մի շարք ընկերությունների գործունեության կասեցումը վերացնելու որոշումներ: Կաթնամթերք արտադրող «ԽԱՔ» ՍՊԸ-ն (Արարատի մարզ), պանրի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ Ռոմիկ Կիրակոսյանը (Լոռու մարզ, գ.Կաթնառատ), ինչպես նաև հացի և խմորեղենի արտադրությամբ զբաղվող «ԱՐՄԻՆԱՇՈՂ» ՍՊ ընկերությունն ու Ա/Ձ Ներսես Քիվոն (Երևան) վերացրել են […]

̰
Գեղաշեն գյուղում կատարված սպանության փաստով քրեական գործ է հարուցվել

12:05 16.06.2021

2021թ. հունիսի 15-ին՝ ժամը 23:00-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի, որովայնի կտրած-ծակած բազմաթիվ վերքեր, պրոֆուզ արյունահոսություն հեմոռագիկ շոկ չորրորդ աստիճան, գիտակցության բացակայություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գեղաշեն գյուղի 41-ամյա բնակիչ, ով վիրահատարանում մահացել է: Կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում […]

̰
6 ամիս անց սպանությունը բացահայտվել է. հայտարարվել է հետախուզում

12:03 16.06.2021

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված մեծածավալ, անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Ջրվեժ գյուղի բնակչի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տուժողը, կնոջ և երեխաների հետ բնակվելով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, զբաղվել […]

̰
Հրահանգներ՝ աղիքային վարակիչ հիվանդություններն ու սննդային թունավորումները կանխարգելելու համար

12:01 16.06.2021

Աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների հնարավոր առաջացումն ու տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու կառույց խստորեն հորդորում է պահանել սանիտարահամաճարակային նորմերը։ Հատկապես ամառային շոգ եղանակով պայմանավորված անհրաժեշտ է՝ չգնել անհայտ ծագման, չսահմանված վայրերում, առանց պատշաճ ջերմաստիճանի և հիգիենիկ պայմանների պահպանման վաճառվող սննդամթերք, հատկապես […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է հարկը, տուրքը չվճարելու և ակցիզային դրոշմանիշերն անօրինական օգտագործելու դեպքեր

11:55 16.06.2021

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 3 բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում միմյանց շահառու երկու ընկերություն օղու արտադրությամբ զբաղվել են փաստացի մի վայրում, սակայն ալկոհոլային խմիչքների արտադրություններ իրականացնելու ծանուցումներում նշել են այլ հասցեներ՝ խախտելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի […]

̰
Արագածոտնի մարզում 25 տոննա ցորենով բարձված «Կամազը» կողաշրջվել է

11:46 16.06.2021

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում «Կամազ» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։ «Կամազը» եղել է կցորդիչով, որի մեջ եղել է […]

̰
Մահվան ելքով վթար Բերդավանի վարչական տարածքում

11:33 16.06.2021

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 16-ին՝ ժամը 00.45-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել. 33-ամյա վարորդ Հովհաննես Չիչակյանը մահացել է, իսկ 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

̰
Հունիսի 15-16-ը բացահայտվել է հանցագործության 59 դեպք

11:29 16.06.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, նախընտրական քարոզարշավի հետ կապված դեպքեր՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 7, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3, յուրացման կամ վատնման, շորթման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրամիջոցի իրացման և ընտանեկան բռնության՝ […]

̰
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի որոշ հասցեների, Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի գազամատակարարումը

11:21 16.06.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 17-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հերացու փողոցի թիվ 2ա, 18, 14, 10, 16, 20, Այգեստան փողոցի թիվ 89 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը […]

̰
Վրաստան է մեկնել այս տարվա առաջին գնացքը

11:16 16.06.2021

Հունիսի 15-ին բացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ամառային ուղևորափոխադրումների սեզոնը, և Երևան-Թբիլիսի-Բաթում-Երևան ուղղությամբ մեկնել է այս տարվա առաջին գնացքը: Մինչև հոկտեմբերի 1-ը գնացքն ամեն օր կապելու է Երևանը և վրացական առողջարաններ՝ Բաթումը, Քոբուլեթին, Ուրեկին: Ուղևորներին այժմ սպասարկելու են Տրանսմաշխոլդինգի կազմում ընդգրկված Տվերի վագոնաշինական գործարանի արտադրության ամենաժամանակակից վագոնները: Այսօրվա դրությամբ արդեն վաճառվել է գնացքի 490 տոմս, […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք

11:07 16.06.2021

Արցախում հունիսի 15-ին կատարվել է 71 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8416 քաղաքացու հետազոտություն, որից 883-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, […]

̰
Ունենք կորոնավիրուսի 99 նոր դեպք

11:01 16.06.2021

Հունիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223904 դեպք, որոնցից 215533-ն` առողջացած, 4490-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2787 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1134905 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3666 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 99 նոր դեպք: Ունենք 78 առողջացած և 1 մահվան դեպք:

̰
Սպանություն Կոտայքի Գեղաշեն գյուղի սրբատեղիում

10:54 16.06.2021

Երեկ՝ հունիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծավանդակի, որովայնի կտրած-ծակած բազմաթիվ վերքեր, արյունահոսություն, հեմոռագիկ շոկ՝ չորրորդ աստիճան, զարկերակային ճնշումը՝ չորոշվող, գիտակցության բացակայություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով վիրահատարանում մահացել է։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները տաք հետքերով պարզել են, […]

̰
Ավրորան՝ Արցախին. կիրագործվի ևս 9 նախագիծ

10:49 16.06.2021

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կաջակցի ինը նոր նախագծի, որոնց նպատակն է գտնել կայուն լուծումներ խնդիրների լայն շրջանակի համար՝ ներառյալ առողջապահություն, սոցիալական վերաինտեգրում, հզորացում եւ կրթություն: «Ավրորան՝ Արցախին» ծրագիրն ստեղծվել է օգնության ձեռք մեկնելու 2020 թ. Արցախի պատերազմի հետեւանքով մարդասիրական ճգնաժամի առաջ կանգնած երեխաներին ու մեծահասակներին, եւ այսօր էլ շարունակում է օժանդակել նախագծերի, որոնք աջակցում են եւ […]

̰
Արեգնադեմ գյուղում տուն է այրվել

10:36 16.06.2021

Հունիսի 16-ին, ժամը 08։47-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգնադեմ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։38-ին, մարվել՝ 10։15-ին։

̰
Քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության խոսքը․ հանդիպում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական պատվիրակության հետ

10:24 16.06.2021

Մարդու իրավունքների պաշտպանի երկու դեպարտամենտների ղեկավարներ Արմեն Մաշինյանն ու Արտյոմ Սեդրակյանը հունիսի 15-ին ընդունել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար պարոն Էողան Մերֆիի գլխավորած պատվիրակությանը։ Պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը ներկայացրել է աշխատակազմում ընտրությունների մշտադիտարկման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը, որը նախընտրական և հետընտրական փուլերում, […]

̰
Հունիսի 18-ից կգործի Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը

10:13 16.06.2021

Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Ալմաստ (Երևան) – Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 18-ից՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Գնացքը Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից մեկնում է ժամը 08:30՝ Սևանի կայարան ժամանելով 10:28, իսկ Շորժա՝ 11:28-ին: Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Շորժայի կայարանից մեկնում է […]

̰
Վրաստանում կորոնավիրուսի հնդկական շտամի 18 դեպք է արձանագրվել

10:09 16.06.2021

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի խոսքով` Վրաստանում Քովիդ 19-ի հնդկական շտամի արդեն 18 դեպք է արձանագրվել: Այս մասին նա խոսել է Առողջապահության նախարարությունում ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, փոխանցում է aliq.ge-ն։ «Վարակվածները հիմնականում մեր քաղաքացիներն են, որոնք վերադառնում են այլ երկրներից: Շտամը բավական արագ տարածվում է երիտասարդների շրջանում»,- ասել է նա: Իմնաձեն նշել […]

̰
SHANTNEWS

10:00 16.06.2021

̰
Պայթյուններ Կոլումբիայի ռազմաբազայում․ կա 36 տուժած

09:47 16.06.2021

Կոլումբիայի ռազմաբազայում պայթյուններ են որոտացել։ Վիրավորվել է առնվազն 36 մարդ։ Տուժածներից 3-ի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել Կուկուտա քաղաքում։ Անհայտ անձինք, ովքեր ներկայացել են որպես պաշտոնյա, ներթափանցել են բազայի տարածք և ականապատված երկու մեքենա պայթեցել։ Երկրի պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոն ահաբեկչության մեջ մեղադրել է «Ազգային ազատագրման բանակ» […]

̰
ԵՄ-ն Ռուսաստանի հանդեպ ռազմավարության 3 սկզբունք է մշակում

09:35 16.06.2021

Ռուսաստանի հանդեպ Եվրամիության նոր ռազմավարությունը հիմնված կլինի 3 սկզբունքների վրա՝ ետ մղել, զսպել և փոխգործակցել։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, փոխանցում է Euronews-ը։ Ռազմավարությունը պատրաստ կլինի մինչ ԵՄ գագաթնաժողովը, որը տեղի կունենա Բրյուսելում հունիսի 24-25-ը։ Խոսելով փաստաթղթից՝ Բորելը նաև կրկնել է ԱՄՆ նախգահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ […]

̰
Ավելի քան 80 պաղեստինցի է տուժել իսրայելական ոստիկանության հետ բախումներում

09:01 16.06.2021

Առնվազն 87 պաղեստինցի է տուժել Երուսաղեմում, Հորդանան գետի Արևմտյան ափում և Գազայի հատվածում իսրայելական ոստիկանության հետ բախումների հետևանքով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Կարմիր Մահիկի պաղեստինյան ներկայացուցչությունը։ Նշվում է, որ Երուսաղեմում վնասվածքներ է ստացել 50 արաբ, 30 մարդ տուժել է Արևմտյան ափում, ևս 4-ը՝ Գազայի հատվածի հարավային Խան-Յունիս քաղաքում։ Մայիսի սկզբին Պաղեստինի և Իսրայելի […]

̰
Երկու տարում առաջին անգամ նավթի գինը գերազանցել է 74 դոլարը

08:48 16.06.2021

Էտալոնային տեսակների նավթի համաշխարհային գները բարձրանում են՝ երկրորդ կիսամյակում պահանջարկի աճի սպասումների ֆոնին։ Այս մասին են վկայում բորսային տվյալները։ Այսպիսով, լոնդոնյան ICE Futures բորսայում Brent-ի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1,31 դոլարով (1,80%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 74,17 դոլարի։ Վերջին անգամ Brent-ի գինը 74 դոլարը գերազանցել էր 2019 թվականի ապրիլին։ Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) […]

̰
Եվրոպայում առաջին երկիրը հայտարարել է համաճարակի ավարտի մասին

08:39 16.06.2021

Սլովենիայի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են երկրում COVID-19-ի համաճարակի ավարտի մասին, սակայն բնակչության պատվաստումները և որոշ սահմանափակումներ կշարունակվեն։ Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Յանեզ Պոկլուկարան։ Սլովենիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2 մլն բնակչություն ունեցող երկրում վերջին օրում հայտնաբերել է կորոնավիրուսի ընդամենը 112 դեպք, մահացել՝ 2 պացինետ։ Արևմտյան արտադրության տարբեր պատվաստանյութերի առաջին դեղաչափ է ստացել 769 248 […]

̰
Իսրայելը հարվածել է Գազայի հատվածին՝ ի պատասխան պայթուցիկներով օդապարիկների արձակման

08:28 16.06.2021

Իսրայելական կործանիչները հարձակվել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման ռազմական օբյեկտների վրա՝ ի պատասխան մի քանի տասնյակ օդապարիկների արձակման, որոնց կցված են եղել պայթուցիկներ և դյուրավառ նյութեր։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ ՀԱՄԱՍ-ն օդապարիկներ ուղարկելով հրկիզումների նպատակ է հետապնդել։ Նշվում է, որ սա առաջին հարձակումն է մայիսի 21-ին ուժի մեջ մտած հրադադարից […]

̰
Ժնևում ակցիա է անցկացվել հաջակցություն Նավալնիի

08:18 16.06.2021

Ժնևում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման նախօրեին ակցիա է անցկացվել հաջակցություն ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Բանտարկված բլոգերի մի քանի տասնյակ կողմնակիցներ Պուտինի այցի օրն ակցիա են իրականացրել Նավալնիի և առհասարակ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով և «Ազատ Ռուսաստան» վանկարկումներով։ Չնայած մասնակիցների փոքր թվին՝ հավաքը […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Տավուշի մարզերում

08:09 16.06.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ֆրունզեի փ․ 6/1, 8/1 շենքեր, Բագրատունյաց պող․ 28 շենք, Սունդուկյան փ. 15/4 շենք, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 38, 40, 42, 43/1, 44, 44/1, 46/2, 44/2, 44/3, 44/4, 46, 46/1, 48, 48/1, […]

̰
Էրդողանն ու Մակրոնը համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել

12:47 15.06.2021

Նախօրեին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում առանձնազրույց ունեցած Թուրքիայի ու Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են համագործակցել Լիբիայից վարձկանների դուրսբերման հարցում: Այս մասին հայտնել է Մակրոն ասուլիսի ժամանակ, փոխանցում է Ermenihaber-ը։ «Նախագահ Էրդողանն իր կամքն արտահայտեց Լիբիայի տարածքներ եկած օտարազգի վարձկան զինյալների հնարավորինս արագ կերպով այդ տարածքներից դուրս գալու և այդ հարցում մեզ հետ համագործակցելու հարցում»,- ասել է […]

̰
BACK_TO_TOP