10:57 11.06.2021
Մեծ Բրիտանիայում այսօր մեկնարկում է «Մեծ Յոթնյակի» առաջին համաժողովը կորոնավիրուսի պանդեմիայից ի վեր: Ենթադրվում է, որ գլխավոր թեման կլինի հենց Քովիդ- 19-ի դեմ պայքարը: Աշխարհի ամենահարուստ երկրների առաջնորդները նախատեսում են 1 մլրդ դեղաչափ պատվաստանյութ հատկացնել աղքատ երկրներին: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն հայտարարել է, որ Վաշինգտոնը Pfizer ընկերության պատվաստանյութի մոտ 500 մլն դեղաչափ կտրամադրի: Մեծ […]
10:34 11.06.2021
Հունիսի 12-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Ամասիա համայնքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է համայնքի էլեկտրաշչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
10:22 11.06.2021
Հունիսի 11-ին, ժամը 02։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի գազալցակայանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Շահումյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 207 հասցեի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված […]
10:18 11.06.2021
ՀՀ 33 քննական կենտրոններում հունիսի 11-ին անցկացվում է միասնական քննություն՝ «Օտար լեզու» առարկայից: Քննական կենտրոններից 13-ը մայրաքաղաքում են, մնացած 20-ը՝ մարզերում: Նախատեսվում է, որ 4413 դիմորդ քննություն է հանձնելու. անգլերենից՝ 4250, գերմաներենից՝ 85, ֆրանսերենից՝ 74 և 2-ական` իսպաներենից ու պարսկերենից: «Մարզերում դիմորդների թիվը 2667 է, որից անգրելեն հանձնողները 2552-ն են, գերմաներեն՝ 68-ը, ֆրանսերեն՝ 44-ը, իսպաներեն՝ […]
10:05 11.06.2021
Մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար էլեկտրոնային եղանակով քվեարկությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ էլեկտրոնային քվեարկությունը մեկնարկել է հունիսի 11-ին` Երևանի ժամանակով 08:00-ին, և կավարտվի հունիսի 13-ին` Երևանի ժամանակով 20:00-ին: Քվեարկության արդյունքները կամփոփվեն, և քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը կհրապարակվի քվեարկության օրը, այսինքն՝ հունիսի 20-ին՝ ժամը 20:00-ից հետո: Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական […]
08:59 11.06.2021
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Մեծ յոթնյակի գագաթնաժողովի նախօրեին համախմբվածության կոչ է արել Արևմուտքի տնտեսապես զարգացած երկրներին, հայտնում են գերմանական ԶԼՄ-ները։ «Եթե մենք համարձակորեն օգտվենք ժամանակի թելադրանքից՝ կգործենք միահամուռ՝ ապացուցելով մեր բաց տնտեսական և սոցիալական մոդելի կայությունը, այդ թվում Մոսկվայի ու Պեկինի նկատմամբ»,-ասել է նա։ Նրա կարծիքով՝ դրան հասնելու հնարավորությունը կախված է եվրոպացիներից։ նա նշել […]
08:44 11.06.2021
Հունաստանի բնակիչները պանդեմիայի մեկնարկից ի վեր առաջին անգամ ցույցի են դուրս եկել՝ իրենց դժգոհությունն արտահայտելով աշխատանքի շուկայի բարեփոխման դեմ, որն առաջարկում է կառավարությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Հանգստյան օրերի ավելացման դեպքում հույների աշխատանքային օրը կերկարի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրոպայում գործազրկության ամենաբարձր մակարդակը Հունաստանում է, արհմիությունները մտավախություն ունեն, որ դա կհանգեցնի աշխատողների […]
08:32 11.06.2021
«Բաց երկնքի մասին» պայմանագրից դուրս գալուց հետո ՌԴ իշխանությունները չեղարկել են ԱՄՆ-ի հետ «Բաց ցամաքի» մասին հուշագիրը, որը գործել է 1992 թվականից և կարգավորել ամերիկացի ու ռուս դիվանագետների տեղաշարժը։ Այս մասին ասվում է հունիսի 10-ին ՌԴ կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում։ Փաստաթուղթը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Առաջարկը եղել է ԱԳՆ-ից կողմից՝ համաձայնեցված գործադիր իշխանության շահագրգիռ […]
08:18 11.06.2021
Գերմանիայում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստման մասին վկայող թվային վկայագրեր բաժանել։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Յենս Շպանը ճեպազրույցում։ Համակարգի թեստավորումը կատարվել է մայիսի վերջին։ Վկայագրերի հանձնումը սկսվել է երեկ։Նախարարի խոսքով՝ դաշնային մակարդակով թվային անձնագիրն աստիճանաբար կտարածվի և հասանելի կդառնա որպես բջջային հավելված։ Այժմ պատվաստման կետերը, բժշկական հաստատություններն ու դեղատները միանում են համակարգին, […]
08:09 11.06.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Այգեստան 11 փողոց 11-61 սեփական տներ, Հերացի փ. 10-16 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Դ․ Մալյան նրբանցք 2, 3 շենքեր, Մոլդովական փ. 1, 3, 7 շենքեր, Գայի պող. 1, […]
12:43 10.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչներին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցության զարգացումը և նշել, որ այցը լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հեռանկարները քննարկելու համար: Վարչապետի պաշտոնակատարը գնահատանքի խոսքեր է հայտնել […]
12:43 10.06.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Քութայիսում լրագրողների հետ զրույցի ընթացքում արձագանքել է «Նամախվանի» ՀԷԿ-ի շինարարության հարցին: Նրա խոսքով՝ ինքը ծանոթացել է ՀԷԿ-ի շինարարության նախագծին ու ներդրողների հետ միասին աշխատում են, որ առկա նախագծով չկառուցվի: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Վարչապետի հետ Քութայիսում է եղել նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, ով ավելացրել է, […]
12:40 10.06.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Գործադիրի այսօրվա նիստում որոշվել է ՀՀ կառավարություն 2013 թ. օգոստոսի 29-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշմամբ հաստատված ցանկից հանել՝ «Պուշկինի 4 տուն. Պուշկինի 8. Պուշկինի 8, բն. 3. Պուշկինի […]
12:35 10.06.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության՝ 6, ընտանեկան բռնության և քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու՝ 4-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու ու ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր […]
12:34 10.06.2021
ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում այս պահին բուժօգնություն է շարունակում ստանալ «Սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ հունիսի 8-9-ին հոսպիտալացված 10 երեխա: Բժիշկները երեխաների վիճակը գնահատում են բավարար: Հիշեցնենք, որ երեխաները բժշկական կենտրոն են ընդունվել փսխում, սրտխառնոց, ջերմություն ախտանշաններով: Միևնույն ժամանակ, հունիսի 9-ի դրությամբ` Վայքի ԲԿ-ում ստացիոնար բուժում է ստանում աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով` թեթև ընթացքով, Վայքի […]
12:28 10.06.2021
Երևանում, Գյումրիում և Վանաձորում կենսաթոշակները հուլիսի 1-ից կվճարվեն անկանխիկ եղանակով: Համապատասխան որոշումը հավանություն արժանացավ գործադիրի հունիսի 10-ի նիստում: Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը: Ծրագիրն ինքնաշխատ եղանակով է ընտրելու վճարող կազմակերպությունը, եթե քաղաքացին մինչև […]
12:26 10.06.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 705 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 33 253 թեստ, նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 3,47%, վերջին 14 օրը –2,81%, վերջին 7 օրը –2,92%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 350 428 դեպք: Ապաքինվել է ևս 1 128 պացիենտ, […]
12:17 10.06.2021
Մայիսի 30-ի գիշերը Արարատի մարզի Գետափնյա գյուղի գերեզմանատանը երեք տղամարդ վիճել էին, հայհոյել, քաշքշել իրար, և վեճն ավարտվել էր դանակահարությամբ։ Կատարվածի վերաբերյալ ժամը 2.30-ի սահմաններում բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում ստացվեց։ Հայտնում էին, որ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքով 34-ամյա տղամարդ է հիվանդանոց տեղափոխվել։ Րոպեներ անց օպերատիվ խումբը հիվանդանոցում էր։ Բժշկի հետ զրուցելուց և անհրաժեշտ […]
12:08 10.06.2021
Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավան ու Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողները հունիսի 7-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 43-ամյա մի տղամարդու Մանուշյան փողոցի բնակարանում՝ հայտնաբերելով մարիխուանայի նմանվող 15 գրամից ավելի քաշով զանգված, ինչպես և պոլիէթիլենային տոպրակով […]
11:55 10.06.2021
Հունիսի 9-ին կատարվել է 35 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8187 քաղաքացու հետազոտություն, որից 873-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
11:53 10.06.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կիսում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մտահոգությունները նախընտրական շրջանում հայաստանյան քաղաքական գործիչների կողմից օգտագործվող բռնություն ու ատելություն պարունակող խոսքի հետ կապված: Freedom House-ի բնորոշմամբ՝ սա նպաստում է կործանարար բևեռայնացմանն ու ատելության խոսքի տարածմանը, քանի դեռ Հայաստանը վերականգնվում է Լեռնային […]
11:40 10.06.2021
Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է իրանահայ համայնքի ներկայացուցիչների գնահատանքի միջոցառումների մասին։ Օրեր առաջ Թեհրանի Սասուն հայաբնակ թաղամասի երեք փողոցներ վերանվանվեցին Իրաքի դեմ պատերազմում նահատակված հայազգի Վարդան Աղախանյանի, Ալֆրեդ Գաբրիի և Փայլակ Ավետյանի անուններով։ Հունիսի 8-ին Սպահանում տեղի ունեցավ կանանց բասկետբոլի վետերան Այլին Մելիքյանի անվան մարզահամալիրի բացման արարողությունը, որին ներկա էին Սպահանի քաղաքապետ Ղոդրաթօլլահ […]
11:38 10.06.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հունիսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Նարեկ Տերյանը։ Ողջունելով հյուրին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Իրանի հետ ձևավորված […]
11:36 10.06.2021
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայից ոստիկանության Նոր նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ակնակապիճային շրջանի այտուցվածություն, ենթամաշկային հեմատոմա 2 կողմից, պարանոցի աջ հատվածում հեմատոմային նշաններ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 14-ամյա Սոնա […]
11:33 10.06.2021
Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Փարաքարի միջնակարգ դպրոցում փլուզում է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել դպրոցի հանդիսությունների սրահում, որը, տևական ժամանակ է, չի շահագործվում։ Փլվել են բետոնե 2 […]
11:02 10.06.2021
Հունիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223460 դեպք, որոնցից 214857-ն` առողջացած, 4478-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3033 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1114887 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3291 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 76 նոր դեպք: Ունենք 167 առողջացած և 4 մահվան դեպք: […]
10:46 10.06.2021
Հայաստանում 2021-ի առաջին եռամսյակում համացանցից գրոհների (վեբ-գրոհներ) ենթարկվել է օգտատերերի 9,44%-ը, և այդ ցուցանիշով երկիրը զբաղեցրել է 13-րդ տեղն աշխարհում։ Մեկ տարի առաջ նման գրոհների ենթարկվել է օգտատերերի 28,3%-ը։ Ընթացիկ տարվա հունվար-մարտին այն օգտատերերի բաժինը, որոնք բախվել են վեբ-գրոհների, Վրաստանում կազմել է 8,0%, իսկ Ադրբեջանում՝ 8,57% (17-րդ տեղ)։ Ինչպես վկայում են «Կասպերսկի» ընկերության տվյալները, 2021-ի […]