11:52 12.06.2021
Հունիսի 11-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Toyota Alphard մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է: […]
11:31 12.06.2021
Հունիսի 11-ին կատարվել է 43 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8263 քաղաքացու հետազոտություն, որից 875-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
11:18 12.06.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 794 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 40 667 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 1,95%, վերջին 14 օրը –2,64%, վերջին 7 օրը –2,32%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 353 443 դեպք: Ապաքինվել է ևս 498 պացիենտ, և նրանց ընդհանուր […]
11:03 12.06.2021
Հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223643 դեպք, որոնցից 215118-ն` առողջացած, 4482-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2950 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1122295 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3542 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք: Ունենք 120 առողջացած, կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք չի […]
10:58 12.06.2021
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հաշվի առնելով բազմաթիվ տարընկալումները, թե ընտրական ո՞ր հանցագործություններն են նախատեսված Քրեական գործող օրենսգրքով՝ պարզաբանում եմ, որ ներկայում www.arlis.am կայքի առաջին էջում հասանելի նոր ընդունված Քրեական օրենսգիրքը ուժի մեջ է մտնելու մեկ տարի անց՝ 2022 թվականի հուլիսի 1-ից, իսկ գործող Օրենսգրքով (հղումը ➡️ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=153035) […]
10:48 12.06.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախընտրական քարոզարշավի արատավոր ու խիստ մտահոգիչ երևույթներից է այն, որ տարբեր քաղաքական ուժերի կողմնակիցներ պատրաստում ու տարածում են իրենց հակառակորդ ուժերի աջակից կամ նրանց օգտին կարծիք արտահայտող քաղաքացիների լուսանկարներ և տեսանյութեր՝ վիրավորանքներով, հայհոյանքներով ու նվաստացնող արտահայտություններով: Խոսքը մեր հայրենակից իրական մարդկանց մասին է: Ընդ որում, ընտրությունների […]
10:37 12.06.2021
Հունիսի 8-ից ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում: Հունիսի 12-ի վաղ առավոտյան դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել Երևանի քաղաքապետարանի հինգ ջրատար, երկու բեռնատար մեքենա, հինգ տրակտոր, օժանդակ մեքենա (ջրատար), երկու […]
10:20 12.06.2021
Մենք անցել ենք երրորդ ալիքի գագաթնակետը, գտնվում ենք վայրընթաց լանջի վրա: Այս մասին Բաթումում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն: Ըստ նրա, բոլոր պարամետրերի համաձայն, երկրում համաճարակաբանական իրավիճակը բարելավվում է։ Այս մասին փոխանցում է 1tv.ge-ն։ «Մենք վայրընթաց լանջի վրա ենք: Մենք անցանք երրորդ ալիքի գագաթնակետը ամբողջ […]
10:08 12.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին պետական տոնի` Ռուսաստանի օրվա առթիվ: Ռուսաստանի նորագույն պատմության մեջ հունիսի 12-ը մարմնավորում է երկրի քաղաքական և տնտեսական ոլորտներում հիմնարար վերափոխումները, միջազգային ասպարեզում Ռուսաստանի […]
10:06 12.06.2021
ԱՄՆ Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է WJCL հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 21:00-ին՝ ոստիկանական բաժանմունքից մի քանի թաղամաս հեռու։ Իրավապահներին դեպքի մասին տեղեկացրել են կրակոցների ձայներ լսած բնակիչները։ Ստացած հրազենային վնասվածքներից մահացել է 2 մարդ։ 7 տուժածները հոսպիտալացվել են։ Նրանց թվում կան 2 և 13 տարեկան երեխաներ։ […]
09:56 12.06.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը NBC News-ի հետ հարցազրույցում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «վառ անհատականություն» և համեմատել նրան Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենի հետ։ «Նույնիսկ հիմա ես համարում եմ, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը արտառոց անձանավորություն է, տաղանդավոր անհատ, այլապես նա չէր դառնա նախագահ։ Նա վառ մարդ է։ Նա կարող է […]
09:11 12.06.2021
Հունիսի 11-ին, ժամը 21:04-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծամոր քաղաքի «ՀԱԷԿ»-ին հարակից տարածքում՝ ջրանցքում, դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դին:
09:03 12.06.2021
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իր հեղինակային «գրքերի գրքի» ստեղծման մասին՝ հավելելով, որ «գրում է խելագարի պես»։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Նա նշել է, որ հրաժարվել է հրատարակման երկու գործարքից, քանի որ չի ցանկանում գործարք կնքել հենց հիմա։ Թրամփը հավելել է, որ գիրք գրելուց բացի, աշխատում է շատ ավելի կարևոր նախագծի […]
08:53 12.06.2021
Հունիսի 11-ին, ժամը 20։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վահագնի թաղամասում՝ ռեստորանային համալիրի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակի խճուղու թիվ 7 հասցեում գտնվող «Հար […]
08:45 12.06.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ Մեծ Բրիտանիայի թագուգու հանդիպման նախաշեմին ելույթ ունենալիս Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին երկու անգամ սխալ է արտաբերել Եղիսաբեթ II-ի տիտղոսը։ Առաջին անգամ Պսակին սխալվել է, երբ Եղիսաբեթ II-ին անվանել է «անգլիական թագուհի», թեև այդ տիտղոսը չի գործածվում 1707 թվականից, գրում է The Sun-ը։ Երկրորդ սխալը հնչել է CNN-ի եթերում։ […]
08:33 12.06.2021
Գերմանիայի խորհրդարանը որոշում է ընդունել ազգային մասշտաբի համաճարակի ռեժիմի գործողությունը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգելու վերաբերյալ։ Ռեժիմն առաջին անգամ սահմանվել էր 2020 թվականի մարտին՝ կապված կորոնավիրուսային պանդեմիայի հետ։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։ Ռեժիմի երկարաձգման օգտին է քվեարկել 375 պատգամավոր, դեմ՝ 218-ը, 6-ը ձեռնպահ են մնացել։ Ռեժիմը թույլ է տալիս կառավարությանն ամեն անգամ կոնկրետ սահմանափակումներ […]
08:19 12.06.2021
Մեծ Յոթնյակի առաջնորդները կստորագրեն հռչակագիր՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարեփոխման միջոցով COVID-19 համավարակի կրկնությունից խուսափելու համար։ Համավարակներից խուսափել հնարավոր կլինի նաև պատվաստանյութերի ստեղծման ժամկետների կրճատման, ինչպես նաև բուժման և ախտորոշման արդյունավետ մեթոդների մշակման միջոցով։ Այս մասին հայտնում է The National News-ը։ Փաստաթուղթը կկրի անգլիական քաղաքի անունը, որտեղ անցկացվում է G7-ի առաջնորդների հանդիպումը։ Այն կկոչվի Կարբիս-Բեյի հռչակագիր։ […]
08:09 12.06.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արամի փ. 64, 82-84 շենքեր, Էկոնոմիկայի նախարարություն, Ամիրյան փ. 27 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ֆրունզեի, Թ․Սարյան, Լ․Խաչիկյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Գերցենի, Բուսաբանական, Էմինեսկու փողոցների սեփական տներ […]
12:39 11.06.2021
2021թ. հունիսի 10-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, Ալավերդու քաղաքապետը, վարելով իր անվամբ հաշվառված «Opel Frintera 2.2 D» մակնիշի ավտոմեքենան, Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհի 1-ին կմ-ում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի 51-ամյա բնակչին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է […]
12:30 11.06.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 695 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 37 842 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական 1,84%, վերջին 14 օրը –2,67%, վերջին 7 օրը –2,44%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 352 649 դեպք: Ապաքինվել է ևս 797 պացիենտ, և նրանց ընդհանուր […]
12:27 11.06.2021
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթում-Երևան երթուղու արագընթաց գնացքը կվերսկսի իր աշխատանքը հունիսի 15-ից: Հայաստանի մայրաքաղաքից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին, Բաթումից՝ 15:40-ին: Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում՝ https://www.railway.am/: Կայքում նաև կարող եք ծանոթանալ գնացքի մանրամասն չվացուցակին և կորոնավիրուսի պայմաններում ճամփորդությունների կանոններին:
12:10 11.06.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 3 -ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի մաքսանենգության՝ 18, անձնական ունեցվածքի գողության՝ 7, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, սպանության սպառնալիքի, ծեծի ու ընտրողներին կաշառք […]
11:44 11.06.2021
Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։ Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է 1567 աճյուն, որից 4-ը` երեկ։
11:43 11.06.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Նախընտրական քարոզարշավում բովանդակային հարցերի փոխարեն գերակայում են տարբեր քաղաքայան ուժերի և առանձին գործիչների, այդ թվում՝ պաշտոնյաների փոխադարձ մեղադրանքները, իրար ուղղված հայհոյանքն ու վիրավորանքը՝ զուգակցված բռնության հետ ասոցացվող հռետորաբանությամբ: Ընդ որում, այնպես է ստացվել, որ անգամ հանրությունն է արդեն սովորել և երբ մի կողմը վիրավորում, […]
11:27 11.06.2021
Երեկ՝ հունիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 22։10-ի սահմաններում Ալավերդի – Հաղպատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Սասուն Խեչումյանը իր վարած «Օպել Ֆրոնտերա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Ալավերդի քաղաքի բնակիչ, 51-ամյա Անդրեյ Ավետյանին։ Վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում […]
11:10 11.06.2021
Հունիսի 10-ին կատարվել է 33 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 15 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8220 քաղաքացու հետազոտություն, որից 874-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
11:06 11.06.2021
Հունիսի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Ձորաղբյուր-Գառնի ավտոճանապարհին բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Սաշա Մանուկյանի վարած Porsche Cayenne մակնիշի և Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 31-ամյա Հայկ Մարտիրոսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Ք. Փաշինյանը մարմնական […]
11:02 11.06.2021
Հունիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223555 դեպք, որոնցից 214998-ն` առողջացած, 4482-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2983 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1118753 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3866 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 95 նոր դեպք: Ունենք 141 առողջացած և 4 մահվան դեպք: