12:44 14.06.2021
Հունիսի 8-ին ոստիկանության Աշոցքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Բաշգյուղում բնակվող հայր և որդի ապօրինի ծառահատումներ են արել: Կասկածվողները բաժին հրավիրվեցին: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրանք նախորդ տարվա աշնանը «Գյումրի» անտառտնտեսության տարածքից 110 սոճի են ապօրինի հատել, իսկ Բաշգյուղի անտառից` 94 բարդի: Փայտանյութը մասամբ հայտնաբերվել և առգրավվել է: Նշանակվել է ապրանքագիտական […]
12:32 14.06.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու նպատակով ՀՀ կառավարությունը պետք է հրատապ միջպետական գանգատով դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մասնավորապես, ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև […]
12:28 14.06.2021
Հունիսի 12-13-ը Մարտունի ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» է տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ) 1-4 տարեկան 12 երեխա: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում` հունիսի 13-ին նմանատիպ ախտանշաններով հայտնաբերվել է ևս 4 պացիենտ, որոնցից 3-ը` երեխա, 1-ը` մեծահասակ, որոնք արդեն տանն են` հիվանդության թեթև ընթացքով: Նույն ժամանակահատվածում Մարտունի ԲԿ-ում իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում` լաբորատոր […]
12:25 14.06.2021
Հունիսի 14-ն ամբողջ աշխարհում նշվում է` որպես արյան դոնորի միջազգային օր, և տարբեր երկրներում կազմակերպվում են զանազան միջոցառումներ: Հայաստանը ևս ամեն տարի միանում է այս արշավին՝ կազմակերպելով միջոցառումների շարք, որոնց նպատակն է` տեղեկացնել հանրությանը արյան դոնորության կարևորության մասին, շնորհակալություն հայտնել մշտական դոնորներին և դիտարկել արյունատվության գաղափարի ինտեգրումը` որպես կենսակերպի և մշակույթի մաս մեր երկրում։ Հարկ […]
12:08 14.06.2021
2021թ. հունիսի 12-ին՝ ժամը 15.30-ին «Արտաշատի բժշկական կենտրոն»-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ բազմաթիվ կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատ քաղաքի՝ 1969թ. ծնված բնակչուհի, ով հիվանդանոցում մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ ժամը […]
11:55 14.06.2021
Հունիսի 12-ին ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի՝ Քասախ համայնքի Մուշ թաղամասի շտաբի փակցրած նախընտրական պաստառներից մեկը պոկված և պատռված է։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Նաիրիի ոստիկանները պարզել են, որ պաստառը պոկել և պատռել է Քասախ համայնքի Մուշ թաղամասի 51-ամյա բնակչուհին։ Նա հրավիրվել է ոստիկանություն և խոստովանել: Կատարվում […]
11:53 14.06.2021
Բաքվի դատարանը որոշել է լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին դատապարտել 20 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Sputnik Armenia-ն՝ հղում անելով Sputnik-ի ադրբեջանական ծառայությանը։ Դատարանի վճռի համաձայն՝ առաջին հինգ տարիները Էուլջեքչյանը կանցկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը կրելու է խիստ ռեժիմի գաղութում։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ Բաքվի Յասամալի դատարանում հունիսի 8-ին մեկնարկել է Էուլջեքչյանի գործով նախապատրաստական նիստը: […]
11:35 14.06.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հունիսի 11-ի N 935-Ա/2 հրամանով հաստատվել է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և (կամ) թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ղեկավարների ցուցակը: Ցուցակում ընդգրկված են 154 գիտական թեմաների ղեկավարներ: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի մրցույթն […]
11:33 14.06.2021
Հունիսի 13-ին 32-ամյա տղամարդը ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ գիշերը, իրեն անծանոթ 2 անձինք նստել են իր կողմից վարվող տաքսի ավտոմեքենան և պատվիրել իրենց տեղափոխել Էջմիածին քաղաք։ Հասնելով նշված վայր՝ ուղևորներն իր կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ու սպանության սպառնալիքներ տալով` վերցրել են իր մոտ եղած գումարն […]
11:23 14.06.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 311 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 10 442 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 2,98%, վերջին 14 օրը –2,61%, վերջին 7 օրը –2,3%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 354 276 դեպք: Ապաքինվել է ևս 936 պացիենտ, և նրանց ընդհանուր […]
11:07 14.06.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 11-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 3 -ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի մաքսանենգության՝ 18, անձնական ունեցվածքի գողության՝ 7, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, սպանության սպառնալիքի, ծեծի ու ընտրողներին կաշառք […]
11:01 14.06.2021
Հունիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223723 դեպք, որոնցից 215228-ն` առողջացած, 4488-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2913 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1127455 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2353 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք: Ունենք 33 առողջացած և 4 մահվան դեպք:
10:49 14.06.2021
2021թ. հունիսի 13-ին՝ ժամը 19:15-ին, Վեդի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վիրավորումներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված տղամարդը Արարատ քաղաքի 34-ամյա բնակիչ է: Միաժամանակ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Գոռավան համայնքի գերեզմանատան տարածքից […]
10:06 14.06.2021
Պատվաստումային գործընթացը շարունակվում է: ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հունիսի 13-ի դրությամբ՝ կատարվել է 55557 պատվաստում։ Հիշեցում. Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։ Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար Կարող են պատվաստվել […]
10:02 14.06.2021
ՀՀ քաղավիացիայի կոմիտեից տեղեկացնում են․ «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է 2021 թվականի փետրվարի 19-ին և 20-ին «ՖԼԱՅ ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի մեկանգամյա տեխնիկական տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը, ինչի արդյուքում արձանագրվել են թռիչքային անվտանգությանը սպառնացող թերություններ: Հիմք ընդունելով արձանագրված թերությունները, ինչպես նաև այն փաստը, որ «ՖԼԱՅ […]
09:57 14.06.2021
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենը նկատի է ունեցել Սիրիան, երբ խոսել է Լիբիայի մասին՝ Ռուսաստանի հետ համագործակցության հնարավոր ընդլայնման համատեքստում։ «Եվ այսպիսով, ես հույս ունեմ, որ մենք կարող ենք համագործակցել Ռուսաստանի հետ, օրինակ՝ Լիբիայում»,-ասել էր Բայդենը բրիտանական Քորնուոլում G7-ի գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալիս։ Կադրերում երևում է, […]
09:49 14.06.2021
ԱՄՆ Տեխաս նահանգում Ֆաբենս բնակավայրում ավտոմրցարշավի ժամանակ մեքենան մխրճվել է բազմության մեջ, տուժել է 29 մարդ։ Այս մասին հայտնում է KVIA ABC-7 News-ը՝ հղում անելով Էլ-Պասո շրջանի շերիֆին։ Տուժածներից 8-ը հոսպիտալացվել են, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նշվում է, որ մեքենաներից մեկն անհայտ պատճառներով դուրս է եկել իր ուղուց և բախվել պատնեշին։ Վնասվել է ևս […]
09:39 14.06.2021
Հունիսի 13-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնավածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում տաք հետքերով պարզել են, որ Ա. Հովհաննիսյանին հրազենային […]
09:25 14.06.2021
ՆԱՏՕ-ն վերստին կգրի իր ռազմավարական հայեցակարգը, քանի որ այն չի համապատասխանում ներկայիս իրողություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը Մեծ Բրիտանիայից Բելգիա ճանապարհին ինքնաթիռում ունեցած ճեպազրույցում։ Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում կմեկնարկի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ «Վերջին ռազմավարական հայեցակարգը գրվել էր 2010 թվականին, որտեղ Ռուսաստանը բնորոշվում է որպես «կառուցողական գործընկեր», իսկ Չինաստանի […]
09:15 14.06.2021
Հունիսի 14-ին, ժամը 02։13-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Է․ Մ․) և «Lancia» (վարորդ՝ Գ․ […]
09:09 14.06.2021
Հունիսի 14-ին ուժի մեջ են մտել ԱՄՆ պատժամիջոցները, որոնք արգելում են ամերիկյան ֆինանսական հաստատություններին անմիջականորեն ձեռք բերել ռուսական պարտատոմսեր։ Համապատասխան հրամանը նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր ապրիլի 15-ին։ Նշվում է, որ արգելքը չի տարածվում երկրորդային շուկայից պարտատոմսեր գնելու վրա։ Այդկերպ Վաշինգտոնը փակում է թարմ միջոցների հոսքը ՌԴ ֆինանսական համակարգ։ Ռուս վերլուծաբանները կարծում են, որ պատժամիջոցներն […]
08:37 14.06.2021
2020 թվականին միջուկային տերությունները մեծացել են միջուկային մարտագլխիկներ թվաքանակն օպերատիվ ուժերի կազմում։ Այս մասին իր զեկույցում հայտնել է Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI)։ Ինստիտուտի տվյալներով՝ 9 միջուկային տերություններ (ԱՄՆ, ՌԴ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Իսրայել և Հյուսիսային Կորեա) 2021 թվականի սկզբի դրությամբ՝ ունեն ընդհանուր մոտ 13 080 միավոր միջուկային զենք։ Դա […]
08:23 14.06.2021
Ճապոնիայում 7 մարդու մոտ ի հայտ է եկել սրտամկանի բորբոքում այն բանից հետո, երբ նրանք կորոնավիրուսի դեմ պատվաստվել են Pfizer ընկերության արտադրած պատվաստանյութով։ Այս մասին հունիսի 13-ին հայտնել է NHK հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։ Խնդիրներն առաջացել են երկրորդ դեղաչափի ընդունումից հետո։ Նախարարությունում ընդգծել են, որ այդ տվյալները չեն ազդի պատվաստումային ծրագրի վրա։ Մայիսի […]
08:10 14.06.2021
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին կրկին տուգանել են պաշտպանիչ դիմակի բացակայության համար։ Նրան առանց դիմակի նկատել են Սան-Պաուլու նահանգում մոտոմրցարշավի ժամանակ, հայտնում է Associated Press-ը։ Նահանգային իշխանությունների հաղորդմամբ՝ միջոցառմանը, որն անցկացվել է հունիսի 12-ին, մասնակցել է 12 հազար մոտոցիկլիստ, որոնց մեծ մասը եղել է պաշտպանիչ սաղավարտներով, սակայն առանց դիմակի։ Նահանգում 2020 թվականի մայիսից գործում է հանրային […]
12:49 12.06.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից պոմպակայանի հոսանքազրկմամբ պայմանավորված, ս.թ. հունիսի 14-ին` ժամը 10:00-18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի, Դարակերտ, Հայանիստ, Դաշտավան, Զորակ, Դարբնիկ, Այնթապ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և […]
12:14 12.06.2021
Հնդկաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 84․3 հազար դեպք։ Դա ամենափոքր աճն է 70 օրում, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։ Երկրում մինչ օրս վարակվածների թիվը գերազանցել է 29 միլիոնը։ Ներկայում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում է մոտ 1․1 մլն մարդ։ Ապաքինվել է մոտ 28 մլն բնակիչ։ Մահվան դեպքերի թիվը հասել է 367 հազարի։
12:09 12.06.2021
Հայաստանի և Վրաստանի մաքսային ոլորտի պատասխանատուները հանդիպել են Բագրատաշենի անցակետում: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ Շուշանիկ Ներսիսյանի և Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն ընդունել է հայկական կողմի հրավերով Հայաստանի սահմանային անցակետ ժամանած Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմեր Խունդաձեի գլխավորած պատվիրակությանը: Օրակարգում աշխատանքային հարցեր են, որոնք վերաբերում են կորոնավիրուսով պայմանավորված ոչ սովորական տարվա ընթացքում […]