TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+31.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Գերեվարված անձանց Ադրբեջանն օգտագործում է որպես քաղաքական պատանդ և լծակ` այլ խնդիրներ հետապնդելու նպատակով. ՀՀ ԱԳՆ

12:19 04.06.2021

Մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել էր Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը: Շարունակելով խախտել մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես` Ռազնագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիան, որում հստակ սահմանվում է, որ ռազմագերիներն ազատվում և հայրանադարձվում են անմիջապես ռազմական […]

̰
Բացահայտվել են շուրջ 30 դրվագ խարդախության, հափշտակության, գույքի դիտավորյալ վնասման դեպքեր

12:04 04.06.2021

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են 20–ամյա երիտասարդի և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ տարածքում, www.ajarabet.am կայքի և «Իդրամ» ինտերնետ վճարային համակարգի միջոցով շուրջ 30 դրվագ խարդախության, խաբեության եղանակով տարբեր չափերի հափշտակության, գողության և գույքի դիտավորյալ վնասման դեպքեր: Ձեռք […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 779 նոր դեպք

11:56 04.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 779 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 30 026 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 2,59%, վերջին 14 օրը –3,06%, վերջին 7 օրը –2,9%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 347 762 դեպք: Ապաքինվել է ևս 959 պացիենտ, և նրանց ընդհանուր […]

̰
Ժամը 11.00-ի դրությամբ` ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 13 մեքենա

11:54 04.06.2021

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։ «Ժամը 11.00-ի դրությամբ` ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 13 տրանսպորտային միջոց, որոնցից 9-ի ղեկին եղել են անչափահասներ։ Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց: Կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,-նշված է ՃՈ հաղորդագրության մեջ։

̰
Մեղրիի ոստիկաներն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

11:52 04.06.2021

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները մայիսի 29-ին Մեղրիի Զորավար Անդրանիկի փողոցից, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Կապանի 36-ամյա մի բնակչի՝ 6 խմ փայտանյութով բեռնված «Ամիգո» մակնիշի բեռնատարով հանդերձ: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ 20 օր առաջ Սյունիքի մարզի Ծավ գյուղի անտառում ծառեր էր ապօրինի հատել։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, […]

̰
Հորդորում ենք Վերջին զանգի միջոցառումները կազմակերպել միայն օրենքով սահմանված կարգով․ ԱԻ ՓԾ տնօրեն

11:44 04.06.2021

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանն ուղերձ է հղել Վերջին զանգի առիթով․ «Սիրելի՛ շրջանավարտներ, ԱԻ նախարարության անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեր կյանքի ամենահիշարժան տոներից մեկի՝ դպրոցական Վերջին զանգի առթիվ: Ձեր կյանքի այս օրը համընկնում է մեր երկրի համար շատ բախտորոշ ժամանակահատվածի հետ, և այսօրվանից ձեր կենսագրության մեջ բացվում է ամենակարևոր էջը, որն իր մեջ մեծ […]

̰
Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել և առգրավվել է 115 հատ սիգ

11:38 04.06.2021

Ս.թ. հունիսի 3-ին Ա.Կ.-ին պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել և առգրավվել է 115 հատ ընդհանուր 19.8 կգ սիգ տեսակի սառեցված մանրաձուկ: Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։ Ձկները հանձնվել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին։ Միջոցառումն իրականացվել է Սևանա լճից մանրաձկան որսի դեմ պայքարի շրջանակներում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի, […]

̰
Ադրբեջանացի զինծառայողները Գեղարքունիքի գյուղերի արոտավայրերում կանգնեցնում են գյուղացիներին, բացատրություններ պահանջում․ ՄԻՊ

11:34 04.06.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Ադրբեջանական զինված ծառայողները Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ` արոտավայրերում ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով և ի՞նչ են տեղափոխում, փորձում են իրականացնել մեքենաների ապօրինի խուզարկություններ, սպառնում են: Հայտարարություն լրացուցիչ փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ՝ Այս հայտարարությունը վերաբերում է Գեղարքունիքի մարզի […]

̰
Ազգային օպերատորը ներդնում է մի խումբ ապրանքների մակնշման համակարգեր․ ՊԵԿ

11:32 04.06.2021

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ որոշվել է ընդլայնել ազգային օպերատոր համարվող «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ին վերապահված պարտականությունները: Ընկերությունը կոշիկից բացի կազմակերպելու է նաև մի խումբ այլ ապրանքների մակնշման գործընթացը, մասնավորապես` կաթնամթերք, թեթև արդյունաբերության […]

̰
Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չկան

11:27 04.06.2021

Հունիսի 3-ին կատարվել է 35 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8002 քաղաքացու հետազոտություն, որից 870-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]

̰
Նորիկ Ամիրխանյանն ազատվել է Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից

11:23 04.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Նորիկ Ամիրխանյանին Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում է Կառավարության կայքը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Նորիկ Ամիրխանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ: Նորիկ Ամիրխանյանն այս պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հոկտեմբերին։

̰
Վահան Քերոբյանը մասնակցում է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին

11:11 04.06.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մասնակցում է հունիսի 2-ից 5-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային տնտեսական համաժողովին։ Միջոցառմանը մասնակցում է նաև էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։ Համաժողովի նպատակն է լայնամասշտաբ քննարկումներ անցկացնել համաշխարհային տնտեսության ու առևտրի վերականգնման խնդիրների շուրջ և համատեղ ջանքերով նպաստել այդ խնդիրների լուծմանը։ Վահան Քերոբյանը հունիսի 3-ին ներկա է գտնվել համաժողովի հանդիսավոր բացմանը։ […]

̰
̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք

11:01 04.06.2021

Հունիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223050 դեպք, որոնցից 214059-ն` առողջացած, 4452-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3451 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1096581 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3569 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք: Ունենք 246 առողջացած և 4 մահվան դեպք: […]

̰
Վանաձորում բախվել են Porsche Cayenne-ն ու 2 Mercedes-ները. կան վիրավորներ

10:52 04.06.2021

Հունիսի 3-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի 21/15 հասցեի դիմաց բախվել են Վանաձորի բնակիչներ՝ 28-ամյա Հակոբ Մակիչյանի վարած Mercedes մակնիշի, 24-ամյա Նարեկ Սոհրաբյանի վարած Porsche Cayenne մակնիշի և Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ՝ 55-ամյա Նվեր Առաքելյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Ն. Առաքելյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի՝ 23-ամյա Ա. […]

̰
Ժամը 10.00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 մեքենա, որոնցից 4-ի ղեկին եղել են անչափահասներ

10:46 04.06.2021

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։ Ժամը 10.00-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 տրանսպորտային միջոց, որոնցից 4-ի ղեկին եղել են անչափահասներ։ ՃՈ-ն ևս մեկ անգամ հորդորում է ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց: Կոչ է արվում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

̰
Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

10:37 04.06.2021

Մայիսի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի կրպակներից մեկի դրամարկղից մայիսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում գողություն էին արել։ Ոստիկանները օպերատիվ հարցումների արդյունքում տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Շերամի փողոցի 18-ամյա մի բնակչուհի: Կասկածվողը բերման ենթարկվեց բաժին և տվեց խոստովանական […]

̰
Ընտանեկան բռնություն, կողոպուտ, ապօրինի արդյունահանում․ ոստիկանության օպերատիվ ամփոփագիրը

10:31 04.06.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 51 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման, գույքը դիտավորությամբ վնասելու, ջրային կենդանիների ապօրինի արդյունահանման, ֆինանսական […]

̰
Նևադայի համալսարանի բժշկական նոր ֆակուլտետը կկրի Քըրք Քըրքորյանի անունը

10:22 04.06.2021

Նևադայի համալսարանի բժշկական նոր ֆակուլտետը այսուհետ կկրի հանգուցյալ ամերիկահայ ձեռներեց և բարերար Քըրք Քըրքորյանի անունը։ Կրթական հաստատությունը շուրջ 25 միլիոն դոլար նվիրատվություն է ստացել Քըրքորյանի հիմնադրամից, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

̰
Տիգրան Ավինյանի ռեֆերենտն ազատվել է աշխատանքից

10:18 04.06.2021

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Վարդուհի Եսայանն ազատվել է փոխվարչապետի ռեֆերենտի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վարդուհի Ավետիքի Եսայանին 2021 թվականի հունիսի 4-ից ազատել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ռեֆերենտի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

̰
Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին

10:05 04.06.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին․ «Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Կյանքի այս կարևոր փուլը ձեզ հնարավորություն է տալիս ընտրելու ձեր հետագա ճանապարհը, որն այս պահին շրջադասային է ու որոշիչ: Եվ կյանքի կարևորագույն այս խաչմերուկում ՀՀ կառավարությունն աջակցում ու սատարում է ձեզ ինչպես մասնագիտական կողմնորոշման, այնպես […]

̰
Կեղծ դիպլոմների խնդիրը կլուծվի. ավարտական փաստաթղթերը կլինեն բացառապես էլեկտրոնային տարբերակով

10:02 04.06.2021

Հայաստանում շուտով ավարտական փաստաթղթերը կլինեն բացառապես էլեկտրոնային տարբերակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ ներկայում աշխատում են ավարտական փաստաթղթերի էլեկտրոնային համակարգի ուղղությամբ: «Այս տարի ծրագիրը միայն դպրոցների համար կլինի պիլոտային: Իհարկե, կտպվեն նաև ավարտական փաստաթղթերը, այսինքն՝ այս տարի երկու տարբերակն էլ կգործի և՛ էլեկտրոնային, և՛ թղթային: Փոփոխությունները և՛ […]

̰
SHANTNEWS

09:55 04.06.2021

̰
Բայդենը տիկնոջ 70-ամյա հոբելյանը նշել է լողափին

09:43 04.06.2021

Հունիսի 3-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կնոջ՝ Ջիլի ծննդյան 70-ամյակը նշել է Դելավեր նահանգում՝ լողափին։ Նրանք Դելավեր էին ուղևորվել չորեքշաբթի։ Ջո և Ջիլ Բայդենները Գաղտնի ծառայության աշխատակիցների հսկողության ներքո հեծանիվ են քշել լողափին մոտ գտնվող այգում։ Բայդենը չի պատասխանել այն հարցին, թե ինչ է նվիրել տիկնոջը։ CNN-ի հաղորդմամբ՝ նախագահական զույգը կանգ է առել ափամերձ գոտում […]

̰
Իրավապաշտպանները խնդրում են տեսանյութերում պատկերված անձանց և/կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել

09:36 04.06.2021

Իրավապաշտպան, «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Սիրելի հայրենակիցներ, Այս հաղորդագրությանը կից ներկայացնում ենք տեսանյութեր, որոնցում նկարահանված զինվորների և տեղանքի հատկանիշները թույլ են տալիս նրանց կամ տեղանքին ծանոթ անձանց պարզորոշ ճանաչել վերջիններիս: Հավանական գերիների, նրանց ընտանիքների անդամների իրավունքները պաշտպանելու նպատակով, խնդրում ենք տեսանյութերում պատկերված անձանց և/կամ […]

̰
Էրդողանը հակակորոնավիրուսային պատվաստանյութի 3 դեղաչափ է ստացել և քննադատությունների արժանացել

09:26 04.06.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակակորոնավիրուսային պատվաստանյութի 3 դեղաչափ է ստացել, ինչը քննադատությունների պատճառ է դարձել, քանի որ պատվաստանյութը չի բավականացնում և փորձ է արվում ապահովել առաջնային օղակի աշխատակիցներին։ Այս մասին հայտնում է The Times-ը։ Էրդողանը չինական Sinovac –ի առաջին դեղաչափը ստացել էր հունվարի 14-ին՝ դառնալով Թուրքիայում առաջին պատվաստված մարդկանցից մեկը։ Երկրորդ դեղաչափը՝ կիկին Sinovac […]

̰
Հրդեհ Մասիս քաղաքում

09:09 04.06.2021

Հունիսի 4-ին, ժամը 05:31-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 5-րդ փողոցում այրվում է տանը կից շինություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է 5-րդ փողոցի տներից մեկին կից կառուցված խոհանոցը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07։40-ին։ […]

̰
Չինաստանում գնացքը հարվածել է երկաթգծի վրա աշխատող բանվորներին․ կա 9 զոհ

08:57 04.06.2021

Չինաստանում ուղևորատար գնացքը, որը շարժվում էր Ուրումչիից Հանչժոու, հարվածել է երկաթգծերի վրա աշխատող բանվորներին։ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնում է 9 զոհի մասին։ Դեպքը տեղի է ունեցել Գանսու նահանգի տարածքում։ Երկաթուղային վթարի պատճառները պարզվում են, այլ մանրամասներ հայտնի չեն։

̰
Ղրղզստանը հայտնել է Տաջիկստանի հետ սահմանին իրադրության սրման մասին

08:47 04.06.2021

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրադրությունը կրկին լարվել է։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ղրղզստանի պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնը։ Նշվում է, որ տաջկական կողմը, խախտելով սահմանագծման ու սահմանազատման հարցերով կողմերի միջկառավարական պատվիրակությունների պայմանավորվածությունները, գիշերը կոնտեյներ է տեղակայել Օշի մարզի Ունժու-Բուլակ տեղանքում՝ մոտ 1 կմ ներթափանցեով Ղրղզստանի տարածք։ Այնուհետև, կոնտեյները թողնելով տեղում, 600 մետր հեռացել […]

̰
Բայդենը «սև ցուցակում» է ընդգրկել չինական 59 ընկերություն

08:36 04.06.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է հրաման՝ չինական 59 ընկերություն «սև ցուցակում» ընդգրկելու վերաբերյալ։ Դրանց թվում է հեռահաղորդակցական ոլորտում աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը՝ Huawei-ը։ Արգելքն ուժի մեջ կմտնի օգոստոսի 2-ից, հայտնում է Սպիտակ տան կայքը։ Բայդենի հրամանն ընդլայնում է ԱՄՆ կառավարության հնարավորությունը`արձագանքելու գաղտնալսման տեխնոլոգիաների ոլորտում չինական ընկերությունների սպառնալիքներին։ Հրամանը թույլ է տալիս ԱՄՆ-ին արգելել ներդրումները […]

̰
BACK_TO_TOP