TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+34.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Թեհրանում այրվում է Իրանի նավթավերամշակման խոշորագույն գործարաններից մեկը

09:18 03.06.2021

Իրանի մայրաքաղաք Թեհրանի հարավում տեղակայված նավթավերամշակող գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է IRIB հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ ձեռնարկության՝ 20 հազար բարել տարողությամբ 19 ռեզերվուարներից մեկում բռնկումը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով․ տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։ Ձեռնարկության ղեկավարությունը լիովին բացառում է սաբոտաժը՝ որպես հրդեհի պատճառ։ Բնակչությանը կոչ է արվել լքել հարակից շրջանները։ […]

̰
ԱՄՆ չափահաս բնակչության 60 տոկոսից ավելին պատվաստվել է․ Բայդեն

08:53 03.06.2021

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է ԱՄՆ չափահաս բնակչության 63 տոկոսը։ Այս մասին հայտնել է պետության ղեկավար Ջո Բայդենը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում։ Նախագահը կոչ է արել հանրությանը չհրաժարվել պատվաստումներից, որպեսզի մինչ երկրի Անկախության օրը՝ հուլիսի 4-ը, այդ ցուցանիշը գերազանցի 70 տոկոսը։ «Այսօրվա դրությամբ 12 նահանգներ արդեն հասել են այդ կարևոր նիշին (70 տոկոսին)։ […]

̰
Իսրայելում ընդդիմությանը հաջողվել է կառավարություն ձևավորել

08:38 03.06.2021

Իսրայելի ընդդիմադիր «Եշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդին հաջողվել է նախարարների նոր կաբինետ ձևավորել։ Այս մասին Լապիդը հունիսի 2-ի երեկոյան հայտնել է երկրի նախագահ Ռովին Ռիվլինին․ հենց նա էր ընդդիմադիր առաջնորդի առջև նման հանձնարարություն դրել։ Լապիդի խոսքով՝ նոր կառավարությունը կհարգի իր հակառակորդներին և կանի հնարավոր ամեն բան՝ իսրայելական հասարակությունը միավորելու համար։ 2 տարի վարչապետի պաշտոնը […]

̰
Երկու երկիր զրկվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից

08:30 03.06.2021

Իրանն ու Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը զրկվել են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից։ Այս երկու երկրները խոշոր պարտք ունեն, որը չեն մուտքագրել կազմակերպության բյուջե։ Վճարումները չեն արվել 2 տարի։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով նամակին, որն ուղարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի կողմից Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ Վոլկան Բոզքըրին։ Վճարումների չափը սահմանվում է՝ […]

̰
Գեղարքունիքում hայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուք է եղել․ 2 հայ զինծառայող թեթև վնասվածք է ստացել․ SputnikArmenia

08:12 03.06.2021

Երեկ Գեղարքունիքի մարզում hայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուք է եղել, որի հետևանքով երկու հայ զինծառայող թեթև մարմնական վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է SputnikArmenia-ն՝ հղում անելով ՊՆ-ին։ ՊՆ-ից հայտնել են, որ միջադեպի ընթացքում հրազեն չի կիրառվել։ Ամեն ինչ օպերատիվ կերպով հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով:

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասում Երևանում և 8 մարզում

08:09 03.06.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Դրոյի փ. 12 շենք, Բագրատունյաց պող․ 7 շենք, Ավան՝ Դուրյան թաղ. 29, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49, 50 շենքեր, թիվ 5 […]

̰
Հունիսի 1-2-ը բացահայտվել է հանցագործության 40 դեպք

13:00 02.06.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 1-2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, խարդախության՝ 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2, կողոպուտի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, […]

̰
SHANTNEWS

12:55 02.06.2021

̰
Թուրքիայում քուրդ գրոհայինների հետ զինված բախման հետևանքով թուրք զինվորականներ են սպանվել ու վիրավորվել

12:52 02.06.2021

Հունիսի 2-ին ներկայիս Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգի Դատվան շրջանում թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով սպանվել է մեկ թուրք զինվորական, ևս 5-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ թուրքական զինուժի ռազմական գործողություններն իրականցվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ: Ավելի ուշ պարզ է […]

̰
Ադրբեջանցիները ՀՀ տարածքից տարել են 42 խոշոր եղջերավոր կենդանի, 37-ին՝ վերադարձրել․ ՄԻՊ-ը՝ ահազանգերի և դրանց ստուգման արդյունքների մասին

12:28 02.06.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը մանրամասներ է ներկայացրել Սյունիքի ՀՀ սահմանային գյուղերից Պաշտպանին ուղղվող ահազանգերի ու դրանց ստուգման արդյունքների վերաբերյալ․ «Այս հայտարարությունը վերաբերում է Սյունիքի մարզի Խնածախ, Խոզնավար, Արավուս, Վերիշեն, Ակներ գյուղերից Մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող ահազանգերին այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայության պատճառով սահմանային բնակիչների կոպտորեն ոտնահարված կամ լրջորեն վտանգված են իրենց իրավունքները: […]

̰
«ԿորոնաՎակ» պատվաստանյութն արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն է ստացել

12:24 02.06.2021

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ (COVID-19) չինական «Սինովակ» ընկերության «ԿորոնաՎակ» պատվաստանյութն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն՝ հավաստիացնելով, որ այն համապատասխանում է անվտանգության, արդյունավետության և արտադրության միջազգային ստանդարտներին: ԱՀԿ-ի իմունականխարգելման գծով ռազմավարական խորհրդատվական խումբը (SAGE) նույնպես ավարտել է պատվաստանյութի վերաբերյալ իր ուսումնասիրությունը: Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ պատվաստանյութը […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 954 նոր դեպք

12:22 02.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 954 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 346 150 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: Երեկ իրականացվել է 30 603 թեստավորում, որից 18 444-ը հակամարմինների արագ թեստով, 12 159 -ը՝ PCR թեստով: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 896 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով […]

̰
Ծեծկռտուք, դանակահարություն երևանյան ռեստորաններից մեկի բակում

12:07 02.06.2021

Հունիսի 1-ին վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող «Ռենեսանս» ռեստորանային համալիրի բակում ծեծկռտուք է տեղի ունենում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Շենգավիթի բաժնի և ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խմբերը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության […]

̰
«Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և 2 աշխատակից ազատվել են աշխատանքից

11:56 02.06.2021

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:

̰
«Կինո Մոսկվա»-ի դիմաց հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով տղամարդու դի

11:54 02.06.2021

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվա»-ի դիմաց, տղամարդու դի կա։ Shamshyan․com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ժամանել […]

̰
Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

11:46 02.06.2021

Վաղարշապատի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ երկու երիտասարդ Մուսալեռ գյուղի Մհեր Մկրտչյան փողոցի մի առանձնատնից գողություններ են արել։ Մայիսի 26-ի երեկոյան նրանք հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Ըստ երիտասարդների խոստովանական բացատրությունների՝ երբ տերն առանձնատանը չի եղել, մի անգամ պատուհանից են մտել տուն, երեք անգամ՝ դռնից։ Գողացել էին օդորակիչ, ջահեր, լամպեր և այլն։ […]

̰
Արտաշատում տղամարդը մահակով մարմնական ծանր վնասվածք է պատճառել հարևանին․ հարուցվել է քրեական գործ

11:31 02.06.2021

Մայիսի 26-ին ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության բրիգադը գանգուղեղային վնասվածքով Արտաշատից մի տղամարդու է տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց։ Տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները։ Հայտնել էր՝ իբր Արտաշատի Օգոստոսի 23-ի և Բակունցի փողոցների խաչմերուկում հեծանվից է ընկել։ Օպերատիվ հարցումներով պարզ էր դարձել, որ նման միջադեպ տեղի չի […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել

11:23 02.06.2021

Հունիսի 1-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7923 քաղաքացու հետազոտություն, որից 870-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]

̰
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիները պետք է շուտափույթ ազատ արձակվեն. Նիդերլանդների ԱԳ նախարար

11:14 02.06.2021

Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ խորհրդարանին ուղղված նամակում Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար Սիխրի Կաապը, անդրադառնալով ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումներին, տեղեկացրել է, որ Նիդերլանդները շեշտել են Ադրբեջանում մնացած հայ ռազմագերիների շուտափույթ ազատման կարևորությունը, ինչպես նաև՝ ամենաարագ կերպով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակույթային ժառանգության գնահատման առաքելության գործուղումը տարածաշրջան՝ համաձայն Սեխերսի և ֆան դեր Ստաայի […]

̰
Զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտի հարակից անտառային գոտիներում

11:11 02.06.2021

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորները չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքների անտառային գոտիներում: «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo trust» ականազերծող կազմակերպության կողմից Արցախի տարածքից հայտնաբերված ռազմամթերքի ոչնչացման աշխատանքներ նախատեսվում են նաև Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում: Տեղեկությունների համար զանգահարել […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպք

11:02 02.06.2021

Հունիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222870 դեպք, որոնցից 213578-ն` առողջացած, 4446-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3763 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1090156 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2916 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպք: Ունենք 149 առողջացած և 1 մահվան դեպք: […]

̰
Կեղծ տեղեկություններով աջակցության ծրագրից դուրս գրված գումարներով պետությանը պատճառվել է էական նյութական վնաս

10:58 02.06.2021

Հունիսի 1-ին ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը զեկուցագիր է ներկայացրել, որ ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Հադրութի շրջանի Առաքել և Հարթաշեն համայնքների ղեկավարները՝ հանդիսանալով պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 2020 թ. սեպտեմբերի 27֊ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Առաքել և Հարթաշեն համայնքների բնակիչներին ՀՀ կառավարության […]

̰
Հանվել է ամուսնության պետական գրանցման համար պետական տուրքը

10:50 02.06.2021

Ամուսնության պետական գրանցման համար այլևս պետական տուրք գանձվի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը: «Նախկինում, եթե զույգը ցանկանում էր ամուսնություն գրանցել, պետք է նախապես՝ տասն օր առաջ, մոտենար ՔԿԱԳ տարածքային մարմին, դիմում գրեր, վճարեր 1000 դրամ պետտուրք, ու առնվազն տասն օրից նոր […]

̰
Շարունակվում են բուհերի ֆինանսավորման նոր մոդելի քննարկումները

10:30 02.06.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն արվեստի կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ֆինանսավորման նոր մոդելի մշակման և ներդրման հարցերը: Ընդգծելով, որ բուհերի ֆինանսավորման ներկա մոդելը զարգացման հնարավորություն չի ընձեռում, նախարարի տեղակալն անդրադարձել է գործող մոդելը փոփոխելու անհրաժեշտությանը։ «Եթե բուհի բյուջեի 65-70 տոկոսը կազմում է աշխատավարձի ֆոնդը, […]

̰
Հրդեհ Գյումրիում. տուժածներ չկան

10:18 02.06.2021

Հունիսի 2-ին, ժամը 02:56-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասի 10-րդ շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից կրակ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին, մարվել՝ 04:10-ին: […]

̰
SHANTNEWS

09:59 02.06.2021

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին

09:55 02.06.2021

Վարչապետի պատոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզում Հայաստանի դեսպանությունում հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք գործունեություն են ծավալում տարբեր բնագավառներում: Վարչապետի պաշտոնակատարը նախ առանձին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանի և hոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի հետ: Ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է […]

̰
Թուրքիայի ոստիկանությունը 13 տարում 404 անմեղ քաղաքացու է սպանել

09:45 02.06.2021

Թուրքիայում գործող «Baran Tursun» հիմնադրամի կազմած զեկույցի համաձայն՝ ոստիկանությունը 13 տարվա ընթացքում 404 անմեղ քաղաքացու է սպանել։ Նրանցից 70-ը եղել են կանայք, 92-ը՝ երեխաներ, փոխանցում է Ermenihaber-ը։ Զեկույցը չի վերաբերում երկրում տեղի ունեցած զինված բախումներին, այլ ներառում է խաղաղ պայմաններում ոստիկանության կողմից ոչ համաչափ ուժի կիրառման հետևանքով քաղաքացիների սպանության դեպքերը։ Նման ցուցանիշով Թուրքիան ոստիկաններին «սպանելու […]

̰
Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ շաբաթում նվազել է 15%-ով

09:15 02.06.2021

Անցած շաբաթ (մայիսի 24-30) աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 3․5 մլն դեպք, ավելի քան 78 հազար մահ։ Նախորդ շաբաթվա համեմատ՝ հիվանդացության մակարդակը նվազել է 15 %-ով, մահացությանը՝ 7 %-ով։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Մայիսի 30-ի դրությամբ՝ աշխարհում գրանցվել է վարակման 169 604 858 դեպք, 3 530 837 մահ։ Անցած շաբաթ […]

̰
Պտտահողմ Չինաստանի հյուսիս-արևելքում, մոտ 150 տուն է վնասվել․ կան տուժածներ

09:00 02.06.2021

Առնվազն 1 մարդ մահացել է և ևս 16-ը՝ տուժել Չինաստանի հյուսիսարևելյան Շանչժի քաղաքին պատուհասած պտտահողմի պատճառով։ Այս մասին հայտնում է CGTN հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Նշվում է, որ տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Քամու պոռթկումներն ուղեկցվել են կարկուտով։ Տարերային աղետից վնասվել է առնվազն 148 տուն, գյուղատնտեսական նշանակության տարածք ու ֆաբրիկա։ Տարերքի հասցրած վնասն […]

̰
BACK_TO_TOP