TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+30.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Տավուշի մարզում տրակտորը մոտ 100 մետր գլորվել է ձորը. կա վիրավոր

08:21 04.06.2021

Մայիսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 14:25-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի մազածածկ հատվածի, ձախ նախաբազկի վերին երրորդականի, դրսային կողմնային պատռած վերքեր, գոտկային շրջանի քերծվածքներ, գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում հարցականով» մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել […]

̰
Գերիների նկատմամբ ցանկացած տեսակի հետապնդում կամ դատավարություն միջազգային իրավունքի կոպիտ խախտում է․ Թաթոյան

08:09 04.06.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Գերիների նկատմամբ ցանկացած տեսակի հետապնդում կամ դատավարություն միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Երեկ՝ հունիսի 2-ին Ադրբեջանում տեղի ունեցավ հայկական կողմի գերիներ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի իրավունքները կոպիտ խախտող, միջազգային իրավունքն ամբողջությամբ ոտնահարող քրեական գործով դատական նիստը: Ավելին, Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը և Գլխավոր […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

08:07 04.06.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արշակունյաց պող․ 44/1, 44/2, 44/3, 46, 46/1, 46/2 շենքեր, Արշակունյաց պող․ 42, 42/2, 44 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Չարենցի թաղ. 9, 10, 11, 12, 13, 14, 15 շենքեր, Դուրյան թաղ. 30, […]

̰
SHANTNEWS

12:59 03.06.2021

̰
Ի՞նչ աշխատանքներ են կատարվել դատաբժշկական համակարգում․ ներկայացնում է Անահիտ Ավանեսյանը

12:58 03.06.2021

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Աբովյանի դատաբժշկական կենտրոնի հետ կապված աղմկալի դեպքին։ Մինչ տեղի ունեցածի վերաբերյալ իր տեսակետը հայտնելը, Նիկոլ Փաշինյանը խնդրել է առողջապահության նախարարի պաշտոնակատարին ներկայացնել առողջապահության այդ համակարգում իրականացված աշխատանքները։ Անահիտ Ավանեսյանը նշել է որ դատաբժշկական գիտագործնական կենտրոնը մինչև 2018 թվականն ունեցել է մեկ դիահերձարան Երևանում, իսկ հիմա […]

̰
Արցախից եկած անձանցից բարեգործության պատրվակով փող էր հափշտակել. ոստիկանության բացահայտումը

12:51 03.06.2021

Մայիսի 29-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին նույնաբովանդակ երկու ահազանգ ստացվեց։ Ահազանգող տղամարդիկ, որոնք Արցախյան երկրորդ պատերազմից հետո բնակություն են հաստատել Կողբ համայնքում, հայտնեցին, որ իրենց է զանգել մի տղամարդ, ներկայացել Կարեն անվամբ ու ասել, որ աշխատում է բարեգործական կազմակերպությունում։ Հայտնել է, որ Արցախից եկած ընտանիքներին օգնություն են տրամադրում, որը տեղ հասցնելու համար, որպես ճանապարհածախս, մի արցախցուց […]

̰
Հունիսի 2-ից 3-ը բացահայտվել է հանցագործության 57 դեպք

12:50 03.06.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության՝ 6, ծեծի՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, բնակարանային գողության, փաստաթղթի կեղծիքի և սպանության սպառնալիքի՝ 2-ական, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի կամ կեղծ […]

̰
24-ամյա տղամարդը խարդախությամբ մեքենաներ է հափշտակել․ տուժել է 20 անձ

12:39 03.06.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի հանգամանքները։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 24-ամյա տղամարդը «լիստ.ամ» կայքից տեղեկանալով տարբեր մարդկանց […]

̰
Ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար․ ԿԸՀ

12:28 03.06.2021

ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, քրեակատարողական հիմնարկում գտնվող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, իսկ զինծառայողների համար` զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են (քվեարկում են) զորամասի կազմված ընտրողների ցուցակում: Ընտրողի անձը հաստատող […]

̰
Հայաստանից անասունների, ոչխարների ու ձիերի անմշակ կաշվի արտահանումը 6 ամսով արգելվեց

12:21 03.06.2021

ՀՀ կառավարության նիստում հաստատվել է ՀՀ-ից մի շարք ապրանքների վրա վեց ամիս ժամկետով արտահանման ժամանակավոր արգելքի կիրառման մասին որոշումը՝ ✔️ԱՏԳ ԱԱ 4101` խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) կամ ձիազգի կենդանիների չմշակված մորթեր՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված ✔️ԱՏԳ ԱԱ 4102` ոչխարների չմշակված մորթեր կամ գառների մորթիկներ՝ բրդյա ծածկույթով կամ առանց բրդյա ծածկույթի, կրկնորդված […]

̰
Արտաշատի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

12:15 03.06.2021

Մայիսի 27-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։ Ժամը 23.30-ի սահմաններում քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Մրգավան գյուղից բերման ենթարկեցին Արտաշատ քաղաքի 21-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կոնֆետների փաթեթ, որի մեջ սպիտակ փոշենման զանգված կար։ Ըստ 21-ամյա երիտասարդի՝ հայտնաբերվածը կրիստալ է, գնել է Երևանում՝ իր օգտագործման համար։ […]

̰
Վթար Ավշար գյուղում. 66-ամյա վարորդը մահացել է

12:00 03.06.2021

Հունիսի 2-ին, ժամը 10.10-ի սահմաններում, Արարատի մարզի Ավշար գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 66-ամյա վարորդ Սոս Խաչատրյանը մահացել է: Կատարվում է քննություն:

̰
Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

11:55 03.06.2021

Մայիսի 13-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին մի կին հաղորդում էր տվել, որ Զաքարիա Սարկավագի փողոցի խանութներից մեկում գողացել են իր բջջային հեռախոսը։ Հաղորդումը ստանալուն պես քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Սպիտակ քաղաքի 36-ամյա մի բնակիչ։ Մայիսի 28-ին կասկածվողը Երևանի Ազատության պողոտայում հայտնաբերվեց և բերման […]

̰
Վրաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 833-ով

11:52 03.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 833 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: «Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 28 191 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 2,95%, վերջին 14 օրը –3,16%, վերջին 7 օրը –2,91%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 346 983 դեպք: Ապաքինվել է ևս 1 205 պացիենտ, և […]

̰
Քարոզչական պաստառները և այլ քարոզչական նյութերը փակցնել բացառապես դրա համար նախատեսված վայրերում․ Երևանի քաղաքապետարան

11:39 03.06.2021

Երևանի քաղաքապետարանը հորդորում է քարոզչական պաստառները և այլ քարոզչական նյութերը փակցնել բացառապես դրա համար նախատեսված վայրերում: «Խնդրում ենք այդ նպատակով չօգտագործել բնակելի կամ այլ շենքերի պատերը, սյուների մակերեսը և այլն: Աղտոտված մակերեսները մաքրելու համար համայնքը և բնակիչները հետո զգալի ռեսուրս են ծախսելու: Ստորև ներկայացնում ենք արտահերթ ընտրությունների կազմակերպման նպատակով քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղերի […]

̰
14 հայ ռազմագերիներ կկանգնեն Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի առաջ

11:31 03.06.2021

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ (Minval.az, Haqqin.az)՝ 14 հայ ռազմագերիների գործը փոխանցվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։ Ադրբեջանի դատախազությունը հայտնում է, որ Հրաչ Արզումանի Ավագյանը, Գեղամ Սամվելի Սերոբյանն ու ևս 12 հայ զինծառայողներ մեղադրվում են «հրազենի և այլ առարկաների գործադրմամբ ահաբեկչության, զենքի ապօրինի ձեռքբերման, ինչպես նաև սահմանն ապօրինի հատելու մեջ»: Նշենք, որ խոսքը վերաբերում է Խծաբերդում դեկտեմբերի […]

̰
«Շիրակ» օդանավակայանը որոշ ժամանակ չի գործի. ինչ պետք է անեն տոմսեր գնած քաղաքացիները. «Ժողովուրդ»

11:08 03.06.2021

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը հուլիսից մինչեւ սեպտեմբեր չի շահագործվելու։ Մեզ հայտնի դարձավ, որ այս ընթացքում Ռուսաստանում գտնվող մեր այն հայրենակիցները, որոնք ավիատոմսեր էին գնել հուլիս, օգոստոս ամիսների համար եւ պետք է Շիրակ օդանավակայանով վերադառնային հայրենիք, այս ընթացքում հետ են վերադարձնում դրանք։ Թե ինչու մի քանի ամիս չի շահագործվելու, […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր

11:06 03.06.2021

Հունիսի 2-ին կատարվել է 44 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7967 քաղաքացու հետազոտություն, որից 870-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 108 նոր դեպք

11:02 03.06.2021

Հունիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222978 դեպք, որոնցից 213813-ն` առողջացած, 4448-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3631 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1093012 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2856 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 108 նոր դեպք: Ունենք 235 առողջացած և 2 մահվան դեպք: […]

̰ ̰ ̰
Կաթողիկոսը մեկնել է Սյունիք և Արցախ

10:50 03.06.2021

Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ հայրապետական այցով մեկնեց Սյունիքի մարզ, որից հետո կուղևորվի Արցախ։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Վեհափառ Հայրապետի հետ Արցախ մեկնեց նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը։ Սյունիք այցի ընթացքում նախատեսվում է Հանրապետական մաղթանքի արարողություն Գորիսի Սուրբ […]

̰
Արմավիրի մարզում Opel-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել․ վարորդը մահացել է

10:46 03.06.2021

Հունիսի 2-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 55-ամյա Սուրիկ Ներսիսյանն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան-Հացիկ 1-ին կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ փրկարարների ժամանումը, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։ Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, […]

̰
Հավաստի վիճակագրական տվյալների հավաքագրումը կարևորվում է․ ԿԳՄՍ փոխնախարար

10:40 03.06.2021

Հանրային քննարկման է ներկայացվել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի և ուսումնական հաստատությունների պետական միասնական վարչական ռեգիստրի վարման կարգի նախագիծը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Ցանկացած ոլորտում առկա խնդիրները վեր հանելու, ինչպես նաև փաստերի վրա հիմնված քաղաքականություններ մշակելու համատեքստում էապես կարևորվում է հավաստի վիճակագրական տվյալների հավաքագրումն ու ամփոփումը: Կրթության կառավարման […]

̰
Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացումը՝ Փաշինյանի բրյուսելյան այցի առանցքում

10:37 03.06.2021

Հունիսի 2-ին աշխատանքային այցով Բրյուսելում էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այնուհետ հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։ Վարչապետի պաշտոնակատարն իր խոսքում անդրադարձել է ինչպես Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Շառլ Միշելի հետ առանձնազրույցի ընթացքում քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցության […]

̰
Կոռուպցիոն բացահայտումներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունում

10:25 03.06.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ, բացահայտել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պաշտոնատար անձանց և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողների կողմից կաշառք, ինչպես նաև ապօրինի վարձատրություն տալու և ստանալու դեպքեր: Այսպես. Գյումրի քաղաքի բնակիչ […]

̰
Քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ քաղաքական ուժերի մի մասը բավականին ակտիվ է

10:23 03.06.2021

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մի մասը բավականին ակտիվ է քարոզարշավը դեռ չմեկնարկած։ Որոշները համացանցային գրառումների, ընտրողների հետ հանդիպումների և ասուլիսների միջոցով արդեն փորձում են պատկերացումներ տալ ընտրողներին իրենց ծրագրերի և առաջնահերթությունների մասին։ Մարզերում ակտիվ աշխատանքներ տանող քաղաքական ուժերից մեկը «Լուսավոր Հայաստանն» է։ Կուսակցության ղեկավարը հասցնում է նաև մասնակցել ԱԺ հանձնաժողովների աշխատանքին և հարցազրույցներ […]

̰
Ռուս խաղաղապահներն Արցախում դիտակետի պաշտպանության վարժանք են անցկացրել

10:14 03.06.2021

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են իրականացնել իրենց պատասխանատվության գոտում կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն, ինչպես նաև երթևեկության և Լաչինի միջանցքով սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգոթյան ապահովում, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ Բացի այդ, անձնակազմը մարտական պատրաստություն է իրականացնում՝ վարժանքներ անցկացնելով դիտակետի վրա հարձակումը հետ մղելու և խաղաղ բնակչության նկատմամբ խախտումները […]

̰
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Նախիջևանում հայկական ժառանգության մասին ամերիկաբնակ պատմաբանի աշխատությունը

10:06 03.06.2021

Ամերիկաբնակ պատմաբան Սիմոն Մաղաքյանն ուշագրավ աշխատություն է պատրաստել Նախիջևանում եղած հայկական ժառանգության մասին։ Ինչո՞վ է առանձնահատուկ օրերս ԱՄՆ-ում ներկայացված այս աշխատությունը։ Նման աշխատությունների և հոդվածների լույս ընծայումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ միջազգային ատյաններում, փոխել ինչ-որ բան: Թեմային հետևել է Սագօ Արեյանը:

̰
SHANTNEWS

09:45 03.06.2021

̰
BACK_TO_TOP