TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+34.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Առնվազն 23 միգրանտ է մահացել Թունիսի ափերի մոտ նավաբեկության հետևանքով

08:46 02.06.2021

Միջերկրական ծովով Լիբիայից Իտալիա հասնելու փորձի ժամանակ նավաբեկություն է տեղի ունեցել Թունիսի ափերի մոտ։ Նավը տեղափոխում էր միգրանտների, նրանցից առնվազն 23-ը մահացել են։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է Թունիսի Կարմիր խաչի ներկայացուցիչը։ Նշվում է, որ Թունիսի ռազմածովային ուժերին հաջողվել է փրկել 70 միգրանտի։

̰
Հրդեհ Պարոնյան փողոցում․ «Երևան պանդոկ»-ից կրակը տարածվել է վերևի հարկում գտնվող ավտոպահեստամասերի խանութ

08:37 02.06.2021

Հունիսի 2-ին, ժամը 04։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցում գտնվող «Երևան պանդոկ» ռեստորանում կրակ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]

̰
Կոլումբիայում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության հակառեկորդ

08:29 02.06.2021

Կոլումբիայի առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը հայտնել է վերջին մեկ օրում կորոնավիրուսային վարակի 25 966 նոր դեպքի մասին, ինչը դարձել է օրական աճի ամենաբարձր ցուցանիշն այդ երկրի համար։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Հունիսի 1-ին երկրում գրանցվել է մահվան 523 դեպք, ապաքինվել է 25 966 պացիենտ։ Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3 432 422-ի, […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

08:09 02.06.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ Բրյուսով թաղ. 63, 64, 65, 66, 67, 71 շենքեր, Դուրյան թաղ. 56, 57 շենքերը, հարակից սեփական տներ, Մխիթարյան Միաբանության դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Ջրաշեն 1, 2, 3 փողոցներ, 11:00-17:00 Բագրատունյաց […]

̰
Մայիսի 31-ից հունիսի 1-ը բացահայտվել է հանցագործության 70 դեպք

13:00 01.06.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 31-ից հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 23, կաշառակերության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության և ընտանեկան բռնության՝ 5-ական, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 2, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, […]

̰
SHANTNEWS

12:55 01.06.2021

̰
«Կոշ» քրեակատարողական հիմնարկում յուրահատուկ թմրամիջոցի ներթափանցման փորձ է կանխվել

12:51 01.06.2021

Մայիսի 31-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել քաղաքացի Մ. Թ.-ի կողմից դատապարտյալ Ռ. Մ.-ի անվամբ բերված հանձնուքը: Զննությամբ անձեռոցիկի տուփում հայտնաբերվել է ենթադրաբար թմրամիջոցով ներծծված, մաշկային կպչուն երկու ժապավեն (կիրառվում է մաշկից արյան մեջ ներթափանցելու կամ ժապավենը ջրում եռացնելու արդյունքում ստացված հեղուկը ներարկելու եղանակով): Փաստի առթիվ […]

̰
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակում դատախազությունում գործարկվել է թեժ գիծ

12:42 01.06.2021

2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվության ստացման, այդ նպատակով հանրության հետ անմիջական հաղորդակցություն ապահովելու, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների կողմից ընտական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ ահազագներին, բարձրացված հրատապ խնդիրներին օպերատիվ արձագանքելու նկատառումներով ՀՀ գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ (010) 511 – 999 հեռախոսահամարի ներքո: Թեժ […]

̰
Ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները չեն շարունակվում

12:38 01.06.2021

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքները չեն շարունակվում՝ մասնավորապես սահմանային վերջին միջադեպերից ի վեր: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհերի Գրիգորյանը, որը հայկական կողմից գլխավորում է աշխատանքային խումբը: «Այսօրվա դրությամբ աշխատանքները չեն շարունակվում: Բազմիցս հայտարարել եմ, որ այդ […]

̰
Այս պահին դատաբժշկական կենտրոնում չկան փորձաքննություն չանցած մասունքներ

12:35 01.06.2021

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Համաձայն ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» տվյալների` այս պահին դատաբժշկական կենտրոնում չկան փորձաքննություն չանցած մասունքներ: Ունենք 50 մասունք, որոնք մի քանի անգամ անցել են փորձաքննություն, բայց դրանցից դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել: Մնացած բոլոր դիերը փորձաքննված են, որոնց մի մասը, այս պահի դրությամբ 149-ը, ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել: […]

̰
Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ դիերի և մասունքների պահման պայմանների խնդրի առնչությամբ

12:26 01.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախկինում հաշվի առնելով զոհված զինծառայողների հարազատների մտահոգությունները դիերի պահման պայմանների վերաբերյալ՝ հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչություններին ապահովել պատշաճ պայմաններ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: «Երեկվա դեպքը անթույլատրելի է ցանկացած պարագայում եւ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն պարզելու՝ որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողությունների հետեւանքով է առաջացել […]

̰
Տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից դեռևս բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը

12:23 01.06.2021

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են․ «Ի լրումն ներքոնշյալ հայտարարության՝ հայտնում ենք, որ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից դեռևս բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը։ Անցակետն բաց է ամեն օր, ժամը՝ 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Վրաստանի ողջ տարածքում գործում է պարետային ժամ՝ 23։00-05։00 ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև բաց և փակ տարածություններում դիմակի կրման […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1233 նոր դեպք

12:14 01.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 233 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 32 930 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 3,74%, վերջին 14 օրը –3,3%, վերջին 7 օրը –2,71%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 345 196 դեպք: Ապաքինվել է ևս 1 002 պացիենտ, և […]

̰
Այսօրվանից Վրաստանում մի շարք սահմանափակումներ են վերացվում

12:05 01.06.2021

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ` երկրում այսօրվանից՝ հունիսի 1-ից կմեղմացվեն կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված որոշ սահմանափակումներ, հայտնում է Ալիք Մեդիան։ Մասնավորապես, հունիսի 1-ից՝ *Վրաստանը օտարերկրյա այցելուների համար բացում է ցամաքային սահմանները, *PCR թեստի բացասական պատասխանով Վրաստան մուտք գործելու իրավունք կստանան նաև Կանադայի, Ճապոնիայի, Քուվեյթի, Չինաստանի, Հվ. Կորեայի, Մոլդովայի և Օմանի քաղաքացիները: *Սննդի կետերի […]

̰
65 բարձրդասարանցի ավագանու նիստում ներկայացրել են երեխաների պաշտպանությանը միտված իրենց ծրագրերը

12:03 01.06.2021

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է, որ ավագանու նիստերի դահլիճում մեկնարկել է հունիսմեկյան նիստը։ 65 բարձրդասարանցի երեխաներ Երևանի տարբեր դպրոցներից, ավագանու նիստի ֆորմատով համայնքին են ներկայացնում երեխաների պաշտպանությանը միտված իրենց ծրագրերը։ Նիստը վարում է քաղաքապետ Հայկ Մարությանը։ Քվեարկությամբ ընտրված ծրագրերը հետագայում կներառվեն քաղաքային իշխանության որոշումներում։

̰
COVID-19 համավարակով պայմանավորված` կարող են ի հայտ գալ մի շարք նյարդաբանական հիմնախնդիրներ․ ԱՆ

11:57 01.06.2021

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ COVID-19 համավարակով պայմանավորված` կարող են ի հայտ գալ մի շարք նյարդաբանական հիմնախնդիրներ: Արդեն իսկ բոլորին ծանոթ են հոտառության և համի զգացողության խանգարումները COVID-19-ով հիվանդների շրջանում։ Վարակի ժամանակ դիտվում են ինչպես համի և հոտառության կորուստ, այնպես էլ կարող են լինել համի և հոտառության աղավաղում։ Ըստ նոր տվյալների` հայտնի են նաև համի […]

̰
Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորանքներ է ստացել Վլադիմիր Պուտինից և  Միխայիլ Միշուստինից

11:51 01.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ հաջող են զարգանում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետասյու ևս հնարավորինս կամրապնդենք երկկողմ դաշնակցային հարաբերությունները՝ ի նպաստ մեր բարեկամական ժողովուրդների, ի […]

̰
ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման մեղադրանքով հետախուզվողի

11:37 01.06.2021

Ոստիկանության ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ էին ձեռք բերել առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ։ Տվյալն իրացվեց մայիսի 28-ին՝ ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների մասնակցությամբ։ Արդյունքում՝ Արշակունյաց պողոտայում հայտնաբերվեց ու ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվեց Նորագավիթում բնակվող 37-ամյա մի տղամարդ, որը Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես […]

̰
«Ֆեյսբուք»-ն ուժեղացնում է փաստերի ստուգումը հայերեն բովանդակության նկատմամբ՝ կանխելու ապատեղեկատվության տարածումը

11:24 01.06.2021

«Ֆեյսբուք» ընկերությունը հայտարարել է, որ ընդլայնում է գործընկերությունը «FactCheck Georgia» փաստերի ստուգման անկախ հարթակի հետ «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերում հայերենով ստեղծված կեղծ բովանդակության տարածումը կանխելու նպատակով: Վրացական «FactCheck Georgia»-ն, որը հավաստագրված է անկողմնակալ մարմնի՝ Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) կողմից, առաջիկա երկու ամիսներին՝ հունիս-հուլիսին, հայաստանյան «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» (MIC) ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ կիրականացնի «Ֆեյսբուքում» […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր

11:13 01.06.2021

Մայիսի 31-ին կատարվել է 62 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7872 քաղաքացու հետազոտություն, որից 870-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 108 նոր դեպք

11:02 01.06.2021

Հունիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222778 դեպք, որոնցից 213429-ն` առողջացած, 4445-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3822 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1087240 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3280 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 108 նոր դեպք: Ունենք 221 առողջացած և 7 մահվան դեպք:

̰
Այսօրվանից Վրաստանի ցամաքային սահմանները բացվում են

10:57 01.06.2021

Վրաստանն այսօրվանից բացում է ցամաքային սահմանները՝ երկրում տուրիզմը խթանելու նպատակով: Վրաստանի քաղաքացիների համար առանց հատուկ թույլտվության երկրի սահմանը հատելն արգելվում է, հայտնում է Ալիք Մեդիան։ Սահմանը հատել հնարավոր կլինի լիարժեք պատվաստման (երկու չափաբաժին) փաստաթուղթ ներկայացնելու և PCR բացասական թեստի պատասխանով, կամ վերջին 72 ժամվա ընթացքում անցկացրած PCR թեստի բացասական պատասխանով: «Ցամաքային սահմանների բացումը վերաբերում է […]

̰
Հրազենով սպանության փորձ Նորք-Մարաշում․ հանցագործությունը բացահայտվել է․ մեկ անձ կալանավորվել է

10:50 01.06.2021

Մայիսի 24-ին շտապօգնության խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխել Նորք-Մարաշի 6-րդ փողոցի մի բնակչի։ Ժամը 17.45-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ 61-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել էին կրծքավանդակի և որովայնի հրազենային վնասվածքներ։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերն ու փորձաքրեագետները զննել էին տարածքը՝ հայտնաբերելով արնանման հետքեր, ապակու կտորներ և այլն։ Մարաշի բաժանմունքի քրեական […]

̰
Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

10:46 01.06.2021

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տարվա ամենագեղեցիկ և ջերմ տոներից է, որը ևս մեկ անգամ մեր ուշադրությունը սևեռում է մեր հասարակության կրտսեր ներկայացուցիչների՝ երեխաների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու, նրանց ապագայի ճանապարհը կերտելու խնդիրների լուծման վրա: Սիրելի՛ երեխաներ, շնորհավորում […]

̰
Իմ բացթողումն է, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին․ Ավանեսյան

10:33 01.06.2021

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հարգելի հայրենակիցներ, երեկ Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում եմ նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից: Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին: Վստահեցնում […]

̰
Գայի պողոտայում Nissan-ը բախվել է տրոլեյբուսին, վրաերթի ենթարկել հետիոտների, ապա բախվել ՃՈ Toyota-ին ու Opel-ի. կա 3 վիրավոր

10:29 01.06.2021

Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Գայի պողոտայում բախվել է թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսին, այնուհետև առաջ ընթացել, վրաերթի ենթարկել 2 հետիոտնի, իսկ հետո բախվել ճանապարհային ոստիկանության ծառայողական Toyota Corolla մակնիշի և Opel մակնիշի ավտոմեքենաներին։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթար-վրաերթի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ […]

̰
ԿԸՀ-ն գրանցել է 22 կուսակցության և 4 դաշինք․ հրապարակվել են ընտրական ցուցակները

10:18 01.06.2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել են 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում գրանցված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները: Գրանցվել է 26 քաղաքական ուժ` 22 կուսակցություն և 4 դաշինք։

̰
Այսօր պաշտոնապես մեկնարկում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի գործունեությունը․ Արտակ Բեգլարյան

10:11 01.06.2021

Այսօր պաշտոնապես մեկնարկում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի գործունեությունը (www.hfc.am, https://www.facebook.com/hfcarmenia/): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։ «Այս տարի ծանր պայմաններում ենք դիմավորում երեխաների պաշտպանության միջազգային օրը, քանի որ բազում երեխաներ կորցրել են իրենց հայրերին ու հարազատներին, հազարավորները տեղահանվել են իրենց սիրելի բնակավայրերից, տասնյակհազարավորները դեռ երկար ժամանակ կրելու […]

̰
Ֆրանսիայում մեկնարկում են Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները

10:08 01.06.2021

Մեկնարկում են Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային հանդիպումները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպումների առանցքում հայ-ֆրանսիական երկկողմ քաղաքական, տնտեսական հարցերն են, Հայաստան֊Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորմանն ուղղված հարցեր։ Օրվա հանդիպումները մեկնարկում են Ֆրանսիայի Ազգային Ժողովում, որտեղ նախատեսված է հանդիպում Ազգային Ժողովի նախագահ Ռիշար […]

̰
Տիեզերական աղբը վնաս է հասցրել Միջազգային տիեզերակայանին

10:07 01.06.2021

Տիեզերական աղբը վնաս է հասցրել Միջազգային տիեզերակայանի տարրերից մեկին, հայտնում է ScienceAlert-ը։ Հարվածի տակ է հայտնվել ռոբոտացված ձեռքի տեսքով Canadarm2 շարժական համակարգը։ Այն առանցքային դեր է կատարում տեղեկությունների հավաքման և կայանի սպասարկման հարցերում, տեղաշարժում է սարքավորումներն ու նյութերը կայանի տարածքում, օգնում տիեզերագնացներին աշխատել բաց տիեզերքում։ Տիեզերական աղբի հետ բախումից հետո այն դեռևս ունակ է աշխատել։ […]

̰
BACK_TO_TOP