09:05 18.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորանները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: […]
08:57 18.02.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սյունիքի մարզի Կապան քաղաք, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն գյուղեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբի 2021թ. փետրվարի 16-ի այցը վեր հանեց բնակիչների կյանքի, սեփականության ու կենսական կարևորության այլ իրավունքների վտանգներ կամ խախտումներ: Այցը տեղի ունեցավ Կապանի համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, համայնքային այլ իրավասու […]
08:47 18.02.2021
Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի կայարանի մոտ տեղի ունեցած հրաձգությունից տուժել է 7 մարդ։ Նրանք հոսպիտալացվել են, հայտնում է ABC News հեռուստաալիքը։ Տուժածները 17-71 տարեկան են։ 71-ամյա տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է, նա վիրավորում է ստացել որովայնի և երկու ոտքերի շրջանում։ Մյուս 6 տուժածների վիճակը կայուն է։ Ոստիկանները ձերբակալել են հրաձգության կասկածյալներից մեկին, նրա մոտից […]
08:32 18.02.2021
Իսպանիայում ռեփեր Պաբլո Ասելի ձերբակալության դեմ բողոքի ակցիաների ժամանակ մոտ 50 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է El Periodico թերթը՝ հիշեցնելով, որ ռեփերը դատապարտվել է ահաբեկչության փառաբանման և թագավորական ընտանիքին վիրավորելու համար։ Ձերբակալություններ են կատարվել Մադրիդում, Բարսելոնում և ողջ Կատալոնիայում։ Տուժածներ կան և՛ ոստիկանների, և՛ ցուցարարների շարքերում։ Ոստիկանությունը կոշտ է արձագանքել հասարակական կարգի խախտման […]
08:17 18.02.2021
Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի արժեքը 2020 թվականի հունվարի 21-ից առաջին անգամ մեկ բարելի դիմաց գերազանցել է 65 դոլարը։ Այս մասին են վկայում լոնդոնյան ICE բորսայի տվյալները։ Նավթի այդ տեսակի ապրիլյան ֆյուչերսների գինը 3 տոկոսի աճ է գրանցել՝ հասնելով 65․31 դոլարի։ 3․3 տոկոսի աճ էլ գրանցել է WTI ամերիկյան թեթև նավթի մարտյան ֆյուչերսների գինը՝ հասնելով 62․07 […]
08:09 18.02.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Դեղատան փ. 13 շենք, Նալբանդյան փ. 10, 12 շենքեր, Սուրենյանց փ. 1-30 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Նարեկացի թաղամաս 30, 43, 54, 1ա, 1բ, 36, 42 շենքեր, Ավան Առինջ՝ 1-ին միկրո.՝ […]
12:40 17.02.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 486 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 499 մարդ, մահացել՝ 13 պացիենտ: Մեկ օրվա ընթացքում Վրաստանում կատարվել է 19 192 թեստավորում։
12:33 17.02.2021
Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջաններում ամբողջ գիշեր տեղացած առատ ձյունն առավոտյան ուղեկցվել է ուժեղ քամիներով։ Այս պահին Շիրակի մարզում բուք է։ Ճանապարհները սպասարկող ընկերություններն այս պահին իրականացնում են միջհամայնքային ու հանրապետական նշանակության ճանապարհների մաքրման աշխատանքներ։ «Աշոցքի ճանշին» ընկերությունից հայտնում են, որ փակ ճանապարհներ այս պահին չկան, բայց ուժեղ բուքը շարունակվում է, տեսանելիությունը խիստ ցածր է, ինչի […]
12:22 17.02.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում․ «Խնդիրը պետք է այսպես ձևակերպենք՝ Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի: Պետք է արձանագրենք, որ Գյումրին նորովի կառուցելու գործընթացը սկսվել է ու շարունակվում է: Շիրակի մարզպետարանում անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկել ենք իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները»,-գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում։
12:00 17.02.2021
Փետրվարի 16-ին, ժամը 09.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սիլիկյան թաղամասում՝ կայարանից գերեզմանատուն տանող ճանապարհի հարակից դաշտում, դիակ կա: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ հունվարի 17-ից որպես անհետ կորած որոնվող Անահիտ Սմբատյանի դին է։Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել Է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
11:45 17.02.2021
Ավստրալիայի խորհրդարանի կայքում խնդրագիր է ներկայացվել, որով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետությունը: Այն ներկայացվել է խորհրդարանի Ներկայացուցիչների պալատ և փոխանցվել Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությանը: Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնած խնդրագիրը ստորագրել է 3164 ավստրալացի: Խնդրագրով կոչ է արվում հետևել Ֆրանսիայի խորհրդարանի, Նոր Հարավային Ուելսի օրենսդրական ժողովի և այլ օրենսդիր մարմինների օրինակներին և ճանաչել Արցախի […]
11:35 17.02.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է: Այցի շրջանակում նախատեսված է հանդիպում Ադրբեջանում պահվող գերիների հարազատների հետ: Մինչ օրս Ադրբեջանը վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի:
11:23 17.02.2021
Գրասենյակում միջին աշխատանքային օրվա տևողությունը 8 ժամ է։ Եթե հաշվի առնենք, որ չափահաս մարդը օրական ևս 7 ժամ միջինում ծախսում է քնի վրա, ակնհայտ է, որ աշխատատեղում անցկացրած կամ աշխատանքին նվիրած ժամանակը օրվա կտրվածքով գերակշիռ մաս է կազմում։ Սա է պատճառը, որ աշխատանքային պայմանների ու առողջ աշխատանքային միջավայրի կարևորությունն անհնար է գերագնահատել։ Այն մասին, թե […]
11:17 17.02.2021
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մշտադիտարկումների արդյունքում կարագի իրացման գների փոփոխություններ են արձանագրվել 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսների ընթացքում։ Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է փաստել, որ 2020 թվականի ընթացքում կարագի իրացման գնի վրա էական ազդեցություն են ունեցել հետևյալ գործոնները՝ ✅2020 թվականի սկզբից տեղի է ունեցել ԱՄՆ դոլարի փոխարժեքի բարձրացում ՀՀ դրամի նկատմամբ, իսկ […]
11:09 17.02.2021
Փետրվարի 16-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2837 քաղաքացու հետազոտություն, որից 495-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2379 դեպք: Կատարվել է 20 285 թեստավորում:
11:00 17.02.2021
Փետրվարի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169597 դեպք, որոնցից 161476-ն` առողջացած, 3155-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4173 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 691146 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3431 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 206 նոր դեպք: Ունենք 128 առողջացած և 5 մահվան դեպք: […]
10:50 17.02.2021
Փետրվարի 12-ին հաղորդվել էր Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծելու և կարմիր ներկանյութով վնասելու մասին: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է 36-ամյա մի տղամարդ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 15-ին նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի (Վանդալիզմը) […]
10:45 17.02.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 20, խարդախության` 8, մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի հայտնաբերման՝ 5-ական, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման ու ընտանեկան բռնության՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի […]
10:38 17.02.2021
ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում ձեռք բերել ՀՀ Կառավարության սահմանած տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենաներ: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ դեռևս առկա են տնտեսվարող սուբյեկտներ, որոնք մինչ այժմ շահագործում են ՀՀ Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենային ներկայացվող տեխնիկական պահանջներին չբավարարող ՀԴՄ-ներ կամ առհասարակ չեն շահագործում: Միաժամանակ՝ կան հարկ վճարողներ, որոնց՝ ՀԴՄ մեքենա ձեռք բերելու համար […]
10:33 17.02.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ինչպես և կանխատեսվել էր, հանրապետության շրջանների մեծ մասում այս պահին առկա են ուժեղ քամիներ, որոնց արագությունն առանձին հատվածներում հասնում է 25մ/վրկ։ Ուժգին քամիներ կան նաև մայրաքաղաքում, որոնք Չարբախի հատվածում արդեն առաջացրել են ավերածություններ։ Մինչև կեսօր ուժեղ քամիները դեռևս կպահպանվեն, իսկ կեսօրից հետո դրանց ուժն աստիճանաբար կթուլանա։
10:28 17.02.2021
Իրանը կարող է 3 ամսում զենքի ստացման նպատակով միջուկային նյութ հարստացնել։ Այսպիսի տեսակետ է արտահայտել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը NPR ռադիոյին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Իրանը զգալի մոտեցել է զենքի համար միջուկային նյութերի արտադրական հնարավորություններին՝ համեմատած այն ժամանակվա հետ, երբ միջուկային համաձայնագիրը գործել է։ Բլինքենն ընդգծել է, որ ԱՄՆ-ը կվերադառնա միջուկային գործարքին այն դեպքում, եթե […]
10:14 17.02.2021
Հնդկաստանի Թանջավուր քաղաքում վայրի կապիկները տնից գողացել են նորածին երկվորյակներին, որոնցից մեկին ավելի ուշ մահացած են գտել։ Այս մասին հայտնում է The Times of India պարբերականը։ Փոքրիկները եղել են ընդամենը 8 օրական։ Հայրը եղել է աշխատանքի, մայրը կարճ ժամանակով բակ է դուրս եկել։ Այդ ժամանակ կապիկներն անցք են բացել տանիքին ու ներխուժել։ Նորածինների մայրն աղմուկ […]
10:03 17.02.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Մարտունիի տարածաշրջանում՝ անձրև։ Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում […]
09:49 17.02.2021
Պենտագոնը հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար: Այդ մասին գրված է համապատասխան հայտարարությունում: Միաժամանակ Պենտագոնն ընդգծել է, որ անհրաժեշտ է համագործակցել Մոսկվայի հետ այն հարցերում, որտեղ փոխադարձ շահեր կան: «Լիարժեքորեն ակնհայտ է, որ Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար, այդ թվում՝ Միացյալ Նահանգների: Նրանք իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար […]
09:40 17.02.2021
ԱՄՆ-ում յուրաքանչյուր ցանկացող կկարողանա պատվաստվել կորոնավիրուսի դեմ միայն հուլիսի վերջից: Այդ մասին հայտարարել է նախագահ Ջո Բայդենը: Ըստ նրա՝ հուլիսի վերջին արդեն 600 միլիոն չափաբաժնով պատվաստանյութ կունենան: Դա բավարար կլինի, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա պատվաստվել: Նման ժամկետ Բայդենը հայտնել էր նաև օրեր առաջ՝ ելույթ ունենալով Առողջապահության ազգային ինստիտուտում:
09:28 17.02.2021
Գյումրի-Երևան ավտոճանապարհի մի հատվածը երթևեկության համար դարձել է խիստ վտանգավոր։ Մոտ 18 կմ երկարության Լանջիկ-Գյումրի հատվածում անգամ սահմանված՝ 60 կմ ժամ արագությամբ երթևեկելն է դարձել անհնար։ Ձնհալից հետո փոսերն ավելացել են և խորացել: Մանրամասները՝ տեսանյութում։
09:16 17.02.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում հայտնել են մեկ շաբաթում (փետրվարի 8-15) COVID-19-ից մահվան դեպքերի նվազման մասին։ Անցած շաբաթ մահվան դեպքերի թիվը նվազել է 10 տոկոսով, իսկ վարակման դեքերինը՝ 16 տոկոսով, գրանցվել է վարակման 2․7 մլն նոր դեպք, 81 հազար մահ։ Համաձայն ամենշաբաթյա տեղեկագրի՝ հիվանդացությունն ու մահացությունը նկատելիորեն նվազել են հատկապես Աֆրիկայում (համապատասխանաբար՝ 20% և 21%), Արևմտա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում […]
09:02 17.02.2021
Դիտարկումների պատմության ողջ ընթացքում ամենացուրտ փետրվարի 16-ն է գրանցվել ամերիկյան 21 քաղաքներում։ Այս մասին են վկայում ԱՄՆ օդերևութաբանական ազգային ծառայության տվյալները։ Լինքոլն և Հասթինգս քաղաքներում ջերմաստիճանի սնդիկի սյունն իջել է -35 և -34 աստիճանի։ Նոր Օռլեանում ջերմաստիճանը կազմել է -3․8 աստիճան։ Ընդհանուր առմամբ ռեկորդային ցածր ջերմաստիճաններ են գրանցվել 11 նահանգներում՝ Նեբրասկա, Այովա, Կանզաս, Միսսուրի, Օկլահոմա, […]