TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+27.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Մեգան Մարքլը սպասում է երկրորդ երեխային

08:30 15.02.2021

Բրիտանացի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, երկրորդ երեխային են սպասում։ Այս մասին հայտնում է pa.media-ն՝ հղում անելով ընտանիքի ներկայացուցիչներին։ Սասեքսի դուքսն ու դքսուհին մեկ որդի ունեն՝ Արչին։ Երեխայի սեռը դեռ հայտնի չէ։ Նա կդառնա թագաժառանգության հերթում 8-րդը և Եղիսաբեթ II թագուհու 10-րդ ծոռը։ Արքայազնի և նրա հղի կնոջ լուսանկարի հեղինակն է զույգի ընկեր, […]

̰
Պանդեմիայի սկզբին Ուհանում արդեն եղել է կորոնավիրուսի 13 մուտացիա․ ԱՀԿ

08:20 15.02.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաքելության ստացած նոր տվյալները վկայում են այն մասին, որ Չինաստանում COVID-19-ի տարածումը սկսվել է ավելի վաղ, քան ենթադրվում է։ Ուհանում կորոնավիրուսի առաջին բռնկման ժամանակ մոտ 1000 մարդ վարակված է եղել վիրուսի 13 շտամներով։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ առաքելության ղեկավար Փիթեր Բեն Էմբարեկը CNN-ի հետ հարցազրույցում։ Փորձագետի խոսքով՝ չինացի վարակաբաններն ԱՀԿ-ին են […]

̰
Նավթի գինը գերազանցել է 63 դոլարը

08:09 15.02.2021

Նավթի էտալոնային տեսակների համաշխարհային գները շարունակում են թանկանալ։ Այսպիսով՝ լոնդոնյան ICE Futures բորսայում Brent նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը բարձրացել է 1․31 տոկոսով և հասել մեկ բարելի դիմաց 63․27 դոլարի, ինչը հանդիսանում է առավելագույն ցուցանիշ անցած տարվա հունվարից ի վեր։ WTI նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1․4 տոկոսով՝ հասնելով 60․2 դոլարի։ Վերլուծաբանների կարծիքով՝ «սև ոսկու» […]

̰
SHANTNEWS

12:59 13.02.2021

̰
Տավուշի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

12:56 13.02.2021

Փետրվարի 12-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն ստացան, որ Նավուր բնակավայրի 53-ամյա բնակիչն իր տան բակում շինափայտ է բեռնաթափում: Տեղեկությունը ստուգելու նպատակով մեկնած օպերատիվ խմբի ծառայողները առանձնատանը կից անասնագոմում հայտնաբերեցին 230 սմ երկարությամբ տարբեր տրամաչափի լորենու գերաններ: Ըստ տանտիրոջ որդու` հայտնաբերվածը պատկանում էր իրեն, նույն օրը ծառերն ինքն էր կտրել «Աղսու» կոչվող […]

̰
Գողության համար կոտրել էր խանութների ապակիներ. Շենգավիթի ոստիկանների բացահայտումը

12:53 13.02.2021

Փետրվարի 12-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած քաղաքացին հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 03.00-ին, անհայտ անձը քարով փորձել է կոտրել նշված սուպերմարկետի դռան ապակին և գողություն անել։ Շենգավիթի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողության փորձը կատարել է Ներքին Շենգավիթի 49-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել և Գարեգին Նժդեհի փողոցից բերման […]

̰
Covid-անվտանգության կանոնների պահպանումը պարտադիր է բոլոր տնտեսավարողերի համար. ԱԱՏՄ

12:49 13.02.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես կարանտինի շրջանում վերահսկողություն իրականացնող մարմին, իրազեկում է, որ փոփոխություններ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարի 08․04․2020 թվականի 17-Ն հրամանում։ Մասնավորապես սահմանվել է․ Եթե աշխատողը հանդիսանում է կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքի կոնտակտավոր, ապա՝ -նրա համար աշխատանքը 14 օրյա ժամկետով կազմակերպվում է հեռավար եղանակով, -անհնարինության դեպքում` հերթափոխային սկզբունքով, -անհնարինության դեպքում կատարվում […]

̰
Ռուստամ Բադասյանը քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ուժերով  բարեփոխումներին նոր թափ հաղորդելու հնարավորությունը

12:32 13.02.2021

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փետրվարի 12-ին հանդիպել է քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների և քննարկել համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Հանդիպմանը մասնակցել են փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հասարակական կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ղեկավար Արթուր Սաքունցը, […]

̰
ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ «Հյուսիսային հոսք-2» գազատարի պատճառով

11:38 13.02.2021

Միացյալ նահանգները կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե վերջինս շարունակի ու ավարտին հասցնի «Հյուսիսային հոսք -2» գազատարը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը: Նրա խոսքով՝ «Հյուսիսային հոսք -2»-ի վերաբերյալ ԱՄՆ -ի դիրքորոշումը պարզ է: Այն վատ գործարք է, քանի որ բաժանում է Եվրոպան. Ուկրաինան ու Կենտրոնական Եվրոպան ենթարկվում են ռուսական […]

̰
Չինաստանն ԱՀԿ փորձագետներին թույլ չի տվել ծանոթանալ կորոնավիրուսի հետ կապված ելակետային տվյալներին

11:22 13.02.2021

ԱՀԿ -ն հայտարարել է, որ Չինաստանն իր փորձագետներին թույլ չի տվել ծանոթանալ կորոնավիրուսի հետ կապված ելակետային տվյալներին: Սա, ըստ նրանց, թույլ կտար հասկանալ՝ երբ և ինչպես է տարածվել վիրուսը: Խոսքը վերաբերում է 174 դեպքերի, որոնք առաջինն էին հայտնաբերվել Ուհանում դեռ 2019 -ին: Սրանով հանդերձ, չինացի գիտնականները տվյալներ են տրամադրել այդ դեպքերի հետ կապված իրենց իսկ […]

̰
Ինչպիսի՞ն է համաճարակային պատկերն Արցախում

11:10 13.02.2021

Փետրվարի 12-ին կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2612 քաղաքացու հետազոտություն, որից 486-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ ԱՀ առողջապահության նախարարությունը […]

̰
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 192-ով

11:03 13.02.2021

Փետրվարի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169022 դեպք, որոնցից 160942-ն` առողջացած, 3140-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4151 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 679135 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2704 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 192 նոր դեպք: Ունենք 104 առողջացած և 2 մահվան դեպք: […]

̰
Պայթուցիկ առարկաներ հայտնաբերելու նպատակով Արցախի մի շարք համայնքներում իրականացվում են ինժեներահետախուզական աշխատանքներ

10:58 13.02.2021

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ծառայության սակրավորական ջոկատները ռազմամթերք ու այլ պայթուցիկ առարկաներ հայտնաբերելու նպատակով, այս պահին Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, Մաղավուզ, Մեծ շեն, Վարնկաթաղ համայնքներում և «Պուշկեն յալ» կոչվող տեղամասում իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ։ Հայտնաբերված զինամթերքը կոչնչացվի տեղում։ Տեղեկատու հեռախոս`911։

̰
Միգրացիոն ծառայությունն ու Անձնագրային և վիզաների վարչությունը կմիավորվեն

10:46 13.02.2021

Ներքին գործերի նախարարության կազմավորման արդյունքում կմիավորվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայությունը և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը: Նոր ձևավորվող մարմինը կոչվելու է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը: «Սա միանշանակ աշխատելու է հօգուտ ոլորտի և գործընթացների՝ ավելի արդյունավետ կազմակերպման, որովհետև […]

̰
Հունվարին Վրաստանի տուրիզմն անկում է ապրել 93.6%-ով

10:37 13.02.2021

Վրաստանի Տուրիզմի ազգային վարչության կողմից տարածած վիճակագրության համաձայն, 2021 թվականի հունվարին Վրաստան է այցելել մոտ 33 765 միջազգային այցելու, ինչը 2020 թ․ հունվարի համեմատ 93.6%-ով քիչ է: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։ Հատկանշական է, որ հունվարին Վրաստան ամենից շատ՝ 14 500 այցելու, ժամանել է Թուրքիայից: Թուրքիային հետևում է Հայաստանը՝ 3 875 այցելու, Ադրբեջանը՝ 3 […]

̰
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

10:25 13.02.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

̰
Հրդեհ Վերիշեն գյուղում

10:08 13.02.2021

Փետրվարի 13-ին, ժամը 09։07-ին Վերիշեն գյուղ է մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, ժամը 13:50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վերիշեն գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 19։22-ին […]

̰
Վթար Սարալանջի պողոտայում․ տուժածներից 2-ի վիճակը ծանր է

09:57 13.02.2021

Փետրվարի 13-ին, ժամը 00։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սարալանջի պողոտայում բախվել են «Mercedes S500» և «Opel Astra G» (վարորդ՝ Ա․ Զ․, ծնված 1994 թ․) […]

̰
SHANTNEWS

09:46 13.02.2021

̰
Մեծ Բրիտանիան COVID-ի 4 մլն դեպք ունեցող 5-րդ երկիրն է աշխարհում

09:17 13.02.2021

Մեծ Բրիտանիայում մինչ օրս կորոնավիրուսով վարակված բնակիչների թիվը գերազանցել է 4 միլիոնը։ Այս մասին են վկայում Worldometer վիճակագրական կայքի տվյալները։ Անցած մեկ օրում երկրում գրանցվել է վարակման 15 144 նոր դեպք՝ ընդհանուր 4 013 799։ Այսպիսով՝ Մեծ Բրիտանիան դարձել է աշխարհում 5-րդ երկիրը՝ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բրազիլիայից և Ռուսաստանից հետո, որտեղ ի հայտ է բերվել 4 […]

̰
Ինչպիսի՞ն է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում

09:08 13.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ […]

̰
Սպիտակ տունը հաստատել է Գուանտանամոյի բանտը փակելու Բայդենի պլանները

08:42 13.02.2021

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին հաստատել է Կուբայում գտնվող Գուանտանամոյի բազայի հատուկ բանտը փակելու ամերիկյան վարչակազմի մտադրությունը, սակայն այդ հարցը շարունակում է քննարկվել տարբեր գերատեսչությունների հետ, գրում է Politico պարբերականը։ «Դա հստակ մեր մտադրությունն ու նպատակն է։ Մենք նախկինի պես գտնվում ենք հարցի ուսումնասիրման գործընթացում, թե դա ինչպես պետք է լինի գերատեսչությունների փոխգործակցության շրջանակներում։ […]

̰
Մելանյա Թրամփը հայտարարել է սեփական գրասենյակի բացման մասին

08:30 13.02.2021

ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է սեփական գրասենյակի ստեղծման մասին։ Գործունեության վերաբերյալ որևէ տեղեկություն չի հաղորդվում։ Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ կազմակերպությունը ծրագրում է Ֆլորիդա նահանգի Փալմ-Բիչ քաղաքում գրասենյակ բացել։ Նշվել էր, որ այն կդառնա Be Best տեղեկատվական –լուսավորչական նախաձեռնության շարունակություն, որը կենտրոնացած է մանկական առողջության, բարեկեցության, ինչպես նաև համացանցում երեխաների […]

̰
ԵՄ-ում հայտնել են COVID-ի հետ մարդկության երկարատև հարևանության մասին

08:21 13.02.2021

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի ղեկավար Անդրեա Ամոնը կարծիք է հայտնել, որ կորոնավիրուսային վարակը երկար կմնա մարդկության հետ՝ չնայած հիվանդացության աճի դանդաղմանն ու պատվաստումների մեկնարկին։ Այս մասին գրում է Daily Mail բրիտանական տաբլոիդը։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրները չպետք է կորցնեն զգոնությունը կորոնավիրուսի հանդեպ, որը լավ հարմարվել է մարդուն, և ժամանակի հետ կարող է պատվաստանյութերում […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

08:08 13.02.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան Առինջ 1-ին միկրո՝ Բաբաջանյան փ. 7 (4/2) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Թումանյան փ. 24 շենք, Կոմիտասի պող. 24 շենք, Կիևյան փ. 12 շենք, Բաղրամյան պող. 1-ին փակ. 2 շենք, Ռայնիսի […]

̰
Փետրվարի 11-12-ը բացահայտվել է հանցագործության 75 դեպք

12:39 12.02.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, խարդախության` 10, թմրանյութի հայտնաբերման` 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, թմրամիջոցի մաքսանենգության՝ 5, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, անձի առևանգման, կաշառակերության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 507 նոր դեպք

12:30 12.02.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 507 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում կատարվել է 24 359 թեստավորում։ Դրականության ցուցանիշը. Օրական 2,08 %, վերջին 14 օրը – 3,36 %, վերջին 7 օրը – 3 %: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 264 665 դեպք: Ապաքինվել է ևս 660 պացիենտ, և […]

̰
Բնակարանների առուվաճառքի գործարքները նվազել են, Երևանում՝ գներն աճել

12:03 12.02.2021

Հայաստանում 2020-ին՝ համավարակի և պատերազմի տարում, նվազել են բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքները, զուգահեռ Երևանում ավելացել են դրանց միջին գները: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: 2020-ին եղել է բազմաբնակարան շենքերի բնակարանների օտարման 17 հազար 99 գործարք՝ 2019-ի 24 հազար 131 գործարքի համեմատ: Ընդ որում 2020-ին գրանցվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի […]

̰
2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվող մշակաբույսերի ցանկն ընդլայնվել է

11:57 12.02.2021

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվող մշակաբույսերի ցանկն ընդլայնվել է, դրանում ներառվել են կարտոֆիլ, սալոր, ձմերուկ/սեխ մշակաբույսերը։ Գարնանային ցրտահարություն ռիսկից խաղող, ծիրան, դեղձ մշակաբույսերի ապահովագրությունը կիրականացվի Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է փետրվարի 20-ը:

̰
Աճյուններ չեն հայտնաբերվել․ այսօր որոնումներ կիրականացվեն Բերձոր-Իշխանաձոր-Հադրութ ընկած տարածքներում

11:34 12.02.2021

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի շրջանում փրկարար ջոկատների երեկվա որոնումներն արդյունք չեն տվել: Աճյուններ չեն հայտնաբերվել: Այսօր 6 ջոկատով որոնողական աշխատանքներն իրականացվում են Արցախի հարավային թևում՝ Բերձոր-Իշխանաձոր-Հադրութ ընկած տարածքներում: Հրադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1371 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ:

̰
BACK_TO_TOP