TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+27.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

ԱՄՆ-ի 24 քաղաքներ թարմացրել են ջերմաստիճանային ռեկորդները

08:29 16.02.2021

Սաստիկ սառնամանիքների պատճառով ամերիկյան 24 քաղաքներ թարմացրել են ցածր ջերմաստիճանի ռեկորդները։ Այս մասին ասվում է ԱՄՆ օդերևութաբանական ազգային ծառայության թվիթերյան էջում։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ փետրվարի 16-ին ջերմաստիճանը կարող է էլ ավելի իջնել, սպասվում են ջերմաստիճանային նոր ռեկորդներ։ Այսպիսով՝ Տեխաս նահանգի Կորպուս-Քրիսթի և Հյուսթոն քաղաքներում ջերմաստիճանը հասել է -8-ի՝ 1895 և 1905 թվականներից ի վեր առաջին անգամ։ […]

̰
ԱՄՆ-ում ձնամրրիկն առանց լույսի է թողել ավելի քան 3 մլն մարդու

08:21 16.02.2021

Ձնամրրիկը, որն ԱՄՆ-ի հարավում և միջին արևմուտքում պատուհասել է 25 նահանգի, առանց էլեկտրականության է թողել ավելի քան 3 մլն բնակչի։ Այս մասին հայտնում է ԱՄՆ օդերևութաբանական ազգային ծառայությունը։ Նրանցից ավելի քան 2․8 մլն-ը բնակվում է Տեխասում, որտեղ տարերային աղետը վնասել է հոսանքալարերը։ Առանց լույսի են մնացել նաև Օրեգոն նահանգի մոտ 300 հազար բնակիչներ։ Էլեկտրականություն չունեն […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

08:08 16.02.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի 1-ին նրբանցք 6 շենք, Բորյան փ. 4/1 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 29 շենք, Ավան՝ Հովհաննիսյան թաղ. 24/1, 24/2, 24/3, 27, 28, 29, 50 շենքեր, Նարեկացի […]

̰
SHANTNEWS

12:59 15.02.2021

̰
Անցած շաբաթ գրանցվել է 446 դեպք, որից 235-ն՝ արտակարգ

12:52 15.02.2021

Փետրվարի 8-ից 14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 446 դեպք, որից 235-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 145, փլուզման 10, 1 պայթյունի, 1 դարափուլի, քարաթափման 2, ինքնասպանության փորձի 10 դեպք, 55 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 120 կենցաղային կանչ. տուժել է 102 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Նախորդ շաբաթվա […]

̰
Փետրվարի 12-15-ը բացահայտվել է հանցագործության 175 դեպք

12:36 15.02.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 12-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 175 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 62, մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, խարդախության` 12, ընտանեկան բռնության՝ 10, թմրանյութի հայտնաբերման` 9, բնակարանային գողության՝ 8, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և թմրամիջոցներ […]

̰
Մեկ անձ կալանավորվել է՝ փախստականի կարգավիճակ ունեցող Արցախի բնակիչներից խարդախությամբ գումար հափշտակելու մեղադրանքով

12:24 15.02.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող Արցախի բնակիչներից խարդախությամբ տարբեր չափերի գումարների հափշտակության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Փաստի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների […]

̰
Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք կընդգրկվի ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում

12:23 15.02.2021

Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք կընդգրկվի ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում․ նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի 38 բնակավայրերից բացի, գործող կարգավորումներով նախատեսված արտոնություններից այսուհետ կօգտվեն նաև 2020թ․ պատերազմական գործողությունների հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 բնակավայրերը։ Ըստ այդմ՝ կփոխատուցվի վերոնշյալ բնակավայրերում ապրող շուրջ 14 […]

̰
Մուտք ենք գործել Մեծ Պահքի շրջան՝ պատերազմի ողբերգության ցավը մեր հոգիներում․ Կաթողիկոսի ուղերձը

12:21 15.02.2021

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Մեծ պահքի առիթով․ «Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր, Սկսվել է Մեծ Պահքը։ Մուտք ենք գործել Մեծ Պահքի շրջան մեզ պատուհասած պատերազմի ողբերգության ցավը մեր հոգիներում։ Արցախի և մեր ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար մղվող պատերազմում հերոսաբար զոհվեցին մեր բազում զավակներ, կորցրեցինք Արցախ աշխարհի զգալի մասը։ Այս […]

̰
Չեմ հիշում մի դեպք, որ փետրվարի կեսերին հանրապետության որևէ կետում ծիրանենին ծաղկեր․ Գագիկ Սուրենյան

12:08 15.02.2021

Նռնաձորում ծիրանենին ծաղկել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Ես արդեն 20 տարի է աշխատում եմ այս բնագավառում, և չեմ հիշում մի դեպք, որ փետրվարի կեսերին հանրապետության որևէ կետում ծիրանենին ծաղկեր։ Սյունիք, Նռնաձոր, Լուսանկարը՝ Մկրտիչ Բոյաջյանի 15․02․2021»։

̰
Արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված մոտ 11 մլն դրամի վնաս

11:57 15.02.2021

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի փետրվարի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 10.938.600 ՀՀ դրամի չափով վնաս, 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական […]

̰
Անի Ամիրշադյանն ազատվել է Սոցապ ծառայության պետի պաշտոնից

11:52 15.02.2021

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Անի Ամիրշադյանն ազատվել է Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Անի Ամիրշադյանին ազատել Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

̰
ԱԱԾ-ն բացահայտել է բռնություն գործադրելու սպառնալիքով մարդկանց շահագործման դեպքեր

11:49 15.02.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական կերպով շարունակելով հանրային տարբեր բնագավառներում առկա հանցավոր դրսևորումները կանխելու և բացահայտելու ուղղությամբ իր գործառույթների անշեղ իրացումը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզել է, որ Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին, Facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով «Ազիզ Մուրադով» տվյալներով, նույն ցանցի միջոցով կապ է հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի […]

̰
Զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և հարակից բնակավայրերում

11:21 15.02.2021

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում սակրավորական խմբերն Արցախի տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտում, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում: Չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման, դրանց վնասազերծման կամ պահեստավորման արդյունքում, այսօր Արցախի բնակավայրերը մեծ մասամբ անվտանգ են: ԱԻ ծառայության սակրավորական […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել

11:17 15.02.2021

Փետրվարի 14-ին կատարվել է 37 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2649 քաղաքացու հետազոտություն, որից 486-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր […]

̰
Կապան համայնքի Ագարակ ու Եղվարդ գյուղերի միջնամասում կրակոցներ են լսվել․ ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել

11:06 15.02.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից: Այս տեսանյութի կրակոցներն արվել են 2 օր առաջ, օրվա տարբեր ժամերի՝ Կապան համայնքի Ագարակ ու Եղվարդ գյուղերի միջնամասում, այն նկարել են մեր դիրքապահները: […]

̰
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 88-ով, գրանցվել է մահվան 6 դեպք

11:02 15.02.2021

Փետրվարի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169255 դեպք, որոնցից 161105-ն` առողջացած, 3147-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4211 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 684640 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2802 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք: Ունենք 90 առողջացած և 6 մահվան դեպք: […]

̰
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում փոփոխություններ են կատարվել

10:51 15.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2020 թվականի մարտի 19-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ մասնավորապես ասված է. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մարտի 19-ի «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 367-Ա որոշման […]

̰
Մինչ օրս որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն

10:39 15.02.2021

ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները 3 ջոկատով որոնողական աշխատանքները կշարունակեն Հադրութի շրջանում: Հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն, որից 15-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:

̰
Այսօրվանից ողջ Վրաստանում ուսումնական գործընթացը կընթանա դասասենյակներում

10:35 15.02.2021

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, այսօրվանից երկրի ամբողջ տարածքում, այդ թվում Թբիլիսիի, Քութայիսիի և Ռուսթավիի հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կանցկացվի դասասենյակներում, հայտնում է Aliq.ge-ն։ ԿԳ նախարարության հայտարարությամբ, Վրաստանում աշակերտների ծնողները կրկին իրավունք կունենան ընտրություն կատարել հեռավար և դպրոցներում անցկացվող դասընթացների միջև: Նախարարության տեղեկատվությամբ, երկրի 13 քաղաքների աշակերտների ընդհանուր թվի 12%-ն ուսումն առցանց շարունակելու դիմում […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է․ ռուսական կողմում կուտակված է մոտ 220 բեռնատար

10:27 15.02.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 220 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Իրանի Հյուսիային Խորասան նահանգի առևտրի պալատի և գործարար շրջանակների ներկայացուցիչները կայցելեն Հայաստան

10:13 15.02.2021

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց ԻԻՀ Հյուսիսային Խորասան նահանգի առևտրի պալատի նախագահ Սայիդ Փուր Աբադիին և նահանգի մի շարք գործարարների։ Հյուրերը հետաքրքվեցին Հայաստանում ներդրումներ իրականացնելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններով։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Դեսպան Թումանյանը զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանի գործարար միջավայրի վիճակը և տնտեսության առանձնահատկությունները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա […]

̰
Արմավիրի մարզում 17-ամյա վարորդը Opel-ով, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

10:10 15.02.2021

Փետրվարի 14-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Նորապատ գյուղի բնակիչ 17-ամյա Դավիթ Մաթեոսովը, իր վարած Opel astra մակնիշի ավտոմեքենայով, Լուկաշին գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե արգելապատնեշին, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Դ․Մաթեոսովը, նրա ուղևորներ՝ Նորապատ […]

̰
ԱՄՆ-ում այսօր տոնում են Նախագահների օրը

09:53 15.02.2021

Այսօր Միացյալ Նահանգներում նշվում է Նախագահների օրը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Ի սկզբանե Նախագահների օրը նշվում էր ի պատիվ ԱՄՆ առաջին նախագահներ Ջորջ Վաշինգտոնի (ծնված՝ 12.02.1732 թ․) և 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի (ծնված՝ 22.02.1806 թ․), սակայն այսօր այն դարձել է ԱՄՆ բոլոր նախկին և ներկա նախագահներին նվիրված տոն։

̰
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

09:45 15.02.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ‚ հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։ ?ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ?Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

̰
SHANTNEWS

09:37 15.02.2021

̰
Եգիպտոսում հայտնաբերվել է աշխարհի հնագույն գարեջրագործարանը

09:24 15.02.2021

Եգիպտական հնագույն Աբիդոս քաղաքի տարածքում հայտնաբերվել է աշխարհի՝ հավանաբար ամենահին գարեջրագործարանը, հայտնում է AP-ն։ Գտնվել են 20×2․5 մետր չափսի 8 հաստատություններ՝ յուրաքանչյուրում մոտ 40 կավե ռեզերվուարներ, որտեղ տաքացրել են հացահատիկով ջուրը՝ գարեջուր ստանալու համար։ Գարեջրագործարանը կարող էր գոյություն ունենալ ավելի քան 5000 տարի առաջ։ Նշենք, որ Աբիդոսը գտնվում է Նեղոսից արևմուտք՝ անապատում, Կահիրեից 450 կմ […]

̰
Սպիտակ տան մոտ ձերբակալել են ատրճանակով կնոջ, ով ցանկացել է նամակ փոխանցել Բայդենին

09:10 15.02.2021

ԱՄՆ իրավապահ մարմինները Սպիտակ տնից ոչ հեռու ձերբակալել են մի կնոջ, ում մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ։ Նա ասել է, որ ցանկանում է նամակ փոխանցել երկրի նախագահ Ջո Բայդենին։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ Շաբաթ օրը 66-ամյա կինը մոտեցել է Սպիտակ տան հսկիչ անցակետին և նախագահին նամակ փոխանցելու ցանկություն հայտնել։ Նստավայրից […]

̰
Ճապոնիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 153-ի

08:56 15.02.2021

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ փետրվարի 13-ին ճապոնական գլխավոր՝ Հոնսյու կղզում տեղի ունեցած 7․3 մագնիտուդով երկրաշարժից ծանր վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Նրա խոսքով՝ տուժածների ընդհանուր թիվը կազմում է 153, զոհեր չկան, փոխանցում է TASS-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր 103 վիրավորի մասին։ Վարչապետն ասել է, որ կառավարությունը ցուցաբերում է անհրաժեշտ օգնություն՝ տուժած շրջանում […]

̰
Մյանմայում համացանցն անջատված է․ տանկերը մտել են երկրի խոշորագույն քաղաք

08:43 15.02.2021

Մյանմայում, կապված  զինվորականների կողմից իշխանության զավթման դեմ բողոքի զանգվածային ցույցերի հետ, խոշորագույն Յանգոն քաղաք տանկեր են մտցվել։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Յանգոնի փողոցներում մեծաթիվ ռազմական տեխնիկայի առկայության մասին համացանցում տեսանյութեր են հրապարակվել։ Զինված հեղաշրջման կազմակերպիչների հրամանով ողջ երկրում համացանցն անջատվել է։ Հյուսիսային քաղաքներից մեկում՝ Մյիչինայում, ուժայինները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ։ Տուժածերի մասին […]

̰
BACK_TO_TOP