08:50 17.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Գյումրի քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Գավառ քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին […]
08:47 17.02.2021
Ճանապարհային ոստիկանությունից իրազեկում են․ «Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով, մասնավորապես Արագածոտնի, Շիրակի, Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն, իսկ Վարդենյաց լեռնանցքում` անձրև: Լոռու մարզում կան նաև դժվարանցանելի ճանապարհահատվածներ: Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»:
08:42 17.02.2021
Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 07:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.10⁰ և արևելյան երկայնության 44.57⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում): Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը (հետցնցում) […]
08:39 17.02.2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կայքում տեղադրված է «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, որում նշվում է. «Հոդված 1. «Լեզվի մասին» 2013 թվականի ապրիլի 25-ի ՀՕ-12-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. «2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներն են՝ գրական հայերենը և ռուսերենը:» Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ. «պաշտոնական լեզու՝ պաշտոնական գործառույթներին և հասարակության գրական ու գիտական պահանջներին […]
08:35 17.02.2021
«Հայրենիք» կուսակցություն խորհրդի անդամ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հայրենիքի փրկության շարժման վրանը հրապարակից «ապամոնտաժեցինք»: Քիչ հետո կմաքրենք նաև տարածքն ու կսկսվի պայքարի վճռական նոր փուլը»:
08:23 17.02.2021
Եգիպտոսի բնակչությունը գերազանցել է 100 միլիոնը, ինչի հետ կապված երկրի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին հայտարարել է, որ մեկ ընտանիքում 2 երեխան բավական է։ Այս մասին հայտնում է Al-Ahram թերթը։ Իսմայիլիայում բժշկական համալիրի բացմանը ելույթ ունենալիս պետության ղեկավարը նախազգուշացրել է համաքաղաքացիներին, որ բնակչության արագ աճը վտանգավոր է, քանի որ բացասաբար կազդի Եգիպտոսի տնտեսության վրա։ «Քանի դեռ […]
08:08 17.02.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Զաքյան փ. 5 շենք, Եր․ Քոչարի փ. 1, 3 շենքեր, Վրացյան փ. 79-95 սեփական տներ, Ալեք մանուկյան փ. 8/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փ․ 34 շենք, Գ․Նժդեհի փ․ 15 շենք, Նոր […]
12:48 16.02.2021
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ իրականացվող թռիչքների ավիատոմսերի գների բարձրացումների մասին մամուլում առկա հրապարակումներն ու թեժ գծով ստացված բողոքները, սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն է իրականացրել այդ ոլորտում: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ավիատոմսերի գների բարձրացումը մի կողմից պայմանավորված է օտարերկրյա խոշոր ավիափոխադրող ընկերությունների կողմից կիրառվող […]
12:40 16.02.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 490 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
12:21 16.02.2021
Անկարայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդը հրավիրվել է Թուրքիայի արգործնախարարություն՝ կապված Իրաքյան Քուրդիստանի Դոհուկ նահանգի Գարե շրջանում 13 թուրքերի սպանության մասին Վաշինգտոնի հայտարարության հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի արտգործնախարարությունում ԱՄՆ դեսպանին է փոխանցվել Անկարայի խիստ դժգոհությունը Գարեի դեպքերի վերաբերյալ Վաշինգտոնի արձագանքի նկատմամբ։ Դժգոհության պատճառն այն է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտնած ցավակցության տեքստում նշվում էր հետևյալը. «Վաշինգտոնը […]
12:13 16.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է «Տարվա լավագույնները» մրցույթը, որին ուսուցիչներն ու մանկավարժական խմբերը ներկայացրել են ինչպես անհատական, այնպես էլ համատեղ ծրագրեր: Մրցույթին ներկայացվել է 53 հայտ, 35-ը` անհատական և 18-ը՝ խմբային։ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 42, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման […]
12:01 16.02.2021
Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 15-ին Նուբարաշենի գերեզմանատան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 51-ամյա մի տղամարդու։ Պարզվել է, որ նա փետրվարի 11-ին ծանոթի հետ գերեզմանատնից գողացել է մի գերեզմանի ճաղավանդակի դյուրալյումինե նախշազարդերը։ Նուբարաշենի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է տղամարդու ծանոթի ինքնությունը։ Պարզվել է նաև, որ նրանք գողացել են այլ […]
11:50 16.02.2021
Թուրքիայում շարունակվում են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամների հետապնդումներն ու ձերբակալությունները, փոխանցում է Ermenihaber-ը։ Փետրվարի 15-ին Թուրքիայի 40 նահանգներում իրականացված համաժամանակյա օպերացիայի ընթացքում թուրք իրավապահները ձերբակալել են HDP-ական 718 անդամի: Նրանց թվում են նաև կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչները: Ոստիկանությունը խուզարկել է նրանց տները։ Թուրքիայի ներքին գործերի հաղորդմամբ՝ այդ օպերացիաների նպատակն է գաղտնազերծել երկրում […]
11:39 16.02.2021
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևմուտքում՝ գետերից մեկում, ուղևորատար նավ է խորտակվել։ Նավաբեկության զոհն է դարձել առնվազն 60 մարդ։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով մարդասիրական օպերացիաների և ազգային համերաշխության նախարար Ստիվ Մբիկայի Մաբուլուկիին։ Նավը տեղափոխել է 700 ուղևորի։ Փրկվել է նրանցից մոտ 300-ը։ Մյուսների ճակատագիրն անհայտ է մնում։ Միջադեպի պատճառ է հանդիսացել նավի գերբեռնվածությունը։
11:28 16.02.2021
Փետրվարի 15-ին կատարվել է 140 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2789 քաղաքացու հետազոտություն, որից 495-ի մոտ […]
11:20 16.02.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 740 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում կատարվել է 20 549 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 3,6%, վերջին 14 օրը՝ 2,9%, վերջին 7 օրը՝ 2,4%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 266 462 դեպք: Ապաքինվել է ևս 496 պացիենտ, և նրանց ընդհանուր […]
11:11 16.02.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 79 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության` 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, բնակարանային գողության և փաստաթղթի կեղծիքի՝ 8-ական, թմրանյութի հայտնաբերման` 4, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3, կողոպուտի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի […]
11:04 16.02.2021
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ծառայության սակրավորական ջոկատները չպայթած ռազմամթերք հայտնաբերելու նպատակով, այս պահին Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքների մոտակայքում իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ։ Անհրաժեշտության դեպքում տեղում կպայթեցնեն։ Իսկ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը պայթեցման աշխատանքներ են իրականացնելու Մարտունի և Մարտակերտ քաղաքների, ինչպես նաև Բերքաձոոր, Այգեստան և […]
11:00 16.02.2021
Փետրվարի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169391 դեպք, որոնցից 161348-ն` առողջացած, 3150-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 687715 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3075 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 136 նոր դեպք: Ունենք 243 առողջացած։ Գրանցվել է մահվան 3 […]
10:46 16.02.2021
Երեկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին մանրամասն հաղորդում է ուղարկվել, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը և կոպտորեն խախտում միջազգային պահանջները: Այս մասին իր ֆեյսբուքյանք էջում հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Հաղորդումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղարկվել է առանձին ընթացակարգով: Հաղորդման մեջ հատուկ նշում է արված, որ ադրբեջանական իշխանությունները չարաշահում են իրավական […]
10:33 16.02.2021
Երեկ, փետրվարի 15-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողների մասունքներ չեն հայտնաբերվել, փոխարենն ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ՝ նախնական տվյալներով զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) աճյուն: Նրա ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Որոնողական աշխատանքներ այսօր չեն իրականացվելու: Հրադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1379 զոհված զինծառայողների և […]
10:09 16.02.2021
ԱԺ նախկին պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր դիմում եմ ներկայացրել ինձ Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից ազատելու համար։ Պատկերացնում եմ այս քայլիս ամենախայտաբղետ մեկնաբանությունների ու շահարկումների հնարավորությունը: Այդ ամենին իմ վերաբերմունքն ու ասելիքը մեկ- երկու օրում չի ձևավորվել: Հրաժարվելով Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից՝ հասկանում եմ, որ հիմա Չինաստան […]
10:06 16.02.2021
Փետրվարի 15-ին, ժամը 20։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել վրաերթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածում հայտաբերել են Դ․ Ս․-ի (ծնված 1997 թ․) դին․ քաղաքացուն վրաերթի ենթարկող վարորդը և ավտոմեքենան տեղում չեն հայտնաբերվել։ […]
09:47 16.02.2021
Փետրվարի 15-ին, ժամը 22:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է ծառին, կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Կ․, ծնված 1995 թ․) դուրս է […]
09:44 16.02.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձյան առատ տեղումների պատճառով փակ է բեռնատարների համար, այլ տիպի տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:35 16.02.2021
Ավստրալիայի Մելբուրն քաղաքի բնակիչները գիշերային երկնքում հրե գունդ են նկատել, հայտնում է 7 News-ը։ Տեսահսկման խցիկները նկարահանել են այն։ Ականատեսների խոսքով՝ բռնկումը եղել է շատ պայծառ, սակայն պայթյունի ձայն չի լսվել։ Փորձագետները կարծում են, որ դա տեղի է ունեցել բավականին հեռու․ մարդու աչքը կարող է երկնաքարը տեսնել 500 կմ հեռավորությունից։ Հրե գունդը տեսել են նաև […]
09:14 16.02.2021
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել է միջազգային հանրությանը պանդեմիայի մասին պայմանագիր կնքել։ Նրա խոսքով՝ նման պայմանագիրը պետք է ապահովի պատշաճ թափանցիկություն COVID-19-ի պանդեմիայի ավարտից հետո։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ջոնսոնի խոսքով՝ մեզ պետք է ավելին իմանալ այն մասին, թե ինչպես կարող էր դա տեղի ունենալ։ Գլոբալ պատրաստվածության, կայունության համար Մեծ Բրիտանիայի վարչապետի […]
08:40 16.02.2021
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր մուտացիա, որն արդեն հասցրել է տարածվել 10 երկրներում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով շոտլանդացի գիտնականների հետազոտությանը։ Նոր մուտացիան ստացել է B1525 անվանումը։ Էդինբուրգի մասնագետներն այն հայտնաբերել են Դանիայից վերցված նմուշներից 35-ում, Մեծ Բրիտանիայից վերցված 32 նմուշում, վիրուսի նոր տարբերակն առկա է նաև Նիգերիայում (12 դեպք), […]