10:31 17.01.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը ղեկավարելու է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Պատվիրակության կազմում «Իմ քայլը» դաշինքից լինելու են նաև նրա տեղակալ Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը և Սոս Ավետիսյանը: ԲՀԿ-ն ներկայացնելու են Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը»:
10:27 17.01.2019
Հունվարի 17-ին`ժամը 01:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 81 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել, եթե հոգեբան չմոտենա իր հասցեով: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ Ա. Ե.-ն գտնվում է հոգեպես անհավասարակշիռ […]
10:19 17.01.2019
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Առկա է ձնահոսքի վտանգ: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված 97 բեռնատար և 79 մարդատար ավտոմեքենա:
10:16 17.01.2019
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում քննարկվել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի մանրամասները։ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը, Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Աստղիկ Սահակյանը, կազմակերպության ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ Արթուր Սանոյանը կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana […]
10:05 17.01.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց և օպերատիվ-հետախուզության բաժինների աշխատակիցները 2019 թվականի հունվարի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անունից Հայաստանից Կանադա արտահանվող՝ հագուստի պարունակությամբ 2 առաքանի՝ ընդհանուր 25 կգ քաշով: Զննման ընթացքում մաքսային ծառայողները պատռել են կասկածելի հագուստը: Պարզվել է, որ դրանց ներքին մասում առկա […]
09:59 17.01.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, ընդ որում, սա կարող է լինել ՊԵԿ-ն ու ՀՀ ֆինանսների նախարարությունը միացնելուց հետո: «Ժողովուրդ» թերթը հարց ուղղեց պարոն Անանյանին` արդյոք վերջինս իրենց տեսնո՞ւմ է ապագա կառավարությունում: Մեր […]
09:27 17.01.2019
2018 թվականի մայիսի 8-ից մինչև տարվա վերջ միայն ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության գործողությունների արդյունքում, ՀՀ պետական բյուջե է վերադարձվել ավելի քան 708.000.000 դրամ: Բյուջե վերադարձված գումարը հիմնականում գոյացել է պետական, համայնքային մարմիններում և մասնավոր ընկերություններում կատարված յուրացումների և չարաշահման դեպքերը բացահայտելու շնորհիվ:
09:14 17.01.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։30-16։30 Թաիրով փ. 5-47, 10-46 սեփական տները, Նորագյուղ թաղ. 64-350 սեփական տները մասնակի, Նորագյուղ թաղ. 87-346 սեփական տները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Իսակովի պող. 3/1, 3/2 սեփական տները և հարակից ոչ […]
09:03 17.01.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունվարի 17-ին`ժամը 10։00-22։00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին և Օշական (ձախ ափ) գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
08:56 17.01.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունը ԲՀԿ-ին «վտարում» է խորհրդարանի նոր կորպուսի իրենց նախկին աշխատասենյակներից, որտեղ այսուհետ նստելու են «Իմ քայլի» պատգամավորները, բացառությամբ այն հանձնաժողովների նախագահների ու տեղակալների, որոնց աշխատասենյակները տեղակայված են այդ կորպուսում։ Դրանք, որպես կանոն, 2-3 սենյականոց աշխատասենյակներ են, որտեղ հնարավոր է երբեմն մինի-նիստեր հրավիրել։ Իսկ ԲՀԿ-ականներն ամբողջությամբ կտեղափոխվեն դահլիճի մի կողմը՝ Ծառուկյանի […]
08:45 17.01.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին գլխավոր դատախազ, Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնած Գևորգ Կոստանյանը, որը դեկտեմբերի վերջին վերադարձել էր Հայաստան, նոր կառավարությունում հայտնվելու ակնկալիքներ ուներ, կրկին մեկնել է։ Տեղեկություն կա, որ նոր իշխանությունները չեն պատրաստվում ո՛չ գլխավոր դատախազի, և ո՛չ էլ այլ պաշտոն վստահել նրան։ Նոյեմբերին նա մեկնել էր արտերկիր, գնացել էր վերահաստատելու ԵՄ դատախազությունում աշխատելու […]
08:35 17.01.2019
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) հունվարի 16-ին Փարիզում խորհրդակցություններ են անցկացրել Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել։ Համանախագահներն առանձին-առանձին հանդիպել են ԱԳ նախարարների հետ, որին հաջորդել է համատեղ հանդիպումը: Հանդիպումներին […]
08:16 17.01.2019
Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին հայտարարել է, որ Չինաստանը չի ձգտում լինել «ուզուրպատոր» (զավթիչ) և մտադիր չէ ապագայում փորձել ԱՄՆ-ին «փոխարինել»։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «Ժենմին ժիբաո» թերթին։ Վան Ին ընդգծել է, որ ամերիկացի որոշ քաղաքական գործիչների մտավախություններն առ այն, թե Չինաստանն ապագայում անպայման մարտահրավեր կնետի կամ կփոխարինի ԱՄՆ-ին, սխալ է։ […]
08:02 17.01.2019
Սիրիական Մանբիջ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 27-ի։ Զոհերից 5-ն ամերիկացի զինվորականներ են։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Մանբիջում տեղի ունեցած ահաբեկչության նպատակը կարող էր լինել Սիրիայից ամերիկյան զորակազմի դուրսբերման վերաբերյալ Վաշինգտոնի որոշման վրա ազդելու ցանկությունը, ասել է Էրդողանը։ Այս մասին փոխանցում է ТАСС գործակալությունը։ Ինչպես ավելի վաղ […]
07:48 17.01.2019
Ամերիկյան իշխանությունները հետաքննություն են անցկացնում չինական Huawei ընկերության դեմ՝ ամերիկացի գործընկերներից կոմերցիոն տեղեկատվության գողության կասկածանքով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Նախնական տվյալներով՝ տեղեկությունները, որոնք իբրև թե չինական ընկերությունը գողացել է, վերաբերել են սարքավորմանը, որը կիրառում է ամերիկյան T-Mobile ընկերությունը՝ սմարթֆոնների ստուգման համար։ Դաշնային դատախազները քրեական գործ են հարուցել։ Այն մասամբ կարող է […]
07:32 17.01.2019
Բամբակի սերմը, որը պատմության մեջ առաջին անգամ ծիլ էր տվել Լուսնի հակառակ կողմում գտնվող չինական «Չանէ-4» զոնդում, ոչնչացել է։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Գիտնականների խոսքով՝ իրենք մինի-բիոսֆերայի հետ կապված տևական փորձի հույս չեն ունեցել, սակայն բույսի ոչնչացման գործոն է հանդիսացել լուսնային գիշերվա վրա հասնելը։ Այդ ժամանակ Երկրի արբանյակի մակերևույթի վրա ջերմաստիճանը հասնում է […]
07:15 17.01.2019
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը չի աջակցել Թերեզա Մեյի գլխավորած կառավարության անվստահության քվեին։ Կառավարության հրաժարականի օգտին է քվեարկել 306 պատգամավոր, դեմ՝ 325-ը։ Այն նախաձեռնել էր ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը՝ երեկ Brexit-ի հարցով ԵՄ-ի հետ գործարքի շուրջ քվեարկության ձախողումից հետո։ Պատգամավորները մերժել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պլանը, որը վարչապետ Թերեզա Մեյը համաձայնեցրել էր Բրյուսելի հետ։
14:49 16.01.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 40-ամյա տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձերբակալվել է մեկ անձ: 2019թ. հունվարի 15-ին՝ ժամը 13:20-ին, «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13:16-ին, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա տղամարդ՝ «որովայնի շրջանի հրազենային վիրավորում, ագոնալ վիճակ, […]
13:48 16.01.2019
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Վալերի Սեմերիկովի ուղերձում, մասնավորապես, նշված է. «Խնդրում եմ ընդունել ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները վերահաստատում են, որ Հայաստանի ժողովուրդը Ձեր կողմից հայտարարված ժողովրդավարական խորը բարեփոխումների ուղղության հետ հույսեր […]
13:10 16.01.2019
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ։ ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերությունը հիմնականում գործունեություն է ծավալում բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության, անշարժ գույքի, ենթակառուցվածքների, կրթության, գիտության ոլորտներում։ Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել MASDAR-ի տեխնոլոգիաների և գիտության կրթահամալիրում սովորելու համար Հայաստանից […]
11:54 16.01.2019
Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության նախագահ Ջոն Էմանուել Շիրաջյանի հրավերով հունվարի 15-19-ը ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Արայիկ Հարությունյանը կմասնակցի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում կայանալիք միության 35-րդ համագումարին, որի ընթացքում նախատեսվում է նաև աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանին հանձնել Վիկտոր Համբարձումյանի անվան 2018 թվականի մրցանակ: ԿԳ […]
11:47 16.01.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ուղերձ է հղել Հայ Յեղափոխական Դաշնակցության ընդհանուր ժողովի մասնակիցներին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի հարգելի՛ մասնակիցներ, Ի սրտե ողջունում եմ բոլորիդ կուսակցության այս գերագույն միջոցառման մեկնարկի կապակցությամբ: Մեծ գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Արցախում բարձր են […]
10:55 16.01.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նորընտիր խորհրդարանի ղեկավարությունը որոշել է իրեն ճոխություններ թույլ տալ. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանին, էդուարդ Շարմազանովին և Միքայել Մելքումյանին սպասարկած ավտոմեքենաները այժմ տրամադրվել են հանձնաժողովի նախագահներին: Իսկ ԱԺ նոր փոխնախագահների՝ Ալեն Սիմոնյանի, Լենա Նազարյանի և Վահե Էնֆիաջյանի համար ԱԺ ղեկավարությունը գնելու է նոր սերնդի «Տոյոտա Քեմրի» […]
10:52 16.01.2019
Կորյուն Խաչատուրյանը նշանակվել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն։ Նա գլխավորելու է Հիմնադրամի երևանյան գրասենյակի թիմի աշխատանքը՝ ապահովելով կազմակերպության առանցքային ծրագրերի իրագործումը՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նախաձեռնությունը և ավանդական ծրագրերը կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական ոլորտներում։ «Մեծ ոգևորությամբ եմ միանում ՔՈԱՖ-ին այս կարևոր ժամանակահատվածում։ Նախորդ 15 տարիների ընթացքում Հայաստանի գյուղական համայնքներում կյանքի որակի բարձրացման ուղղությամբ […]
10:44 16.01.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանը ցանկանում է լքել Հայաստանը և բուժման համար մեկնել Ֆրանսիա: Այդ նպատակով տարբեր միջնորդների միջոցով նա դիմում է ներկայիս խորհրդարանի պատգամավորներին, որ վերջիններս ստորագրեն ՀՔԾ-ին ուղղված միջնորդության տակ, որպեսզի իր նկատմամբ կիրառվող խափանման միջոցը փոխվի, և ինքը կարողանա դուրս գալ Հայաստանից: Պատգամավորներն այնքան էլ հակված չեն ստորագրել նման միջնորդության տակ՝ […]
10:41 16.01.2019
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի պետական համալսարանի՝ նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 22-ին: Նիստի օրակարգի առաջին երկու հարցերով նախատեսված են խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցերը: Ներկայումս քննարկումներ են ընթանում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածության շուրջ: Ըստ մեր հավաստի տեղեկությունների` այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն ՀՀ կրթության և գիտության նախարարի […]
10:24 16.01.2019
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահոսքի վտանգ: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:
10:10 16.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Արագածի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Արագածի ավտոճանապարհներին և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Արթիկ-Արագած, Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել և Քուչակ-Ապարան ճանապարհահատվածներում բուք է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ […]
10:06 16.01.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է ALNOWAIS Investments ընկերության հիմնադիր անդամ և նախագահ Հուսեին Ալ Նովայիսի հետ։ Ընկերությունը գործունեություն է ծավալում հյուրանոցների և անշարժ գույքի, ենթակառուցվածքների, էներգետիկայի բնագավառներում, ունի վերականգնվող էներգետիկայի տարբեր ոլորտների նախագծերի իրականացման մեծ փորձառություն։ Ընկերության ղեկավարն ասել է, որ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ, մասնավորապես, վերականգնվող էներգետիկայի ոլորտի համատեղ նախագծերի […]